Օրվա լրահոսը
Լրագրող. «Մեր կողքին անպատիժ քայլում է առնվազն մեկ մարդասպան»
Aravot.am-ի հետ զրուցում լրագրող Համլետ Մոսինյանը, համեմատելով Գյումրիում՝ քավոր Հարութի ու Սյունիքում՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատների դիմաց կատարված հանցագործությունները, կարծիք հայտնեց, որ կրիմինալը Գյումրու մենաշնորհը չէ, ինչպես որ պնդում են ոմանք: «Սյունիքի դեպքերը հուշում են, որ կրիմինալն ամբողջ Հայաստանում է, դա Գյումրիի մենաշնորհը չէ, ամենուրեք մեր երկրում անպատժելիության մթնոլորտ է տիրում: Էս երկրի բոլոր անկյուններում
Տաքսու վարորդին ծեծի ենթարկողը «Բենզին Ռուբո» մականունով Ռոբերտ Գալուստյանի որդին է եղել
Մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած երիտասարդը եղել է ոչ թե Ռոբերտ Մասումյանի (հայտնի «Բենզին Ռուբո» մականունով), այլ Ռոբերտ Գալուստյանի (ով եւս հայտնի է «Բենզին Ռուբո» մականունով) որդին: Ռոբերտ Գալուստյանը եւս հայտնի գործարար է, «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատերը: Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում, տաքսու ուղեւորը չէր վճարել ուղեվարձը եւ հեռացել
Սուրեն Խաչատրյանը այլեւս չի կատարի Սյունիքի մարզպետի պարտականությունները
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ
Հայտնաբերվել է 80 սմ երկարությամբ գյուրզա
Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը: Մանկասենյակի խորդանոցից հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: ԱԻՆ
Հայաստանում կկառուցվի ուռուցքաբանության կենտրոն
Այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը շատ թանկ է, մարդիկ «տուն-տեղ ծախում են, գնում են արտասահման` հետազոտվելու և բուժվելու»: Պատգամավորը հարցրեց` ե՞րբ Հայաստանում հնարավոր կլինի բուժել ուռուցքաբանական հիվանդությունները: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ այդ հարցը, որպես հրատապ, հաջորդ շաբաթ կբերվի
Մեկնարկեց 14-րդ «Bike-a-thons»-ը
Հունիսի 3-ին մեկնարկեց «Bike-a-thons» 14-րդ հեծանվարշավը, որն այս տարի կրում է «Սքանչելի Հայաստան ուղևորությամբ» անվանումը: 16` արտասահմանից ժամանած 6 հայրենակիցների եւ Հայաստանի հեծանվավազքի խմբի 10 հեծանվորդների արշավախումբը 5 օրում կանցնի շուրջ 350 կմ հետեւյալ երթուղով՝ Երևան -> Ապարան -> Վանաձոր -> Իջևան -> Սևան -> Երևան: Այս տարի արշավի նպատակը Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների
Բողոքի ալիքը Թուրքիայում թափ է հավաքում
Անցած շաբաթվանից Թուրքիայում սկսված բողոքի ալիքը կարծես նոր թափ է հավաքում, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, թե այս գիշեր Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում արձանագրվել են վերջին օրերի մեջ ամենաարյունալի բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Դեպի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նստավայրը շարժվող հազարավոր ընդդիմադիրներ փորձել են դիրքավորվել ու արգելապատնեշներ շարել, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, ինչին ցուցարարները պատասխանել են
Վ. Հոկտանյանը` ՀՀ վարչապետի մասին. «Դատախազություն դիմելը դեռ չի նշանակում, որ վարչապետն անմեղ է»
Օրերս «Հետք»-ը անդրադարձել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին: Ըստ հետաքննող լրատվամիջոցի կատարած ուսումնասիրության արդյունքների` գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օվշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետը հերքում էր տարածել նշելով, որ դիմելու
«ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման գործը դատարանում է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել Երևանի Փարպեցի փողոցում գտնվող՝ սեռական տարբեր կողմնորոշումներ «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման աղմկահարույց գործը: Ըստ մեղադրական եզրակացության, Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանը ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն ձեռք բերելով եղբոր՝ Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ՝ 2012թ. մայիսի 08-ին, ժամը 04.00-ի սահմաններում, աշխատանքային
Կարկտահարության ազդեցությունը բանկերի ֆինանսական կայունության վրա շատ չի ազդի (Տեսանյութ)
ԿԲ. «Եթե հաշվի առնենք, որ կարկտահարությունը տեղի է ունեցել 2-3 մարզում, այս 115 միլիարդի մեջ ֆինանսական կայունության տեսանկյունից ազդեցությունը շատ ցածր է»
