Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պատմել քավոր Հարութը Գյումրիում հնչած կրակոցների մասին

Մայիս 07,2013 16:57 Share

Ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի 54 բ շենքի մոտ, իր տան դիմաց հնչած կրակոցների մասին նախաքննական մարմնին արդեն ցուցմունք է ներկայացրել հրազենային վնասվածքներ ստացած Հարություն Խաչատրյանը`ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբի երեխաների քավորը:

Քավոր Հարութի ցուցմունքը խիստ տարբերվում է Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի ինքնախոստովանական ցուցմունքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քավոր Հարութը պատմել է, որ ինքը Շեկոյի (պատգամավորի նույն հորեղբոր թիկնապահն է եղել Ա.Ն.) հետ մեքենայով դստերն էր բերում դպրոցից: Իր տան դարպասը բացել են, որ երեխան ներս մտնի, սակայն դեռ չէր հասցրել տուն մտնել, այդ րոպեին հնչել է առաջին կրակոցը: Այսինքն անչափահաս աղջիկը ևս ականատես է եղել այս կրակոցներին: Վայրկյաններ անց առաջին կրակոցին անմիջապես հաջորդել է երկրորդը: Քավոր Հարութը ահավոր ցավ է զգացել աջ ձեռքի հատվածում, փորձել է երեխային հրել դեպի բակ ու ետևից փակել դուռը:

Նորից կրակոցներ են հնչել ու արդեն վիրավոր քավոր Հարութը օգնություն է խնդրել Շեկոյից: Շեկոն այդ ժամանակ կանգնած է եղել մեքենայի հետևի մասում: Շեկոն պատասխանել է, որ ինքն էլ է վիրավոր, դրանից հետո կրակոցները սաստկացել են, ու քավոր Հարութը Շեկոյին առաջարկել է պատսպարվել մոտակա շենքերից մեկի մուտքի մոտ, որպեսզի գոնե ողջ մնան: Դրանից հետո քավոր Հարութը ուշաթափ է եղել ու այլևս ոչինչ հիշել:

Այստեղ են պատսպարվել Քավոր Հարութն ու Շեկոն

Այստեղ են պատսպարվել Քավոր Հարութն ու Շեկոն

Նշենք, որ Շեկոն` 36-ամյա Արտյոմ Կարապետյանը, որին սպանելու մեջ կասկածվում է Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը, ըստ նրան ճանաչողների, ապրել է Գյումրու ամենահետին բնակարանում, Մսի կոմբինատի ամենավերջին շենքի 1-ին հարկում:

4 անդամից բաղկացած նրա ընտանիքը բնակվել է մեկ սենյականոց բնակարանում, ունի երկու տղաներ 15 և 14 տարեկան: Նրան հուղարկավորել են հայրական տնից , որը գտնվում է դարձյալ Մսի կոմբինատում, նախկին հացի փռի տարածքում:

Հ.Գ. Նշենք, որ այս նյութը պատրաստելուց հետո Գյումրու հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ նորից հիվանդանոց են տեղափոխել Հարություն Խաչատրյանին, նրան այսօր դուրս էին գրել հիվանդանոցից` բավարար համարելով առողջական վիճակը: Սակայն, բժիշկների տեղեկացմամբ, քավոր Հարութին տարել են քննչական բաժին հարցաքննության, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նորից ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ուսանող says:

    Սուրբ Քավոր Հարութն ու հրեշտակ Շեկոն :Մեկ էլ իրանց մասին պատմություններ գրողները,որոնք թաքցնում ենը Սուրբ Քավոր Հարութի որդու,որի աննպատակ ավտոմատային կրակոցները, որոնց հետևանքով է, ըստ գյումրեցիների,որ տուժել է հայրը:Հետաքրքիր է , լրատվությունը գրում էր, որ քավոր Հարութի գրպանում փամփուշտներ են եղել, ինչու ?:Երևի, մոռացել է հա տանը թողնել?

  2. vardanik says:

    այ քեզ անպատկառություն……հիմա էլ մարդասպան վահիկի ու իրա ազգ ու տակի արարքները քցում եք Հարութի տղու վրա?սկզբից նառկոշ վահիկին ինքնապաշտպանություն էիք վերագրում,իսկ հիմա նրան լրիվ անմեղ եք սարքում?որ Հարութին իրա տղեն է խփել?Հարութը սուրբ չէ,բայց երեսին խաչ հանող մարդասպան սատանաել չէ… ուզում եք կոծկել գործը,անցել եք զրպարտելուն……..մուտիլօվկա անելը խելառի գլխավոր գործն է.

Պատասխանել