Օրվա լրահոսը
Ռուբեն Սահակյանը կստանձնի՞ Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանությունը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն առաջարկ է ստացել պաշտպանելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերը։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը
Արքայազնին հիացրել է Երիտասարդականը
Ավանդության համաձայն, Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, Երեւանում կմեկնարկի մեծանուն կոմպոզիտորի անունը կրող 9-րդ մրցույթը: Հիշեցինք ժամանակին անվանի դիրիժոր Վալերի Գերգիեւի՝ մեզ փոխանցած հետեւյալ միտքը՝ «Հատկանշական է, որ մրցույթի իրականացման գործում կարեւոր դեր ունի ձեր պետական երիտասարդական նվագախումբը՝ երիտասարդ ու տաղանդավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»: Երիտասարդականը, որ 2009թ. հանդիսանում է Եվրոպայի ազգային երիտասարդական
Ռոքի մայիսյան կորուստները
Մայիսի 20-ին 74 տարեկանում, քաղցկեղի դեմ անհաջող պայքարից հետո, կյանքից հեռացավ The Doors-ի հիմնադիր, ստեղնահար Ռեյ Մանզարեկը: Լուրը եկավ Facebook-ում The Doors-ի պաշտոնական էջի միջոցով: Հայտարարության մեջ ասվում էր, որ դասական ռոք խմբի հիմնադիր անդամ եւ ստեղնահար Ռեյ Մանզարեկը վախճանվել է Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքի RoMed հիվանդանոցում: Հայտարարության մեջ նաեւ ասվում էր, որ վախճանի պահին Ռեյ
Տեսախցիկները պահենք նրանց վրա
«Արա, լսի, է, հերիք ա կամերաները մեզ վրա պահեք, արյուններս խմաք»: Ինչպես կռահում եք, այդպես չի կարող խոսել հողի համեստ մշակը, սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարը կամ կրտսեր գիտաշխատողը: Այդպես խոսում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի «ախրաննիկ» Գարիկ Մարգարյանը, որը նստած է ամբաստանյալի աթոռին եւ մեղադրվում է այդ ռեստորանի այցելուներին այնպիսի դաժանությամբ եւ սադիզմով ծեծելու մեջ, որ նրանցից
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով ուղևորը մահացել է
Հունիսի 4-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1973 թ. ծնված Արտուշ Արջունցը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նարինե Ռշտունի. «Ոչ թե ես չեմ հասցրել, այլ դա հաճախորդի` Արկադի Վարդանյանի որդու կամքն էր»
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քննչական վարչությունում մայիս 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն) հատկանիշներով: Մայիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ էլ երկամսյա կալանքի որոշում
Գործադուլին միացել են 117 փաստաբաններ
2013թ. հունիսի 10-ին և 11-ին հայտարարված գործադուլին էլեկտրոնային եղանակով միացել են 117 փաստաբաններ: Նրանք, ինչպես հայտնի է, դժգոհում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճից: Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են գործադուլ, որի ընթացքում չեն մասնակցելու դատական
Քաղաքաշինության նախարարը համամիտ է ՎՊ-ի արձանագրումների հետ
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խայտառակ փաստերին: Ավելին, գտնում է, որ այնտեղ արձանագրված են շատ թերություններ, որոնք շտապ շտկելու կարիք ունեն: Այս մասին այսօր խորհրդարանում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը: Նախարարը, սակայն, ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ըստ էության մեղավորություն չունի, խնդիրը նորմատիվների բացակայությունն է:
Ս. Գիմիշյան. «ԲՀԿ-ին ընդդիմություն դարձնելը քաղաքական վճիռ էր» (Տեսանյութ)
«Կրիմինալը մեղավոր չէ, առաջին մեղավորը իշխանությունն է»,-«Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը՝ այսպիսի կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս պահին արդյոք ՀՀ իշխանությունների արձագանքը համարժե՞ք է կատարվածին: Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Չեմ ուզում դեռ գնահատական տալ, քանի որ կարևորը արդյունքն է: Կլինի քրեորեն
