Հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Լեւոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբաի քաղաքում անցկացված «6th Mayor`s Cup» ավանդական միջազգային մրցաշարում 11 հնարավորից 8,0 -ական միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում բաժանել են 4-5-րդ տեղերը: Նրանք կես միավոր են ետ մնացել մրցանակային եռյակը կազմած շախմատիստներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