Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը հորդորում է. «Lեքսիկոնից հանեք՝ «Գյումրին կրիմինալ քաղաք է» արտահայտությունը»

Մայիս 14,2013 18:30

«Գյումրիում ոչ մի կրիմինալ չկա: Ասենք, ինչ-որ տարբեր տեսակի լարվածություններ կան…պետք չի: Գյումրին մշակույթի եւ սպորտի քաղաք է: Չի կարելի հիմա վերագրել, որ Գյումրին կրիմինալ քաղաք է: Խնդրում եմ, ձեր լեքսիկոնից հանեք այդ բառը»,- այսօր Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս մասնակցում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իբրեւ Գյումրիի քաղաքապետ Բալասանյանը խոսե՞լ է իր կուսակից, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Բալասանյանն ասաց. «Ես իմ կարծիքը հայտնել եմ, ուրիշ կարծիք չունեմ ասելու: Հիմա ոչ մի լարվածություն չկա: Պատասխանատու եմ: Ամեն ինչ լավ է, վերջացած է»:

Լրագրողները շարունակեցին՝ Բալասանյանի կարծիքով, այլեւս վրեժխնդրություններ չե՞ն լինի: Ասաց. «Ինձ թվում է վերջ: Մնացած հարցերն իրենց տվեք»:

Այլ հարցերի Սամվել Բալասանյանը չպատասխանեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031