Օրվա լրահոսը
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն պնդում էր, որ Մաքսային միությանն անդամագրվելը շատ ճիշտ որոշում է: Կինը չէր համաձայնվում:
Հնարավո՞ր չէր այդ առաջարկները ներկայացնել առանց զինվորական համազգեստ հագնելու
ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստի լուսանկարները պատերազմի ահազանգի բոթ էին հիշեցնում, երբ գործադիր մարմնի անդամները, կամուֆլյաժները հագին, կառավարության նիստերի դահլիճում մտահոգ դեմքով ինչ-որ հարց էին անհանգիստ քննարկում: Կառավարության քառատող հաղորդագրությունից ընդամենը հասկացվեց, որ արտահերթ կարգով եւ լրագրողների համար անհասանելի նիստը կառավարության ղեկավարը հրավիրել է ինչ-որ «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, որտեղ «ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ
Լիլիթ Մկրտչյանը մնաց 6-րդ հորիզոնականում
Լեհաստանում ավարտվեց Քրիստինա Հոլուի-Ռաձիկովսկայի 3-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին տասը շախմատիստուհիներ: Հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պահպանեց վեցերորդ հորիզոնականը: Իսկ հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Բացիաշվիլին՝ 6,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի դատական գործի քննությունը
Հոկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դատական գործի քննությունը: Դատարանում ելույթ ունեցան վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սամվել Քոչինյանը և Էդուարդ Ասատրյանը և տուժող Ռոբերտ Ավետյանը: Քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը ձերբակալվել են 2013 թվականի մայիսի 18-ին և կասկածվում են Արսեն Ավետյանի
Արոնյան-Մամեդյարով՝ ոչ ոքի
Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի «Վարպետների մրցաշարի» երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ, իսկ Մայքլ Ադամսը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մրցաշարային աղյուսակում չորս մասնակիցները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: 1. Մայքլ Ադամս՝ 4 միավոր 2. Շախրիյար Մամեդյարով՝ 2 3. Լեւոն Արոնյան՝ 2 4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0,5:
ԱՄՆ-ը թողարկում է 100-դոլարանոց նոր թղթադրամ
Аmerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ: 100-դոլարանոց թղթադրամն ամենամեծ շրջանառությունն ունի աշխարհում, ընդ որում մոտ 8 միլիարդ դոլար ծավալով այդ թղթադրամներից շրջանառության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների տարածքից դուրս: Ներկայիս կանաչավուն թղթադրամի նման, նոր թղթադրամի երեսներից մեկի վրա պատկերված
Հովհաննես Գաբուզյանը՝ Եվրոպայի 18 տարեկանների փոխչեմպիոն
Բուդվայում այսօր ավարտվեց 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական 23-րդ անհատական առաջնությունը: Գերազանց հանդես եկավ ավագ տարիքային խմբի մրցաշարի հայաստանցի մասնակից, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ չկրելով ոչ մի պարտություն՝ նվաճեց Հին աշխարհամասի 18 տարեկանների փոխչեմպիոնի կոչումը: Մեդալի հավակնում էր նաեւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, սակայն նախավերջին տուրում մեկ ցավալի սայթաքումը նրան
Նախապատրաստվում են Մոսկվայի թիմերի հետ հանդիպմանը
«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի Հայաստանի աշնանային անհատական բլից մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեցին «Արարատ» եւ լրագրողական «Մեդիա» թիմերը: Հայ բոուլերները նախապատրաստվում են հոկտեմբերի 10-ին կայանալիք ինտերնետային բոուլինգի միջազգային թիմային-անհատական մրցաշարին, որում հանդիպելու են «Արարատն» ու Մոսկվայի «Սպարտակը» եւ «Մեդիան» ու «Օրիոնը»: Երեւանյան անհատական մրցաշարի եզրափակչում հանդիպեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հովհաննես Շարամբեյանը, որոնց
«Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը»
«Քաջարանում մարդիկ վախ ունեին իրենց մեջ, և այդ վախը անսահմանափակ էր: Մենք ուղղակի զրուցում էինք, իրենք կարող էին բացվել ասել՝ գիտե՞ս՝ ես աշխատում եմ քիմիական ցեխում (այդ քիմիական ցեխում աշխատում են բոլոր կանայք): Եվ այդ կանանց 90 տոկոսը քառասունից հետո համարյա կանացի օրգաններ չունի, որովհետև այդ աշխատանքը իրենց օրգանիզմի վրա շատ մեծ ներգործություն ունի»,- հոկտեմբերի
Զարուհի Փոստանջյան. «Պետք է բացատրություն տան, թե ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչներն ինչ իրավունք ունեին գտնվել այնտեղ»
«Հաղորդումը տրված է հանցագործության մասին, արդեն 10 օրը լրացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գործողություններ կատարելու: Տեսախցիկը նաեւ գտնվում է իրենց մոտ, պետք է փորձաքննություն նշանակվեր՝ պատճառված վնասի վերաբերյալ: Այս պահի դրությամբ դեռ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է արել վարույթն իրականացնող մարմինը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին,
Contact. Ադրբեջանի ընտրություններն անցնում են ճնշումների ֆոնի ներքո. Amnesty International
Սպառնալիքները, վատ վերաբերմունքը, անօրինական ձերբակալությունները, սարքովի մեղադրանքները և անարդար դատավարությունները հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների մի մասն են կազմում, ասված է «Ամնեսթի ինթերնեյշնըլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Գրում է «Կոնտակտ» լրատվականը: «Գրեթե ամեն օր քաղաքացիական հասարակության ակտիվիստները ձերբակալվում են և նրանց նկատմամբ մեղադրանքներ են ներկայացնում: Այդ այնքան հաճախ է լինում, որ
Նոբելյան մրցանակ՝ «Աստծո մասնիկի» գոյությունը հայտնագործած ֆիզիկոսներին
Amerikayidzayn.com․ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը որպես ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ է հայտարարել Ֆրանսուա Էնգլերտի և Փոիթեր Հիգսի անունները։ Մեծ Բրիտանիայից ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի իր գործընկեր Ֆրանսուա Էնգլերը 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»: Երկու գիտնականները հայտնի են «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի»
Հանրապետական գյուղապետը մտադիր է նորից առաջադրել իր թեկնածությունը
Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղական համայնքում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրություններ: Ճակատենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը, ով համայնքը ղեկավարում է 2010թ-ից, մեզ փոխանցեց, որ մտադիր է հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար, քանի որ դեռ կիսատ թողնված նպատակներ ու անելիքներ ունի: Նրա խոսքով՝ մինչեւ օրս խոստացած կարեւոր գործերի մի
Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում. Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից: Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝
Orange-ը Հայաստանում ներկայացրեց Altacel Pixi ամենամատչելի սմարթֆոնը
Orange-ն այսօր Հայաստանում մեկնարկեց Alcatel Pixi սմարթֆոնի վաճառքը: Alcatel Pixi երկու SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով և օգտագործողին է առաջարկում սմարթֆոնի ամենակարևոր ֆունկցիաները, կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներից ընդամենը 40,000 դրամով, իսկ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ սկսած 1 դրամից: Alcatel
