Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը` Գյումրու դեղատներում կատարվող ստուգումների մասին

Մայիս 01,2013 22:07

Ինչպես տեղեկացրել ենք՝ Գյումրիում ապրիլի 23-ի կատարված  աղմկոտ սպանությունից հետո  ոստիկանության` Գյումրի գործուղված պարեկապահակային ծառայության  «Հրեշտակներ» խմբի անդամները դեղ գտնելու պատրվակով մտնում ու գաղտնի ստուգումներ էին անցկացնում  դեղատներում: Պատճառը, բնականաբար, այս քաղաքում մեծ տարածում գտած թմրամոլներին հայտնաբերելն  է, ովքեր, դեղատներում վաճառվող սեդալգին դեղամիջոցը խառնելով բենզինի հետ, թմրանյութի նոր ու էժան տեսակ են ստանում:

Որ դեղատներում իրոք ստուգումներ են անցկացվում, մեր այս ենթադրությունը երեկ Գյումրի կատարած այցի ժամանակ հաստատեց  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա այս կապակցությամբ ասաց. «Դեղատները ունեն իրենց առանձնահատկությունները, ցավով ուզում եմ նշել,  որ վարպետների քաղաքում, նման մշակույթ ունեցող քաղաքում հանկարծ մենք խոսում ենք թմրամոլների, բենզինիստների մասին: Սա չգիտեմ ինչու, ցավոք սրտի, մեր բոլորի բացթողությամբ դարձել է ինչ-որ հասարակ երևույթ արդեն` անտարբերության հասնող: Թմրամոլության դեմ պայքարը Գյումրում շատ ավելի արդյունավետ է դառնալու,  դեղատներ մտնեն, հասկանան, տեսնեն, սա է ստուգումների նպատակը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031