Օրվա լրահոսը
ՀՀ նախագահի կարգադրությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: 3.
ՀՀ նախագահի կարգադրությունը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: 3. Ազգային անվտանգության
ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը
Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաև ֆեդերացիաների: Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ
Ալբերտ Սոլոյան. «Հայաստանում հեծանվային սպորտը խղճուկ վիճակում է, սակայն ֆեդերացիան արդյունքներ է գրանցում»
Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսում հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն Ալբերտ Սոլոյանը նշեց, որ Հայաստանում հեծանվային սպորտին ավելի շատ ուշադրություն դարձնելու պահը հասունացել է: «Մասսայականությամբ հեծանվասպորտն աշխարհում 1-2-րդ տեղն է զբաղեցնում: Կարծրատիպը, որ Հայաստանում կար այս մարզաձեւի նկատմամբ բնակչության շրջանում, կարծես, կոտրվում է: Շատերն սկսել են հեծանիվ ձեռք բերել, իրենց համար մրցույթներ կազմակերպել: Ինչպես ասում են՝
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը
Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար:
«Նաիրիտի» հարցի հանգուցալուծումը մոտենո՞ւմ է. այժմ ի՞նչ իրավիճակ է գործարանում
«Նաիրիտ» գործարանում գոյություն ունեցող խնդիրները մնում են չլուծված: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի ավելի քան 2000 աշխատակիցներ հարկադիր պարապուրդում են, նրանց վճարվում է ամսական աշխատավարձի երկու երրորդը: Աշխատավարձերի հետ կապված «Նաիրիտ»-ի պարտքը կազմում է մոտ 10 միլիոն դոլար: Նշենք նաև, որ «Նաիրիտ»-ի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանը մեկ ամիս առաջ կարծիք էր հայտնել, թե գործարանի հարցը մինչև տարեվերջ
Գիտական նստաշրջան` նվիրված Սիմոն Զավարյանին
Իր խոսքի ընթացքում ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը ընթերցեց ներկաների համար անծանոթ մի բանաստեղծություն, որը Ավետիք Իսահակյանի մեծարանքի ձոնն էր մեծ հայորդու հասցեին:
Ռուստամյանն ափսոսում է Փոստանջյանի համար
Այդ ստորագրահավաքը հեշտ չի իրականացնել Եվրոպայի խորհրդում, մանավանդ, եթե դա մեր ազգային շահերի համար կարևոր հարցերի համար է պետք: Զարուհին այդ ժամանակ իսկապես աշխատել է բոլորից ավելի լավ:
Շարմազանով. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցությամբ շարունակելու քաղաքական ռեֆորմների իրականացման գործընթացը
Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, բարեկամական խմբի անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Կարեն Բոթոյանը հանդիպեցին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալներ Անդրեյ Կլեմենտեւին, Ինեսե Լիբինա-Էգներեին եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլային: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց հայ-լատվիական հարաբերությունների զարգացումը
Տնտեսագետ Եղիազարյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետը կփոխվի (Տեսանյութ)
Աշոտ Եղիազարյան. «Ներքաղաքական վերադասավորումներ կլինեն»
Զբաղվածության մասին օրենքը, որով գործազրկության նպաստները վերանում են, ընդունվեց առաջին ընթերցմամբ
Արծվիկ Մինասյանը, որը նախկինում սոցիալական ապահովության փոխնախարար է եղել, համարում էր, որ նպաստների վերացումը որոշակիորեն Սահմանադրության խախտում է, քանի որ մեր երկիրը որդեգրել է սոցիալական ապահովության համակարգը եւ ոչ թե սոցիալական ապահովագրության, եւ վերացնելով նպաստները՝ մենք այդ համակարգից դուրս ենք գալիս, ոտնահարում ենք նաեւ միջազգային կոնվենցիան, որ ստորագրել ենք՝ այս խնդիրների հետ կապված:
Պատմության նկատմամբ պատմական պատասխանատվության մասին
ԱԺ փոխնախագահն անդրադառնում է Զորի Բալայանի նամակին եւ դրա արձագանքներին Մինչ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ մտորումներիս անցնելը՝ կուզեի անդրադառնալ քաղաքական եւ լրատվական որոշ շրջանակներում նամակի շուրջ առաջացած իրարանցմանը: Կարելի է արձանագրել, որ մամուլում, հասարակական քննարկումներում, սոցկայքերում բարձրացված հիստերիան խոսում է այն մասին, որ կան մարդիկ, ովքեր լսում են ոչ թե այն,