Փոխվարչապետն ընդունել էր Գյումրիի վթարային շենքի բնակիչների անունից հանդես եկող ներկայացուցչին եւ անհրաժեշտ պարզաբանումներ տվել
Aravot.am-ի 04.06.2013թ. «Գյումրեցի բողոքավոր կանայք շրջապատեցին իրենցից փախչող փոխվարչապետի մեքենան» հրապարակման հետ կապված հարկ ենք համարում պարզաբանել, որ. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ս. թ. մայիսի 29-ին կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ ընդունել եւ լսել էր Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակիչ Քնարիկ Մկրտչյանին (ի դեպ, ՏԿ նախարարության պաշտոնական կայքի «Քաղաքացիների ընդունելություն»
ՀԱԿ-ը պահանջելո՞ւ է վարչապետի հրաժարականը
Հատված ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից: – ՀԱԿ խմբակցությունը չի՞ պատրաստվում արդյոք Ազգային ժողովում գործընթաց սկսել՝ օրինակ, պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ – Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել: Բնական է, սա մի հարց է, որ եթե հաստատվում են հրապարակված տեղեկությունները, ապա դրանցից բխում է այն, որ ի դեմս վարչապետի՝ գործ ունենք հանցագործի
Հակոբ Հակոբյանի համոզմամբ` ծնելության պակասի պատճառը քաղաքացի-պետություն սիրո բացակայությունն է (Տեսանյութ)
«Մայիս ամիսը ժողովրդի համար «հաղթանակների» ամիս էր», -Այսօր «Հայացք» ակումբում ասաց տնտեսագիտության թեկնածու Բագրատ Ասատրյանը, եւ թվարկելով արձանագրած «հաղթանակները»՝ ասաց, որ սկզբում կառավարության նոր ծրագիրն էր, ապա գազի գինը, դրան հաջորդեցին տարբեր հայտարարություններ եւ այլն: «Զարմանք առաջացրեց, որ նախագահն ու վարչապետը աշխատավարձերի բարձրացման մասին խոսեցին, իսկ երեկ չէ առաջին օրն էլ սոցապ նախարարը սառը ջուր
«Մենք ծայրամասեր ունենք, որտեղով ես ամաչում եմ քայլել». Ճարտարապետ (Տեսանյութ)
Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կրկին անդրադարձավ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի որոշ դրույթներին: Նրա խոսքով՝ ինքն ընդհանրապես դեմ չէ մրցույթի անցկացմանը, միայն թե պնդում է, որ մրցույթի պայմանների մեջ տեղ գտած որոշ դրույթներ պետք է փոխվեն: Ճարտարապետների միության նախագահը հատկապես վտանգավոր է համարում մրցույթի պայմաններում տեղ գտած այն եզրույթը, որով
Եվրասիական «գամբիտը» գործողության մեջ
Անցյալ շաբաթվա վերջին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունները նոր առիթ դարձան հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների համար: Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի՝ Մաքսային միությանն ինտեգրվելու ձգտումը, նշեց ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւը՝ Տ. Սարգսյանի հետ Մինսկում կայացած երկկողմ հանդիպմանը: «Մենք քննարկել ենք նաեւ Մաքսային միությունը, եւ առհասարակ ինտեգրման գործընթացները: Հայատանն, ընդհանուր առմամբ,
ԹԻՀԿ պարզաբանումը «Գնումների աջակցման կենտրոն»-ի արձագանքին
Ի պատասխան «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) ՊՈԱԿ-ի արձագանքի «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ ՀԿ) հարկ է համարում տալ հետևյալ պարզաբանումները. 1) ԹԻՀԿ ՀԿ-ն իրականացնում է գնումների համակարգի մոնիտորինգ, որի շրջանակներում բողոքների մասով մոնիտորինգը հիմնվում է բացառապես պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության վրա : Մեր կողմից հրապարակման համար հիմք է հանդիսացել գնումների պաշտոնական կայքի «Բողոքարկում»
Եթե Լիսկան ՀՀԿ-ին սպաներ
Սյունիքի մարզպետ Լիսկայի հերթական քաջագործության մասին ՀՀԿ-ականները լռում են. նրանք կամ ոչինչ չեն ասում, կամ առավելագույնը փորձում են արդարացնել: Լռություն, թե արդարացում դիլեմայի հանգուցալուծումը յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դեպքում կախված է մեղսունակության աստիճանից: Եթե այն կա՝ լռություն է, իսկ եթե չկա, ապա տարաբնույթ բառաշարքերով փորձում են ինչ-որ կերպով արդարացնել Լիսկային, իհարկե` տողատակերում: Առայժմ նրան բացահայտորեն արդարացնելու համարձակությունը
Սերժ Սարգսյանը պատահաբա՞ր է հայտնաբերել, որ Սյունիքի մարզպետը նախկին նախագահից հետո մնացել է տեղում
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է մի հայտարարության, որով դատապարտում է մի քանի օր առաջ Գորիսում կատարված ոճրագործությունը եւ միաժամանակ տեղեկացնում, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2001թ.՝ «Ռոբերտ Քռչարյանի կամքով»։ «ՉԻ» – Դե իհարկե, իսկ Սերժ Սարգսյանը, ինքներդ էլ հասկանում եք, Սուրեն Խաչատրյանի նշանակման հետ հեչ կապ չունի։ Այդպես երբեմն լինում է։ Ասենք՝
Վարդան Այվազյանն`Արծվիկ Մինասյանին. «Քեզ չէի՞ ասում`շատ մի խոսի»
Այսօր խորհրդարանում անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց`Որոտանի ՀԷԿ-ի համալիրը արդյո՞ք մասնավորեցնելու է եւ եթե այո, ապա ինչ հիմնավորումներով: Պատգամավորը, համադրելով արտադրողականությունը, շահութաբերությունը եւ այլ տնտեսական ցուցանիշներ, եկավ այն համոզման, որ տնտեսագիտորեն չի հիմնավորվում ՀԷԿ-ի մասնավորեցումը: Ավելին, ըստ նրա, «հազիվ մի հատ պետական
Ազատամարտիկ «Լկտիությունը հասել է այն աստիճանի, որ մեր հաղթանակներն իրենց են վերագրում» (Տեսանյութ)
Այսօր «Հայացք» ակումբում «Շուշի 92» ազատամարտիկների եւ վետերանների միության խորհրդի անդամներ Սարգիս Զաքարյանը եւ Հակոբ Հակոբյանը անդրադարձան ազատամարտիկների խնդրին, հայտնելով, որ վաղը կրկին հավաքվելու են Կառավարության շենքի մոտ: Հակոբ Հակոբյանի խոսքով` Հայաստանում արցախյան սինդրոմ է, ավելի ճիշտ` այն, ինչ կատարվում է ազատամարտիկների հետ, նա դա անվանում է հայկական սինդրոմ: Հակոբյանի խոսքով, կուսակցությունները պարզապես թքած ունեն իրենց
Շարմազանով. «Ես Վանգան չեմ, որ կարողանամ իմանալ՝ ով կարող էր կրակել, եւ ով չէր կարող»
Հատված ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից: – Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի ՀՀԿ–ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանությունը։ Դուք չե՞ք հավատում, որ Ձեր կուսակիցը կարող էր կրակել ու մարդ սպանել։ – ֊Խնդիրը շատ նուրբ է, ես Վանգան չեմ, որ կարողանամ իմանալ՝ ով կարող էր կրակել, եւ ով չէր կարող։ Բայց
Ս. Խաչատրյանի միջադեպի մասին. «Սարերի օրենքով ապրող անձնավորությունը պիտի հեռու պահվի ցանկացած պաշտոնից» (Տեսանյութ)
Թող ինքն իր պանյատյաները, օրենքները չբերի բանեցնի երկրի վրա: Չի կարող, թող երկրից դուրս գա և ապրի սարի օրենքով: Սարերի օրենքով անձնավորությունը պիտի հեռու պահվի ցանկացած պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ին. Քննարկումը սրա համար էի՞ք անում, որ Սերժ Սարգսյանին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ» հռչակեք
Դեռ քիչ է, որ 2012-ին ՀԱԿ-ի ներկայացուցիչը «կողմ» է քվեարկել, որ Գրիգոր Գրիգորյանը ընտրվի ԱԺ՝ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հիմա էլ նրան ազատում են Մարտի 1-ի պատասխանատվությունից։ Ու սա անում են նրանք, ովքեր ինձ մեղադրում էին, թե ուզում եմ Սերժին ու Ոոբին մաքրել Մարտի 1-ի արյան պատասխանատվությունից։
Ինչո՞ւ են Իրանից երեք անգամ քիչ ծավալի գազ բերում
Այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարելի է ասել, հարցախեղդ արեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Արծվիկ Մինասյանը խոսելով գազի գնի բարձրացման եւ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների մասին ասաց, որ Իրանից ներմուծվող գազի պայմանագրային ծավալներն աճելու են` մինչեւ 2026 թվականը հասնելով 2.2 միլիարդ խորանարդ