«Ես ապրում եմ, որ…». շարունակում են երիտասարդները
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը… Սևակն ուներ ապրելու մասին իր պատկերացումները, դրանց մենք բոլորս էլ քաջ ծանոթ ենք: Իսկ ահա այսօր «Առավոտ երիտասարդականը» ծանոթացավ նաև երիտասարդների պատկերացումներին. «Ես ապրում եմ, որ…», սկսում ենք մենք, շարունակում եք դուք: «Ես ապրում եմ, որ ամեն օր տեսնեմ արևը», – ասում
«Մարդասպանը չի կարող անմեղսունակ ճանաչվել»
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր հավաքվել էին մարտի 3-ին սպանված Քյարամ Ավդոյանի հարազատներն ու բարեկամները, ովքեր պահաջում էին վերանայել դատարանի որոշումը, որով Քյարամ Ավդոյանին սպանող Վլադիմիր Սիաբանդովը ճանաչվել է անմեղսունակ: Հանցագործը այժմ գտնվում է հոգեբուժարանում։ «Ա1+»-ի հետ զրույցում Քյարամ Ավդոյանիի քույրը՝ Զոյա Ավդոյանը, համոզված է, որ իր եղբորը սպանողը չէր կարող լինել անմեղսունակ, քանի
Աշոտ Մելքոնյան. Սուրեն Խաչատրյանը պատմության ինստիտուտում դիսերտացիա չի պաշտպանել
«Առավոտի»՝ «Լիցկայի» լկտիության ակունքները»հրապարակումը այսօր ամենաքննարկվածներից է: Մասնավորապես sergik անունով մի ընթերցող այդ հոդվածի տակ գրել է. «ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանից խնդրում եմ հարցնել, թե ինչքանով է ճիշտ՝ չորսամյա կրթություն ունեցողին դարձնել պատմական գիտությունների թեկնածու: Լավ, հասկանալի է, Սուրեն Խաչատրյանը, եթե վատն է, բա Աշոտ Մելքոնյա՞նն ինչ է, ինքն է՞լ է չորսամյա կրթության տեր»:
Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ՀՀ Կառավարություն հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀԱԿ պատասխանատու. «Վովայի դուխը չհերիքեց, որ մի հատ էլ Սյունիքի մարզպետի վրա հոխորտա»
Aravot.am- ը Գյումրու ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իշխանությունները կպատժե՞ն, արդյոք, Սյունիքի մարզպետին, գոնե նրան կպաշտոնազրկե՞ն, ինչպես որ պահանջում են բազմաթիվ սյունեցիներ ու սոցիալական ցանցերի օգտատերեր: «Ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում, պաշտոնազրկել է պետք հանրապետության առաջին դեմքին, մնացածները խելոք կընկնեն իրենց տեղում, ամեն ինչ կկարգավորվի: Եթե հանրապետության երկրորդ դեմքի օֆշորային սկանդալը հետևանք չի
Իվանիշվիլին շնորհավորել է վիրահայերին
«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրում ապրող հայերին երեկ շնորհավորել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնի կապակցությամբ: Ըստ Իվանիշվիլիի` դա հայերի եւ վրացիների համար ընդհանուր տոն է, իսկ Սայաթ-Նովան հայ – վրացական բարեկամության խորհրդանիշն է եւ կարող է համարվել նաեւ հայ – վրացական հարաբերությունների խորացման խորհրդանիշը: Սայաթ-Նովան Վրաստանի վրա Աղա Մոհամեդ խանի հարձակման զոհը դարձավ` սա
Կարեն Ավագյան. «Ես չգիտեմ ինչի՞ մասին եք դուք հիմա խոսում»
«Օրենքով սահմանված ընթացակարգ է, օրենքով սահմանված ձեւով էլ կլինի»,- այսօր խորհրդարանում որոշ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին`ի՞նչ է մտածում այն մասին, որ Սյունիքի մարզպետի եւ նրա մտերիմների տներից բավականին մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ 2008 թվականին այն զենքերը, որոնք «հայտնաբերվեցին» Սասուն Միքայելյանի մոտ նույնպես օրինական էին,
Ամփոփվեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը
«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը: Նա ամփոփեց ՀՀ նախագահի հովանու ներքո 2012թ. հունիսի 1- ից մեկնարկած (Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ) ԵԳԱԾ –ի 1-ամյակը, խոսեց առաջիկա ծրագրերի, գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդիրների եւ երիտասարդ կադրերի պատրաստման մասին: Բանախոսը հայտնեց, որ մեկ տարվա
Տարոն Մարգարյանը՝ Հանրապետության հրապարակի մասին
Երևանը զարգացող քաղաք է և միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել և կամ կյանքի կոչվել անմիջապես:
Նորավարդ Առուստամյանն ընտրվել է ՖԻԼԱ-ի մրցավարների հրահանգիչ
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այդպիսի վստահության աշխարհում արժանացրել է 12 հոգու եւ նրանցից մեկը մոսկվաբնակ հայուհին է: Նա այդ պատվին արժանացել է մայիս ամսին` Մոսկվայում կայացած ՖԻԼԱ-ի կոնֆերանսում: Առուստամյանների ընտանիքը Հայաստանից Մոսկվա մեկնել է 15 տարի առաջ: Այն ժամանակ Նորավարդն ըմբշամարտի հետ առնչություն չուներ: Ըմբշամարտով զբաղվել սկսել է այնտեղ եւ դարձել Ռուսաստանի պատանիների առաջնության մրցանակակիր: Սակայն