Թուրքիայի պատվիրակները դեմ չեն եղել Հովհաննես Մարգարյանի թեկնածությանը
Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել Սևծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարանական Վեհաժողովի Քաղաքական և իրավական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Քաղաքական և իրավական կոմիտեի մասնակից մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչները կոմիտեի փոխնախագահի պաշտոնում միաձայն ընտրել են Հայաստանի պատվիրակ Հովհաննես Մարգարյանին: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում
ԵՊՀ ուսանողական խորհրդի հայտարարություն
Հոկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում տեղի ունեցավ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը: Ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա ադրբեջանական զինուժի արձակած կրակահերթից զոհվեց ժամկետային զինծառայող Գարիկ Արտակի Պողոսյանը: Ցավով պետք է նշենք, որ միջազգային կառույցների կողմից ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը զինադադարի ռեժիմի հերթական խախտման և ևս մի հայ
Բագրատյանն ուզում էր վարչապետին ու ԿԲ-ին զրկել լծակներից
«Իմ օրենքը եթե ընդունվեր, վարչապետն ու ԿԲ-ն կզրկվեին կուրսի վրա ազդելու լծակներից, իսկ դա փող է, շա՜տ փող»,- իր նախագծերի մերժման մասին ասում է ՀՀ նախկին վարչապետը: Կառավարությունը հոկտեմբերի 17-ին մերժել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Արտարժույթի մասին» այս 2 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկը: Պարոն
Ուղերձ ցոփ ու շվայտ կյանք վարող մեծահարուստներին
Օրերս Երեւանի Մոսկվայի տանը կայացավ ժամանակակից ռուս գրականության դեմքերից մեկի՝ Յուրի Պոլյակովի «Ընկածների երկինքը» գրքի շնորհանդեսը՝ Լիա Իվանյանի թարգմանությամբ, որին հաջորդեց համանուն ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի մոսկովյան առաջին ցուցադրությունը նախատեսված է 2014թ. փետրվարին: «Ուլիկը կաթի մեջ», «Սնկերի արքան» վեպերից հետո վերոհիշյալ երկը Լիա Իվանյանի երրորդ անդրադարձն է Պոլյակովի ստեղծագործություններին: «Առավոտի» հետ զրույցում թարգմանչուհին ասաց, որ 1997թ.
Հայկական արմատներով ջազմենները՝ Հայաստանում
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին կմեկնարկի ջազային երաժշտության շաբաթը՝ նվիրված հայկական ջազի պատմության 75-ամյակին: Ջազային երաժշտության հայ սիրահարները շաբաթվա ընթացքում կծանոթանան Հայաստան առաջին անգամ այցելած հայազգի ջազմեններ Դիրան եւ Գարո Թավիզյան եղբայրների (Մակեդոնիա) արվեստին, ջազ-վոկալիստ Մայք Մոսեսյանին (Ավստրիա): «Առավոտի» հետ զրույցում անվանի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հայտնեց, որ բացի հրավիրյալ երաժիշտներից, իրենց արվեստը կցուցադրեն Անուշիկ Ալավերդյանն
Անհրաժեշտություն կա վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը
Դասագրքերի բաշխման ու վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից ահազանգեր են գալիս, որ մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում: Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու
Գրական հայտնություններ
Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ -Նախորդ շաբաթ հայ հասարակությանը հետաքրքիր անակնկալ մատուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, իհարկե, նա պարբերաբար հարցազրույցներում խոսում էր պատմաբան- հնագետի իր մասնագիտության հանդեպ շարունակական կարոտի մասին, սակայն քչերը գիտեին, թե գիրք է գրում: Եթե նկատի ունենանք, որ Վահան Հովհաննիսյանի այս գրական հայտնությանը նախորդել էր Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակվելու լուրը, ապա
Մրոտելու ու լռելու ժամանակը
«Ծածկած» շուկայի վերաբերյալ հասարակական վրդովմունքը վերջին ամիսներին ավելի նկատելի է եւ համացանցի, եւ հայկական մամուլի էջերում: Սրտի ցավով ուզում եմ փաստել, որ հուշարձանն աղճատած կառուցապատողը իրեն թույլ է տալիս ոչ միայն անտեսել հասարակական վրդովմունքը, այլեւ վարկաբեկել մարդկանց, որոնք այդ հուշարձանը փրկելու համար իրենց ջանքը, եռանդը եւ ժամանակը չեն խնայում: Ամիսներ շարունակ պաստառի վրա Կարո Եղնուկյանի
Քաղաքագետ. «Եթե գնում ենք Մաքսային միություն` նշանակում է մենք հրաժարվում ենք «եւ-եւ»-ի քաղաքականությունից»
