Օրվա լրահոսը
Բացվեց «Հայացք» փառատոնը
Այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը: Այն մինչև մայիսի 5-ը հանդիսատեսի և ժյուրիի դատին կհանձնի երիտասարդ ռեժիսորների վավերագրական, գեղարվեստական, փաստագրական ֆիլմեր: Փառատոնի հեղինակն ու պրոդյուսերը Սերգեյ Սանոյանն է: Ժյուրիի նախագահն է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի փոխռեկտոր Ալետա Երզնկյանը, անդամները՝ Վահե Սարգսյանը, Աշոտ Գևորգյանը, Րաֆֆի Մովսիսյանը: Ա. Երզնկյանն
Զոհրաբ Մնացականյան․ «Ռեժիմ, որը հասարակությանը հասցնում է այն աստիճանի, որ Սաֆարով է հերոսացնում»
«Առավոտ»-ի հետ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով մեր հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ընդունելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հայկական կողմը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նպաստավոր դիրքերում հայտնվել, նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով որեւէ ուղղակի կապ չկա ԵՄ-ի հետ ընթացող գործընթացների հետ: «Բայց
ՀՀ ոստիկանապետը` Գյումրու դեղատներում կատարվող ստուգումների մասին
Ինչպես տեղեկացրել ենք՝ Գյումրիում ապրիլի 23-ի կատարված աղմկոտ սպանությունից հետո ոստիկանության` Գյումրի գործուղված պարեկապահակային ծառայության «Հրեշտակներ» խմբի անդամները դեղ գտնելու պատրվակով մտնում ու գաղտնի ստուգումներ էին անցկացնում դեղատներում: Պատճառը, բնականաբար, այս քաղաքում մեծ տարածում գտած թմրամոլներին հայտնաբերելն է, ովքեր, դեղատներում վաճառվող սեդալգին դեղամիջոցը խառնելով բենզինի հետ, թմրանյութի նոր ու էժան տեսակ են ստանում: Որ դեղատներում
ՀԱԿ ավագանու թեկնածուն հպարտացավ՝ իրենց հանդիպմանն ավելի շատ մարդ էր եկել, քան «Բարեւ Երեւան» դաշինքինը
Այսօր Էրեբունի վարչական շրջանում ՀԱԿ գործիչներն ու համակիրները քննարկում էին ու իրար հարցնում՝ ինչքան մարդ է մասնակցել Ազատության հրապարակում անցկացված «Բարեւ Երեւան» դաշինքի հանրահավաքին, միմյանց փոխանցում՝ Էրեբունիի իրենց հանդիպմանը ավելի շատ մարդ է եկել: Ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանն անգամ իր ելույթում հատուկ անդրադարձ արեց «Բարեւ Երեւան» Դաշինքի հավաքի մասնակիցների թվաքանակին. «Այսօր եւս այլ կուսակցություններ անցկացնում
Աշխատավորների օրվա առիթով Գուրգեն Արսենյանի շնորհավորանքներին ի պատասխան դժգոհություններ հնչեցին
Անցած չորս տարիներին, Երևանի ավագանու առաջին ընտրություններից այս կողմ, գո՞հ են քաղաքացիները իրենց ապրուստից, ունե՞ն արդյոք աշխատանք և արդյո՞ք շատ են նրանք, ովքեր լքել են Հայաստանը: Իր այս ավանդական հարցերն այսօր Արաբկիր համայնքում Մերգելյան ինստիտուտին հարակից շենքերի բնակիչների հետ քարոզարշավային հանդիպման սկզբին հավաքվածներին ուղղեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ՄԱԿ նախագահ Գուրգեն
Լեւոն Զուրաբյան. «Գալուստ Սահակյանը չի կարողանում ստել՝ առանց հազալու»
Այսօր Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոստովանեց, որ շատ ոգեւորված է վերջին օրերի իրադարձություններով: Ըստ նրա, ամեն ինչ վկայում է այն մասին, որ կարողանում են շահել երեւանցիների սիրտը, համոզմունքը ՀԱԿ-ի օգտին: Նրա խոսքերով, այս ընտրարշավը հետաքրքիր զարգացումներ է ունեցել. «Այս ընտրարշավի գլխավոր հարցը վերջապես ձեւակերպվեց, այն բանից հետո, երբ
