Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Լիսկան զոհ է տալիս իր տղային ու կնոջը»

Հունիս 06,2013 23:28

Ազգագրագետ Հրանուշ  Խառատյանը Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով Սուրեն Խաչատրյանի դեպքը, ասաց, այն, ինչ եղավ, շատ բնական է եւ օրինաչափ: Ըստ նրա` հասարակական իրավական նորմերը խախտող բոլոր մարդիկ ի վերջո կանգնում են այդ իրավիճակի առաջ. «Եվ Լիսկան էլ կանգնեց այդ իրավիճակի առաջ: Լիսկան հիմա զոհ է տալիս իր տղային, կնոջը, նա պատրաստ է զոհեր տալ, որ դրության տերը դառնա: Չգիտեմ՝ դեռ ինչ չափով Հայաստանը պիտի թաղվի մշուշի մեջ, որ ինքը նորից դառնա դրության տերը: Բայյց սա սովորական պարզ ուղի է այն բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց կյանքի օրինակով արժեքներ են ձեւավորում իրենց ընտանիքում եւ այդ արժեքային միջավայրը ստեղծում իրենց միջավայրում»:

Թե ինչ ընթացք կստանա Սուրեն Խաչատրյանի գործը, Խառատյանը հետեւյալ կարծիքի է`«Կարեւոր չէ «Հարսնաքարի», թե «Առագատի» գործն է, թիկնապահն է կրակողը, թե մեկ ուրիշը, սա իմ խորին համոզմամբ ռազբորկայի դրսեւորում է: Բախվել են շահեր եւ այդ շահերի բախման ընթացքում նրանցից մեկը, որն իրեն զգում է աստված, կամ համարյա աստված կարողանում է կրակել, կամ` կրակում են իր թելադրանքով»:

Խառատյանի համոզմամբ՝Սերժ Սարգսյանը չպիտի ինչ որ մեկին պատժի, ընդհանրապես պետք է օրենքը գործի. «Կա երեք տարբերակ, մեկն այն է, որ ՀՀԿ-ն իր թեւի տակ կվերցնի Սուրեն Խաչատրյանին, երկրորդ տարբերակը` ՀՀԿ-ն չի միջամտում եւ թույլ է տալիս, որ Սուրեն Խաչատրյանը իրավական համակարգի հետ լեզու գտնի, շանս է տալիս նրան, եւ  երրորդ տարբերակն էլ այն է, որ իրավունքը հանկարծ ու գործի: Հիմա, թե այս երեք տաբերակներից որը կընտրի իշխանությունը` դրանից հետո նոր կարող ենք անել հերթական դատողությունները, բայց այս պահին շտապողականություն կլինի ասելը, թե որ տարբերակը կընտրի իշխանությունը»:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ խորը համոզմամբ,՝ ազգը, ժողովուրդը, հասարակությունը, և նույնիսկ՝ իրեն 5-10 հազար դրամով
    վաճառող ամբոխը պետք է մոռանա Լիսկայի և նրա նմանների գոյությությունը և անցնի այդ արատները ծննդաբերող, բոլորին հայտնի հանցագործ ռեժիմի պարագլուխ՝ շեռժիկին և ապա անցնի նրա նախորդին՝ ռոբիկին, որոնք բառիս բուն իմաստով այլանդակեցին երկիրը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930