Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ֆիլմը առանց բյուջեի է լինելու». «Լուսինը քաղաքի վրա» նոր կարճամետրաժ ֆիլմի մասին

Մայիս 29,2013 17:36

Նոր կարճամետրաժ` «Լուսինը քաղաքի վրա» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն օգոստոս ամսից: Ըստ ֆիլմի սցենարիստ Արտավազդ Եղիազարյանի՝ ֆիլմ նկարելու գաղափարը ծնվել է իր ընկերներից Արթուր Սուքիասյանի մոտ, ով տեսնելով Արտավազ Եղիազարյանի ֆեսբուքյան էջում դրված պատմվածքը եւ կարդալով  այն՝ հասկացել է, որ պատմվածքի հիման վրա պետք է կարճամետրաժ ֆիլմ նկարահանի:

«Սյուժետային որոշակի փոփոխություններ իհարկե եղան,- նշում է Արտավազդ Եղիազարյանը,- քանի որ արձակ ստեղծագործությունը անհնար է նույնությամբ թարգմանել կինոյի լեզվի մեջ: Անհրաժեշտ էին որոշակի փոփոխություններ, իսկ ահա վերնագրային առումով, այն մնաց նույնը, որովհետև երկու դեպքում էլ բոլոր իրադարձությունները այսպես թե այնպես կախված էին լուսնի աննախադեպ մոտիկության հետ»:

Կարճամետրաժ ֆիլմը պատմում է երիտասարդ լրագրող Մարտինի մասին, ով իր հոնորարն  ստանալու համար հուսահատ փնտրում է ամսագրի խմբագրին, սակայն վերջինս կարծես անհետացել է: Իր հեռախոսի վրա ստացվող տարօրինակ զանգերի, քաղաքում տեղի ունեցող արմատական ազգայնականների զանգվածային անկարգությունների և խորհրդավոր մի աղջկա հետ պատահական հանդիպման պատճառը, ըստ Մարտինի, այս գիշեր լուսնի երկրին աննախադեպ մոտ գտնվելն է:
Սակայն մեկ գիշերը բավական է նրա կյանքը տակնուվրա անելու համար:

«Պետք է խոստովանեմ, որ այս փուլում ես նախընտրում եմ քիչ խոսել, բայց այնուամենյանիվ ուզում եմ ասել, որ մենք այժմ գտնվում ենք նախապատրաստական փուլում, այս գործըթնացը բավականին  փխրուն մի շրջան է: Սա ավելի շուտ լուռ պրոցես է, բայց քանի որ մեր ֆիլմը առանց բյուջեի է լինելու և անձնակազմը հոնորար կամ աշխատավարձ չի ստանալու, մենք փնտրում ենք տարբեր մարդկանց, ովքեր կկարողանան օգնել մեզ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներում: Մենք դեռ փնտրում ենք ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին, ով կկարողանա մարմնավորել Լունայի կերպարը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Արթուր Սուքիասյանը:

Իսկ այն հարցին արդյո՞ք  ֆիլմի համար հովանավորներ չգտնվեցին, թե իրենք չուզեցին, Արտավազդ Եղիազարյանը պատասխանեց.
«Որոշեցինք ամեն դեպքում սկսել սեփական ուժերով ու էնտուզիազմով, զուգահեռ նաև, որոշ ֆինանսական աղբյուրներ փնտրելով: Այնպես չէր, որ հովանավորներ ունենալ չցանկացանք, պարզապես որոշեցինք դրանից կախում չունենալ: Միտք կա ներկայացնել քաղաքային պատմությունը մեր այսօրվա հատուկ տիպաժներով, խնդիրներով և պարզապես հետաքիքիր մի պատություն, որի զարգացմանը հետաքրքիր կլինի հետևել 30 րոպե»:

                                                                                                                          Օվսաննա Սիմոնյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031