Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է ճանաչված մտավորական Վրեժ Իսրայելյանի դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին,

Բոզոյանը նորից փուչիկներ է վաճառում

Անցյալ տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ական նախընտրական համերգ– հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի գործով դատապարտված Սերոբ Բոզոյանն արդեն վերադարձել է իր սովորական կյանքին, նա շարունակում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում փուչիկներ վաճառել։ Երեկ նա մեզ հետ զրույցում պատմեց, որ հիվանդանոց այլեւս չի այցելում, արդեն լավ է, եւ որ շարունակում է առեւտրով զբաղվել։ Մեր հարցերին ի

Պստիկ-ճստիկ հայ բլոգերը

Նարեկ Սահակյանը, ով ընդամենը 14 տարեկան է,  զբաղվում է «բլոգավարությամբ»: Կարելի է ասել, որ նա դասվում է հայ ամենափոքր բլոգերների շարքին: Եթե օրերից մի օր դուք պատահաբար հայտնվեք մի բլոգում, որտեղ հնչում է բացառապես լավ երաժշտություն և տիրում է ներդաշնակ մթնոլորտ, ապա բարի գալուստ փոքրիկ Նարեկի բլոգային տարածք: Ինչպե՞ս բացվեց փոքրիկի բլոգը: Նարեկը պատմում է,

ԻԳԴԻՐՑԻՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ վեցերորդ

«Ո՛չ մի ռևերանս ո՛չ մեկի նկատմամբ մենք երբեք չենք արել»

ԱԺ այս քառօրյայում ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ և՛ ելույթի, և՛ հարցի տեսքով վարչապետին «պարտադրեց» մի քանի անգամ հերքել, որ ինքը օֆշորային գոտիներում ձեռնարկություններ ունի։ Ի վերջո,     Տիգրան Սարգսյանը, հակադարձելով նրան, ասաց. «Դուք էլ, թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվում եք անհեթեթություններով»։ Հետո էլ, անդրադառնալով արտագաղթին, հավելեց. «Պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք,

Տիգրան Սարգսյանի` իշխանության պարտադրանքի գործիքի թեզը, ընդդիմությունն ու ԶԼՄ-ները

«Իշխանությունն ունի պարտադրանքի գործիք, ու եթե իշխանությունը կիրառում է այդ գործիքը, ապա պիտի հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվի»,-այսօր «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նշեց այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվի կառավարության գործողությունների ծրագիրը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու պիտի իշխանության գործունեությունը բաց

Գրենական պիտույքների դեֆիցիտ Ազգային ժողովում

«ՉԻ»–ն վերջին շրջանում ահազանգեր է ստանում Ազգային ժողովի մշտական հարցերի որոշ հանձնաժողովներից այն մասին, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում պահանջագրերով գրենական պիտույքներ եւ թուղթ ստանալ։ ԱԺ գործերի կառավարիչ Համիկը՝ Համիկ Մկրտչյանը, ում Հովիկ Աբրահամյանն է բերել Ազգային ժողով, անընդհատ պատճառաբանում է, թե դեռ ապրանք չեն ստացել եւ ոչ մի անգամ անմիջապես չի բավարարում ներկայացրած

Արյան դոնորի միջազգային օրն է

2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվեց 1819թ. Անգլիայում: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության,

Նախկին պատգամավորների վեճը կավարտվի՞ հաշտությամբ

Aravot.am-ը տեղեկացրել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանը խարդախության համար դատապարվեց 4 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ վաշխառության հոդվածով՝ 1 տարի: Վերջինի համար դատարանը Սամսոն Ղազարյանի նկատմամբ կիրառեց անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը: Սամսոն Ղազարյանը  դիմեց

Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ճեպազրույցներին եկավ դստեր հետ

«Զարուհու չորրորդ աղջիկն է, առայժմ»,- երեխային ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը Իրար հաջորդող ընտրություններն ինչ-որ տեղ պասիվացնում էին խորհրդարանի աշխատանքը, բայց, այնուհանդերձ, խորհրդարանն արդյունավետ աշխատեց: Սա խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի գնահատականն է հինգերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքներին: Ըստ Հակոբյանի, անկախ նրանից, որ ընդդիմությունը քանակով քիչ է ներկայացված խորհրդարանում, բայց ակտիվ եւ որակով մասնակցել է

Չի կարելի բացառել, որ ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է ու սովորական եւ հանգում է սոսկ… Կաբաեւային