76-ամյա ալավերդցուն ազատազրկում է սպառնում
Նա մեղադրվում է հարեւանուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է Ալավերդի քաղաքի բնակիչ Բ. Միխայլովի դատաքննությունը: 76-ամյա Բ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբեր ամսին Ալավերդի քաղաքի իր բնակարանում, իր հարևանուհի Մ.Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ
Գորիսի միջադեպից տուժած Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում է
Հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ Երեւանի զինվորական հոսպիտալում այս պահին գտնվող Արտակ Բուդաղյանը Երեւան է տեղափոխվել բավականին ծանր վիճակում. «Բազմակի վիրավորումներով ու վնասվածքներով: Արդեն կատարել են միջամտություն, հաջորդը ևս բացառված չէ: Վիճակը ծանր է,
Կեսօրից հետո
Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել Ու Ռոբիկն ասաց, Լյովային ասաց՝ համ էլ քո կարդացվածությամբ ինձ մի
Հովիկ Աբրահամյանը Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին «զարմացրեց» Հյուսիսային պողոտայով (Տեսանյութ)
Քուվեյթցի հյուրերը շրջեցին Հյուսիսային պողոտայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումից հետո, իր գործընկերոջը` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին ման տալու եւ մայրաքաղաք Երեւանը ցույց տալու, որպես տեսարժան վայր, ընտրել էր նաեւ Հյուսիսային պողոտան: Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ քուվեյթցի հյուրերը երեկոյան բարձր երաժշտության ներքո զբոսնեցին Հյուսիսային պողոտայում, այնուհետեւ լուսանկարվեցին
Էրոտիկ ֆիլմեր չկան, բաց տեսարաններ են
«Հայկական ոչ մի հեռուստատեսությամբ որևէ էրոտիկ ֆիլմ չի հեռարձակվում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն` ի պատասխան պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցի: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2012 թվականի բյուջեի կատարողականը: Իսկ ինչ վերաբերում է «բաց տեսարաններին», ապա, ըստ Դադասյանի, դրանց հեռարձակվելու ժամերը և չափորոշիչներն օրենքով հստակեցված չեն: ՀՌԱՀ փոխնախագահն անդրադարձավ նաև թաքնված գովազդի
Արաբները ջարդել են Ալավերդու ՀԸ կայքը
Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության կայքը հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի հաքերների կողմից: «Արդեն 3-4 օր է՝ ինչ կայքը ջարդված է: Դե կայքը հին է, թույլ է պաշտպանված դրա համար ջարդել են, թե չէ նյութերի առումով ոչ ի արտառոց բան չէինք դրել, սովորական տեղական նյութեր են եղել»,-ասում է «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» հայտարարում է. «Նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում»
Ազգուրաց և հայրենադավ ուժերը սպանության սպառնալիք են ուղղել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, մեր մարտական ընկեր, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև հետապնդում և հալածում են նրա քաղաքական համախոհներին: Մեր հայրենիքում սովորական երևույթ է դառնում մարդկանց ահաբեկումը նրանց հայրենանվեր գործունեության համար: Նման օրինակ է սույն թվականի ապրիլի 2-ին Հայրենիքի
Կրթության նախարար. «Տարեկետման իրավունքը պետք է վերացնել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում»
«Իմ անձնական կարծիքով` տարեկետման իրավունքը պետք է վերացնել բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով. «Ինձ համար ահազանգ է, որ առկա համակարգով ընդամենը մեկ աղջիկ է ընդունվում մագիստրատուրա և 80 տեղ թափուր է մնում: Ակնհայտ է, որ ասպիրանտուրա գնում են ոչ միայն գիտություն անելու, այլև
Ո՞ւր էր Յուրի Վարդանյանը
«Ինչո՞ւ նախարարը չկա, մի օր էլ կհասնենք վարչության պետի մակարդակով բյուջեի կատարողականի քննարկմանը»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հրապարակային դժգոհություն հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Մինչ այդ, մնացյալ պատգամավորներն իրենց դժգոհությունն արտահայտել էին դահլիճը լքելով: Բանն այն է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության բյուջեի ներկայացմանը նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէր: Ավելին,
Հնդկաստանում ոստիկանությունը երեք այծ է ձերբակալել
Այս զավեշտալի լուրը հրապարակել է «The Times of India»-ն


















































