Օրվա լրահոսը
«ԿԳԲ-ից էլ մարդ կանչեք». Ռեպլիկ Խաչատրյանական դահլիճից
Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարի ժամանակ Միության անդամ Արտեմ Ղազարյանը առաջարկեց քվեարկությունից առաջ անվանական ներկա-բացակա անել: Միության անդամները «կողմ» քվեարկեցին առաջարկին: 124 հոգուց 57-ը բացակա էին: Ներկաները որոշեցին, որ համագումարի աշխատանքները շարունակվում են, քվորումն էլ ապահովված է: Մարտին Վարդազարյանը առաջարկեց, որ ռեպլիկների համար էլ կարգ սահմանվի, որովհետեւ յուրաքանչյուր ռեպլիկ կարող է ելույթի ծնունդ տալ: Մհեր Նավոյանի
Фонтанка. Սանկտ-Պետերբուրգում կրակել են Հայաստանի քաղաքացու վրա
Սանկտ Պետերբուրգի Իրինովի պողոտայում անհայտ անձը տրավմատիկ ատրճանակից կրակել է Հայաստանի քաղաքացու վրա: Հայտնում է «Ֆոնտանկա» լրատվականը: Հոկտեմբերի 25-ին ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել, որ Հայաստանի 31-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողը պատմել է, որ հոկտեմբերի 24-ին ժամը 23:30 10-րդ բնակարանի մոտ նրա և նրա ուղեկցի վրա անհայտ անձը կրակել է տրավմատիկ
Asbarez. Հայերը բողոքում են «Որբերի գորգը» ցուցադրելու Սպիտակ Տան մերժման համար
ԱՄՆ-ի հայերը Սպիտակ Տնից և Կոնգրեսից պահանջում են թույլատրել Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի գործած հայկական պատմական գորգի հրապարակային ցուցադրումը, որը 1925թ. հանձնել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն արշավը սկսել է «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակումից հետո, ըստ որի, դեկտեմբերի 16-ին նախատեսված Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին Հայ մշակույթային հիմնադրամի և
Լարիսա Ալավերդյան. «Խփում են ոչ թե անձնագրին, այլ դեմքին»
«Ես միանում եմ այդ ազատամարտիկների արդար պայքարին, ներառյալ Վոլոդյա Ավետիսյանի այդ խափանման միջոցի վերաբերյալ: Իշխանությունը հերթական անգամ ավելի վիրավորական ձևով ապացուցում է, որ քաղաքական հիմքերով է ընտրում այդ խափանման միջոցը», -հոկտեմբերի 26-ին «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ ժողովուրդը
Հայտնի են սամբոյի ավանդական մրցաշարի հաղթողները
2013թ. հոկտեմբերի 26-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադրպոցում կայացավ 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական հանրապետական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցեցին մայրաքաղաքի և մարզերի ավելի քան հարյուր պատանի սամբիստներ: Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին: 2000թ. ծնված և փոքր տարիքի մարզիկներ
Ռոբերտ Ամիրխանյանը վայր դրեց լիազորությունները
Ռոբերտ Ամիրխանյանը վայր դրեց լիազորությունները Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության այսօրվա համագումարի ժամանակ: Մինչ այդ, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կարդաց նախագահի հրամանագիրը միության մի խումբ անդամների երկրի բարձրագույն պարգեւներ շնորհելու մասին: Ռոբերտ Ամիրխանյանն էլ հպարտությամբ նշեց, որ պարգեւատրումները շարունակվելու են: Ապա` հիշեց, որ 1,5 մլն դրամ նախագահն ամեն ամիս գումար է տալիս միությանը, 30 մլն
Արտգործնախարարն ընդունել է Մարսելի քաղաքապետին
Հոկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենին՝ առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլումի, փոխքաղաքապետ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոյի, փոխքաղաքապետեր Մարի-Լուիզ Լոտայի և Դիդիե Պարաքյանի, Մարսելի 13-14 շրջանների թաղապետ Կարո Հովսեփյանի, քաղաքապետարանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։ Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի,
