Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է փոշիացել գործազրկության նպաստների 94 տոկոսը

Այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել: Իր ելույթից  անմիջապես հետո վարչապետը հեռացել էր, հետևաբար պատգամավորները հնարավորություն չունեցան նրան հարցեր ուղղելու: Ուստի, ավելի ուշ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորեց վարչապետին զգուշացնել, որպեսզի նա լրացուցիչ հայտարարությամբ հանդես գա գործազրկության

«Ստիպողաբար աշխատանքից ազատվում են Հրաչ Մուրադյանի հետ կապ ունեցող անձինք»

Վաղը «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը բողոքի երթ է կազմակերպում օպերայից նախագահական: Նրանք պահանջելու են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի՝ այս տարի ապրիլի 2-ին կատարված սպանության բացահայտում: Այս առնչությամբ այսօր Պռոշյանի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Լուսինե Պետրոսյանը, որը Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո ազատվել է աշխատանքից, հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ այսօր Պռոշյանում շատ վատ

Նաիրա Զոհրաբյան. «Լոմբարդային բյուջե է»

«Եթե փորձեմ անուն տալ, ապա սա, ըստ իս, լոմբարդային բյուջե է, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ ողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, շոշափվում են վարկեր, բրոկերներ և այլն»,- Panorama.am-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով 2014 թվականի պետական բյուջեի նախագծին, որն այսօր ներկայացվեց խորհրդարանի դատին: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ

Ի՞նչն էր խանգարում Տիգրան Սարգսյանին

Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ վարչապետը մի քանի ուշագրավ ինքնախոստովանական հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորաբար, ասաց, որ հարկային վարչարարությունն այլեւս ուղղվելու է բացառապես ռիսկային ոլորտներին, ստվերի կրճատման հետ կապված էական նվազեցումներ կան եւ այլն: Aravt.am-ի հարցին` ի՞նչն էր խանգարում Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ այդ քայլերն ավելի շուտ անելուն, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի

Աղվան Վարդանյան. «Հրաչ Մուրադյանի սպանության վկան այսօր արդեն Հայաստանում չէ»

«Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել: Մենք մինչեւ հիմա առավելագույնս փորձել ենք զուսպ հետեւել նախաքննությանը եւ որեւէ միջամտություն չենք արել: Նախաքննության շահերից ելնելով՝ փորձել ենք շատ չխոսել այս մասին: Բայց փաստաբանի եզրակացությունը փորձաքննության մասին միակողմանի է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման քայլերը: Հիշեցնենք,

Կառավարության հրաժարականի հարցը նախագահը կորոշի

Տարեսկզբին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, ապա պետք է հրաժարական ներկայացնի: Այսօր լրագրողները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին`ժամանակը չ՞է որ կառավարությունը հրաժարական ներկայացնի: «Ժամանակն է, որ մենք բոլորս իրար հետ աշխատենք: Կառավարությունը հրաժարական կներկայացնի՞, չի ներկայացնի, ինչպիսի՞ զարգացումներ կլինեն`թողնենք ապագային: Իշխանության խնդիրը պետք է լինի ինտենսիվ բարեփոխումների անցկացումը,

Մի լիգան մեկ այլ լիգայի աղանդ հայտարարեց

Այսօր «Ֆորում» ակումբում Միացյալ երիտասարդական լիգայի (ՄԵԼ) համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը խոսեցին հետեւյալ թեմայով՝  ինչ ազդեցություն կարող են թողնել այն աղանդները, որոնք գործունեություն են ծավալում նաեւ դպրոցներում: Սեւակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Պռոշյան համայնքի մի  եւ Երեւանի  որոշ դպրոցներում  ծիլեր է գնցել նոր աղանդ, որի հիմնադիրը նկարիչ  Նիկոլայ Ռերիխն է: Ըստ բանախոսի. «Խոսքը «Մշակութային

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Պուտինը չարաչար սխալվում է»

