Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին փուլը

Հունիս 06,2013 22:53

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAՀունիսի առաջին օրերից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչական շրջաններում մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական՝ 10-րդ մրցաշարը, որն ըստ ստացված հայտերի, արդեն իսկ մասնակցության ռեկորդ է գրանցել:

Այսօր իրենց մարզական ունակությունները դրսեւորեցին Չարենցավանի մարզական ընտանիքները, որոնք քաղաքային մարզադաշտում պայքարեցին մրցումների ծրագրում ընդգրկված վեց մրցաձեւերից:

Կոտայքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ համայնքային փուլը մարզում մեկնարկել է հունիսի 2-ին՝ Բյուրեղավանում, այնուհետեւ, Նոր Հաճընում: Այսօր հերթը չարենցավանցիներինն էր, որին կհաջորդեն Աբովյանը, Հրազդանը եւ Եղվարդը: «Քաղաքային համայնքների մրցումներին մասնակցում են նաեւ հարակից գյուղերի ներկայացուցիչները: Ընդ որում, յուրաքանչյուր համայնքում մրցակցությանը տրվում է երեք օր՝ ընտանիքներին հարմար պայմաններ ապահովելու նպատակով», – ասաց Ա. Սիմոնյանը: Նրա խոսքերով, մարզպետարան՝ համայնքային փուլի չորս տարիքային խմբերի մրցումներին մասնակցելու, ավելի քան 150 հայտ է ստացվել: «Կոտայքի մարզում ընտանիքները հաճույքով են մասնակցում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին եւ ցանկացողների քանակը տարեցտարի ավելանում է: Այնպես որ, այս տարվանից մեկ տարիքային խմբի ավելացումը ճիշտ ժամանակին էր, որի շնորհիվ մարզական ակտիվ ընտանիքների քանակը հնարավոր եղավ ավելացնել», – նշեց մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930