«Ես շատ ուժեղ կապ եմ տեսնում հոկտեմբերի 27-ի եւ սեպտեմբերի 3-ի համաձայնագիրը ստորագրելու միջեւ». Անահիտ Բախշյան
«Այսօր էլ եւ այն ժամանակ էլ իշխանության մեջ կային մարդիկ, ովքեր իշխանության մեջ ամեն ինչից չէ, որ գոհ էին, որի համար այսօր բերել եմ Յուրայի գրառումներից, որոնք իր մահից հետո ես հավաքագրել էի: Եվ ըստ այդ գրառումների պարզ է դառնում, որ Յուրան ունեցել է լուրջ տարաձայնություններ այն ամեն ինչի հետ, ինչ կատարվում է երկրում»,-այս մասին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարևորել տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. Նախագահ ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Ֆրանսիայի
Ամիրխանյանին հեգնեցին դահլիճից
Կոմպոզիտորների միության համագումարի ընթացքում այսօր տարաձայնություններ առաջացան՝ համագումարն անցկացնող մարմիններ ընտրելու ժամանակ: Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը անգամ զայրացավ. «Թողեք աշխատենք, ես ձեզ համար Դոն Կիխոտ չեմ»: Ապա` կոմպոզիտոր Վահրամ Բաբայանին, որը վերջին շրջանում հակաամիրխանյանական ասուլիսներ էր տալիս, Վլադիլեն Բալյանը փորձեց կարգի հրավիրել. «Վարպետ ես վարպետ, անգամ քո ուսուցիչ Գրիգորի Իլյիչին ես գերազանցել քո վարպետությամբ»: Կոմպոզիտոր Երվանդ
«Ես զգում եմ, որ իմ երաժշտությունն այստեղ հայրենիք ունի». Քրիստոֆ Չեխը
«Հանդիպում են Ավստրիան եւ Հայաստանը» ծրագրի շրջանակում, այսօր ժամը 20:00-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենան ջազ-համերգ` Քրիստոֆ Չեխը եւ իր Եռյակը: Ավստրիացի հայտնի կոմպոզիտոր, ջազ-երաժիշտ Քրիստոֆ Չեխը երկրորդ անգամ է Հայաստանում: «Մենք որպես ավստրիացիներ, պետք է հասկանանք, թե Վիեննայից այն կողմ, ինչ արմատներ կան: Ես զգում եմ, որ իմ երաժշտությունն այստեղ հայրենիք ունի»,-ասաց նա` հավելելով,
Արամ Սարգսյան. « Եթե մտածում եք Վազգեն Սարգսյանը կհամաձայներ… սխալվում եք»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով Հայաստանում վերջին բոլոր ընտրություններին գործել է համակարգ, որը ղեկավարվել է Մոսկվայից: «Դրա վկայությունն է՝ 2003 թվականին նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժի երկրորդ փուլին՝ ժողովրդական շարժմանը չմիանալուն եւ դրանով իսկ հաղթող թեկնածուի հնարավորությունները փոքրացնելուն: Թե 2008-ին նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժի՝ քաղաքացիական գործընթացներին եւ հանրահավաքներին չմասնակցելը եւ մարտի
Ռոբերտ Ամիրխանյան. «Ընդդիմախոսներս քանի ամիս է` ստում են»
Քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացվեց Հայաստանի երաժշտագետների եւ կոմպոզիտորների միության արտահերթ համագումարը, որը նաեւ միության նախագահ պետք է ընտրի: Համերգասրահի շքասրահում բաժանվում էր գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հիմնական ընդդիմախոս Արամ Սաթյանի նախընտրական բուկլետ-ծրագիրը: Մեկ ուրիշ խումբ էլ տարածում էր «Հայ երիտասարդ կոմպոզիտորները ասում են ո՛չ Ռոբերտ Ամիրխանյանի թեկնածությանը» վերնագրով թռուցիկներ: Ռոբերտ Ամիրխանյանը, պատասխանելով Aravot.am-ի
Կրակմարիչների պատմությունը կրկնվում է
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին» հայտնեց իր անհանգստությունը՝ գրքի հանդեպ իշխանության հերթական ոտնձգության մասին: Նրա հավաստիացմամբ՝ Հայաստանի գործարարներին պարտադրում են գնել ՀԴՄ «կրակմարիչներ», ինչը ժամանակին անարդյունավետ պարտադրվեց վարորդներին: «ՀԴՄ-ների 2012թ. օրենքում փոփոխությունների արդյունքում եւ 2013թ. կառավարության երեք որոշումների համաձայն՝ գործարարը պարտավոր է 2013թ. նոյեմբերի 1-ից ունենալ 369.600 դրամանոց ՀԴՄ՝ այն դեպքում, երբ բոլոր
