Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատախազության նախկին աշխատակիցը՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերմության մասին

Հունիս 13,2013 21:48

Սիսիանի դատախազության նախկին աշխատակիցը Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  90-ականների գործունեության մասին նոր տեղեկություններ ներկայացրեց:

Նրա պատմելով՝ 1994-95 թվականներին  Ս. Խաչատրյանը չնչին կոպեկներով իր հարազատներին է վաճառել է Գորիսում գտնվող ու այդ ժամանակին գործող Էներգետիկ մի մեծ պետական կառույց: Հետագայում, երբ քաղսովետի նախագահ էր, այդ նույն կառույցը տասնապատիկ թանկ գներով էներգոցանցին վերավաճառեցին:

Նրա խոսքերով, դեպքի առթիվ Գորիսի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, բայց կարճ ժամանակ հետո կարճվեց:

Դատախազության նախկին աշխատակցի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանին այդ տարիներին հովանավորում էին ՀՀՇ-ականները. «Սա ոչ թե մի օրում այդպիսին դարձավ, այլ հենց հեղափոխութան՝ ՀՀՇ-ի իշխանության գալու օրվանից: Նա այն ժամանակ մոտ էր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Վանո Սիրադեղյանի, ՀՀՇ-ական պատգամավորների հետ, որոնց հետ գնացել էին Զոռզոռ ուտել-խմելու, որտեղ էլ  հղի կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարվեց: Լեւոն Զուրաբյանը, որ ասում է՝ Սուրիկ Խաչատրյանը սերտաճել է իշխանության հետ, ես էլ ասում եմ՝ այդ սերտաճումը եկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք եւ սերտաճել է առայսօր: Այս երկիրը երկիր կդառնա միայն այն ժամանակ, երբ ՀՀՇ-ի քաղաքական աղբանոցից ոչ ոք չդառնա ղեկավար այս երկրում: Սուրիկ Խաչատրյանը կռված տղա է, բան չունեմ ասելու, բայց նրանք են մեղավոր, որոնք այդ կռված, ազնիվ մարդկանց որպես բութ գործիք բերեցին քաղաքականություն, երբ նրա նմանները պետք էին, որ ամեն տեղ կեղծեին, թալանեին ու ահաբեկեին: Հո նախագահը չէր թալանելու: Նախագահը մեկով պետք է կատարեր այդ գործը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Vahe Freedom Diloyan says:

    Իհարկե, արտագաղթը մեզ սպառնացող թիվ մեկ խնդիրն է, իսկ Հայաստանից դուրս մեկնած ցանկացած քաղաքացի անդառնալի կորուստ է պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար:
    Արտագաղթի ծավալները թաքցնել հնարավոր չէ, դպրոց հաճախող երեխաների թիվը պակասում է, բանակ ավելի քիչ պատանիներ են զորակոչվում:մեր երկր.
    Հուսահատված խմբին էլ կուզենայի, որ երբեք չկորցնեն իրենց կամքի ուժը և անկախ ամեն ինչից չատեն Հայաստանը, քանզի մեր հայրենիքի և ազգի մասին մենք չենք կարող դատել ճակատագրի բերումով ներքևից վերև միամտորեն հայտնված անձանցով: Սա բոլորիս երկիրն է, թե փողի գերին դարձած սողունների, թե բարձր արժեքների համար կյանք տվողների և թե ստեղծված իրավիճակի դեմ պայքարողների: Այս պահին մեզ պետք են մեր ազգի բոլոր ներկայացուցիչները, ովքեր գիտակցում են հարցի լրջությունը, մեզ պետք է օգնել միմյանց, օգնել մեր ազգին, որպեսզի չվերածվենք մահացած հասարակության և մեռյալ պետության:ից հեռանում են ոչ թե նրանք, ովքեր հաց չունեն ուտելու, այլ այսպես կոչված միջին խավը, որ ունի քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ: Իրականում, հեռացողների մեծ մասի հիմնական խնդիրը եղել և մնում է անպատժելիությունը, որ սկսվել է 90-ականներից, ինստիտուցիոնալ կարգավիճակ է ձեռք բերել Քոչարյանի նախագահության տարիներին ու, ցավոք, շարունակվում է ցայսօր: Իսկ մեր երկրի անպատժելի զանգվածը ոչ այլ ոք են, քան ամենակարող օլիգարխները, իրենց սափրագլուխների ջոկատներով, անսահման ազդեցությամբ ու ֆինանսական հնարավորություններով: Երբ հայաստանցի միջին գործարարը, ասենք մաքսատանը տեսնում է, որ իր ներկրած ապրանքի համար մի քանի օր ստիպված է սպասել, իսկ այսինչ մականունավորը կարողանում է մեկ ժամում խնդիրները լուծել, հիասթափվում է ոչ թե օլիգարխից, որի հետ առանձնապես երբեք հույսեր չէր կապել, այլ երկրից ու մտածում է Հայաստանն օր առաջ թողնելու մասին: Երբ Հայաստանի շարքային քաղաքացին թերթերից իմանում է, որ այսինչ մականունավորի բանդան ծեծելով մարդ է սպանել ու մնացել անպատիժ, կրկին հիասթափվում է ու մտածում արտագաղթելու մասին, երբ սկսնակ գործարարի օբյեկտ են ներխուժում հարկայինի աշխատողներն ու աննշան խախտման համար մի հսկայական տուգանք են նշանակում, իսկ օլիգարխները շարունակում են հարկ չվճարել, Հայաստանի քաղաքացին մտածում է արտերկիր մեկնելու մասին: Ապատիայի, հիասթափության, սեփական բիզնեսին տեր չլինելու մթնոլորտն է, որ ստիպում է մարդկանց լքել երկիրը: Հայաստանի իշխանությունները, թերևս, հասկանում են, որ մեր երկրի թիվ մեկ չարիքը ոչ թե կաշառք վերցնող «գայիշնիկն» է, այլ օլիգարխը՝ իր կլանային համակարգով, քրեական մտածելակերպով ու անպատժելի պահվածքով: Այս խավի դեմ պայքարը, նրանց ամենաթող օլիգարխից ցիվիլ բիզնեսմեն դարձնելու հրամայականն օրհասական է: Այլապես, օլիգարխիան վաղ թե ուշ ձեռնոց կնետի ոչ միայն Հայաստանի քաղաքացուն, որին արդեն խժռելու եզրին է, այլ հենց իշխանությանը, եթե վերջինս փորձի վերջ դնել նրանց ամենաթողությանը…

