Օրվա լրահոսը
«Արքայազն, այ ընկեր, մենք չենք ուզում քեզ ուտել». ակտիվիստները դեռ սպասում են արքայազն Չարլզին (Տեսանյութ)
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց այս պահին մի խումբ բնապահպան-ակտիվիստներ սպասում են Ուելսի Արքայազն Չարլզին: Այս պահին ի պատիվ արքայազն Չարլզի թատրոնում համերգ է սկսվել: «Արքայազն, այ ընկեր, մենք չենք ուզում քեզ ուտել, քեզ վայել չէ հետնամուտք, մենք չենք խաղում Ռոբին Հուդ: Ոսկի չունենք ձեզ տալու, Ջերմուկը հանք չի դառնալու: Հնդիկներին թալանեցիք, հողն
Անդրեաս Ղուկասյան. «Հանձնաժողովի անդամներն այս ամիս վատ են աշխատել» (Տեսանյութեր)
Նրանց դատի կտան, աշխատավարձերը հետ կպահանջեն:
Աշխարհի ամենաարագընթաց մանկասայլակը
Բրիտանացի գյուտարար, Սթենֆորդ համալսարանի գիտաշխատող Քոլին ֆյորզը, ով ընդամենը մեկ ամիս առաջ է հայր դարձել, հայտնագործել է մեխամիզմ, ինչը հնարավորություն է տալիս մանկասայլակին ընթանալ 80 կմ/ժ արագությամբ: Եթե ամեն վայրկյան սովորական ծորակից միևնույն վայրում կաթի մեկ կաթիլ ջուր, ապա ընդամենը մեկ տարի անց կհավաքվի մոտ 10.000 լիտր ջուր: Աշխարհում առաջին պաղպաղակ-սրճարանը բացվել է Փարիզում՝ 1672
Ինչպես Սեյրան Օհանյանը եւ Էդվարդ Նալբանդյանը կարողացան նաեւ Սարդարապատ գալ
Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանի նախագահի չմասնակցության հարցը չի կարելի շահարկել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` ադրադառնալով վերջին օրերին հայկական և ռուսական մամուլում բուռն քննարկման առարկա դարձած այդ թեմային: Ըստ նախարարի, Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթաժողովին` Հայաստանի առաջին հանրապետության օրվա միջոցառումներին ներկա գտնվելու պատճառով: Ի դեպ,
Նալբանդյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Մայիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար կատարած աշխատանքի համար: Նախարարը հավելեց, որ փոխհամագործակցությունը վերջին տարիներին նոր դինամիկա է ստացել, հաճախակիացել են փոխադարձ այցելությունները և շփումները։ Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում Նորվեգիայի ԱԳ
ՀՀ ՊՆ-ում մտահոգվում են, բայց չեն սարսափում
«ՀՀ զինված ուժերի անձնակազմը և առկա սպառազինությունն ի վիճակի են պաշտպանել մեր երկրին ու ժողովրդին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ոստիկանությունը կատարել է խոստումը
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար: Մայիսի 29-ի դրությամբ ոստիկանության
Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է վերադառնալ բեմ
Ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում բազմաթիվ երկրպագուներ սպասում են տեսնել Ռուսաստանում եւ մեծ բեմում, հայտարարել է, որ դեռ չի կարող վերադառնալ իր աշխատանքին: Երգչուհին այնքան է տարվել իր մայրությամբ, որ հայտնել էր, թե հիմա իր միակ « գլխավոր նախագիծը» որդին է: Հայտնում է dni.ru-ն: Նա այժմ չի պատրաստվում վերադառնալ Մայամիից, որտեղ ծնվել է նրա առաջնեկը՝
Տեղի է ունեցել Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողովը
Երևանում սկսել է աշխատանքները Հիդրոօդերևութաբանության Միջպետական Խորհրդի 13-րդ համաժողովը, որը կոչված է ավիահիդրոօդերևութաբանության բնագավառում ապահովել քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները: Խորհրդի նիստին մասնակցում են 7 երկրների 15 ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Լիտվայից և Հայաստանից: Խորհրդի նիստը կազմակերպել է ՀՀ բանպահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Զվարթնոց ավիոօդերևութաբանական կենտրոնը»: Նախարարի անունից ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ ՀՀ բնապահպանության
Christian Today «Իրանում ձերբակալված հայ հովիվը կապվել է ընտանիքի հետ»
Իրանում ձերբակալված հովիվ Ռոբերտ Ասերյանին թույլատրվել է հեռախոսով կապվել իր ընտանիքի հետ ու հայտնել, որ առողջական խնդիրներ չունի: Հայտնում է «Քրիստիան թըդեյ» լրատվականը: Ըստ «Մոհաբաթ նյուզ» գործակալության, կարճ հեռախոսազանգի ընթացքում, նա հասցրել է խոսել իր ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ նրա գտնվելու ճշգրիտ վայրը, բայց ենթադրություններ կան, որ նրան տեղափոխել են հետախուզական ծառայությունների
Նախարար Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին, Սենատի անդամներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոճենին: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս երկարամյա ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունն Արցախ։ Ֆրանսիայի խորհրդարանի անդամները կիսվեցին Լեռնային Ղարաբաղ իրենց այցի տպավորություններով: Ֆրանսուա Ռոշբլուանը, Անրի դը Ռենկուրը