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ եք իրատեսական համարում Մաքսային միության ընդլայման մասին խոսակցությունները, որ ծավալվեցին նախորդ շաբաթ՝ Մինսկում, երբ ասվեց, որ ՄՄ-ին միանալու ցանկություն են հայտնել Թուրքիան, Հնդկաստանը, Սիրիան, պատասխանեց. «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ աշխարհն արդեն արագորեն գլոբալացվում էր, և հասկանալի էր, որ սահմանների, սահմանապահ զորքերի ու մաքսերի,երբեմն՝ արտոնագրերի,  ներմուծումը նորաստեղծ

Ընթացքի մեջ են Նոր Խարբերդ և 16-րդ թաղամասերի գազաֆիկացման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես հանգստյան օրերին հնարավոր դեպքերի արձանագրմանը և այդ մասով   սահմանել մշտական հսկողություն: 2013 թվականի

Մանկապարտեզները մրցել են իրար հետ

Ամփոփվել է «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով անցկացվող՝ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան։ Եզրափակիչ փուլը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Կենտրոն վարչական շրջանի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի փուլերի ընթացքում մրցել են ծրագրային՝  ցատկ տեղից, մաքոքավազք, վազք, փոխանցումավազք և պարանի ձգում վարժություններում: Լավագույն միավորներով հաղթող է ճանաչվել համար 17 մանկապարտեզի

Մանվել Բադեյան. «Սամվել Ալեքսանյանին անհրաժեշտ է աշխատավարձի բարձրացում» (Տեսանյութ)

«Դա չի կարող որակվել որպես ճիշտ քայլ: Սա սխալ քայլ է: Կարելի էր կիրառել տարբերակված մոտեցում. աշխատունակներին դուրս թողել նպաստի համակարգից, իսկ նրանք, ովքեր իզորու չեն աշխատելու, նրանց շարունակել նպաստ տալ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործազուրկների 18 հազար դրամ նպաստների ինստիտուտը օրենքով վերացնելուն՝ հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանը հակադարձեց.

Հակակոռուպցիոն կենտրոնները փակվում են

Պատճառը ֆինանսավորման դադարեցումն է: Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայից ծանուցում են ստացել, որ 2014թ. հունվարի 31-ից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը դադարեցնում է  Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի կողմից   ղեկավարվող մարզային հակակոռուպցիոն կենտրոնների ֆինանսավորումը: Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը սկզբում գործել է որպես շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն, հետո դարձել հակակոռուպցիոն կենտրոն: Այն 5 տարվա ընթացքում

Հայաստանում աղքատության շեմը նվազո՞ւմ է

Աղքատների քանակը 2014 թվականին ավելանալո՞ւ է, թե` պակասելու: Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Դավիթ Սարգսյանն իրենց ելույթներում ասացին, որ եկող տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի` նոր սոցիալական քաղաքականության  բազմաթիվ

Վարչապետը խնդրեց խիստ չդատել. «Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ»

«Առաջին անգամ մենք ներկայացնում ենք ծրագրային պետբյուջեի նախագիծ: Սա նոր մոտեցում է»,- այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թե ինչ է դա նշանակում, վարչապետն ասաց, որ լրացուցիչ պարտավորություններ են դրվում բոլոր գերատեսչությունների առջեւ`ավելի վերահսկելի դարձնել բյուջետային միջոցների ծախսումը: Վարչապետը պատգամավորներին խնդրեց խիստ չդատել իրենց, քանի որ երեք տարի է

Երիտասարդները` Միացյալ Եվրոպայի համար

31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվատիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22–ից 28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ Միացյալ Եվրոպայի համար» խորագրով Երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը: Ծրագիրն իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի ֆինանսավորմամբ, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության

Ի՞նչ է նշանակում «անվտանգության երաշխիքներ»