«Գուցե մերոնք սպասում են, որ այստեղ ոչինչ չի ստացվի: Մեր, սեպտեմբերի երեքի հայտարարությունը հիասթափեցնող էր, այն բարձրացրեց Եվրոպայից եկող բացասական ալիքը: Բայց ավելի լավ կլիներ մերժել Ռուսաստանի ցանկությունները, որովհետեւ, եթե այդպիսի կտրուկ շրջադարձ արեցին, ապա հարկավոր է մեղմել բացասական ալիքը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետի մեկնաբանմամբ`այն մարդիկ ովքեր աջակցում էին Հայաստանին, ասելով,
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե
Շրջադարձային պահ
Կանադացի լրագրող եւ սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի գիրքը հենց այդպես է կոչվում: Գլադուելի տեսության էությունը հետեւյալն է. փոքրիկ, երբեմն աչքի համար աննկատ փոփոխությունները կուտակվում են եւ ինչ-որ մի պահի սրընթաց ձեւով, արմատապես փոխում իրավիճակը: Տարրական օրինակ. օդի ջերմաստիճանը օրեցօր առանձնապես չի փոխվում, բայց «մի գեղեցիկ օր» անձրեւը փոխարինվում է ձյունով: Ի տարբերություն ֆիզիկական երեւույթների՝ սոցիալական կյանքում
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը դեմ կլինե՞ն ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայմանը ԼՂ-ում
Եվրասիական միություն ստեղծելուն զուգահեռ՝ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային երկրների ռազմական կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ՝ երկու օր առաջ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հավելելով, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնել են, որ ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումը իրականացնելու է Ռուսաստանի Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարական հրամանատարությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում
Քաղաքագետ. «Գազի գինը չի էժանանա, բարձրանալու է»
Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Տեսակետ» ակումբում անդրադառնալով Եվրոպական եւ Մաքսային միություններին՝ ասաց. «Մենք Եվրամիության հետ պլանավորում էինք ստորագրել ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագիրը, իսկ հիմա պլանավորում ենք ստորագրել անազատ առեւտրի գոտու պայմանագիրը: Մաքսային միությունը ոչ մի բան մեզ չի տա ու ակնհայտ բացասական էլեմենտներ կան՝ կապված այս շարժման հետ»: Ըստ Ստեփան Գրիգորյանի` մեր համակարգերը չեն
Դավիթ Հարությունյանի եւ ՀՀԿ-ի գլխացավանքը Զարուհի Փոստանջյանը չէ
Ինչ մնում է գլխացավանքին, մեր զրուցակիցն ասաց. «Գլխացավանքի մասին քաղաքականության մեջ խոսելն անիմաստ է, որովհետեւ քաղաքականությունն ինքնին գլխացավանք է»:
Ազատականացվելու է Հայաստանի օդային փոխադրումների ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու որոշում: Ծրագրի շրջանակում գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ: Արդյունքում բացահայտվել է, որ բաց
Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի արդյունքում Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA) իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է
Համաներվում են միայն փողատեր կալանավորները (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանը ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հռչակված համաներումը որակեց որպես սոցիալական ուղղվածություն ունեցող, որից օգտվում են միայն փող ունեցողները: «Համաներման վերաբերյալ որոշակի դժգոհություններ կան, որոշակի անհասկանալի և խրթին կետեր կան նրա մեջ: Խոսքս մասնավորապես վերաբերում է համաներման 9-րդ կետի 6-րդ ենթակետին, որտեղ նշված է. «Համաներումը չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր
Բնապահպանը դրական միտումներ է նկատել
«Սևանա լճի էկոլոգիական վիճակը բարելավել է»,- արձանագրել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Այսօր «Ելակետ» ակումբում նա նաեւ ասաց, թե մտահոգված է, որ լճի ափերը ճահճանում են. «Ջրի մակարդակի բարձրացման արդյունքում ափերը ճահճանում են, բայց լճի կենտրոնական հատվածներում ջրի բոլոր ցուցանիշները լավացել են: Պատճառն այն է, որ ժամանակին չեն կատարվել ափերի մաքրման


















































