Օրվա լրահոսը

Պատերազմը, Լիսկան եւ մյուսները

Մենք շատ ենք խոսում Ղարաբաղյան պատերազմի որոշ մասնակիցների հետպատերազմյան արատավոր վարքից: Արամ Աբրահամյանն էլ է այդ խնդրին անդրադարձել իր այս շաբաթվա վերլուծականում, որն ինձ հավելյալ մտորումների տեղիք տվեց: Իհարկե, Սուրեն Խաչատրյանի և Գորիսի դեպքերի առիթով: ԱՄՆ-ի պես հզոր պետությունն առ այսօր դժվարությամբ է հաղթահարում Վիետնամի պատերազմի մասնակիցների հավակնությունները, և միայն այդ անհեթեթ ու անիմաստ պատերազմի

Գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն հաստատեց գազի գինը: Ըստ այդմ՝ առաջարկվող 1 խմ-ի դիմաց սահմանվեց 156 դրամ՝ հաշվի առնելով 30% սուբսիդավորումը: Այս պահին քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Նելլի ԲԱԲԱՅԱՆ Մանրամասները՝ ավելի ուշ  

Վրաերթի ենթարկվածը մահացավ վերակենդանացման բաժանմունքում

Հունիսի 6-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա Սարգիս  Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և հունիսի 7-ին, ժամը 00.40-ին,  վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել: ՀՀ ոստիկանություն

Սյունիքի մարզպետարանը, ի՞նչ է, ժամը 18-ից հետո ավտոմատ վերափոխվում է մասնավոր խուզարկուական կամ փաստաբանական գրասենյակի՞

Նախ, ի՞նչ ասել է «Սյունիքի մարզպետարան» ստորագրությունը տվյալ հայտարարության ներքո։ Ո՞վ էր կոնկրետ ներկայացնում մարզպետարանը տվյալ պահին. Ս.Խաչատրյանի տեղակա՞լը, աշխատակազմի ղեկավա՞րը, մամուլի քարտուղա՞րը, այդ ժամանակ «ժամանակավոր» լիազորությունները վայր դրած Ս.Խաչատրյա՞նը, թե՞ բոլորը միասին։ Ի՞նչ իրավունքով է տարածքային կառավարման մարմինը միջամտում կոնկրետ մարզպետարանին ուղղակիորեն չվերաբերող քրեական գործի նախաքննության ընթացքին։ Ի վերջո, անգամ անձամբ մարզպետին չեն մեղադրանքներ

Կառավարությունը կարող էր օգնել կարկուտից միայն այն տուժածներին, որոնց անունը սկսվում է «ճ» տառով

Կառավարության երեկվա նիստում որոշվել է Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած 23 գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին միանվագ 50 հազար դրամ օգնության հատկացնել: Այդ նպատակով հատկացվելու է 80 միլիոն դրամ։ «ՉԻ» – Հիշո՞ւմ եք «Չի կարող պատահել» ֆիլմի այն դրվագը, որտեղ հերոսը խոստանում է վերադարձնել խաբված «փեսացուի» փողերը։ Ասում է «Լավ, լավ, ես կվերադարձնեմ։ Կեսը։ Հետո»։ Հիմա

Ռազմիկ Զոհրաբյանը՝ Գորիսի դեպքերի մասին. «Հրաժարական տալը բարոյական քայլ է»

Հատված ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցից: – Մարդն իր բնությամբ կատարյալ չէ,- նշեց պարոն Զոհրաբյանը։- Միշտ էլ տարբեր հասարակություններում նման դեպքեր լինում են՝ սպանություն, կռիվ և այլն։ Այդպես է նաև մեզանում, մենք չենք կարող բացառություն լինել։ Սա վերաբերում է և պաշտոնատար անձանց, և շարքային քաղաքացիներին։ Կան օրենք, սահմանադրություն, դատախազություն, որոնց առաջ հավասար են

Պաշտոնյաների բիզնեսնե՞րն են խանգարում ՀՀ-ին կատարել Օրհուսի կոնվենցիայի պարտավորությունները (Տեսանյութ)

«Թեղուտն ամենաաղետաբեր ծրագիրն է թե իրավախախտումների ծավալով, թե տնտեսական առումով»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված «Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կայացրած որոշումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նշենք, որ համաձայն այդ որոշման՝ ՀՀ-ն խախտել է կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետը՝ հրաժարվելով վարույթ ընդունել «էկոդար» ՀԿ-ի հայցը: Ա. Գրիգորյանն այս կապակցությամբ նաև նկատեց.

