Օրվա լրահոսը
Տիգրան Մուկուչյանի խղճին ոչինչ ծանրացած չէ
Հատված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրույցից: – Պարոն Մուկուչյան, այնուամենայնիվ, ի՞նչ եք զգում, գիտակցելով, որ ձեզ համարում են ընտրությունները կեղծող, կամ՝ ՀՀԿ–ի ընտրակեղծիքները թաքցնող։ – Նախ պետք է հասկանալ, որ գործում է եռաստիճան ընտրական համակարգ՝ ԿԸՀ, ԸԸՀ-ներ եւ ՏԸՀ-ներ։ Նախընտրական շրջանում մենք շատ եզակի թվով դիմումներ ենք ունենում։ Նախընտրական ամբողջ ժամանակահատվածում դիմումներ ներկայացվում են ԿԸՀ-ին։
Ընդդիմադիր դաշտը մաքրվում է
Հիմա ի՞նչ՝ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարության մասի՞ն էլ պետք է ասեն, թե մարդու «անձնական կարծիքն է», կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Փաստորեն, Գագիկ Ջհանգիրյանի հայտնի «կույս մնալու եւ հաճույք ստանալու» ասացվածքը ԲՀԿ-ի պարագայում գլուխ չեկավ. չի կարող կուսակցությունը ոչ իշխանական լինել, ոչ ընդդիմադիր: Ավելի ճիշտ՝ չի կարող նախընտրական շրջանում ընդդիմադիր լինել, ետընտրական շրջանում՝ իշխանական:
Գազընտիր իշխանություն
«ՀայՌուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի ներկայիս 132 հազ. դրամ գինը բարձրացնել մինչև 221 հազ. դրամ, իսկ խոշոր գազ սպառողների համար ներկայիս 243 դոլարի փոխարեն սահմանել 392 դոլար: ՀԾԿՀ-ն, բնականաբար, «ՀայՌուսգազարդի» հայտը քննելուց հետո կորոշի գազի սակագինը բարձրացնել, իհարկե
Ավազակապետական բուրգից մաս պոկելու հույս ունեցող գործիչներն ու նրանց ղեկավարած ուժերն մնացին կոտրած տաշտակի առաջ
Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան»-ը չի կարող դառնալ ընդդիմություն։ Սա, իհարկե, շատերի համար ակնհայտ իրողություն էր դեռեւս մեկ տարի առաջ, երբ ճիշտ այս օրերին Ծառուկյանը հայտարարեց, թե «ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում միանալ իշխանական կոալիցիային»։ Սակայն այն ժամանակ չափազանց փորձառու որոշ քաղաքական գործիչներ շտապեցին ոգեւորվել ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու փաստով եւ իրենց հետագա քաղաքական
Այսպիսի քաղաքական պայքար լինո՞ւմ է
Ինչի՞ ականատեսը եղանք վերջին ամիսների ընթացքում. ջանքերը համատեղելու անհասցե կոչեր, միավորվելու պատրաստակամություն հայտնող, բայց անպատրաստ ուժեր, ինչ-որ լսումներ ու քննարկումներ: Ուրիշ բան համենայնդեպս չի մնացել մեր հիշողության մեջ: Իշխանափոխություն պահանջող քաղաքական ուժերը ոչ մի կերպ չկարողացան միասնաբար որեւէ բան անել, քանի որ ստեղծվելիք նորահայտ ուժի առաջնորդը պիտի լիներ միայն «մերը»: Թե այդ ինչ հանդիպումներ էին,
ՏԱՐՈՆԸ ՔԵԶ
Այսուհետ մայրաքաղաքի հարսանյաց հանդեսներում չամուսնացածներին ոչ թե տարոսիկներ կբաժանվեն, այլ՝ տարոնիկներ:
Ավետիս Բաբաջանյանը` Յուրի Վարդանյանի մամուլի քարտուղար
Aravot.am-ի տեղեկություններով լրագրող Ավետիս Բաբաջանյանն այսօր նշանակվելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: Ավետիս Բաբաջանյանը մեր զրույցում հաստատեց լուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին անվանել էր ընդդիմություն