Սեպտեմբերի 3-ից հետո ավելի հստակ է դարձել մինչ այդ ձեւավորվող քաղաքական կոնֆիգուրացիան: 1) Իշխանություն, որն իմ կարծիքով, լրջորեն խճճվել է արտաքին քաղաքական կողմնորոշումների մեջ: Եթե քաղաքականությունը հասկանանք զուտ «մաքվիավելիական» կտրվածքով` որպես խարդավանքների շարան, ապա, անշուշտ, կարելի է խոսել Ռուսաստանից կամ ԵՄ-ից ինչ-որ բաներ կորզելու հարցում հաջողությունների եւ անհաջողությունների մասին: Բայց խնդիրն այստեղ ավելի խորն է. խոսքը 21-րդ

Ա. Գեւորգյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքներին: Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի զեկուցողների, ինչպես նաեւ

Թուրքիան չի կարող մտնել Եվրազեսի Մաքսային միության մեջ, քանի դեռ Եվրամիության Մաքսային միության անդամ է

Ինչպե՞ս կարող են նույն Մաքսային միության անդամ լինել երկու երկիր, որոնց միջեւ սահմանները փակ են, խոսքը Հայաստանի եւ Թուրքիայի մասին է: «Առավոտի» այս հարցին, ՀՀ լավագույն տնտեսագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատասխանեց, որ Թուրքիան հանդիսանում է Եվրամիության ներսում գործող Մաքսային միության՝ Custom Union-ի անդամ, եւ նա չի կարող գտնվել միաժամանակ երկու համակարգերի՝ Եվրազեսի (ՌԴ, Ղազախստան,

Վարչապետի խոստումը. «32 հազար մարդ դուրս կգա աղքատության շեմից»

Այսօր խորհրդարանում, ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հունվարի 1-ից նախատեսվում է նաև աշխատավարձերի բարձրացում` ուժային կառույցների աշխատողներինը, իսկ քաղծառայողներինը` հուլիսի 1-ից: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմազավակ ընտանիքները: Միանվագ եւ ամենամսյա նպաստների էական աճ է նախատեսվում: Թոշակների նոր համակարգով 12 միլիարդ դրամ է կառավարությունը տնտեսում, ինչը նախատեսվում է ուղղորդել

Ֆուտբոլասերների ձայնից ստադիոնի ընդերքը ցնցվում էր

Ամերիկացի ֆանատներն ամենաբարձրաձայնն են աշխարհում: Ամերիկյան ֆուտբոլի «Կանզաս-Սիթի Չիֆս» ակումբի երկրպագուները ստադիոնում ձայնի բարձրության ռեկորդ են սահմանել: Դա տեղի է ունեցել Ֆուտբոլի ազգային լիգայի «Օքլենդ Ռեյդերս» թիմի հետ հանդիպման ժամանակ, երբ սարքերը ստադիոնում գրանցել են աղմուկի 137,5 դեցիբել մակարդակ: Համեմատության համար մասնագետները նշում են, որ 140 դեցիբելը հավասարազոր է օդ բարձրացող ռեակտիվ ինքնաթիռի արձակած ձայնին:

Հրդեհ Կապանում

Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ ԲԵկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին:  ԱԻՆ

Սերգեյ Մովսիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության տղամարդկանց մրցաշարում Ռուսաստանի «Սանկտ-Պետերբուրգ» ակումբի կազմում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, 4-րդ խաղատախտակի առջեւ մասնակցելով հինգ տուրի եւ չկրելով ոչ մի պարտություն, վաստակել է 3,5 միավոր եւ արժանացել անհատական  բրոնզե մեդալի:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թիմային պայքարում 21-րդն ենք

Երեք հոգուց կազմված ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը Վրոցլավում ավարտված աշխարհի առաջնությունում մեդալների չարժանացավ եւ ընդհանուր թիմային հաշվարկում 134 միավորով 49 երկրների մեջ զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում գրավեց 11-րդ տեղը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ)`12-րդը, Հայկ Հակոբյանը (+105 կգ)՝ 10-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկ Հակոբյանը եզրափակեց ուժեղագույնների տասնյակը