«Բարսելոնային» երկրպագում է 70 միլիոն ֆուտբոլասեր

Վիճակագիրները հաշվել են, որ Եվրոպայում ամենից ավելի շատ երկրպագու ունի «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը: Իսպանիայի չեմպիոնին երկրպագում է 70 միլիոն մարդ: Հին Աշխարհամասի երկրորդ ամենասիրված թիմը Մադրիդի «Ռեալն» է՝ իր 62 միլոն ֆանատներով: Այնուհետեւ գալիս են «Բավարիան»՝ 53 միլիոն, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 52, Լոնդոնի «Արսենալը»՝ 45 եւ «Չելսին»՝ 43 միլիոն երկրպագու: Հետաքրքիր է, որ Եվրոպայի ամենաֆուտբոլային երկրներից

Մահեր պիտի տեղի ունենան, որ ի վերջո տարիներով մատնացույց արվող այս կամ այն խնդիրը լուծվի

Իշխանությունում երկար լռված ավտորիտարներից չազատվելը բերում է այնպիսի իրավիճակի, ինչը Գորիսում տեղի ունեցավ` ապագայի հանդեպ անվստահություն ու հուսալքություն սերմանելով: Է, այդ կարգի դեպքեր պիտի լինե՞ն, մահեր տեղի ունենան, արյուն լինի, ցավն արմատին հասնի՞, որ ի վերջո տարիներով մատնացույց արվող այս կամ այն խնդիրը լուծվի: Անկախ դատական գործընթացից` Սյունիքում վաղուց պետք էր այլ` նոր մտածողությամբ, երկրի

Նիկոլ Փաշինյանը քննադատել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Սա էլ ասեմ, որ վերջերս հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ջերմ, բարեկամական զրույց ենք ունեցել եւ բաժանվել ենք բարեմաղթանքներով։

«Ռուսկայազիչնի» նժդեհականը

Օտարալեզու դպրոցների ծրագիրն շատ ավելի հեռահար եւ խորքային նպատակ հետապնդող ռազմավարության մի օղակն է միայն, որին իր ուժերի ներածին չափով աջակցում է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում, միանգամայն անկեղծ համոզումով եւ նվիրումով։ Հանրությունն արդեն առիթ ունեցել է ծանոթանալու երկրի նախագահի անունը կրող թոռան ռուսալեզու թոթովանքներին։ Փոքրիկ Սերժը, որի վաղվա օրվա մտահոգությունների վերաբերյալ նախագահ պապն այնքան սրտառուչ

Այրվել է մեքենա

Հունիսի 7-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.23-ին, մարվել՝ 01.28-ին: Ապարան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ամբողջությամբ այրվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 33 TP 482 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ստեփանյան): ԱԻՆ

102-ամյա գյումրեցին քաղաքապետարանից պահանջում է վերանորոգել իր բակի պատը (Տեսանյութ)

Գյումրու ամենատարեց տղամարդը` Վարազդատ Մանուկյանը բնակվում է քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Սլաբոդկա թաղամասում: Հին Գյումրվա հսկա տներից մեկում նա թեև ապրում է միայնակ, սակայն նրան ամեն օր այցելում և խնամում է ծոռը: Իսկ իր 74- և 71-ամյա երկու որդիներն իրենց ընտանիքներով վաղուց բնակվում են արտերկրում: Մեր ուսումնասիրություններով, Վարազդատ Մանուկյանը գյումրեցի ամենատարեց տղամարդն է: Ներկայացվող տեսանյութում

Վեսելին Տոպալովը երբեք չի մասնակցել ընտրությունների

Բուլղարացի գրասմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 6-րդ չեմպիոն Վեսելին Տոպալովը, որ այս օրերին Կիեւում մասնակցում է «Sberbank Open»-ին, լրագրողներին խոստովանել է, որ երբեք չի մասնակցել իր երկրում անցկացվող ընտրություններին: «Ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել եւ գաղտնիք չէ, որ ոչ մի անգամ չեմ մասնակցել իմ որեւէ ընտրության», – հայտարարել է նա:  Շախմատիստը դա չի կապում զբաղվածության կամ