Երեկ Գագիկ Ծառուկյանի թեթեւ ձեռքով ավարտվեց Հայաստանի ներքաղաքական կյանքի կարեւորագույն փուլերից մեկը։ ԲՀԿ-ից ընդդիմություն սարքելու փայլուն սցենարը, որի հեռահար նպատակը 2008 թվականի Մարտի 1–ի էջը վերջնականապես փակելն էր, տապալվեց։ Գագիկ Ծառուկյանը, որին վերագրված էր յուրահատուկ կամրջի դեր Մարտի 1-ին բարիկադների տարբեր կողմերում գտնվողների միջեւ, հրապարակայնորեն հրաժարվեց իր ուսերին դրված այդ պարտականությունից։ Մասնավորապես, երեկ Աբովյանում իր
Գուրգեն Արսենյան. «էս ի՞նչ ԲՀԿ-ացավ եք կպել սաղդ»
Երեւանի ավագանու ընտրություններից առաջ մի շարք ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ եթե ընտրությունները կեղծվեն, ԲՀԿ-ն չի վերցնի մանդատները: Մինչդեռ արդեն հայտնի է, որ կուսակցությունը մանդատները վերցնելու որոշում է կայացրել: ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համարում հանգրվանած ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցինք. արդյոք կարելի՞ է արձանագրել, թե ԲՀԿ-ն այս ընտրությունները գնահատում է լավ՝ առանց կեղծիքների: – Փաստորեն, Ձեր
Ինչ է խոստանում գազի թանկացումը Հայաստանի տնտեսությանը
Մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագները վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի սակագինը բարձրացնել 67,4%-ով, իսկ խոշոր գազասպառողների համար՝ 61,3%-ով։ Վերջնական սպառողների համար գազն արդեն կարող է թանկանալ հուլիսի 1-ից։ «ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ-ին առաջարկում է բնակչությանը վաճառվող 1000 խմ գազի ներկայիս Դ132 հազ.
Կապանի քաղաքապետարանը բարձրացված բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն չունի․ (Ֆոտոշարք)
Կապանում խնդիրները շատ են:
Հաղթանակ Շահումյանըˋ Ծառուկյանի մատաղի մասին․ «Ամոթ բոլորիս, որ մեր ժողովուրդն այդ օրի է հասել»
«Մարդիկ ագրեսիվ հարձակվել են սեղաններին»:
Խեչոյանը՝ ցուցարար ազատամարտիկների մասին․ «Այդ տղաների ոտքերի տակ դղրդում էր Ադրբեջանը»
Aravot.am-ի հարցին՝ ինչու՞ որոշեցիք սատարել բողոքի ակցիայով հանդես եկած ազատամարտիկներին, դուք միակ մտավորականն եք, որ կանգնեց նրանց կողքին, ի պատասխան ճանաչված արձակագիր Լեւոն Խեչոյանը ասաց. «Ես իմ պարտքն եմ համարում սատարել թույլերին, լինել նրանց հետ, պաշտպանել նրանց, իսկ թե ինչու ուրիշ մտավորականն էլ այդպես չեն վարվումˋչգիտեմ: Այս հարցում իմ առաջինն լինելն ինձ որեւէ առավելություն չի
Համմերն անձնատուր եղավ Արոնյանին
Նորվեգիայում շարունակվում է «Norway Chess 2013» շախմատային գերմրցաշարը: Վեցերորդ տուրում սպիտակներով խաղացող Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շատ արագ՝ 24-րդ քայլում, պարտության մատնեց նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համմերին: Տոպալով-Վանգ, Նակամուրա-Սվիդլեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Կարլսեն-Ռաջաբով, Անանդ-Կարյակին պարտիաները շարունակվում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Еркрамас. «Հայաստան – Ադրբեջան՝ 10-0. համայնքային առաջնություն Սոչիում»
Սոչիում անցկացվել է 4-րդ ամենամյա մինի ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցում էին ազգային համայնքների ակումբները: Հենց առաջին խաղում Սոչիի հայերը հանդիպել էին ադրբեջանցիների հետ եւ հաղթել 10-0 հաշվով: Հայտնում է «Երկրամաս» թերթը: Հայերը վստահ հաղթանակ են տոնել նաեւ չերքեզների նկատմամբ՝ հաղթելով 5-1 հաշվով: Սակայն քառորդ եզրափակիչում պարտվել են աբխազներին 3-4 հաշվով, թեեւ հաղթում էին` 3-1: Առաջնությանը