Վահան Հովհաննիսյան. «Մի երիտասարդ՝ մազերը վազելինով լպստած, ապուշ-ապուշ մտքեր էր հայտնում»
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ Էրեբունին եղել է Երեւանի սկիզբը եւ Էրեբունիում ապրում են առաջին քաղաքային բնակիչները, եւ դա ներշնչում է, որ բնակիչները ՀՅԴ-ին լավ կհասկանան. «Դուք այսօրվա Երեւանի ավագանիին չեք ճանաչում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ իրենք ոչինչ չեն արել: Լիֆտը ընկնի, խողովակ ծակվի, ավագանին դրանց
Տաթեւ-Հալիձոր ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով կան զոհեր, իսկ վիրավորների վիճակն այս պահին ծանր է
Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Տաթև-Հալիձոր ճանապարհին «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում տվյալ պահին հանգստացող մարդկանց վրա: Տեղի ունեցած դեպքի հետեւանքով 5 մարդ է մահացել, 5-ն էլ մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի հետեւանքով մահացածների
Նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի չառաջադրման պատճառները «շատ մարդկային եւ բարոյական են»
«Ես մնում եմ իմ կարծիքին` պետք է առաջադրվեինք, բայց պարոն Ծառուկյանն ինքն այդ մասին կխոսի, կներկայացնի պատճառները իր չառաջադրման, որոնք շատ մարդկային են ու շատ բարոյական: Ձեզնից յուրաքանչյուրը կհասկանա այդ պատճառները, բայց առաջին հերթին, իմացեք, դա ձեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն էր, բայց այդ մասին մի օր անկեղծ կխոսենք»,- Մերգելյան ինստիտուտին հարակից այգում բնակիչների հետ հանդիպման
ՀՀԿ-ականը՝ ՀՅԴ-ականին. «Խառոշիով ասում ենք՝ թողեք գնացեք»
Աղվան Վարդանյանը պատմում է, թե ինչպես են Նորքում ՀՅԴ-ականներին արգելել բուկլետ բաժանել Այսօր Էրեբունի համայնքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներին այսպիսի դեպք պատմեց. «Երեկ Նորքի 7-րդ զանգվածում մեր համախոհ աղջիկները փորձել են ՀՅԴ-ի բուկլետներ բաժանել: Մի ջահել է եկել, թե բա՝ ստեղ բոլորը ՀՀԿ-ական են, խառոշիով ենք ասում՝
Աղվան Վարդանյան. «ՀՀՇ-ն էլ էր ասում՝ մեր դեմ խաղ չկա»
Այսօր Էրեբունի համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին նամակ է ուղարկել. «Մի տեղ չի ասում, որ ես ՀՀԿ-ից, եմ, քվեարկեք ՀՀԿ-ին: Ժողովուրդ, սա կուսակցությունների ընտրություն ա, դուք ձայն եք տալու կուսակցություններին: Մեր երկրում ցավոք նախագահը չի փոխվել: Չի փոխել վարչապետին, որը տապալել է տնտեսությունը:
Վարդան Օսկանյանը խոստումներ տվեց նաեւ Գագիկ Ծառուկյանի անունից
«Այն խնդիրները, որոնք դուք մեր առջեւ դնում եք, բոլորն էլ լուծելի են, պարզապես պետք է սրտացավություն: Պետք է անտարբերությունը, նեղ հատվածական, գրպանի շահերը մի կողմ դնել, 4-5 տարի ժողովրդի խնդիրներով զբաղվել»,-այսօր Մերգելյան ինստիտուտին հարող այգում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Դեռ խորհրդարանական
Արծվիկ Մինասյան. «Ինչի մասին խոսում ենք, որոշ իշխանական սոխակներ հակափաստարկներ են բերում»
ՀՅԴ-ի քարոզարշավը՝ Էրեբունի համայնքում Այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այսօր չեն խորշում, անգամ զենք են բարձրացնում ազատամարտիկի վրա. «Հրաչ Մուրադյանի սպանությունը այն տեսակի հարված էր, որը մարտահրավեր էր նետել արժանապատվությանը: Ոչ այնքան կուսակցականության, որքան մարդկային տեսակի կռիվ է այսօր: Եվ ՀՅԴ-ն ներկայանում է հայ մարդկանց, հայրենիքը սիրող մարդկանց ցանկով:
