Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիի դիմումը համարեցին ծայրահեղ բարոյազուրկ, էթիկայից դուրս

ԿԸՀ նախագահն ամաչեց կարդալ Գասպարիի դիմումի որոշ հատվածներ:

Տիգրան Մուկուչյանին անհանգստացրել է, երբ ընտրողը կերել է քվեաթերթիկը. «Քվեաթերթիկը պակասեց»

ԿԸՀ նախագահը վստահեցնում է, որ իրեն անհանգստացնում է 5 դատարկ թղթերով ծրար գտնելու փաստը, բայց ապացույցներ են պետք «կարուսելի»:

Ժիրայր Սեֆիլյան․ «Վերջ կուսակցություններին, մենք եկել ենք ձեւավորելու քաղաքացիական բանակը»

«Պետք է ձեւավորենք քաղաքացիական անհնզանդության խմբեր», ասում է Ժիրայր Սեֆիլյանը:

Գողացել են Կարլ Մարքսի արձանիկները

Օրերս Գերմանիայի Տրիեր քաղաքում բաց երկնքի տակ բացվել է ցուցահանդես՝ նվիրված Կարլ Մարքսին: Տեղադրվել են հայտնի մտածողի 500 հատ մեկ մետր բարձրությամբ պլաստմասե արձանիկներ, որի հեղինակը նկարիչ, քանդակագործ Օտտմար Հյորլն է: «Մարքսիկներնն» այնքան են դուր եկել տեղացիներին, որ արձանիկներից  60-ը  գողացել են: Դրանցից յուրաքանչյուրն արժե 300 եվրո, կազմակերպիչը նշել է, որ արդեն 18 հազար եվրոյի վնաս է հասցվել: 

Մուկուչյանը Զարուհի Փոստանջյանին պարզաբանումներ տվեց եւ մերժեց

Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվեց Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը՝ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 10.05.2013 9-Ա որոշման դեմ: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը նախապես արդեն հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել այդ նիստին, որովհետեւ բացի այն, որ իրեն նիստի մասին նիստից մի քանի ժամ առաջ են տեղյակ պահել, նաեւ ԿԸՀ-ին համարում է կեղծարար եւ անգործության

«Այսօրվանից ռեժիմը տապալված է». Ալեք Ենիգոմշյան

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «չընտրությունների փուլն ավարտվեց», բացվեց իսկական աշխատանքի փուլը: Նրա խոսքերով, պետք է կազմակերպել ու ստեղծել զուգահեռ կառավարման կառույցներ եւ դրանք լեգիտիմացնել, ստանձնել ժողովրդի անունից իշխանությունը. «Ինչու ստանձնել իշխանությունը, պատասխանը պարզ է, բազմիցս ասում ենք, պետք է նոր որակի պետություն: Ամեն օր հարյուրավոր հայեր, ճամպրուկները ձեռքին

Մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները` Սարգսյան-Ալիեւ հանդիպում չի լինի

Այսօր Կրակովում կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպանը։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Aravot.am-ի հարցին` ինչ ակնկալիքներ կարելի

Հրանուշ Խառատյան. «Մենք Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք»

Ազգագրագետ, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանն այսօր հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց, որ նախախորհրդարանի անդամները իշխանություն չեն ուզում, ուզում են ձեւավորել նոր Հայաստան՝ նոր իշխանությամբ: «Ստեղծել հանրային պետություն: Մենք նաեւ դուք եք, միայն նախախորհրդարանը չենք: Մենք նաեւ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք: Մեր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանը պետք է ապրեն բոլոր հավասար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել այսօր Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն «եռանախագահները եւ արտգործնախարարները քննարկել են խաղաղության գործընթացն առաջ տանելու հնարավոր ճանապարհները»: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հակամարտության ներկայիս իրավիճակի շուրջ եւ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրենց հանձնառությունը։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ

«Ոչ մեկի երդումներին, աղոթքներին չենք հավատում, հավատում ենք միայն ինքներս մեզ». Տիգրան Խզմալյան