«Մեր ֆիլմը առանց բյուջեի է լինելու». «Լուսինը քաղաքի վրա» նոր կարճամետրաժ ֆիլմի մասին
Նոր կարճամետրաժ` «Լուսինը քաղաքի վրա» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն օգոստոս ամսից: Ըստ ֆիլմի սցենարիստ Արտավազդ Եղիազարյանի՝ ֆիլմ նկարելու գաղափարը ծնվել է իր ընկերներից Արթուր Սուքիասյանի մոտ, ով տեսնելով Արտավազ Եղիազարյանի ֆեսբուքյան էջում դրված պատմվածքը եւ կարդալով այն՝ հասկացել է, որ պատմվածքի հիման վրա պետք է կարճամետրաժ ֆիլմ նկարահանի: «Սյուժետային որոշակի փոփոխություններ իհարկե եղան,- նշում է
Կարլ Ֆրոչը հաղթում է սեքսից ձեռնպահ մնալու գնով
Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը «The Sun» հանդեսին պատմել է, որ 2-րդ միջին քաշային կարգում IBF/WBA չեմպիոնական գոտիների համար ռեվանշ մրցամարտում դանիացի Միկել Կեսլերին հաղթելու գլխավոր գաղտնիքներից մեկը եղել է երեք ամիս ամուսնական պարտականություններից հրաժարվելը: «Երբ սեքսից ձեռնպահ եմ մնում, ինձ ավելի ուժեղ եմ զգում, որովհետեւ մարմինս ավելի շատ տեստոստերոն է պահպանում: Իսկ կանանց պատճառով
Ակնհայտ ստեր Պաշտպանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ
Ո´չ Պաշտպանը, ո´չ էլ իր աշխատակազմը երբևէ չեն հեղինակել և չեն հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ և ներկայացնի որևէ քողարկված ձևով: Այսօր Խաչիկ Ստամբոլցյանը հանրությանը ներկայացրել է 3 սուտ: Առաջին սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը պաշտպանում է համասեռամոլներին»: Իրականում «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը միտված է պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե
«Բավարիան» դարձել է ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշը
Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո Մյունխենի «Բավարիան» գլխավորել է աշխարհում ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշ ունեցող ակումբների ցուցակը` առաջին հորիզոնականից դուրս մղելով բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդին», տեղեկացնում է «Brand Finance» ընկերությունը: ՄՅՈՒ-ի ապրանքանիշի գինը նախորդ տարվա համեմատ իջել է 2%-ով եւ այժմ կազմում է $ 837 միլիոն: Դրա փոխարեն «Բավարիայինը» 9% աճ է արձանագրել` հասնելով $860 միլիոնի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հպարտանում եմ, որ ձախլիկ եմ». ձախլիկների առավելությունների ու թերությունների մասին
Մարդկանց մեծ մասն աջլիկներ են, ձախլիկները կազմում են նրանց 12%-ը: Գիտնականները ձախլիկներին միշտ էլ ուսումնասիրել են ու զարմանալու շատ առիթներ տվել: Պարզվում է, որ ձախլիկների մասին մտածել են նաև շա՜տ հնում: XIX դարում, օրինակ, Գերմանիայում արտոնագրվել է երկու բռնակով գարեջրի գավաթ, որն, իբր, շատ հարմար էր ձախլիկների համար: Իսկ 1960-ական թվականներին «Ֆորդ» ընկերությունը թողարկեց ավտոմեքենաների
ԿԸՀ-ն բաշխեց Սուրենավանում արտահերթ ընտրությունների ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում 2013թ. հունիսի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Համաձայն իրականացված բաշխման` արտահերթ ընտրությունների համար կազմավորված թիվ 18/1 տեղամասային ընտրական
Զավեն Ավետիսյան. «Գրականագիտության բնագավառում սերնդափոխությունը փոքր-ինչ ուշացած է»
Ստացվում է այնպես, որ մագիստրատուրա ընդունվող չկա: Կարող ենք կորցնել գիտության այդ կարեւոր ճյուղը
Ակտիվիստները ՀԾԿՀ-ի՝ գազի գնի աշխատանքային քննարկումը տապալեցին (Տեսանյութ)
Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որ հրավիրվել էր «ՀայՌուսգազարդի»՝ գազի սակագնի թանկացման հայտի հիման վրա, տապալվեց: Ակտիվիստները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք նախապես գրանցվել էին՝ մասնակցելու աշխատանքային քննարկմանը, ոչ մի կերպ չհամաձայնեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի շենքում մեկ այլ դահլիճ տեղափոխվելու առաջարկին: Պարոն Նազարյանի այն պնդումներին, թե մյուս դահլիճում մոտ 70
Ժամանակակից անեծք`«Օվիրի ձեռքն ընկնես»
Այսօր խորհրդարանում ոստիկանության բյուջեի անցած տարվա կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը համաձայնեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի դիտարկումներին, որ ոստիկանության աշխատանքը բարելավվել է: Պարոն Արզումանյանն էլ ասաց, որ դա անգամ նկատելի է: Պատգամավորը, սակայն, այլ հարց առաջ քաշեց`կապված վիզաների եւ անձնագրային վարչության «դանդաղ» գործունեության հետ: Նրա հավաստմամբ՝ եւ սփյուռքահայերը, եւ Հայաստանում դասավանդող օտարերկրյա քաղաքացիները փաստաթղթային ինչ-ինչ