Ազատամարտիկ Իշխան Սարգսյան. «Մեր կենացը ձեւական մի խմեք, դա մեզ պետք չի» (Տեսանյութ)
Այսօր «Հայացք» ակումբում «Շուշի 92» ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Իշխան Սարգսյանը, խորհրդի անդամներ Սարգիս Զաքարյանը եւ Հակոբ Հակոբյանը խոսեցին ազատամարտիկների խնդրի մասին, որոնք կառավարությունից ոչ թե գոյատեւելու, այլ բարեկեցիկ կյանքով ապրել պահանջ են ներկայացնում: Իշխան Սարգսյանը նշեց, որ իրենք սոցիալական փաթեթ են ներկայացրել կառավարությանը, որոշ պատասխաններ սակայն իրենց չի բավարարել եւ իրենք նորից ենք
Իսկ միգուցե պետք է Արամ Հարությունյանի նման բնապահպանության նախարարից ազատվե՞լ
Երեկ՝ Ազգային ժողովում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը բւսրձրաձայնել է Սեւանում սիգի ձկնապաշարների աղետալի նվազման եւ դրա դեմն առնելուն ուղղված բնապահպանության նախարարության կողմից իրականացվող անբավարար միջոցառումների մասին։ Մարտունեցի պատգամավորը նկատել է, որ Սեւանում այսօր ձկնորսությամբ զբաղվում է 250 ընտանիք, եւ ցանկության դեպքում բնապահպանության նախարարությունը կարող է նրանց «ձեռքը բռնել»։
Հրապարակախոս. Թամանյանի հանճարը միջակություններին հանգիստ չի տալիս
Ճարտարապետ- քաղաքաշինարար Սեւադա Պետրոսյանը եւ հրապարակախոս Կարինե Հակոբյանը այսօր «Հայելի» ակումբում մտահոգություն հայտնեցին Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի առիթով: Կարինե Հակոբյանի համոզմամբ, պետք է մրցույթը չեղյալ հայտարարվի, հաշվի առնվի մասնագետների ու հասարակության կարծիքը: «Քաղաքի գլխավոր ճարտարապետը պատասխանատու է այն բոլոր հանցանքների համար, որ տեղի են ունեցել այսքան տարիների ընթացքում… Նորից փորձել խզբզել թամանյանական նախագծի վրա,
«Դուք, բարեբախտաբար,մեր ամենահաջողված նախարարներից եք»
«Այս թվերի հետեւում հաջողվե՞լ է իրական առաջընթացներ ապահովել: Ասենք, ես ակնկալում էի, որ ներկայացումը լինի այսպիսին`այս-այն ուղությունները եղել են գերակա, սա հաջողվել է, նա`ոչ»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսպես դիմեց նախարար Արմեն Մովսիսյանին: Արմեն Մովսիսյանին ակնհայտորեն դուր չեկավ դիտարկումը, վերջինս հեգնական տոնով սկսեց
ՀՀԿ-ականը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Հիմա մեր կողմից բարոյական չի գնահատական տալը»
Պատգամավորն իր վաստակաշատ կուսակցի անվան հետ կապված միջադեպի մասին հստակ գնահատական չհնչեցնելու փոխարեն ստիպված էր ժամերով խոսել անգամ լրագրողի գործունեության ոչ մասնագիտական թեմայից:
Պապ. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»
Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց ի վեր առաջին անգամ կարդինալ Բերգոլիոն հրապարակավ արտահայտեց իր հայտնի դիրքորոշումը: «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր», – հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Ինչպես Վատիկանից հաղորդում է Il Messagero իտալական պարբերականը, այս հայտարարությամբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես է եկել երկուշաբթի առավոտյան` ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք-կաթողիկոս
Կարինե Դանիելյան. Սուրը վերցրած՝ Երեւանը ջնջում են
Բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց վերջին օրերին մեծ աղմուկ հանած Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթից: Նա նշեց, որ ընդվզում չէր լինի, եթե հարցը վերաբերվեր միայն Լենինի արձանի տեղում ինչ-որ բան տեղադրելուն, սակայն այս պարագայում խոսքը վերաբերում է ընդհանուր հայեցակարգային վերակառուցմանը, որը նրա խոսքով ընդունելի չէ: «Պարոն գլխավոր ճարտարապետն ասում էր, թե շենքերն են


















































