Լրահոս
Օրվա լրահոսը

Պստիկ-ճստիկ հայ բլոգերը

Հունիս 14,2013 12:35

Նարեկ Սահակյանը, ով ընդամենը 14 տարեկան է,  զբաղվում է «բլոգավարությամբ»: Կարելի է ասել, որ նա դասվում է հայ ամենափոքր բլոգերների շարքին: Եթե օրերից մի օր դուք պատահաբար հայտնվեք մի բլոգում, որտեղ հնչում է բացառապես լավ երաժշտություն և տիրում է ներդաշնակ մթնոլորտ, ապա բարի գալուստ փոքրիկ Նարեկի բլոգային տարածք:

Ինչպե՞ս բացվեց փոքրիկ
ի բլոգը:

Նարեկը պատմում է, թե ինչպես մոտ երկու տարի առաջ, երբ բլոգ ասվածը այդքան էլ հայտնի չէր Հայաստանում, սակայն այն ունենալը մեծ պատիվ էր բերում դրա տերերին, նա ևս որոշեց փորփրել համացանցն ու ստեղծել իր սեփական բլոգը:
«Սկզբում բլոգս բացեցի wordpress բլոգային հարթակի վրա,- ասում է Նարեկը,-սակայն քիչ ժամանակ անց, որոշեցի փոխել բլոգային հարթակը, քանի որ այն ինձ դուր չէր գալիս: Որոշեցի ընտրել ամենակարճ անվանում ունեցողը՝ blog.com-ը: Այնտեղ գրանցեցի բլոգս, սակայն այդ հարթակի հնարավորությունները շատ սահմանափակ էին, իսկ ես չեմ սիրում սահմանափակումներ, այդուհանդերձ բլոգս տեղափոխեցի blogger.com-ում:
Բլոգ բացելու հարցում Նարեկին ոչ ոք չի օգնել, միայն երբեմն -երբեմն օգտվել է youtube-ից:
Նարեկը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ իրականացվում է այլընտրանքային կրթություն՝ օգտագործում բլոգները որպես կրթական վիրտուալ միջավայր և այլն:
«Կրթահամալիրիս շնորհիվ ես իմացա, թե ինչ է բլոգը և ունեցա իմ սեփականը: Տարիքը, կարծում եմ, էական չէ բլոգով զբաղվելու համար, կարևորը դրանից իսկապես գլուխ հանել կարողանալն է»,- կարծում է բլոգերը:

Փոքրիկը ներկայացնում է իր բլոգը:

«Բլոգս ունի տարբեր բաժիներ, դրանցից մեկը` «Հեղինակային խաղեր»l է կոչվում: Թերևս այդ էջում կա մեկ խաղը, որը ինչպես արդեն հուշում է էջի անունը՝ իմ պատրաստածն է: Երբ առաջին անգամ պատրաստեցի այդ խաղը, մտածեցի որ կարելի է ավելի արդյունավետ գործեր անել, ուստի էլ չպատրաստեցի խաղեր: Շատերի ճաշակը զարգացնելու համար ունեմ «Երաժշտություն» էջը, որտեղ տեղադրված են ըստ իս բացառապես բարձրորակ երգեր և երաժշտություն: «Տրամաբանություն» տեղադրում եմ հետաքրքիր տրամաբանական խնդիրներ, որոնց ընտրում եմ տարբեր կայքերից, գրքերից և այլն: SmartTV-ն  գիտահանրամատչելի ինտերնետ ալիք է, որը ստեղծել ենք մի քանի համադասարանցիներով: Գերնոր հայտնագործությունների, տեխնոլոգիաների մասին թարգմանություներ ենք անում, ձայնագրվում, ապա կցում վիդեոյին և այն դառնում է «խելացի» տեսանյութ: Ի դեպ, մենք թարգմանում ենք այն նյութերը, որոնք հայերեն տարբերակով չկան, իսկ եթե կան ապա միանշանակ առաջինը մենք ենք թարգամանել:) : Մի խոսքով՝ «SmartTV» էջում տեղադրվում են «խելացի» տեսանյութեր: Ուշադիր հետևում եմ, թե այսօր, վաղը, մյուս օրը հանճարներից ում ծնունդն է, ինչի օրն է  ու անտարբեր չեմ լինում, անպայման բլոգումս մի նոր նյութ եմ տեղադրում:
Նարեկը այժմ 9-րդ դասարան է, պատրաստվում է  քննություններին, այդ իսկ պատճառով մի փոքր զբաղված է լինում, շատ ժամանակ չի կարողանում տրամադրել իր բլոգին, ասում է. «Հիմա մի փոքր թերացել եմ բլոգավարության մեջ՝ ուշ-ուշ եմ թարմացնում բլոգս, բայց դե ժամանակի հարց է, վստահ եմ, որ իր ընթերցողը ինձ կհասկանա»:
577605_420638211365063_225801855_n
Երաժշտությունը Նարեկի բլոգում