Նաեւ այս օրինակով է բացատրվում, թե ինչու ենք մենք՝ սպառողներս այդքան թանկ վճարում մեր սպառած էլէներգիայի դիմաց

Էլէներգիան 8 դրամով թանկանալու է այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը ավելի շատ եկամուտ է ուզում ստանալ։

Վիճաբանություն հանձնաժողովի շենքի դիմաց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց այս պահին վիճաբանություն է տեղի ունենում: Գազի սակագնի վերաբերյալ հանձնաժողովում այսօր նախատեսված քննարկմանը քաղաքացիներին թույլ չեն տալիս մասնակցել: Այս պահին քաղաքացիները նստել են հանձնաժողովի շենքի դիմաց եւ թույլ չեն տալիս ներս մտնել ոչ ոքի: «Կեցցե անկախ լրատվությունը, ուռա, կեցցե «Հայռուսգազարդը« ուռա,, բարձրացրեք գազի սակագինը, բոլորս դեպի արտասահման, ուռաա»,- վանկարկումներով ակտիվիստները

Արամ Ավագյանն այսօր կմտնի՞ եզրափակիչ

Այսօր Մինսկի «Սպորտի պալատում» կայանալու են բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակչի մենամարտերը: Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, կկարողանա՞ հաղթահարել նաեւ նախավերջին արգելքը եւ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք նվաճել: Դա պարզ կլինի արդեն ցերեկը, երբ հայաստանցի բռնցքամարտիկը կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Բուցենկոյի հետ: Մինսկի ռինգում այսօր նույն խնդիրն ունեն լուծելու նաեւ այլ

Զոհվածների հարազատները բողոքում են կայքերից

Բարոյակա՞ն է արդյոք այլոց ողբերգության հաշվին վարկանիշ ապահովելը։

Օդը կբացվի փուլերով

Օդային փոխադրումների ազատականացման փուլային տարբերակը ենթադրում է առաջիկա մեկ ամսում օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթի հայտարարում ու կազմակերպում։ Օդուղիները բաժանվելու են երեք խմբերի, մրցույթներին կկարողանան մասնակցել միայն հայկական ավիաընկերությունները։ «Իհարկե, ավիաընկերություններում արտասահմանյան ընկերությունները կարող են բաժնեմաս ունենալ, բայց պայմանն այնպիսին է, որ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանի ռեզիդենտի»,– ասաց ՔԱԳՎ պետը՝ հավելելով, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել»

Հատված THE YEREVAN TIMES–ին Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցից Նավասարդ Կճոյանի հարցազրույցները ավելի մեծ աղմուկ են առաջացնում սոցիալական ցանցերում, քան նրա ոչ ժուժկալ անձնական կյանքի հետ կապված տեղեկությունները: Օրինակ, «Բենթլին ինձ համար սովորական բան է» արտահայտությունը վերջերս հայկական համացանցի գլխավոր մեմերից էր դարձել: Եկեղեցականի հետ ոչ եկեղեցու մասին՝ մի՞թե Նավասարդ

Անահիտ Բախշյան. «Հրաժարականով Լիսկա երեւույթը չի վերանալու»

Անահիտ Բախշյանը համոզված է, որ թե՛ Սուրեն Խաչատրյանի, թե՛ Ռուբեն Հայրապետյանի  հրաժարականի հայտարարությունները գրվել են նույն կենտրոնից կամ առաջինը «թխել» է երկրորդից: Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ 168.am-ի հարցին, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին՝ պատասխանել էր. «Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»: Այսօր Aravot.am-ը

Միջպետական բանկի հայաստանյան ղեկավարից միլիոններ են պահանջում

«Նաիրիտի» նախկին տնօրենին դատի են տվել՝ անհայտ հիմքով:   «ՀՀ քաղաքացի Գառնիկ Շիրինյանն այս տարվա ապրիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի՝ պահանջելով 200 հազար ԱՄՆ դոլար եւ 249 մլն 250 հազար: Թե որն է հայցադիմումի հիմքը՝ ԴատաԼեքսի կայքում նշված չէ»: Այս մասին այսօր տեղեկացրել է 168.am-ը:  Aravot.am-ը փորձեց