    https://facebook.com/groups/122582681136156?view=info&sfd=1&refid=18

  2. Harut says:

    Այս հոդվածը գրողին մեղադրելու չի շատ, տունա պահում: Բայց այ պատվիրատուն օգտվումա հնացած ու արդեն զզվանք առաջացնող ազգակործան ու իբր գաղափարախոսություն կոչվածից: Պատվիրատու, եթե այսպես ասած ՀՀՇ-ի աղբանոցից պիտի մարդ չլինի, ուրեմն քո վերնախավն ել պիտի չլիներ, որովհետև ՀՀՇ-ն եթե աղբանոցա ունեցել, ապա միայն քո ու վերնախավիդ շնորհիվ: Իսկ ՀՀՇ-ի էն կարգին ու գաղափարական մարդիկ, ովքեր հիմա ել ՀՀՇ-ում են մի կոպեկի ունեցվածք ոչ ունեցել են ոչ ել ունեն: Հակառակ դեպքում նրանց գլխին շուտվանից մի բան սարքել էին:

  3. ՀՄ says:

    Հրաշալի է ասված: Այսօրվա ավազակների հիմնական մասը ծնվել եւ մեծացել է ԼՏՊ-ի եւ ՀՀՇ-ի շնորհիվ:Քանի դեռ նրանք չեն դատվել իրենց արած հանցագործությունների համար յս երկիրը չի շտկվի: Շատ լավ են ըմբռնել «Մի դատիր, որ չդատվես»-ը: նախկի ՀՀՇ-ականները ունենալով որոշակի գողացած ֆինանասական պաշար փորձում են այսօր գրավվել ընդիմադիր դաշտը: Ամբողջ կյանքում մի կերպ ապրող այդ «հայրեմասերները» այսօր ունեն որոշակի ֆնանսներ / ոչ միայն իրենց թռցրած այլ հավանաբար եւ արտաքին հովանավորների օգնությմաբ / այսօր ժողովրդի ուշադրությունը շեղում են իսկական ընդիմադիր ուժերից:

  4. Արմեն says:

    իսկ ո՞վ էր այնսքան տարի խանգարում որ այդ չափազանց բութ գործիքին ժամանակին հեռացնեին։ Ստեղ էլ է Լևոնը մեղավոր․․․

  5. Vardan says:

    Եվ ինչ լեզվով էին հաղորդակցվում Տեր-Պետրոսյանն ու Լիցկան? Աչքիս Լևոնի ժամանակ դատախազության էս անհայտ նախկին աշխատակիցը հեռացվել է աշխատանքից կաշառակերության համար :

  6. Ruben says:

    Եթե որեւէ մեկը հայց ներկայացնի դատարան ընդդեմ Լեւոն “տեր”-Պետրոսյանի, քրեական եւ պետական (քաղաքական) հանցագործությունների համար՝ միանշանակ կկրի պարտություն:Պատճառն այն է, որ գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների պաշտոնյաները ունեն մի կնքահայր: Բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները դեռ 1990-1995թ.թ. բաշիքյարթմա են արել:

  7. Ettentcchi says:

    Դատախազության նակին աշխատակիցը երևի ուզում է դառնալ ներկա աշխատակից, բայց մոռանում է, որ Սերժ Սարգսյանն էլ է Լ.Տեր-Պետրոսյանի հետ մոտ եղել, Ռոբերտ Քոչարյանն էլ, Նավասարդ Կճոյանն էլ, այ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մոտ չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930