Հովհաննես Իգիթյան. «Ես ԲՀԿ-ի տեղը տեսնում եմ տնտեսական-քաղաքական դաշտում, մի օր խոսելու եմ»
Նա խոստովանում է, որ ԲՀԿ-ի հետ կապված իր հայտարարությունից հետո ՀՀՇ-ում լուրջ խնդիրներ է ունեցել:
Արարատ Զուրաբյանն ընդունում է, որ սխալներ է թույլ տվել
Նա խոստանում է, որ ՀՀՇ-ի առաջիկա համագումարին կխոսի հենց այդ սխալների մասին:
Лента.ру «Ռուսական խումբը Սեւանի մասին երգ է թողարկել»
Ռուսական Սանսարա խումբը «Սեւան» անունով երգ է թողարկել: Գրում է «Լենտա.ռու» լրատվականը: Խմբի անդամ Ալեքսանդր Գագարինը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է Օդեսայում, որտեղ նրանք ծանոթացել են հայ գովազդային գործակալների հետ, որոնք իրեն հետագայում խորհուրդ էին տվել, որքան հնարավոր է շուտ «տանիքի վրա արագիլ տեսնել», «հյուրընկալվել Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան» եւ «Աստծուն գտնել հոգու
Թե ինչ եղավ Ծառուկյանի գնալուց հետո
Գագիկ Ծառուկյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մոտեցան եկեղեցու բակում բացված սեղաններին, վերջինս օրհնեց այն, որից հետո Ծառուկյանը հյուրերի հետ մեկ գավաթ գինի խմեց ու հեռացավ: Գագիկ Ծառուկյանի հեռանալուն պես բազմահազար ժողովուրդը պարզապես գրոհ կազմակերպեց դեպի սեղանները: Մանրամասները՝ այստեղ:
CTnow. «Արմեն Դոնելյանը Սայաթ-Նովայի ստեղծագործությունները կնվագի ջազային տարբերակով»
Դաշնակահար, երգահան Արմեն Դոնելյանը, միջազգային ջազի վետերանը, որի ստեղծագործությունները ներառում են հայկական հնչյուններ, մայիսի 17-ին իր տրիոյի հետ համերգ կտա Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեվըն քաղաքում: Գրում է «Սի թի նաու» պարբերականը: Դոնելյանը, փոքր հասակից ապրելով Նյու Յորքում, իրենց տան հավաքների ժամանակ եւ իր հոր հավաքածուի շնորհիվ միշտ լսել է հայկական, թուրքական, հունական եւ մերձարեւելյան երաժշտություն:
«Գալիս են աթարի ժամանակները»
Գազի սակագնի բարձրացումով ու աղքատության ներկայիս մակարդակով, ըստ Գագիկ Մակարյանի, ոչ միայն շարքային սպառողները, նաեւ փոքր բիզնեսը կտուժի, սպառումն էլ կնվազի:
Սամվել Բալասանյանը թիկնապահ չունի եւ պնդում է. «Ես երբեք չեմ վախեցել, ինչի՞ց վախենամ»․ (Տեսանյութ)
«Ես հիմա որ դուրս գամ, մի հատ մեքենայով եմ, մի վարորդով»
Գորայքում խաչքար են գտել
Սյունիքի մարզի Գորայք գյուղի դպրոցի վերանորոգման ժամանակ շինարարները հողի տակից խաչքար են գտել: Աշխատանքի ժամանակ տրակտորիստը մի իր է գտել, որը անուշադրության չի մատնվել: Լվանալուց հետո պարզ է դարձել, որ խաչքար է: Գորայքցիների մի մասի կարծիքով այն հայկական ծագում ունի, շատերի կարծիքով այն ռուսական ծագում ունի: Ըստ շինարարներից մեկի՝ խաչքարի վրա պատկերված խաչը ռուսների խաչին
Նորածնին սպանելու մեջ մեղադրվող կինը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման
Դատարանը պայմանականորեն չի կիրառել պատիժը:
Աշխարհի ամենաթանկ համբուրգերները