Վրոցլավում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակցեց միայն տղամարկանց պայքարին, այն էլ՝ երեք հոգով: Այսօր մեր երկրից մրցահարթակ մտավ վերջին ծանրորդը՝ +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը, որն ընդգրկված էր «B» խմբում: Գերծանր քաշային մարզիկը պոկեց 186, հրեց 215 եւ երկամարտի 401 կիլոգրամով եզրափակեց առաջատարների տասնյակը: Այս արդյունքով հայ ծանրորդը շրջանցեց «A» խմբի ետնապահին՝ լեհ

Դավիթ Բակրաձեն շնորհավորել է Գեորգի Մարվելաշվիլիին

Այն բանից հետո, երբ հայտնի դարձան Exit-poll-ի՝ Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները, նախագահի թեկնածու, «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն շնորհավորել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ  Գեորգի Մարվելաշվիլիին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ: Գրում է  apsny.ge-ն: Հեռուստատեսային հաղորդման ժամանակ Դավիթ Բակրաձեն հայտարարել է. «Որպես ընդդիմության առաջնորդ, ես պատրաստ եմ շարունակել իմ աշխատանքը իշխանության հետ, որպեսզի մեր պետությունը առաջ գնա,

Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը

 Քիչ առաջ ավարտվեց կոմպոզիտորների միության համագումարը, որի արդյունքում 86 ձայնից 43 ձայնով կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը, իսկ Ռոբերտ Ամիրխանյանը ստացավ 41 ձայն: 2 թերթիկ էլ անվավեր ճանաչվեց: Հիշեցնենք, որ Լեւոն Չաուշյանը եւ Երվանդ Երկանյանն ինքնաբացարկ էին հայտարարել:  Միության նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, շնորհավորելով Սաթյանին, համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց: Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ  

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ ռմբակոծությունների հետևանքով

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կատարված մի շարք հարձակումների, ինչպես նաև երկրի հյուսիսային մասում ինքնասպանի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: Գրում է «Ամերիկայի ձայնը»: Բաղդադում հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ: Երկրի իշխանությունների համաձայն, քաղաքի տարբեր վայրերում պայթյուններն իրականացվել են միմյանցից 30 րոպեի տարբերությամբ:

«Բազմազգ Վրաստան »-ը խախտումներ է արձանագրել Ջավախքում

«Հանրային շարժում–Բազմազգ Վրաստան »-ի տեղեկատվությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրամասերում մի շարք խախտումներ են արձանագրվել: Գրում է sknews.ge տեղեկատվական պորտալը: «Բազմազգ Վրաստան»-ի տվյալներով՝ Նինոծմիդայի №25 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները դուռը փակել են և կոնտակտի չեն գնացել: Խնդիրը լուծվել է փաստաբանի միջամտությամբ: «Միայն փաստաբանի միջամտությունից հետո 7:40 դիտորդը մտել է տեղամաս: Համար 40 Ախալքալաքի ընտրատարածքի համար 55 տեղամասում

«Հոկտեմբերի 27-ը, միանշանակ, ոճրագործություն էր Հայաստանի Հանրապետության պետականության դեմ». Արամ Սարգսյան

Հոկտեմբերի 27-ին լրացավ Ազգային ժողովի 8 պետական գործիչների՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Արմենակ Արմենակյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի և Հենրիկ Աբրահամյանի  սպանության 14-րդ տարելիցը: «Եռաբլուր» պանթեոն էին այցելել Երկրապահ կամավորների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին: Մանվել Գրիգորյանը նաև մոմ վառեց Եռաբլուրի Սուրբ Նահատակաց եկեղեցում:

Բախվել են մարդատար ավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան

ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» ավտոսերվիզի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտակայքում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 34SM766 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Բ.) և Աբովյան-Երևան երթուղու 259 համարի «Բոգդան»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930