Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞վ է լինելու իսկական ՀՀՇ. Արարատ Զուրաբյանը վստահեցնում է, որ իրավահաջորդն իրենք են

Մայիս 14,2013 18:27

Այսօր ՀՀՇ նոր կուսակցության բացման հայտարարությունից հետո հրավիրած ասուլիսում լրագրողները Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին, թե  ի՞նչը ձեզ չգոհացրեց «Ազատ դեմոկրատներում», ինչի՞ գնացիք, ինչի՞ հետ եկաք: Նա պատասխանեց, որ ՀՀՇ-ն տարբեր ժամանակաշրջանում տարբեր մարդիկ լքել են՝ հաշվի առնելով այն անառողջ եսակենտրոն մթնոլորտը, որ ստեղծվել էր. «ՀՀՇ-ն չի փոխվել, ՀՀՇ-ն լքվել է, ՀՀՇ-ին փակել են ինչ-որ մարդիկ: Մենք վերադառնում ենք մեր տուն: Մենք ոչ թե թողեցինք, գնացինք այն ժամանակ, մենք չուզեցինք, որ կռիվ գցվի մեր տան մեջ: Մենք թույլ տվեցինք, որ ՀԱԿ-ը շարունակի իր պայքարը եւ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ»:

Արարատ Զուրաբյանն էլ հավելեց, որ ՀՀՇ-ում ընթանում էին գործընթացներ, որոնք իրենց համար ընդունելի չէին, դրա համար էլ դուրս եկան:

Հարցին՝ ՀՀՇ-ն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոմանիշներ են, հիմա ո՞նց կլինի ՀՀՇ՝ առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ ՀՀՇ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր. «Այսօր կա երեք ՀԱԿ՝ ՀԱԿ դաշինք, ՀԱԿ կուսակցություն եւ ՀԱԿ խմբակցություն: Այնտեղ, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այնտեղ էլ ՀԱԿ-ն է»:

Արարատ Զուրաբյանի դիտարկմամբ՝ «ՀՀՇ-ն մի տուն է, որտեղից շատերն են դուրս եկել: Շատ մարդիկ, որոնք այսօր Կոնգրեսում են, իրավահաջորդն են ՀՀՇ-ի: Մենք բոլորս հիմնադիր անդամներ ենք ՀՀՇ-ի, առաջին համագումարի մասնակիցներն ենք: Այնպես է ստացվել, որ ՀՀՇ-ի իրավահաջորդությունը պահպանելու են այս երկու քաղաքական ուժերը: Եթե ՀԱԿ-ի մեր գործընկերները, նրանցից շատերը շարունակում են մնալ մեր ընկերները, իրենց գործունեությունը շարունակելու են եւ համարելու են, որ իրենք են միայն իրավահաջորդ, դա իրենց գործն է, բայց կարծում եմ, իրենք ճիշտ չեն լինի: Եթե 100 տարի էլ անցնի, դուք ինձ, Ալիկ Արզումանյանին ասելու եք՝ այս ՀՀՇ-ականները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031