Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

Մայիս 17,2013 20:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել այսօր Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն «եռանախագահները եւ արտգործնախարարները քննարկել են խաղաղության գործընթացն առաջ տանելու հնարավոր ճանապարհները»:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հակամարտության ներկայիս իրավիճակի շուրջ եւ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրենց հանձնառությունը։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահները վերստին ընդգծել են, որ անհրաժեշտ է խուսափել քայլերից կամ հռետորաբանությունից, որը կարող է վնասել խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ արտգործնախարարների հետ քննարկել վստահություն ամրապնդող մի շարք քայլեր, որոնք կօգնեն ստեղծել հաշտեցման համար նպաստավոր միջավայր:

Համանախագահները հայտարարում են, որ կայցելեն տարածաշրջան մայիսի վերջին՝ այս հարցերը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու համար, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031