Լրահոս
Օրվա լրահոսը

Еркрамас. «Ուրախների և հնարամիտների հայկական լիգա՝ Սանկտ Պետերբուրգում»

Հունիս 06,2013 23:58

Սանկտ Պետերբուրգում ձևավորվել է «ՈւՀԱ-ի (КВН) հայկական լիգա»: Հայտնում է «Երկրամաս» թերթը՝  հղում անելով «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությանը:

«Հայկական լիգա»-ի բացման խաղը անցկացվել է մայիսի 31-ին Վասիլեօստրովսկի շրջանի երիտասարդական տանը, որին մասնակցել են երեք ակումբներ: Երրորդ տեղը գրավել է Սանկտ Պետերբուրգի «Հումոր ակցենտով» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Ֆրեշ»-ը, որը նույնպես Սանկտ Պետերբուրգի ակումբ է, իսկ հաղթող է ճանաչվել Մոսկվայի «Ռուսաստանի հայեր» թիմը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 200 հոգի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը: Խաղը վարել է շոումեն Արմեն Ղազարյանը:

Հայկական լիգան հիմնադրել է Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» կազմակերպությունը, որն ավելի քան երեք տարի է, ինչ զբաղվում է համայնքային գործունեությամբ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930