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ամենաթանկ համբուրգերները աշխարհում: 1. Անվանումը` FleurBurger 5000: Գինը` մեկ չափաբաժինը $5000: Բուրգերից կարելի է համտեսել Լաս – Վեգասի Fleur de Lys, Mandalay Bay ռեստորաններում: Ամենաթանկ համբուրգերն մատուցվում է մեկ շիշ 1990թ-ի Chateau Petrus գինիով: 2. Անվանումը`The Burge:r Գինը` $200: Այս բուրգերից հնարավոր է գնել Լոնդոնում գտնվող Burger King ռեստորանում:
Բալասանյանը մեկնաբանում է Ծառուկյանին. «Լավին՝ լավ, վատին՝ վատ»․ (Տեսանյութ)
Aravot.am-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին խնդրեց մեկնաբանել այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող լինել: Մենք հետաքրքրվեցինք՝ դա Ձեզ համար անակնկա՞լ էր, թե՞ ոչ, թե՞ Դուք էլ եք կարծում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել: Պարոն Բալասանյանը հայտարարությանը ծանոթ չէր. «Հայտարարվել է, որ այլընտրանք են, դրանից հետո չգիտեմ՝
Ռոզա Ծառուկյանն աղոթում է ողջ ժողովրդի համար (Տեսանյութ)
Այսօր, մինչ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության առիթով կժամանեին հյուրերը, եկեղեցի եկան Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները՝ մայրը, կինը, դուստրերն՝ իրենց ամուսինների հետ ու որդիները: Aravot.am, Panorama.am eu HayHews.am կայքերի լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն ասաց, որ ինքը շատ ուրախ է եւ գոհ: Լրագրողներից մեկի հարցին՝ եկեղեցի մտնելիս, երբ առաջին մոմը վառում է,
Ո՞ր կուսակցության կազմում կլինի Վանո Սիրադեղյանը
Այսօր լրագրողները ՀՀՇ նոր կուսակցության վերաբացման հետ կապված հրավիրած ասուլիսում նախաձեռնող անդամներից հետաքրքրվեցին, թե Վանո Սիրադեղյանը տեղյա՞կ է, գիտի՞ այդ մասին: Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ ինտերնետի այս դարում, եթե ցանկություն ունենա կապ հաստատել՝ կկապվի իրենց հետ: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ Վանո Սիդաեղյանն ընդգրկվել է ՀԱԿ կուսակցության կազմում եւ որեւէ հայտարարություն չի արել, որ չի համաձայնում
Սամվել Բալասանյանը հորդորում է. «Lեքսիկոնից հանեք՝ «Գյումրին կրիմինալ քաղաք է» արտահայտությունը»
«Գյումրիում ոչ մի կրիմինալ չկա: Ասենք, ինչ-որ տարբեր տեսակի լարվածություններ կան…պետք չի: Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է: Չի կարելի հիմա վերագրել, որ Գյումրին կրիմինալ քաղաք է: Խնդրում եմ, ձեր լեքսիկոնից հանեք այդ բառը»,- այսօր Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս մասնակցում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝
Հիմա ո՞վ է լինելու իսկական ՀՀՇ. Արարատ Զուրաբյանը վստահեցնում է, որ իրավահաջորդն իրենք են
Այսօր ՀՀՇ նոր կուսակցության բացման հայտարարությունից հետո հրավիրած ասուլիսում լրագրողները Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչը ձեզ չգոհացրեց «Ազատ դեմոկրատներում», ինչի՞ գնացիք, ինչի՞ հետ եկաք: Նա պատասխանեց, որ ՀՀՇ-ն տարբեր ժամանակաշրջանում տարբեր մարդիկ լքել են՝ հաշվի առնելով այն անառողջ եսակենտրոն մթնոլորտը, որ ստեղծվել էր. «ՀՀՇ-ն չի փոխվել, ՀՀՇ-ն լքվել է, ՀՀՇ-ին փակել են ինչ-որ մարդիկ: Մենք


















