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ դժգոհեց, որ Հայաստանը օկուպացված է. «Վերջին 20 տարիներին երկրի ժողովորդի 50 տոկոսը հեռացել է, երկրի քաղաքների կեսը չկա, գյուղերի կեսը չկա, երկիրը արնահոսում է, ամեն օր ավտոբուսներով, ինքնաթիռով մի գյուղ է հեռանում երկրից, արյունը հոսում է: Եվ երբ ժողովրդին հաջողվում է ընտրություններով իրավիճակ փոխել, ըստ նրա,

Թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Դ.Մխիթարյանի կողմից թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանը թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշում կատարելով և նշված

Գարեգին Չուգասզյան. «Դիմադրության օջախներ պետք է ստեղծենք ամբողջ երկրով մեկ»

Քիչ առաջ Աատության հրապարակում մեկնարկեց «Նախախորհրդարանի» կազմակերպած հանրահավաքը:

ՀԱԿ պատգամավորը դեմ է ՀՀԿ պատգամավորին «անարգանքի սյունին գամելուն»

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում վարույթ է ընդունել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումը: Հիշեցնենք, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից եւ դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով: ՀԱԿ խմբակցության պառգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նիստին չի մասնակցել, քանի որ ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ դեռ պետք է

ԼՂՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցում է Աբխազիայի հոբելյանական միջոցառումներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում է Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը  ելույթ է ունեցել մայիսի 17-ին կայացած հանդիսավոր նիստին՝ շնորհավորելով աբխազ գործընկերներին հոբելյանի կապակցությամբ և նշելով, որ Արցախում ուշադիր հետևում են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին և ուրախանում են նրա հաջողություններով:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան:

«Դասը վարում է ոստիկանը»

Հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

4-ամյա երեխան դարձել է քաղաքապետ

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Դորսեթում քաղաքապետի ընտրությունները անցկացվում են տարօրինակ կերպով և կատակի բնույթ են կրում, քանի որ բնակավայրը ներառված չէ համայնքի մեջ, չունի սեփական մունիցիպալ իշխանություն: Փոքր քաղաքում բնակվում է ընդամենը 22 մարդ, որոնք յուրաքանչյուր տարի անցկացնում են քաղաքապետի ընտրություններ, իսկ հաղթողի անունը պարզ է դառնում նրանց գլխարկների մեջ դրվող թերթիկներից, որտեղ և բնակիչները նշում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այցելուներին անակնկալներ է խոստանում

Արամ Խաչատրյանի տուն- թանգարանը մայիսի 18-ին կմասնակցի «Թանգարանների եվրոպական գիշերվան»:

Արամ Մանուկյան. «Մեր ժողովուրդը 10.000 դրամանոց կուտն ուտում է, 100.000 դրամներով պատժվում». (Տեսանյութ)

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի համոզմամբ, գազի սակագնի սպասվող թանկացումը կաշառք տված եւ կաշառք վերցրած քաղաքացիների պատիժն է:

«Ես ավելի գեղեցիկ եմ, քան դու». Խոսքեր, որոնք չպետք է ասել սիրելիին

«Ես սիրում եմ քեզ» խոսքերն ամենից հարազատն են սիրահարների համար: Բոլոր զույգերն էլ սիրում են խոսել իրենց զգացմունքների և էմոցիաների մասին, քանի որ դա նրանց ինչ-որ չափով ուրախացնում է: Սակայն կան արտահայտություններ, որոնք թողնում են հակառակ ազդեցությունը: «Առավոտ երիտասարդականը» հարցում անցկացրեց 25 երիտասարդների շրջանում՝ իմանալու նրանց կարծիքը, թե ինչի մասին չի կարելի խոսել սիրելիի հետ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը` Սյունիքում

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում է գտնվում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Երեկվանից մարզ այցելած դեսպանը Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ, որի ընթացքում քննարկվեց Սյունիքի մարզում ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ հետագա համագործակցության հեռանկարները: Այնուհետեւ դեսպանը մասնակցեց զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ եւ USAID համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում 2012թ.-ին իրականացված դասընթացների շրջանավարտներին մասնակցության

