Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Գալուստ Սահակյանը չի կարողանում ստել՝ առանց հազալու»

Մայիս 01,2013 21:31

Այսօր Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոստովանեց, որ շատ ոգեւորված է վերջին օրերի իրադարձություններով: Ըստ նրա, ամեն ինչ վկայում է այն մասին,  որ կարողանում են շահել երեւանցիների սիրտը, համոզմունքը ՀԱԿ-ի օգտին:

Նրա խոսքերով, այս ընտրարշավը հետաքրքիր զարգացումներ է ունեցել. «Այս ընտրարշավի գլխավոր հարցը վերջապես ձեւակերպվեց, այն բանից հետո, երբ ժողովուրդը հասկացավ, որ ունի  հանցավոր ճանապարհով հարստություն ձեռք բերած քաղաքապետ՝Տարոն Մարգարյան: Մեր պարզ հարցադրմանը, թե այ ախպեր ջան, որ ոչ կողմնակի եկամուտ ունես, ոչ ժառանգություն ես ստացել, ոչ կարգին աշխատավարձ ունես, դու ես գրել քո հայտարարագրում, բայց այսօր քո ձեռքով հայտարարագրել ես տասը միլիոնի հասնող հարստություն… սպասում ենք ՀՀԿ-ից պարզ պատասխան»:

Հետո նա պատմեց, որ երեկ  խղճահարություն է զգացել, երբ դիտել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հարցազրույցը. «Խղճացի Գալուստ Սահակյանին, բացատրեմ՝ ինչու: Մարդը փորձում է բացատրել անբացատրելին: Նա ասում է՝ սեւ փիառ է, եւ Տարոն Մարգարյանից ավելի ազնիվ մարդ չկա: Բայց զարմանալի մի բան է կատարվում, երբ արտասանում է այդ բառերը, ինքը, հասկանալով,  որ ահավոր սուտ է ասում, սկսում է հազալ: Ինչքան սուտ է ասում, այնքան ավելի շատ է հազում, այս մարդը չի կարողանում ստել առանց հազալու, եւ հազը դադարում է այն պահին, երբ դադարում է ստել… այս մարդկանց հետ ի՞նչ խոսենք, բայց մենք երեւանցիներս մի հարցի պետք է պատասխանենք՝ այնքան անթասի՞բ ենք, որ գնալու ենք եւ քաղաքապետ ենք կարգելու մի մարդու, որը թալանե՞ց մեր ժողովրդին: Երեւանցին թասիբ  ունի՞ գնալու, մերժելու եւ ընտրելու անբիծ մարդու՝ իր երիտասարդ թիմով, որ եթե մտնեն քաղաքապետարան, ցույց են տալու մեր ազգին՝  ազնիվ պետական կառավարումն ինչ է նշանակում»:

Նա նաեւ հավելեց, որ այսօր երկու հարյուր էրէբունցի դիմել է  ՀԱԿ անդամագրվելու խնդրանքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Չորս միլիոնով “թալանածը” ավելացավ??)))))
    Իսկ Սահակյանը իրոք սովորելու բան ունի ՀՀՇ-ականներից: Վերջիններս առանց հազալու և նույնիսկ առանց աչքը թարթելու են ստում: Հին դպրոցն ուրիշ է…

    • Համլետ says:

      Իրականում 4 միլիոնից էլ ավել է:Իսկ ընդհանրապես՝ գողությունն ու ավազակությունը թալանածի չափով չի որոշվում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031