Չի կարելի ասել, թե Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինների ամուսնալուծության փաստը աղմկահարույց թե սկանդալային իրադարձություն դարձավ ոուսաստանյան լրատվամթնոլորտում։ Ինչ-որ տեղ դա սպասելի էր, քանզի արդեն տևական ժամանակ երկրի ղեկավարը հրապարակային միջոցառումներին ներկայանում էր առանց կնոջ ուղեկցության։ Էլ չենք ասում ասեկոսեների մասին, ըստ որոնց՝ Պուտինը, իբր, «մտերիմ» հարաբերությունների մեջ է Պետդումայի պատգամավոր գեղեցկուհի Ալինա Կաբաևայի հետ։ Այ,

ԲՀԿ-ական նախկին մարզպետի հետքերով

2013թ. հունիսի 6-ին ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Պատճառն այն է, որ նա հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնական կեղծիք է կատարել եւ չարաշահել պաշտոնական դիրքը։ «Ժողովուրդ»–ը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ձերբակալվել մարզպետարանի աշխատակիցը։ Պարզվեց՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության

Ոսկեվանցիները նամակ են գրել Արմեն Աշոտյանին

Նրանք նախարարից ակնկալում են արդար որոշում:  Տավուշի մարզի  Ոսկեվան համայնքի բնակիչները, մի քանի տասնյակ ստորագրությամբ նամակ են գրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ուր հայտնել են. « Մեծարգո նախարար, սահմանապահ ոսկեվանցիներս խնդրանքով դիմում ենք Ձեզ ու ակնկալում, որ ճիշտ որոշում եք կայացնելու: 2013թ. փետրվարի 25-ին 65 տարին լրանալու կապակցությամբ լուծվել է Ոսկեվանի դպրոցի

Բեռլին՝ հին ու նոր քաղաք

Գերմանիայում, մասնավորապես Բեռլինում, առաջինն աչք է զարնում տարեցների մեծ թիվը: Երիտասարդները, առավել եւս՝ երեխաները, քիչ են: Երեխաների քչությանը միախառնվում է նրանց անաղմուկ լինելը՝ ոչ ճչում են, ոչ կամակորություն անում, ու թվում է, թե այս քաղաքում ընդհանրապես երեխա չկա: Բեռլինյան անդորրն օրվա մեջ մի քանի անգամ խաթարվում է շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների տագնապի ազդանշաններից: Դրանց ձայնն

Ո՞ւմ տանք Որոտանը

Որոտանի հիդրոկասկադի հետ, մեղմ ասած, տարօրինակ բան էր կատարվում։ «Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված դեռ չենք որոշել՝ վաճառում ե՞նք, թե՞ ոչ, ընդամենը հետաքրքրություն են ցուցաբերում մարդիկ, ուսումնասիրում են, եթե ուսումնասիրեն եւ առաջարկեն, այնպիսին լինի, որ մեզ կհետաքրքրի, կշահագրգռի, նոր կնստենք կբանակցենք»,- երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարնհրի նախարար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի կարկուտից տուժածներին

Մայիսի 12-17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն.

Մնաս բարով, կոմպլեմենտարիզմ

Հայաստանի  ընդդիմությունը  երբեք  այսքան  պարապ  չի  եղել`  ինչքան  հիմա:  Ընդդիմությունը  մեզանում  միանգամայն  հարաբերական  հասկացություն  է,  և  ընդդիմություն  ասելով`  նկատի  ունենք  բոլոր  նրանց,  ովքեր  իրենց  ընդդիմություն  են  համարում:  Իսկ  իրենց  էդպիսին  համարողները,  ինչպես  գիտեք,  մեզանում  չափազանց  շատ  են:  Եվ  նրանք  բոլորն  էլ  հիմա`  էս  պահին  պարապուրդի  մեջ  են: Հասկանալի  է,  որ  մարդիկ  ամառային  հանգստի  են  նախապատրաստվում: 

«Դեմ առ դեմ»` Գագիկ Հարությունյան եւ Սերգեյ Մինասյան

Հունիսի   14.-ին, ժամը 13.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի «Դեմ առ դեմ»   քննարկումը` հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ

Գոհար Նավասարդյան. «Մարդիկ սովոր չեն, որ հաշմանդամություն ունեցողն էլ կարող է սիրահարվել»

Գոհար Նավասարդյանը (լուսանկարում) տեղաշարժվում է սայլակով, նա 23 տարեկան է, եւ արդեն 10 տարի է հաշմանդամություն ունի, բայց կյանքը աղջկան չի «կոտրել»: Գոհարը հաճախ է մեջբերում  հայտնի արտահայտությունը՝ այն ինչ իրեն չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Այժմ Գոհարն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ)  911 ծառայությունում որպես օպերատոր եւ սովորում ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության

Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի համաշխարհային տվյալների համակարգի անդամ

Բյուրականի աստղադիտարանը դարձավ Գիտական միությունների միջազգային խորհրդի (ԳՄՄԽ, International Council of Scientific Unions – ICSU) համաշխարհային տվյալների համակարգի (World Data System – WDS, https://www.icsu-wds.org/) անդամ: Ներկայումս մի շարք գիտություններ և մարդկային գործունեության այլ ոլորտներ սկսել են լայնորեն օգտագործել բոլոր բնագավառներում կուտակված տվյալները և փոխանակվել դրանցով: Օրինակ, աստղագետներն օգտագործում են ատոմային սպեկտրադիտության տվյալները, հաղորդակցության միջոցները՝ օդերևութաբանության, տիեզերական

ԽՐԱՏԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ

Մի եղիր Գալուստի պես՝ Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, Այլ եղիր Րաֆֆիի պես՝ Մին դեպի մեզ, մին դեպի քեզ:

Այրվել է թերթի կրպակ

Հունիսի 14-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին: Մասամբ այրվել է «ՀայՄամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը և գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր): ԱԻՆ

Ինքնասպանության փորձ

Հունիսի 14-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ

Phil Boxing. «Սյուզի Կենտիկյանը կրկին կմրցի Մորենոյի դեմ չեմպիոնական տիտղոսի համար»

Գերմանահայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը կրկին կմրցի թեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա «Լա Ռեինա» Մորենոյի դեմ: Հայտնում է «Ֆիլ բոքսինգ» լրատվանակը: Նրանց առաջին մենամարտը կայացել է 2012թ., որտեղ Մորենոն հաղթել մրցավարների որոշմամբ՝ միավորներով: Մեկնաբանելով առաջին եւ սպասվող մրցամարտները՝ Մորենոն ասել է. «Ինձ համար Կենտիկյանի հետ առաջին մենամարտը հրաշալի փորձ էր, քանի որ ես

Մարգարիտ Եսայանի կեսկատակ առաջարկը. «Եկեք աղբահանության մենաշնորհ ստեղծենք, տանք օլիգարխի»

«Այն փաստաթուղթը, որ դուք այսօր մեզ ներկայացրեցիք եւ այն քննարկումը, որ հիմա տեղի է ունենում դահլիճում, ապացուցում է մի պարզ եւ թափանցիկ ճշմարտություն` դուք ավելի քան որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ավելի բացահայտ եւ շոշափելի կոնկրետ եք ներկայացնում այն խնդիրները, որ այսօր կան, բայց ցավոք չեք ներկայացնում լուծումները»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի տարեկան

Հրանուշ Խառատյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժելու մասին

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել իր հայցով Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի այսօր հրապարակած վճիռը: Միայն ասաց, որ վճիռը բողոքարկելու է: Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Դ. Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին

Finger Lakes Times. «Աշխարհահռչակ հայ ջութակահարը՝ Ժնեւի երաժշտական փառատոնում»

Անի Կավաֆյանը կարծում է, որ սիրահարվել է երաժշտությանը մինչեւ ծնվելը: Գրում է «Ֆինգր լեյքս թայմս» արբերականը՝ աշխարհահռչակ հայ ջութակահարի մասին, որը մասնակցում է հունիսի 10-ից մինչը 26-ն ընթացող Ժնեւի երաժշտական փառատոնին: «Մայրս հրաշալի երաժիշտ էր», – ասում է Կավաֆյանը, – «հայրս հիասքանչ երաժիշտ էր: Նրանք ծանոթացել են Ստամբուլի պետական սիմֆոնիկ նվագախմբում, ու կազմել երաժշտական ընտանիք…

Դատախազության նախկին աշխատակիցը՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերմության մասին

Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  90-ականների գործունեության մասին նոր տեղեկություններ ներկայացրեց: Նրա պատմելով՝ 1994-95 թվականներին  Ս. Խաչատրյանը չնչին կոպեկներով իր հարազատներին է վաճառել է Գորիսում գտնվող ու այդ ժամանակին գործող Էներգետիկ մի մեծ պետական կառույց: Հետագայում, երբ քաղսովետի նախագահ էր, այդ նույն կառույցը տասնապատիկ թանկ գներով էներգոցանցին վերավաճառեցին: Նրա խոսքերով,

Cleveland. «ԱՄՆ-ում հայկական եկեղեցի են կողոպտել»

Քլիվլենդ նահանգի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայկական եկեղեցու քահանան հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է եկեղեցի եւ գողացել նվիրատվության զամբյուղի մեջի գումարը, հաղորդում է «Քլիվլենդ» լրատվականը: Ոստիկանության հաղորդմամբ, գողն այնքան է հրել եկեղեցու արեւմտյան դուռը մինչեւ կողպեքները կոտրվել են: Նա իր հետ տարել է զամբյուղի մեջ եղած 100 դոլարը: Քահանան եկեղեցին կողոպտված է հայտնաբերել հունիսի

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պաշտպանել է լրագրողի շահերը

Գործը քննվել է Վերաքննիչ դատարանում

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930