Օրվա լրահոսը

ՀՀ բնակիչները ԵՄ ճամփորդելու համար վիզա կստանան անվճար

Չնայած վիզաների դյուրացումը ազատականացում չէ, այն առաջարկում է ավելի շատ հնարավորություններ Հայաստանի բնակիչներին ԵՄ ճամփորդելու համար: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը՝ լրագրողների համար երկրորդ ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԵՄ կենտրոնում, ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։ «Վիզաների դյուրացումը պարզեցնում է գործընթացները, կարճացնում վիզաների համար մարդկանց սպասելու ժամանակը և պակասեցնում վիզայի

ԱՄՆ-ի դեսպան. «Ականատես կդառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխուժացման»

Միացյալ Նահանգները շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, ինչպես եւ նախկինում: Կարծում եմ, մենք ականատես կդառնանք նրա գործունեության աշխուժացման: ԱՄՆ-ի պետքարտուղարը շատ է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակով», – 1news.az

Մեկնարկում է «Նորվեգական շախմատ 2013» գերմրցաշարը

Վաղը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Նորվեգիայի պատմության մեջ շախմատային առաջին գերմրցաշարի հիմնական փուլը, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Պյոտր Սվիդլերը (նա փոխարինում է մրցաշարին մասնակցելուց հրաժարված Վլադիմիր Կրամնիկին), Սերգեյ Կարյակինը, Թեյմուր Ռաջաբովը, Վան Հաոն եւ Ջոն Լյուդվիգ Համմերը: Այսօր շախմատիստները մասնակցում են բլից մրցմանը, որում գրաված

3 միլիոն դրամ՝ հաշմանդամներից սայլակները հավաքելու եւ կարիքավորներին բաժանելու համար

Ըստ պարոն Ասատրյանի, 1 սայլակի հավաքման եւ հաշմանդամին տրամադրման միջին արժեքը կազմում է 6000 դրամ:

Ինչո՞ւ գյումրեցիները շան տեղ չեն դնում ընտրակաշառքն ու թաղային հեղինակություններին

ԲՀԿ-ի պարագայում վստահ եմ, որ այս կուսակցությունը ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե ասենք Գուրգեն Արսենյանը առաջադրեր իր թեկնածությունը, այլ ոչ թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, էլ չեմ խոսում Գագիկ Ծառուկյանի մասին:

ՀՀԿ-ի օգտին լցոնման փորձ կատարած քաղաքացուն ձերբակալել են ու քրեական գործ հարուցել

Հիշեցնենք, որ այդ տեղամասում ընտրողներից մեկը փորձել է քվեատուփ գցել միանգամից երեք քվեաթերթիկ, ինչը կանխել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Գյուղացի կանայք` անբաշար գյուղապետի, վարչապետի ու վարկերի մասին (Տեսանյութ)

Գյուղացիները բերք չստացած` մի քանի ամիս պիտի վարկ մուծեն. Այդպես են ՓՄՁ ԶԱԳ-ի պայմանները

Յուրի Վարդանյանը կնշանակվի սպորտի նախարար

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը չի վերանշանակվի իր պաշտոնում:

Կապանում անչափահասներին ծխախոտ և ոգելից խմիչք վաճառող անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության

Կապան քաղաքի երեք անչափահաս բնակիչներին՝ Ս. Հ.-ին, Մ. Մ.-ին և Վ. Հ.-ին, ոգելից խմիչք և ծխախոտ վաճառելու համար մարզկենտրոնի «ՄՄ» մթերային խանութի անհատ ձեռնարկատեր Հ. Դ.-ն և «Մատադոր» սրճարանի աշխատակից Մ. Խ.-ն Կապանի քաղաքապետի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել: Ինչպես տեղեկացրեցին Սյունիքի մարզի դատախազությունից՝ անչափահասները գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դրսևորել են հակաօրինական վարքագիծ և

Ի՞նչ է պատմել քավոր Հարութը Գյումրիում հնչած կրակոցների մասին

Ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի 54 բ շենքի մոտ, իր տան դիմաց հնչած կրակոցների մասին նախաքննական մարմնին արդեն ցուցմունք է ներկայացրել հրազենային վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանը`ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբի երեխաների քավորը: Քավոր Հարութի ցուցմունքը խիստ տարբերվում է Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի ինքնախոստովանական ցուցմունքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քավոր Հարութը պատմել է,

Ոստիկանությունը ներկայացրել է Արմեն Մարտիրոսյանի ձերբակալելու իր տեսագրությունը

Արմեն Մարտիրոսյանի հետ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մի քաղաքացի ևս (ծառայողական քննությամբ տվյալ անձի ինքնությունը պարզվել է, պարզվել է նաև, որ նա այս պահին հանրապետությունում չէ):

