Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի դեսպան. «Ականատես կդառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխուժացման»

Մայիս 07,2013 18:46

Միացյալ Նահանգները շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը, ինչպես եւ նախկինում: Կարծում եմ, մենք ականատես կդառնանք նրա գործունեության աշխուժացման: ԱՄՆ-ի պետքարտուղարը շատ է հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակով», – 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Մորնինգսթարը եւ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031