Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան․ «Վերջ կուսակցություններին, մենք եկել ենք ձեւավորելու քաղաքացիական բանակը»

Մայիս 17,2013 21:13

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր եզրափակեց Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը:

Նա ասաց, որ մինչեւ այսօր ռեժիմը կարողացել է իր դիրքերը պահպանել, որովհետեւ ընդդիմադիրները գործել են սխալ եւ անկազմակերպ. «Մեր երկիրը  օկուպացված վիճակում է, եւ գործող ադմինիստրացիան բացահայտ պատերազմ է հայտարարել այս ժողովրդին: Առանց կռիվ տալու հնարավոր չի լինի ազատագրել հայրենիքը: Ի՞նչ անել հիմա: Հիման վերաբերում է կազմակերպվելուն… Պետք է ձեւավորենք քաղաքացիական անհնազանդության խմբեր»:

Նա հորդորեց, ովքեր պատրաստ են լինել առաջամարտիկ եւ պատրաստ են ընդհանուրի համար գնալ զոհողությունների, թող կապվեն իրենց  հետ, թող գտնեն իրենց. «Եկել է պահը գիտակցելու, որ որեւէ դիմադրական շարժում առանց աջակցության արդյունքի չի կարող հասնել, ամեն ինչ կմնա թղթի վրա, եթե մեզ չհաջողվի ձեւավորել ցանցայինն կառույցներ»:

Նա տեղեկացրեց, որ տեղերում, տարածքային սկզբունքով, ստեղծեու են համակարգող մարմիններ. «Տեղերում ինքնակազմակերպվեք եւ կապ հաստեք մեզ հետ: Նույնանման կազմավորման գործընթաց պետք է իրականացվի նաեւ սփյուռքում»:

Նա նաեւ բացատրեց, թե ինչ նկատի ունեն ինքնակազմակերպում ասելով. «Հասկանում ենք՝ բոլոր ինքնաբուխ, ազնիվ նպատակներով ձեւավորված քաղաքացիական նախաձեռնությունները… Երիտասարդներ, մի լքեք երկիրը, վերջ կուսակցություններին, մենք եկել ենք ձեւավորելու քաղաքացիական բանակը»:

Նա նաեւ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը լինելու է հուլիսի 12-ին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031