Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր էր Յուրի Վարդանյանը

Հունիս 03,2013 14:59 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ինչո՞ւ նախարարը չկա, մի օր էլ կհասնենք վարչության պետի մակարդակով բյուջեի կատարողականի քննարկմանը»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հրապարակային դժգոհություն հայտնեց ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Մինչ այդ, մնացյալ պատգամավորներն իրենց դժգոհությունն արտահայտել էին դահլիճը լքելով:

Բանն այն է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության բյուջեի ներկայացմանը նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէր: Ավելին, անգամ փոխնախարարներից որեւէ մեկը չէր բարեհաճել ներկայանալ: Անցյալ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնում էր աշխատակազմի ղեկավարը:
«Նախարարը քաղաքում չէր, գործուղման է եւ ըստ էության, ամենակոմպետենտ մարդն աշխատակազմի ղեկավարն է, քանի որ խոսքը նախորդ տարվա բյուջեին է վերաբերվում»,- Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան, ներկայացրեց նիստը վարող Արտակ Դավթյանը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բյուջեի կատարողականի «քննարկումը» տեւեց հինգ րոպե:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: