Օրվա լրահոսը
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով Երևանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
РИА Новости. Կատակերգու Գալուստյանը կարող է դառնալ Սոչիի պատվավոր քաղաքացի
«Քաղաքի պատվավոր քաղաքացիներին կտրվի քաղաքային տրանսպորտից օգտվելու արտոնություններ, թանգարաններ և այլ մշակութային վայրեր այցելելու անվճար հնարավորություն, ինչպես նաև ամսական վճար», – ասվում է հաղորդագրության մեջ:
409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Զարուհի Փոստանջյանը խնդրում է ոստիկանությանը ձեռնարկել միջոցառումներ իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար
Պարոն Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Դիմում Հարգելի պարոն Գասպարյան, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին Yerkir.am կայք էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ մեջբերում եմ. «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ՚Արկի,
Ս. Ալեքսանյանի կանայք փորձել են կոտրել տեսախցիկը
Փակ շուկայի մոտ կազմակերպված հերթական ակցիայի ժամանակ Սամվել Ալեքսանյանի կողմից ուղարկված կանայք խոչընդոտել են «Ա1+»-ի թղթակիցների աշխատանքը, երբ վերջիններս հարցազրույց էին վերցնում մի կնոջից, ով ափսոսանք է հայտնել հուշարձանի քանդման կապակցությամբ։ Կանանցից մեկը ագրեսիվ պահվածք է դրսեւորել ու փորձել կոտրել տեսախցիկը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Թբիլիսիի քաղաքապետը` տրանսպորտի ուղեվարձի խնդիրների մասին. «Սուբսիդավորումը հարցի լուծման լավագույն միջոցը չէ» (Տեսանյութ)
«Իհարկե, դա լավագույն միջոցը չէ, բայց այս պահի դրությամբ սուբսիդավորումը հարցի լուծման միակ ուղին է: Սակայն մյուս կողմից յուրաքանչյուր քաղաք իր իսկ ճանապարհով է գնում, բայց կրկնում եմ, այս պահին սուբսիդավորումն անխուսափելի է»,-խոսելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրների լուծման մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան: Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը, ով Ռիգայի տրանսպորտը
Խաղաղության Նոբելյան մրցանակ` Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը
«Ազատություն» ռադիոկայան. Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը գովասանքի խոսքերի է արժանացել՝ քիմիական զենքից ազատվելու ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքների իրականացման համար Նոբելյան հանձնաժողովն այսօր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որն այժմ աշխատանքներ է իրականացնում՝ Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման ուղղությամբ: Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը գովասանքի խոսքերի է արժանացել՝ քիմիական զենքից ազատվելու ուղղությամբ
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել ևս 61 մարմնավաճառներ (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
ՀՃՊՀ-ն լուրջ ֆինանսական խնդրի առջև է կանգնա՞ծ
Այսօր` հոկտեմբերի 11-ին, «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցավ ՀՃՊՀ-ի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանի ասուլիսը, որի ժամանակ վերջինս, կիսվելով երեկ նույն համալսարանում կայացած արհմիության նիստից ստացած իր և մյուս դասախոսների տպավորություններով, ասաց. «Արհմիության երեկվա նիստի քննարկումների արդյունքում մեզանից շատերի մոտ ձևավորվեց այն կարծիքը, որ մեր բուհը` որպես կազմակերպություն, կանգնած է լուրջ ֆինանսական խնդրի առջև: Եվ
Բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք
Ս.թ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք: Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող «Մերսեդես» միկրոավտոբուսի ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy և այլ մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական
Էրեբունի փողոցը վերածվել է վարպետաց քաղաքի
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները: Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել է վարպետաց փոքրիկ քաղաքի: Բազմաթիվ տաղավարներում երևանցիներին են ներկայացվել ժողովրդական արվեստի գործեր, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններ: Տոնական ուրախ մթնոլորտը լրացնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների
Հանրային խորհուրդը քննարկել է «Զվարթնոց»-ի հին ուղևորային համալիրի հարցը և փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրենսդրական նախագծերը
Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգում եղել է երկու հարց՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին
Նշանակումներ ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Գագիկ Խաչիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից, իսկ ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 10-ի հրամանով` Կորյուն Փիլոյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության
Մի շարք հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը վճարովի ավտոկայանատեղիների մասին
