Լրահոս
Օրվա լրահոսը

Vestnik Kavkaza. Իսրայելում հայերի ակտիվությունը զարմանքի առիթ է դարձել

Մայիս 29,2013 16:30

Իսրայելի հայերի «Արարատ» միությունը տեղեկացրել է հայկական երեկոյան դպրոցի բացման մասին, որտեղ երեխաները կսովորեն հայոց լեզու, հայոց պատմություն և հայ մշակույթ՝ «պատմական հայրենիքի հետ հարաբերությունների պահպանման համար»: Հայտնում է «Վեստնիկ կավկազա» պարբերականը:

Դպրոցը հիմնադրվել է Քնարիկ Գևորգյանի և Հայաստանի սփյուռքի նախարարության ջանքերի շնորհիվ, վերջինս, ըստ հաղորդագրության, կղեկավարի դպրոցի դասավանդումը:

Հրապարակման հեղինակ Պետեր Լուկիմսոնը գրում է, որ «Արարատ» կազմակերպությունը վերջերս բավական ակտիվ է դարձել Իսրայելում: Օրինակ, Իսրայելի հայերի միությունը հայ երեխաների համար պարբերաբար այցեր է կազմակերպում հայկական թաղամասեր և ծանոթացնում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ վերջերս նրանք կազմակերպել էին հայկական Զատիկի տոնակատարությունը:

Ըստ հոդվածագրի, հայկական միության գործունեությունը զարմացրել է հետխորհրդային և ԱՊՀ երկրներից Իսրայել եկած բնակիչներին, քանի որ հետխորհրդային երկրներից եկածները այնտեղ իրենց հրեա են համարում:

«Իհարկե նրանք փորձում են պահպանել կապն իրենց պատմական հայրենիքների և ազգակիցների հետ և այս առիթով միություններ և համայնքներ են ստեղծում: Բայց նրանք իրենց ներկայացնում են որպես «հրեաներ», որոնք եկել են Ուկրաինայից, Բելառուսից, Ադրբեջանից, Մոլդովայից՝ ընդգծելով, որ առաջին հերթին իրենք հրեա են, Իսրայելի քաղաքացիներ և մեծացնում են իրենց երեխաներին հրեական ավանդույթներով: Դա է պատճառը, որ Իսրայելի հայերի միության հայտնվելը զարմանքի առիթ է դարձել», – գրում է Լուկիմսոնը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031