Արզումանյանը Արամ Մանուկյանին կասի՝ ի՞նչ է մտածում նրա անդաստիարակ արտահայտության մասին
«Այդ ժուլիկ-մուլիկները, երբ որ հայրենիքի ազատագրման համար պայքարում էին և բանտերում էին ժամանակ անցկացրել 88-ին, թե 2007-ին, 2008, 2009 թվականներին, ո՞ւր էր պարոն Մանուկյանը: Ես սովոր չեմ նման տերմինաբանություն լսել, եթե նա այդպիսի բառեր է օգտագործել, ես անձամբ իմ տեսակետը կհայտնեմ նրան ու կասեմ՝ ի՞նչ եմ մտածում նման անդաստիարակ արտահայտության մասին»,- այսօր ՀՀՇ համագումարի ժամանակ
«Հայաստանը փոքրիկ գործիք է, որը մի անգամ օգտագործվել է թե ԵՄ-ի, թե Ուկրաինայի դեմ»
Հովհաննես Իգիթյանը` ՄՄ-ում Հայաստանի դերի ու տեղի մասին «Երեւի թե այդ հարցը պետք է տալ ՀՀԿ-ի այն պատգամավորներին, որոնք ժամանակին ասում էին՝ ինչպե՞ս կարող ենք Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրել, եթե չգիտենք, թե դա ինչ է: Հիմա, կարելի է ենթադրել, նրանք չգիտեն՝ ինչ են ասում կամ չգիտեն ընդհանրապես, թե ինչ
Դասական երաժշտության 2 անկրկնելի համերգ Վլադիմիր Սպիվակովի և Հասմիկ Պապյանի մատուցմամբ
Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.00, ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։ Իսկ
Արմեն Մարտիրոսյանը գովեց որոշ ՀՀՇ-ականների սկզբունքայնությունը
«Այս անձնավորությունների հետ ես քաղաքական որոշակի ճանապարհ եմ անցել, իրար հետ համագործակցել ենք, բարիկադների նույն կողմում ենք եղել»,- այսօր կեսօրից «Կոնգրես» հյուրանոցում ընթացող ՀՀՇ հիմնադիր կուսակցության համագումարի ժամանակ մատնացույց անելով Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին, Կարապետ Ռուբինյանցին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով. «Չնայած ՀՀՇ կուսակցությունը իր իշխանության տարիներին հակասական արդյունքներ ցույց տվեց, բայց
Ավետիք Մելիք-Սարգսյանը պատասխանում է Գյուրջիեւի ամերիկացի պաշտպաններին
24.09.2013թ.-ին «Առավոտում» հրապարակվել էր «Թունդ վիճաբանություն Գյուրջիեւի հոր՝ Աշուղ Ադաշի գերեզմանի շուրջ» հոդվածը: Հրապարակման մեջ ներկայացված էին ԱՄՆ-ից Գյումրի ժամանած մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաեւ Մերիլենդ նահանգի դատախազ Ռոն Լեւիտանի եւ նրա կնոջ՝ Քլարի Լեւիտանի, որը Գեորգի Գյուրջիեւի ժառանգության հիմնադրամի իրավաբանն է, դժգոհությունները ի պատասխան Գյումրիի Գյուրջիեւյան հայկական կենտրոնի հիմնադիր Ավետիք Մելիք-Սարգսյանին: Նշենք,
Տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստ
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս
«Չոքած չես կարող անկախ լինել». ՀՀՇ համագումարն ընթանում է
Սկսվել է Հայոց Համազգային Շարժում կուսակցության հիմնադիր համագումարը: «ժողովրդական ասացվածքն ասում է, որ արդարությունը ունենում է երկու թամբ՝ արդարամիտը հեծնում է շիտակ ուղղությամբ, անարդարն՝ ուզած ուղղությամբ: Ես խորապես համոզված եմ, որ այն գործունեությունը, որը դուք նորից սկսել եք, ոչ միայն քաղաքական է, այլև՝ արդար, բարոյական ու շիտակ»,- այսօր համագումարի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ
Ուսանողներն ունեն ուսումնական արձակուրդի, հանգստյան օրերի եւ այլ իրավունքներ
Դրանց մասին շատերը չգիտեն «Գործընկերներս սկսեցին խոսել, թե վերադասս ասել է, որ ես ուսանող եմ, իրավունք չունեմ աշխատելու, ինձ ազատելու է, իմ փոխարեն ընդունելու մեկ ուրիշին, ով ուսանող չէ»,- պատմում է Մարինե Գեւորգյանը, ով սովորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսում: Նա մեկ տարուց ավելի հերթափոխով աշխատել է երեւանյան ընկերություններից մեկում՝ աշխատանքը