Еркрамас. «Ուրախների և հնարամիտների հայկական լիգա՝ Սանկտ Պետերբուրգում»

Սանկտ Պետերբուրգում ձևավորվել է «ՈւՀԱ-ի (КВН) հայկական լիգա»: Հայտնում է «Երկրամաս» թերթը՝  հղում անելով «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությանը: «Հայկական լիգա»-ի բացման խաղը անցկացվել է մայիսի 31-ին Վասիլեօստրովսկի շրջանի երիտասարդական տանը, որին մասնակցել են երեք ակումբներ: Երրորդ տեղը գրավել է Սանկտ Պետերբուրգի «Հումոր ակցենտով» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Ֆրեշ»-ը, որը նույնպես Սանկտ Պետերբուրգի ակումբ է,

Տիգրանն ու Հրանտը առաջատարների եռյակում են

Բուլղարիայի Ալբենա քաղաքում շարունակվող շախմատի «Grand Europe open» միջազգային մրցաշարում 6-րդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը ռումինացի Վլադիսլավ Նեվեդնիչիի հետ միասին վեց տուրից հետո վաստակել են 5,5 միավոր եւ կազմում են մրցաշարային աղյուսակի առաջին եռյակը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կես միավոր չբավականացրեց

Հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Լեւոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբաի քաղաքում անցկացված «6th Mayor`s Cup» ավանդական միջազգային մրցաշարում 11 հնարավորից 8,0 -ական միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում բաժանել են 4-5-րդ տեղերը: Նրանք կես միավոր են ետ մնացել մրցանակային եռյակը կազմած շախմատիստներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրանուշ Խառատյան. «Լիսկան զոհ է տալիս իր տղային ու կնոջը»

Ազգագրագետ Հրանուշ  Խառատյանը Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով Սուրեն Խաչատրյանի դեպքը, ասաց, այն, ինչ եղավ, շատ բնական է եւ օրինաչափ: Ըստ նրա` հասարակական իրավական նորմերը խախտող բոլոր մարդիկ ի վերջո կանգնում են այդ իրավիճակի առաջ. «Եվ Լիսկան էլ կանգնեց այդ իրավիճակի առաջ: Լիսկան հիմա զոհ է տալիս իր տղային, կնոջը, նա պատրաստ է զոհեր տալ, որ

Վլադիմիր Պուտինը եւ նրա կինը՝ Լյուդմիլա Պուտինան պաշտոնապես հայտարարեցին ամուսնալուծության մասին

Այսօր ռուսաստանյան “Россия 24” հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա տիկինը՝ Լյուդմիլա Պուտինան, հայտարարել են, որ իրենց ամուսնությունն ավարտվեց: Պուտինն ասել է, որ արդեն տեւական ժամանակ նրանցից յուրաքանչյուրն ապրում էր իր սեփական կյանքով եւ իրենք գործնականում չէին տեսնվում: Այս տարի լրացավ նրանց ամուսնության երեսունամյակը: Նրանք ունեն երկու դուստր՝ 28 եւ 25

Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին փուլը

Հունիսի առաջին օրերից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչական շրջաններում մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որն ըստ ստացված հայտերի, արդեն իսկ մասնակցության ռեկորդ է գրանցել: Այսօր իրենց մարզական ունակությունները դրսեւորեցին Չարենցավանի մարզական ընտանիքները, որոնք քաղաքային մարզադաշտում պայքարեցին մրցումների ծրագրում ընդգրկված վեց մրցաձեւերից: Կոտայքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ

Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրությունը հանրության սեփականությունն է դարձել

«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Դավիթ Շահնազարյան. «Սահակաշվիլին խնդիր է դառնում նաեւ իր թիմի համար»

Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերին Վրաստանում, դա աննախադեպ էր Հարավային Կովկասի համար: Հարավկովկասյան երկրների անկախ գոյության պատմության մեջ առաջին անգամ  իշխանությունը փոխվեց ընտրությունների ճանապարհով: Այսօր Կովկասի ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը: Սակայն,Վրաստանի համակեցության փուլն, ըստ Շահնազարյանի, բավականին դանդաղ ու ծանր է ընթանում. «Վրաստանում իշխանափոխությունն ամբողջությամբ չի եղել: Նախագահ Սահակաշվիլին

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930