Գյումրեցինե՞րն են ավելի կրիմինալ, թե՞ լոռեցիները
Այս հարցը Aravot.am-ը հղեց երկար տարիներ Գյումրիում բնակվող, սակայն ծնունդով լոռեցի լրագրող Համլետ Մոսինյանին: «Երկու մարզկենտրոններիում էլ ապրել ու աշխատել եմ բավականին երկար ժամանակ, մի քիչ դժվար է համեմատել, այո՛ , Վանաձորում էլ բազմաթիվ աղմակահարույց սպանություններ են եղել . մեծահարուստների սպանություն, փողոցային, թաղային հեղինակությունների սպանություն, բայց այնտեղ ծածուկ է, թույլ չեն տալիս, որ ամբողջ քաղաքը
Fuel Fix. Էդուարդո Էռնեկյանը՝ Արգենտինայի կառավարության թիվ մեկ գործընկեր
Օդանավակայաններով և լրատվամիջոցներով միլիարդատեր դարձած Էռնեկյանների ընտանիքը այժմ նախատեսում է կառավարության թիվ մեկ գործընկերը դառնալ թերթաքարի և գազի գծով։ Գրում է «Ֆյուել ֆիքս» պարբերականը: Էդուրադո Էռնեկյանը, որի հարստությունը գնահատվում է ավելի քան 1.3 միլիարդ դոլար, երկու գործարքի համար Արգենտինայի պետական «YPF SA» ընկերությանը 700 միլիոն դոլար է խոստացել՝ Վակա Մուերտայի հանքերի շահագործումն ընդլայնելու համար: Անցած
Ծառատունկ «Դիլիջան» ազգային պարկում
ՀՀ բնապահպանության նախարարության ուղարկած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր ՀՀ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի բնապահապանության նախարարության, Դիլիջանի միջազգային դպրոցի համատեղ ջանքերով՝ «Պարզ լիճ» տանող ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից 1 հա տարածքում:
« Այստեղ երեխաները ստանում են այլընտրանքային կրթություն».Մարիամ Մարտիրոսյան
Այսօր Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» մենթորության և առաջնորդության (PLAY – Promoting Leadership among Armenian Youth) ծրագրի ավարտական միջոցառումը: Միջոցառումը կազմված էր մի քանի փուլից: Երիտասարդները յուրաքանչյուր փուլում հանդես էին գալիս նորովի, նոր մտքերով և թեմաներով: Վերջիններս խմբեր կազմած, կլոր սեղան քննարկման ընթացքում փորձում էին հնարավորինս լավ ճանաչել միմյանց, հարցեր
Freedom House. Հայաստանը ամենամեծ առաջընթացը գրանցած երկրներից է
Հայաստանի կարգավիճակը այս զեկույցում չի փոխվել, մեր երկիրը, ինչպես վերջին տասնամյակում, այս զեկույցում էլ դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում, թեեւ ընդհուպ մոտեցել է կարգավիճակի փոփոխման սահմանագծին
Երկվորյակները կգրանցվեն Գինեսի ռեկորդների գրքում
Նոր համաշխարհային ռեկորդ. երկվորյակներ Էմին և Քեյթը ծնվել են 87 օրվա տարբերությամբ: Նրանց մոր՝ Մարիա Ջոնս-Էլիոթի, ծննդաբերությունը 4 ամիս շուտ է տեղի ունեցել: Սկզբում ծնվել է Էմին, իսկ նրանից 3 ամիս անց՝ Քեյթը: Էմին 520 գ է ծնվել, և որոշ ժամանակ նրան պահել են հիվանդանոցում: Նրա ծնվելուց հետո արհեստական ցավերի միջոցով բժիշկները փորձել են Քեյթին
Տարեց կոմունիստը կփոխեր իշխանություններին (Տեսանյութ)
«Ուզում եմ աշխարհին խաղաղություն լինի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց կոմունիստների կազմակերպած երթը ուղղորդող պապիկը, մաղթելով, որ մեր երկիրը միշտ ոտքի վրա կանգնած լինի: Հարցին ի՞նչ կփոխեիք մեր երկրում, եթե դուք լինեիք իշխանություն, տարեց կոմունիստն ասաց՝ «իշխանություններից սկսած, փոխելու շատ բան կա»: Երթին մասնակցող փոքրիկներն էլ, պատասխանելով հարցին՝ ինչ տոն է սա ձեզ համար, ասացին.