Հայտարարություն Մենք` ներքոստորագրյալներս, սույնով անդրադառնում ենք Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման (այսուհետ՝ Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը: Մեր կարծիքով Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման և իրականացման հետ կապված իրավական ակտերն ու Երեւանի քաղաքապետարանի ու ծառայությունը մատուցող «Փարկինգ
«Սարսափելի տեսարան է, երբ տեսնում ես ընտանիքի անդամներին հյուծված» (Տեսանյութ)
Հայաստանում 3200-3600 մարդ ամեն օր ունի պալիատիվ (ամոքիչ ) բուժօգնության կարիք
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին: Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ: ՌԴ կողմը, բացի առաջին փոխվարչապետ
Գեյ բռնցքամարտիկը ցուցադրել է իր մարզահագուստը
Պատմության մեջ առաջին հոմոսեքսուալիստ բռնցքամարտիկը` պուերտոռիկացի Օռլանդո Կրուսը, հանդես է գալիս մինչեւ 57,2 կգ քաշային կարգում եւ վաղը մենամարտելու է WBO չեմպիոնի տիտղոսի համար: Նա ռինգ մտնելու է գունավոր վարտիքով: Կրուսը «Twitter»-ի իր էջում ցուցադրել է համազգեստը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը, որին, օրենքով սահմանված կարգով համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ: Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ օրակարգի առաջին հարցը ներկայացրել է
Թբիլիսիում ևս տրանսպորտի հարցը հասարակական մեծ աղմուկ է բարձրացրել
Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան նշեց. «Մենք բարեփոխումներ իրականացնելիս խնդիրների առաջ կանգնեցինք: Օրինակ, երբ հասարակական տրանսպորտի բարեփոխումներ էինք իրականացնում, տեղական շահերի հետ կապված ցույցերի էին գնում: Ի վերջո կարողացանք առաջ տանել այս բարեփոխումը:
ԱԳՆ խոսնակ. «Թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում»
Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր։
Մայր Աթոռի թանգարանում հայաստանցի այցելուների համար սահմանված է 500 դրամ, իսկ սփյուռքահայերի՝ 1500
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության բաց նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Վեհափառ Տեր, մեծ էր մեր զարմանքը, երբ սփյուռքահայ ուսանողների մի խումբ Մայր Աթոռի թանգարան ուղեկցելիս ականատես եղանք մի գնացուցանակի, որտեղ հայաստանցի այցելուների համար սահմանված էր 500 դրամ, իսկ սփյուռքահայերի՝ 1500: Մեր հարցադրմանն ի պատասխան, Մայր Աթոռի թանգարանի պատասխանատուներից մեկը պատճառաբանեց, թե սփյուռքահայերն այլ
Սերժ Սարգսյան. «Հայության համախմբվածությունը և մեր համատեղ ներուժը կարող են բազմապատկել մեր մրցակցային առավելությունները»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 5-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դիտել է նաև Սփյուռքի նախարարության անցած 5 տարիների գործունեությունը ներկայացնող ցուցահանդեսը: Նախարարության
Վանաձորցին մեղադրվում է անչափահասին անզգուշաբար ինքնասպանության փորձ կատարելուն հասցնելու մեջ
Համաձայն մեղադրական եզրակացության` վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահաս Լ. Խ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը եւ Ալեքսեյ Սերգեեւն ընդգծել են, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Կայացավ Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը
Գիրքը ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում է, գործողությունները ընգրկում են մի քանի ժամանակաշրջան:
«Արձանագրությունները միայն հայերին են վնասել»
Այսօր Բեռլինի համալսարանի դասախոս, Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը խոսեց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Գերմանիայի հայ համայնքի կազմակերպելիք միջոցառումների մասին։ Ըստ նրա՝ Գերմանիայում այսօր թուրքական մեծ համայնք կա, որը մեծ կշիռ ունի նման հարցերում: Բանախոսը գտնում է, որ Գերմանիայում ապրող հայերը պետք է պահանջեն Գերմանիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչել, Հայաստանն էլ հետեւողականորեն պետք է
Արկադի Վարդանյանի գործով հեռախոսային վերծանումներում հայհոյանքները շատ էին
Դատարանում հրապարակվեց «Առագաստ» սրճարանում Արսեն Ավետյանի եւ քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի միջեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնի ձայնագրությունները, սակայն հայհոյանքներ լինելու պատճառով նիստերի դահլիճը լքեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Հայկական կողմը ծանոթ է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ԵԽ Կոնգրեսի զեկույցին եւ համարում է, որ օբյեկտիվ գնահատականներ են արտացոլված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին եւ Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին: Փոխվարչապետը նշեց, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում ԵԽ հետ համագործակցության բավականին արդյունավետ օրակարգ է ձեւավորվել: «Ի սկզբանե մեծ կարեւորություն ենք տվել տեղական ժողովրդավարության խնդիրներին: Հունիսին Երեւանում տեղի


















