Արարատ Զուրաբյան. «ՀԱԿ-ի պասիվությունը կախված է ռուսամետ քաղաքական մոտեցումից». (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց ինչպե՞ս կմեկնաբանեք ընդդիմադիր դաշտի արձագանքը Մաքսային միություն մտնելու հայտարարության հետ կապված, մասնավորապես ՀԱԿ-ի մոտեցումները: Նա պատասխանեց. «Եկեք մի բան արձանագրենք, մեր ընդդիմության մի զգալի հատվածը միշտ շատ ռուսամետ դիրքերում է գտնվել եւ կարծում եմ, որ նույն ՀԱԿ-ի արձագանքի պասիվությունը, այս կամ այն հարցի չպատասխանելը հստակ կախված է
Ազատ է արձակվել 278 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալ: «Նուբարաշեն» ՔԿՀ – 42, «Արթիկ» ՔԿՀ – 31, «Վանաձոր» ՔԿՀ – 11, «Գորիս» ՔԿՀ – 12, «Էրեբունի» ՔԿՀ – 23,
Դեզի գործով կդիմեն Եվրոդատարան, եթե… (Տեսանյութեր)
Նորապատ գյուղում խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու գործով 3 ձերբակալված երիտասարդներին ազատ արձակելու պահանջով, այսօր ձերբակալվածներից Արամ Մուղալյանի մայրը եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահը հանդիպել են դատախազ Դավիթ Սարգսյանի հետ: Նրանք պահանջում են վերանայել գործը, որը իրենց պնդմամբ, բազմաթիվ խախտումներով է կատարվել: Պահանջում են նաեւ տղաներին ազատ արձակել ոչ թե համաներման, այլ անմեղությունը ճանաչելու արդյունքում:
«Արձագանք 2013»-ը բարձրացրեց ուժային կառույցների փոխգործակցության մակարդակը. Սեյրան Օհանյան
«Արմենպրես»․ «Արձագանք 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մարտավարական բաղկացուցիչն ու մասնակից ստորաբաժանումների գործողությունները գոհացուցիչ են: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այս զորավարժության մարտավարական մասից, ստորաբաժանումների գործողություններից ես գոհ եմ, կրակային խոցման արդյունքները տեսանելի էին բոլորիս համար: Այստեղից (դիտակետ` խմբ.) դիտարկմամբ՝ ես գտնում եմ, որ դրանք բարձր են: Վերջնական
«Հարսնաքարի գործով» նոր անակնկալներ. երրորդ ամբաստանյալն է լրացուցիչ ցուցմունք տալիս
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ վերսկսվեց «Հարսնաքարի գործով» դատաքննությունը: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր տասներեք տարվա ազատազրկում, եւ հաստատել էր մեղադրանքը, այն, որ նրանք «միասնական դիտավորությամբ», խմբով բռնարարքների են ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա չորս ընկերներին անցյալ տարվա հուլիսին «Հարսնաքար» ռեստորանային
ՀԱԿ-ը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները
Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները: Անցկացված ժողովների արդյունքում ձևավորվել են տարածքային կազմակերպություններ և խորհուրդներ Բերդում, Ճամբարակում և Կենտրոն համայնքում` հետևյալ կազմերով. Բերդ Տիգրան Գաբրիելյան – նախագահ Սպարտակ Հակոբյան Գագիկ Ադամյան Վաչիկ Դարբինյան Կամո Խաչատրյան Աշոտ Օհանյան Կարո Հարությունյան Մամիկոն Քալանթարյան Վարդան Դավթյան
Hurriyet. Թուրքիայում մարդկանց 74%-ը «կորցրել է ԵՄ-ի հույսը»
Թուրքերը չեն հավատում, որ իրենց երկիրը երբևէ կմտնի Եվրոմիության կազմի մեջ, ցույց է տվել վերջերս կատարված հարցումը: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Ըստ Կրթական և գիտական հետազոտությունների թուրք-գերմանական հիմնադրամի, Թուրքիայի բնակչության 74%-ը չի հավատում, որ իրենք կդառնան ԵՄ անդամ: Մարդկանց քանակը, որոնք ասում էին «Թուրքիան կդառնա ԵՄ անդամ» 2012թ. մեկ տարվա ընթացքում մեծ անկում էր ապրել՝
Մայիս Գյուլալիեւ. «Վրաստանը Ադրբեջանից նավթը ձրի է ստանում»
Ադրբեջանական ընկերությունները Վրաստանում արտոնյա՞լ են
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրերին մայրաքաղաքի փոքր կենտրոնի որոշ փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Երևանի քաղաքապետի տեղակալ Ալբերտ Գևորգյանն ու Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնցով «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրերին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ըստ այդմ, հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև 23:00-ն փակ կլինեն Էրեբունի թանգարանին հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղությունները` Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունու, Ազատամարտիկների փողոցների
Արկադի Վարդանյանի գործով լսեցին վկաներին
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սաֆտալյանի դատական գործի քննությունը: Դատարանում ելույթ ունեցան վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սամվել Քոչինյանը եւ Էդուարդ Ասատրյանը: Էդուարդ Ասատրյանը ուներ հոգեկան խախտումներ, հաշվառված էր Ավանի հոգեբուժական հիվանդանոցում եւ մշտապես գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ նա օգտագործում էր հոգեմետ
«Առաջին անգամ եմ տեսնում, որ գրողների միության նախագահի ընտրության հարցը լինի շատերին հետաքրքրող». Է. Միլիտոնյան (Տեսանյութ)
«Քանի որ արտահերթ համագումար է եւ մեր օրակարգում գրողների միության նախագահի թափուր տեղի ընտրության հարցն է, ուստի մեկ օրակարգում քննարկվելու է այս մեկ հարցը: Բնականաբար մենք պետք է աշխատենք, որ համագումարը անցկացվի պարզ, թափանցիկ եւ արդար»,-այսօր այս մասին գրողների միության կլոր սրահում ասաց ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը` հավելելով, որ վերջին շրջանում գրողների միության
Սերգեյ Ումրոյան. «Կոմպոզիտորի» միությունում կատարվողը կործանարար է
«Քննադատել կամ, ավելի ճիշտ է ասել, իրերն իրենց տեղերում տեսնելն ու դրանց մասին արտահայտվելը դժվար է, բայց կարևոր և նշանակալի՝ յուրաքանչյուր պարագայում: Իսկապես, Կոմպոզիտորների միության պառակտվածությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայ կոմպոզիտորական ժառանգության և կոմպոզիտորների սերնդափոխության համար, ուստի լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ամենևին չցանկանալով վիրավորել ոչ մի անձի, առավել ևս անվանի և շատ սիրված
Ինչո՞ւ են վրացահայ հասարակական կազմակերպությունները բողոքում
Վրաստանի խորհրդարանը աշխատում է «Պետական լեզվի մասին» օրինագծի վրա: Ազգային փոքրամասնությունները, այդ թվում և ջավախահայությունը մտահոգված են: «Սամցխե Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը» այս առիթով դիմել է Վրաստանի կառավարությանը: Թե ի՞նչ է կատարվում Վրաստանում, ինչո՞ւ են վրացահայ հասարակական կազմակերպությունները բողոքում և ընդհանրապես Վրաստանի ներքին քաղաքական գործընթացների վերաբերյալ հարցերին «Հայնյուզ» մամուլի ակումբում այսօր պատասխանեց
«Զարուհին նախագահին կարող էր այնպիսի խորը հարց տալ, որ կազինոն թեթև խաղալիք թվար». հոգեբան
Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված իր հարցադրմամբ ավելի խորացրեց Հայաստանում առկա հակասական մթնոլորտը, երկփեղկեց հասարակությանը, որի մասը այդ հարցադրումը հրաշք համարեց, իսկ մյուսը կին պատգամավորի հասցեին հայհոյանքների տարափ հնչեցրեց: «Ճիշտ է`Զարուհին հիմնավորեց իր հարցադրման իմաստը` նախաբանում հայտարարելով, որ Սերժ Սարգսյանին դե յուրե
«Հարսնաքարի գործը» վերսկսվեց. Նորայր Հայրապետյանն իր վրա է վերցնում Վահե Ավետյանին հարվածելը
«Հարսնաքարի գործով» այսօր սպասվում էր դատական վիճաբանությունների փուլում տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի ճառը: Սակայն մինչ Տիգրան Եգորյանը կհասցներ ճառով հանդես գալ, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտնեց, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ: Նա երկու րոպե խորհրդակցեց իր փաստաբանի՝ Երեմ Սարգսյանի հետ: Նորայր Հայրապետյանն ասաց, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, որեւէ դիտավորություն չի ունեցել եւ որ


















































