Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարը համամիտ է ՎՊ-ի արձանագրումների հետ

Հունիս 05,2013 13:28

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածում Վերահսկիչ պալատի արձանագրած խայտառակ փաստերին: Ավելին, գտնում է, որ այնտեղ արձանագրված են շատ թերություններ, որոնք շտապ շտկելու կարիք ունեն: Այս մասին այսօր խորհրդարանում անցյալ տարվա  բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը: Նախարարը, սակայն, ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունն ըստ էության մեղավորություն չունի, խնդիրը նորմատիվների բացակայությունն է:

Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում մոտ 190 մասնավոր շինարարական կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը. Նախարարությունն է նրանց լիցենզիայից զրկել. «Եթե շինարարական նորմատիվները հասցնենք ամբողջությամբ ավարտին հասցնել, այդպիսի չարաշահումներ չեն լինի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ արդեն մի քանի տարի է, որ խոսում են այդ նորմատիվների բացակայության մասին, սակայն արդյունք չկա: Պատգամավորը խնդրեց ուշադրություն դարձնել ոչ միայն արդյունքներին, այլեւ մշտապես տեղեկություն ունենալ կատարվող շինարարական աշխատանքների մասին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցը եւս վերաբերում էր Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներին: Նախարարին այդքան էլ դուր չեկավ նույն հարցին անդրադարձը: Նա փոքր-ինչ զայրացկոտ տոնով արդեն ասաց, որ խնդիրը նորմատիվների բացակայությունն է, եւ Վերահսկիչ պալատի ստուգումներն էլ ոչ թե Քաղաքաշինության նախարարությունում են եղել, այլ ամբողջ հանրապետությունում`շինարարական ոլորտում: Իսկ ինքը չի կարող պատասխանատվություն կրել` թե ո՞ր նախարարությունում ինչե՞ր են հայտնաբերվել: Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծված աշխատանքային խումբը կզբաղվի ՎՊ-ի չարաշահումների հարցերով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930