Տարոն Մարգարյանն ու Ժան-Կլոդ Գոդենը Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող ծառեր են տնկել մայրաքաղաքի թիվ 52 դպրոցի բակում
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից
Որակի անկում՝ ի հեճուկս Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի պահանջների
Վերջերս «Ազատ գոտի» հաղորդումը նվիրված էր ավագ դպրոցների կայացման ընթացքին, որի հյուրերից էին ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու ես: Տիկին Հովհաննիսյանը դրական գնահատեց ավագ դպրոցի կայացման ընթացքը, իսկ ըստ իս՝ այն շատ հեռու է դրանից: Ափսոս՝ այդ ժամանակ դեռեւս ձեռքիս տակ չէր 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին
Մեկնարկել է սամբոյի ավանդական մրցաշարը
2013թ. հոկտեմբերի 26-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադրպոցում մեկնարկեց 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցում են մայրաքաղաքի և մարզերի ավելի քան հարյուր պատանի սամբիստներ:
«Չհամարձակվենք դատել պոռնիկներին»
Ընթերցողի սեղանին է Մերուժանի բանաստեղծությունների հերթական ժողովածուն՝ «Պոռնեզիա» վերնագրով: Դրանում ամփոփված են բանաստեղծություններ, որոնք, հեղինակի խոսքով, նվիրված են հասարակության կողմից դեռեւս բարոյազրկված զանգվածին: Բանաստեղծը ցանկանում է մեզանում վերացնել ուրիշի վրա հանիրավի քար նետելու սովորույթը՝ համոզված լինելով, որ պոռնկությունը որքան փողոցային, նույնքան եւ առավել պալատական երեւույթ է, եւ այսօր աշխարհի հրապարակներում ու խորհրդարաններում ազատորեն վխտում են
Լեզվի ինստիտուտի համար էական է որակյալ կադրերի պատրաստումը
Այս տարին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համար հոբելյանական է. նշվում է հիմնադրմամ 70-ամյակը: Այս առթիվ ԳԱԱ-ում նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ, նաեւ հանրապետական ու միջազգային գիտաժողովներ: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 30-ին. այդ օրը ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում շուքով նշվեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը: Սփյուռքի նախարարը լեզվապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար ինստիտուտի մի
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը կներկայացնի Երեւանում
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամը (AJF) հայտարարում է, որ հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. Խնդիրներ եւ հեռանկարներ» գիտաժողովի շրջանակներում Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ Պիեռ Աքքելյանը կներկայացնի հիմնադրամի գործունեության հիմնական նպատակները եւ ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, հիմնադրամը Սանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի պետական թանգարանի հետ համատեղ նախատեսում է
ՀՀՇ-ի համագումարը՝ ուղիղ հեռարձակմամբ
Այժմ կայանում է ՀՀՇ-ի համագումարը, որի ուղիղ հեռարձակումը ապահովում է A1plus-ը: Համագումարին կարող եք հետեւել այստեղ.
Ճշմարիտ արիացի, բնավորությունը՝ առաքելական
Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձեւով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից: Հոգեւորականներից ոչ մեկը դիմադրություն ցույց չտվեց այդ տեսությանը. հակառակը՝ բոլորը, այդ թվում նաեւ՝ եկեղեցական աստիճանակարգում քահանայից ավելի բարձր գտնվողները հաստատեցին, որ Հայ առաքելական եկեղեցին այն դեմարկացիոն գիծն է, որից անդին մարդը դադարում է հայ


















