Գործարարը պատասխան է պահանջում ՀՀ նախագահից (Տեսանյութ)

«Երբ մենք հարկերի նվազման առաջարկ ենք անում, կառավարությունը բոլորը մերժում է, ինչո՞ւ «ՀայՌուսգազարդը» գազը թանկացնելու առաջարկ արեց, կառավարությունն անմիջապես ընդունեց, միգուցե շահ կա»:

07/18 ընտրատեղամասում հայտնաբերվել է ընտրախախտման երկու դեպք

2013թ. մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ևս մեկ դեպք: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Սերոբյանը, ընդգրկված

Քաղաքացիները դժգոհում են. «10.000 դրամով կաշառեցին 5 տարվա համար, հիմա տեսեք` ինչ թանկացումներ են լինելու»

ՀԱԿ համակիրներն այսօր դատախազության շենքի առջեւ դժգոհում էին գազի սակագնի սպասվող թանկացումից: «Ժողովրդին ստիպում են, որ լքեն Հայաստանը: Իրենց ամբողջ ցանկությունն ու նպատակը դա է, Հայաստանն առանց հայերի»,- դժգոհեց Արմեն Սահակյանը: Սաթենիկ Առաքելյանն էլ շարունակեց. «10.000 դրամ տվեցին, հիմա ինչքան են թանկացնում, ինձ թվում է դա քաղաքականության հետ կապ ունի: Իրենք բնակիչներին 10.000 դրամով կաշառեցին

Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ բնապահպանության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունում տեղ է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի նախագիծը: Նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբին կատարված աշխատանքի համար՝ նշել է, – «այս ժամանակաընթացքում աշխատանքային խմբի անդամները աշխատել են, հավաքել են այն բոլոր առաջարկությունները, որոնք տրվել են այս

Բազմազավակ կինը ԱԺ պատգամավորի օգնությունն ընկալեց որպես Աստծո պարգեւ

9 անչափահաս երեխաներ ունեցող կինը կրկին հղի է ու երազում է սեփական տան մասին Երբ այցելեցինք Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի 47 բնակարան, տանտիկինը զարմացած էր ու շփոթված, քանի որ չէր սպասում, որ հյուրեր կունենա: Տանտիկինը՝ Գայանեն, ճաշի համար կարտոֆիլ էր մաքրում, իսկ տանը այդ պահին գտնվող չորս երեխաները թանապուր էին ուտում: Իսկ ընդհանրապես Գայանեն բազմազավակ

«Հարսնաքարի գործով» մատուցողն ասաց, որ կին հաճախորդները սպառնացել էին շիշը նետել հայհոյողների ուղղությամբ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Գեւորգ Միքայելյանը: Նա մինչ օրս աշխատում է համալիրում, ճանաչում էր բոլոր ամբաստանյալներին` Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, որին Ալիկ են անվանում, Նորայր Հայրապետյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին, Արթուր Բաբլոյանին: Այս վկան հայտնեց, որ դեպքի օրը (2012թ.հունիսի 17) սպասարկել է մեկ

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դյուսելդորֆ-Մոսկվա-Երևան չվերթով

2012 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 325 հոգվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ: Նրա նկատմամբ նաև Ինտերպոլի

Ընտրակեղծիքները և դիտորդները. փաստաբան Տիգրան Եգորյանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մասին (Տեսանյութ)

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց հերթական ընտրական շրջանը Հայաստանում: Բացասական երևույթներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսվում, այդ ընտրություններում արձանագրվեց նաև դրական միտում՝ բազմաթիվ կամավորների մասնակցությունը որպես անկախ դիտորդներ: Նրանցից շատերը միավորվել էին «Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության շրջանակներում, ընդ որում նրանց թվում կային թե՛ ՀՀ քաղաքացիներ, թե՛ Հայաստանում բնակվող սփյուռքահայեր և օտարերկրացիներ: Հենց նրանց շնորհիվ էր, որ գրանցվեցին բազմաթիվ խախտումներ, իսկ

ՀԱԿ-ը քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ և տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930