Լրահոս
Օրվա լրահոսը

Գորայքում խաչքար են գտել

Մայիս 14,2013 19:06

Սյունիքի մարզի Գորայք գյուղի դպրոցի վերանորոգման  ժամանակ շինարարները  հողի տակից խաչքար են գտել: Աշխատանքի ժամանակ տրակտորիստը մի իր է գտել, որը անուշադրության չի մատնվել: Լվանալուց հետո պարզ է դարձել, որ խաչքար է: Գորայքցիների մի մասի կարծիքով այն հայկական ծագում ունի, շատերի կարծիքով այն ռուսական ծագում ունի: Ըստ շինարարներից մեկի՝ խաչքարի վրա պատկերված խաչը ռուսների խաչին է նման: Երկու տարբերակն էլ հնարավոր է, քանի որ նախկին ճահճուտի վրա կառուցված Գորայք գյուղում երկար ժամանակ բնակություն են հաստատել մոլականները: Սակայն խաչքարի ծագման մասին հստակ տեղեկություններ կտան մասնագետները:

Գորայք գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսել են 2012 թվականի սեպտեմբերից:

Աննա Աղաջանյան (mynews.am)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031