Պետք է մեծացնել կապը ժողովրդի եւ քաղաքական էլիտայի միջեւ

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ  Կայծ Մինասյանի՝ ժողովրդավարության ընտելացման ճանապարհին ենք: – Պարոն Մինասյան, թեեւ մեկ տարվա ընթացքում երեք ընտրություններ անցկացվեցին Հայաստանում, բայց հասարակական ընկալումն այնպիսին է, որ ընտրություններով ոչինչ չփոխվեց։ Ձեր կարծիքով՝ այդ երեք ընտրությունները ի՞նչ տվեցին Հայաստանին ու հասարակությանը: – Որպես նախկին տոտալիտար պետության բնակչություն՝ հայ ժողովուրդը որքան շատ մասնակցի ընտրությունների, այնքան

Նրանք պարտվեցին «ՀՀԿ երիտգվարդիային»

Իսկ ո՞ւր մնաց համատեղ պայքարը իշխանության դեմ Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ կիրակի օրը մայրաքաղաքում կայացած Երեւանի ավագանու ընտրոթյունների արդյունքում Երեւանի ավագանու 65 անդամներից 42-ը կներկայացնեն իշխող Հանրապետական կուսակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանիում կունենա 17 մանդատ, «Բարեւ Երեւան» դաշինքը՝ 6 մանդատ: Բացարձակ առավելությամբ՝ 55.86 տոկոս ձայներով իշխող ՀՀԿ-ն

Սննդի անվտանգությունը բոլորիս կյանքի իրավունքի երաշխիքն է. Օմբուդսմենի կոչը քաղաքացիներին

Անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի,

Տարոն Մարգարյան. «Շնորհակալություն եմ հայտնում նաև մեզ համար չքվեարկած մարդկանց»

Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Կարողացանք անցկացնել լավ կազմակերպված ընտրություններ:

Հերմինե Նաղդալյանի ամուսինը բնակիչներին ու դատավորին «ֆռռացնո՞ւմ» է

Դատավոր Վազգեն Ռշտունին Դավիթ Բեգլարյանին ժամանակ է տվել բնակիչների հետ վերջնական համաձայնության գալու, բայց պարոն Բեգլարյանը բնակիչների զանգերին չի պատասխանում: Օրերս ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ լսվում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործը, եւ պարոն Բեգլարյանն այս գործով վկա է հանդիսանում, դատավոր Վազգեն Ռշտունուն վստահեցրել է,

Իզաբելլա Յայլյան. «Կարող էի մի փոքր ավելին: Չստացվեց»

Անպայման հաղթել չեմ կարող խոստանալ: Բայց մեդալ, կարծում եմ, կլինի:

«Մենք կարող ենք ավելին»

Կամ՝ Վարդաշենը՝ Արաբկիրում Մայիսի 5-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մինչ ՀՀԿ-ն երեւանցի ընտրողներին խոստանում էր «Ավելի լավ Երեւան», ՀԱԿ–ն առաջարկում էր «Իշխանությունը քաղաքացուն» տալ, ՀՅԴ–ն էլ իր՝ «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսով հույս էր հայտնում, որ հենց մայրաքաղաքից է փոխելու Հայաստանը, իսկ ՕԵԿ-ը վստահեցնում էր, որ «Մենք կարող ենք ավելին», Արաբկիր համայնքի շենքերից մեկի բակում հանդիպեցինք

Ինչո՞ւ չստացվեց

Նախընտրական շրջանում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինձ, ինչպես նաեւ իմ գործընկերներին տված բազմաթիվ հարցազրույցներում միահամուռ պնդում էին, որ այս անգամ տեղամասերում Հանրապետականը չի կարողանա կեղծարարությամբ  զբաղվել: Այդ վստահությունը հիմնված էր այն փաստի վրա, որ հիշյալ 4 կուսակցությունները բոլոր 464 տեղամասերում ունեն վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, իրենց շահերը ներկայացնող «լրագրողներ», «դիտորդներ», որոնցից յուրաքանչյուրը երկու աչքը չորս

Նոր բացահայտում՝ ՀՀԿ-ի օգտին քվեատուփում չկնքված քվեաթերթիկներ են դրվել

Ի դեպ, այս տեղամասում անվավեր քվեաթերթիկների մեջ կար նաեւ մի քվեաթերթիկ, որի վրա ընտրողը այս գրությունն էր թողել՝ « legalize marixuana»:

«Այստեղի վարպետները ոնց աղքատ կան, այդպես էլ աղքատ մնում են»

Վանաձորցի քարագործն ասում է, որ շինարարական արհեստները ՀՀ-ում օրեցօր անկում են ապրում Քարագործ վարպետ Մնացական Կլեկչյանը (վարպետ Մնո) քարի հետ աշխատանքի 20 տարիների ընթացքում բազմաթիվ շենք-շինություններ է ոտքի կանգնեցրել: 14 տարեկան էր, երբ առաջին անգամ ձեռքն առավ աշխատանքային գործիքն ու սկսեց քարին տեսք հաղորդել: «20 տարի է՝ քարի փոշի եմ շնչում, բայց չեմ կարողանում հրաժարվել այդ

