Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանն ընդունում է, որ սխալներ է թույլ տվել

Մայիս 14,2013 21:33

Այսօր Aravot.am-ը ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ եւ չի կարող դառնալ, պե՞տք է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունի, որ սխալվել է եւ ներողություն խնդրի ԲՀԿ-ի նկատմամբ սխալ հաշվարկի համար: Նա պատասխանեց. «Ես չեմ ուզում, եկեք այդ հարցը Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղեք, բայց մի բան արձանագրվել է. այն, ինչ որ մենք շատ երկար ժամանակ ասում էինք: Այն, ինչ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի եւ չի կարող լինել, մենք սրա մասին խոսել ենք, բնականաբար լրիվ այլ տեսակետներ ենք լսել ՀԱԿ-ից, սակայն կարծում եմ, ժամանակը շատ այլ հարցերում էլ ամեն ինչ իր տեղն է դնում»:

Մեր հարցին՝ Ձեր այս քայլը՝ նոր ՀՀՇ կուսակցություն ստեղծելու, ավելի չի՞ մասնատի ընդդիմադիր դաշտը՝ նա պատասխանեց, որ ընդհակառակը. «Ես կարծում եմ, որ շատ ավելի միավորող դեր կխաղա: Կարծում եմ, դրանում շատ շուտով կհամոզվենք»:

Մեր դիտարկմանը, որ շատերի մոտ ՀՀՇ-ն վատ համբավ ունի, ասոցացվում է մութ ու ցուրտ տարիների հետ՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ցանկացած պարագայում, եթե մարդիկ նույնիսկ անունն են փոխում կամ ինչ-որ մի բան, չեն կարող խուսափել իրենց անցյալից: Թե՛ դրականը, թե՛ բացասականը մեր կյանքում մերն է: Մեր սեփականությունն է: Իհարկե, պետք է ցավալ նրա համար, որ եղել են երեւույթներ, որոնք բացասական են, պետք է նաեւ գիտակցել, որ ցանկացած մարդ անսխալական չի, նաեւ քաղաքական ուժ: Եղել են ձեռքբերումներ, որոնցով, կարծում եմ, յուրաքանչյուրը կարող է հպարտանալ: Այդպես շարունակելու ենք»:

Մեր հարցին՝ կա՞ մի սխալ, որ այսօր Դուք կարող եք կանգնել եւ խոստովանել, որ սխալվել եք՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Մենք բազմաթիվ սխալներ մեր ընդունել ենք կյանքում: Կարծում եմ, առաջիկա մեր գործունեության ընթացքում առաջին իսկ համագումարին մենք կխոսենք դրա մասին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031