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը: Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի կարգաբերման ուղղությամբ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ տեղումների հետևանքով որոշ փողոցներում գրանցվել է անձրևաջրերի առատ հոսք, ինչի արդյունքում մայրաքաղաքի որոշ փողոցներում կարճ ժամանակով նկատվել են անձրևաջրերի կուտակումներ: Ընկերության տնօրենի հավաստմամբ՝ ջրի կուտակման պատճառը ջրահեռացման գործող համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով է պայմանավորված եղել, ինչն, այդուամենայնիվ, քաղաքապետարանի և վարչական
Vestnik Kavkaza. Իսրայելում հայերի ակտիվությունը զարմանքի առիթ է դարձել
Իսրայելի հայերի «Արարատ» միությունը տեղեկացրել է հայկական երեկոյան դպրոցի բացման մասին, որտեղ երեխաները կսովորեն հայոց լեզու, հայոց պատմություն և հայ մշակույթ՝ «պատմական հայրենիքի հետ հարաբերությունների պահպանման համար»: Հայտնում է «Վեստնիկ կավկազա» պարբերականը: Դպրոցը հիմնադրվել է Քնարիկ Գևորգյանի և Հայաստանի սփյուռքի նախարարության ջանքերի շնորհիվ, վերջինս, ըստ հաղորդագրության, կղեկավարի դպրոցի դասավանդումը: Հրապարակման հեղինակ Պետեր Լուկիմսոնը գրում է,
Ինչո՞ւ 0-7 տարեկան երեխաների անվճար սպասարկման գումարները չեն հասնում հիվանդանոցներ
0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը վճարովի դարձնելու` օրերս տարածված խոսակցությունները հասարակության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրին: Ու մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է հերքել այդ լուրերը և հիմնավորել, թե իրականում այդ ծրագրում ոչինչ չի փոխվել, հիվանդանոցներն արդեն հրաժարվում են սպասարկել այդ տարիքային խմբի երեխաներին: Մասնավորապես Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ Մալայանի անվան ակնաբուժարանում հրաժարվել են անվճար սպասարկել
Թուրքիայի հետ «հակակարկտային բանակցություններ» չեն տարվում
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ հետաքրքրվեց`փորձե՞լ է հայկական կողմը բանակցել Թուրքիայի հետ, որպեսզի կարկտային ամպերը չեզոքացվեն հենց Թուրքիայի տարածքում եւ Հայաստան չգան:
417.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մայիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
ԿԸՀ-ն մերժեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի դիմումը
Այսօր ԿԸՀ նիստում քննվեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի կողմից ներկայացված դիմումը, որը վերաբերում էր թիվ 8 եւ թիվ 13 ԸԸՀ-ների գործողությունների վիճարկմանը: Դիմումում նշվում է, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ի դիտորդները, որոնք ընտրության օրն իրենց դիտորդական առաքելությունն են իրականացրել, արձանագրել են մի շարք խախտումներ ու դրանք ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողովներին, որոնք էլ մերժել են,
ՀԾԿՀ նիստը՝ գազի գնի քննարկման վերաբերյալ, ընդմիջվեց. Ակտիվիստները պահանջում են ավելի մեծ դահլիճ
Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որը հրավիրվել էր«ՀայՌուսգազարդի» գազի սակագնի թանկացման հայտը քննարկելու նպատակով, մի շարք ակտիվիստների եւ հ/կ ակտիվիստների պահանջով դադարեցվեց: Ակտիվիստները պահանջում էին հանձնաժողովից՝ ավելի մեծ դահլիճ տրամադրել, որպեսզի հնարավորություն ունենան այդ հասարակական լսումներին մասնակցել նաեւ այն քաղաքացիները, որոնք գրանցվել են, սակայն այս պահին չեն կարողանում մուտք գործել դահլիճ՝ ազատ
ԵԽԽՎ-ն կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Բաքու կատարած այցի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ն կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խրախուսում է Մինսկի խմբի շրջանակներում հասնել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը: «Անդամակցելով Եվրախորհրդին՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ գտնել: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք,
«Երեխաների մեծ մասը ինքնահաստատման խնդիր ունեն». Սիրանուշ Վարդանյան
«Այսօր համացանցում ժամանակային սահմանափակում կիրառել հնարավոր չէ, ինչպես նաև ծնողների կողմից կիրառվող գաղտնաբառերը հաճախ չեն գործում, քանի որ երեխաները շատ ավելի հմուտ են և շատ լավ կարողանում են շրջանցել»,- այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Ըստ բանախոսի` երեխաներն այսօր համացանցից օգտվում են ոչ


















