«Մեր թաղում ծիծաղում էին, որ փող չեմ վերցնում»

Կարինե Ջանջուղազյանը՝ ընտրությունների եւ մթնոլորտի մասին Կարինե Ջանջուղազյանը, բացի սիրված ու շնորհաշատ դերասանուհի լինելուց, նաեւ խորը մարդ է ու ակտիվ քաղաքացի: Մեր իրականությունում կատարվող ամեն ինչը նա անցկացնում է իր «ներսով», որովհետեւ, ի տարբերություն պալատական որոշ «սազանդար» արվեստագետների, իր եսն ունի, անհատականություն է: «Առավոտի» հետ զրույցում տիկին Ջանջուղազյանն ասաց, որ անչափ զայրացած է ընտրությունների օրը ճայթած,

55-ամյա Հայաստանի Երաժշտական ընկերությունը ամուր հիմք է դրել

Օրերս «Առավոտը» ներկա էր «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգին եւ մրցանակաբաշխությանը: Այն նվիրված էր Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադրման 55-ամյակին: Հայաստանի երաժշտական ընկերությունը, որն իրավահաջորդն է Հայաստանի երգչախմբային ընկերության, իր գործունեության ընթացքում ունեցել է երկու անվանի նախագահ՝ կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյան (հիմնադիր) եւ խմբավար Էմմա Ծատուրյան, իսկ նախագահության անդամներ՝ դարձյալ ճանաչված խմբավարներ Մ.

Դոլարի փոխարժեքը՝ 415 դրամ

Մայիսի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ: NASDAQ OMX Armenia

Պաշտպանեք իմ իրավունքները

«Բաց նամակ» Տարոն Մարգարյանին Հարգարժան պարոն Մարգարյան: Ես՝ Զոյա Սահակի Պետրոսյանս, թոշակառու եմ, 1929թ. ծնված: Բնակվում եմ Կենտրոն համայնքում, Թամանյան 3, բն. 52 հասցեում: Խնդրում եմ Ձեզ պաշտպանել ինձ եւ իմ իրավունքները՝ Երեւանի Կենտրոն համատիրության (Վարդանանց 5ա) զարհուրելի եւ ապօրինի քայլերից իմ նկատմամբ: Կենտրոն համատիրությունը՝ լինելով ինքնակոչների մի խումբ, քանի որ գոյություն չունի բնակիչների գրավոր

Վահե Արսեն. Հայ ընտրողը վերածվել է «Չարի կացարան» ֆիլմի զոմբիի

Բանաստեղծ Վահե Արսենը Aravot.am-ի հետ զրույցում պատկերավոր ասաց, որ ժամանակակից հայ ընտրողը վերածվել է «Չարի կացարան» հայտնի ֆիլմի հերոսի՝ զոմբիի: Ի դեպ, նա նաեւ Ֆեյսբուքի իր էջում այդ ֆիլմից կադր էր դրել՝ հետեւյալ մակագրությամբ՝ «Տվեեեեե~ք մեր փողերը….. «Resident Evil» -ի զուգորդումներով…»: «Ընդհանրապես ընտրական թոհուբոհին հումորով եմ վերաբերվում»,- Aravot.am-ին ասաց Վահե Արսենը, հավելելով, որ որեւէ ուժի

Մոսկվայի պետական համալսարանում հայերեն են սովորում

գնանք և մեր կուրսի երեխաների հետ կկիսվենք հիանալի տպավորություններով, կպրոպագանդենք հայոց լեզուն, Հայաստանը

Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց բլոգերի դեմ հայցապահանջից

Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ ևս մտահոգ եմ

«Կուսակցաշինությունից` քարոզարշավ». Վերլուծաբանը` ավագանու ընտրությունների, ճիշտ ու սխալ քայլերի մասին

ՀԱԿ-ին անդրադառնալով` Արմեն Բադալյանը նշեց, որ այս կուսակցությունը ոչ գրագետ քարոզարշավ անցկացրեց, ինչի հետևանքով ստացավ այն, ինչ պետք է ստանար: Նրա խոսքով` միայն մեկ հանրահավաքով ու մեկանգամյա ելույթներով ՀԱԿ-ը չէր կարող հաջողության հասնել:

Իշխանության գլխավոր գրպանահատն ու Կոնգրեսի պարտության պատճառը

Պարտության պատճառը միգուցե այն էր, որ նախագահական ընտրություններում մենք ակտիվ մասնակցություն չունեցանք, մյուսը՝ սարսափելի մեծ արտագաղթն է, և արտագաղթում են հիմնականում մեր համակիրները

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930