«Քանի, որ ջազ շատ եմ սիրում,  այն պարզապես չէր կարող տեղ չգտնել իմ բլոգում: Ջազի ներկայացուցիչներից լսում եմ՝  Ջո Կոկերից, ռոքից` Էրիկ Քլեփթոն: Արդեն գրեթե գիտեմ, թե ինչպիսի նյութեր են սիրում կարդալ ընթերցողներս և ինչպիսին՝ ոչ: Դրանք համադրում եմ ջազ երաժշտությամբ և իհարկե փորձում եմ, որոշակի ճաշակ ձևավորել 🙂

1 տարի է՝  ինչ  փոքրիկն ու իր բլոգը միասին ընկերություն են անում 🙂
«Բլոգս 2012 թվականի դեկտեմբերի 25-ին դարձավ 1 տարեկան: Այն ստեղծելու ժամանակ երբեք չեմ մտածել, թե արդյոք դուր կգա մյուսներին, քանի որ բլոգը ինձ համար եմ բացել, ոչ թե այլոց: Ցանկանում եմ այնպես անել, որ բոլորն էլ հավանեն այն, սակայն ինձ համար առաջնայինը իմ կարծիքն է: Իհարկե  բլոգում մեկնաբանություններ ոչ հաճախ են թողնում մարդիկ, սակայն դրա փոխարեն հաճախ դպրոցում են ասում: Չեմ սիրում, երբ ինձ իմ ներկայությամբ որևէ լավ բան են ասում, իհարկե ուրախանում եմ, որ արածս գործը արժանացել է մարդկանց հավանությանը»,- ասում է Նարեկը
Նարեկը բացի բլոգից, սիրում է նկարել, բայց  ինչպես ինքն է ասում` չի կարողանում 🙂 Տարատեսակ լեզուներ է փորձում ուսումնասիրել և յուրացնել օրինակ՝ արաբերեն, ֆրանսերեն, բայց միևնույնն է,  բլոգավարությունը իր կյանքում առանձնակի տեղ է գրավում:

turqia
Առանձնահատուկ գրառումը
Քանի որ Նարեկ Սահակյանը հետաքրքրված է նաև աստղագիտոթյամբ և տիեզերքով, որպես առանձնահատուկ գրառում իր համար առանձնանում է Թուրքիայում անցկացվող ամերիկյան տիեզերագիտական ճամբարին նվիրված իր նյութը:
«Առանձնակի է, որովհետև շատ ընկերներ և գիտելիքներ ձեռք բերեցի այնտեղ,- ասում է փոքրիկ բլոգերը,- այնտեղ անցկացրածս օրերը հիանալի օրեր էին, երբեք չեմ մոռանա»:
«Եղիր երկրորդը, քանի որ առաջինը ես եմ» բլոգի կարգախոսը մեկնաբանում է հենց նրա «սեփականատերը» 🙂

Ինչպես ասացի, սիրում եմ տարբերվել: Ցանկացա կարգախոսով ևս տարբեր լինել: Գիտե՞ք, բոլորը ասում են ձգտիր լինել առաջինը, բայց ինչո՞ւ հենց իրենք չեն ձգտում դա անել, որ մի բան էլ մյուսներին են խորհուրդ տալիս: Դե քանի որ առաջին տեղն արդեն զբաղված է, խորհուդ եմ տալիս լինել երկրորդը 🙂

Պստիկ է, բայց ճստիկ է . . .
«Ճիշտ է դեռ այնքան էլ մեծ չեմ, բայց բլոգիս միջոցով փորձում եմ լսելի դարձնել իմ ձայնը և ուզում եմ՝ ինչ- որ բանով անպայման օգուտ տալ ընթերցողներիս, հուսով եմ, քիչ թե շատ ստացվում է» – ասում է Նարեկը:

 Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930