Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության գլխավոր գրպանահատն ու Կոնգրեսի պարտության պատճառը

Մայիս 07,2013 15:34

«Իշխանությունը մտել է ժողովրդի գրպանը: Իշխանության գլխավոր գրպանահատը Տիգրան Սարգսյանն է, ով ոչ մի կերպ չի ուզում ժողովրդի գրպանից դուրս գալ»,-այսօր «Ելակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով Երևանի ավագանու ընտրությունները՝ այսպես արտահայտվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այնուհետև հավելեց. «Ընտրություններ՝ որպես այդպիսին գոյություն չունեն: Իրականում կա փողի իշխանություն, իշխանությունն էլ փող է բերում: Քանի որ երբևէ ընդդիմությունը նման կերպ չի աշխատում, հետևաբար այն ներկայացված է լինում շատ քիչ, իսկ իշխանությունը ամեն տեղ վերարտադրվում է»:

Տիկին Սարգսյանը նշեց, որ իր ընկերների տեսած և ձևավորված կարծիքի հիման վրա ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ո՞րն էր Կոնգրեսի՝ Երևանի ավագանու ընտրություններում պարտության պատճառը: Լ. Սարգսյանը պատասխանեց. «Մեր կուսակցության բազում անդամներ աշխատել են հանձնաժողովներում: Մենք խմբակցության ներսում լուրջ պրոբլեմներ չունենք: Մյուս կողմից էլ նույն ՀՀԿ-ում ևս կան տարբեր կարծիքներ: Պարտության պատճառը միգուցե այն էր, որ նախագահական ընտրություններում մենք ակտիվ մասնակցություն չունեցանք, մյուսը՝ սարսափելի մեծ արտագաղթն է, և արտագաղթում են հիմնականում մեր համակիրները»:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այն, որ ավագանու ընտրությունների արդյունքում «Բարև Երևան» դաշինքը զբաղեցրեց ՀԱԿ-ի տեղը, չի՞ բխում նրանից, որ նախագահական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը չաջակցեց «Ժառանգությանը»: ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց. «Համարում եմ, որ ոչ ոք չի կարող Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը լրացնել: Եթե զուգահեռներ տանենք Րաֆֆիի և Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչների միջև, կարող ենք փաստել, որ Լ. Տեր-Պետրոսյանին, իր համակիրների շրջանակով հանդերձ, հաջողվեց հինգ տարի շարժում պահել: Դա նաև զսպաշապիկ էր իշխանությունների համար: Եթե Րաֆֆին կարող է իր վրա վերցնել նման գործառույթ, ապա գուցե դա այդպես լինի»:

Լրագրողներից մեկն ի պատասխան նշեց, թե գինը եղավ մարտի 1-ը: Լ. Սարգսյանը հակադարձեց. «Մարտի 1-ին իշխանությունը հարձակվել է խաղաղ ժողովրդի վրա»:

Լ. Սարգսյանը անդրադարձավ նաև դատարանի այն որոշմանը համաձայն որի՝ ՍԴՀԿ ատենապետը ոչ թե ինքն է, այլ Գևորգ Պերկուպերկյանը: Տիկին Սարգսյանն ասաց հետևյալը. «Դատարանը վճիռ է կայացնում ուղիղ զանգերի միջոցով: Համոզված եմ, որ զանգը եղել է Սերժ Սարգսյանին, և հույս ունեմ, որ նա կփորձի վերաքննիչ դատարանին ուղղորդել, որ նա արդարացի վճիռ կայացնի: Այդ դեպքում ես կհավատամ, որ ինչ-որ տեղ մենք երբեմն կարողանում ենք արդարության հասնել: Մենք պայքարելու ենք և անգամ հասնելու ենք մինչև Եվրադատարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եղավ այն,՝ ինչին որ արժանի էր ժողովուրդը: Այսօր միակ հույսը մնում է՝ ,, Սարդարաբատ,, շարժման՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ ծրագիրը՝ ոչ մի ուղղակի կամ անուղղակի աջակցություն հանցավոր
    ռեժիմին: Հուսանք, որ այս անգամ աստված մեզ կառաջնորդի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031