Լեւոն Արոնյանը դարձավ Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող
Հայաստանի լավագույն շախմատիստը Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում 42-րդ քայլում պարտության մատնեց մրցաշարը գերազանց անցկացրած ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 5,5 միավորով հավասարվեց նախավերջին տուրում առաջատարի դերն ստանձնած Բորիս Գելֆանդին, որն իր հերթին ոչ-ոքի արեց Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարի կանոնակարգով հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում էր սեւերով ավելի շատ պարտիա խաղացած շախմատիստին: Այս ցուցանիշով նրանք հավասար
Հռիփսիմե Հակոբյանի «Խոստովանություն»-ը (Տեսանյութ)
Այս շաբաթը աչքի է ընկնում տեսահոլովակի պրեմիերայով: Հերթը երգչուհի Հռիփսիմե Հակոբյանինն է: Այսօր լույս է տեսել նրա «Խոստովանություն» տեսահոլովակը: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նկարահանման աշխատանքներին: Տեսահոլովակի հիմքում ընկած է իրական պատմություն: «Թող սերը միշտ այքան ուժգին գտնվի, որ ստեղծվեն նման երգեր»,- գրել է երգչուհին: Երաժշտության հեղինակը՝ Հայկոն
Տարոն Մարգարյանի` «տնտեսություն զարգացնող» միլիոների շուրջ. «Հավանականությունն ավելի մեծ է, որ դատախազությունն անգործություն կցուցաբերի»
«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կասկածում է, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցով դատախազություն ներկայացրած ՀԱԿ կուսակցության դիմումի հիման վրա դատախազությունը լուրջ քննություն կանցկացնի: «Այստեղ կան և օրենսդրական պատճառներ՝ չկա այն մեխանիզմը, որը հնարավարություն կտա համապատասխան մարմիններին ճշգրտելու այդ հայտարարագրում ներկայացված տվյալների ծագումը, թե որտեղից է այդքան գույքը կամ եկամուտը: Երկրորդ, պետք է լինի
Ցեղասպանության 98-ամյակին նվիված թատերական ներկայացում Աթենքում
«Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց, երկար ամիսներ սպասվող, Հրանդ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը: Արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված այս բեմականացումը, հույն և հունախոս հայ հասարակությանը ներկայացրեց Հայկական 1915–ը, հանդիսատեսներին գամելով սրահի նստարաններին: «Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վերջին երկու տարիների և 3-րդը`
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց Տեր-Պետրոսյանին
ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձեւակերպումներ ու տեսակետ արտահայտել Տարոն Մարգարյանի մասին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան այսօր ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։ «ՀՀԿ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Իմպերիալ Պալաս» հյուրանոցի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։ Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երևանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երևան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գաղթօջախներից, այլ նաև հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։ «Իմպերիալ Պալաս» հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երևանում զբոսաշրջության զարգացման ներկա
WHBY. «Հայերն ուսումնասիրում են ամերիկյան բանտային համակարգը»
Արդեն երկրորդ տարին է՝ ԱՄՆ ուղղումների վարչությունը պատվիրակություն է ընդունում Հայաստանից՝ ծանոթացնելու իրենց բանտային համակարգին: Գրում է «Դաբլյու Էյչ Բի Ուայ» լրատվականը: Վարչության մամուլի խոսնակ Ջեքի Գաթրին ասել է, որ պատվիրակությունը կայցելի Օշկոշ և Դոջ շրջաններ (նահանգ Վիսկոնսին): Նա ասել է, որ նրանք հատկապես հետաքրքրված են, թե ինչպես է աշխատում պետական Պրոբացիայի համակարգը: Ըստ խոսնակի,
Տիգրան Տեր-Եսայանին դուր է եկել Տարոն Մարգարյանի քարոզչական հնարքը
Որպես Երեւանի բնակիչ եւ ընտրող, հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին դուր է եկել քարոզչական այն հնարքը, որը կիրառել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բոլոր ընտրողներին Տարոն Մարգարյանը նամակներ էր հղել՝ մայիսի 5-ի ընտրություններում հայցելով նրանց ձայնը: Քվե հայցելու այդ ձեւը նա համարում է անմիջական, ի տարբերություն զանազան հանրահավաքներում, երթերում,
Անի Քոչար. «ՀՀԿ-ի վարժեցրած կենդանիները մոռանում են, որ իրենք գործ ունեն իրենց հայրենակիցների հետ»
Նա կիսվեց քարոզարշավից ստացած իր տպավորություններով
Դավիթ Մուրադյան. Երկիրն աշխատանքով է երկիր դառնում
Գրող, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 1-ն առաջին հերթին կապվում է երեխա ժամանակների հիշողությունների հետ՝ նվագախումբ, մանկական երկաթուղի, շքերթ…: Նրա ձեւակերպմամբ, ինչ վերաբերում է մեր ժամանակներին, հարկ է արժեւորել աշխատանքն ու աշխատող մարդուն. «Երկիրն աշխատանքով է դառնում այն, ինչ մարդն ուզում է, որ դառնա… Ուզում եմ հատկապես նրանց շնորհավորել , ում


















































