Օրվա լրահոսը
Կրակոցներ Վաշինգտոնում՝ Սենատի մոտ
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 22.15-ին, Վաշինգտոնի ժամանակով՝ 14.15-ին, Վաշինգտոնում տեղի է ունեցել պատահար, որի արդյունքում առնվազն մեկ հոգի զոհվել է, մեկը՝ վիրավորվել: ԱՄՆ-ի Կապիտոլիումի մոտ սպանվել է զինված կին: Նա հասել է Կապիտոլիում այն բանից հետո, երբ մեքենայով փորձել էր խոյահարել Սպիտակ տան դարպասները: Ինչպես հաղորդել է CNN-ը, հղում կատարելով դեպքի ականատեսների եւ իրավապահ մարմինների
Նախարարի շնորհակալագրեր՝ մանկավարժներին եւ 10 օդաճնշիչ հրացան՝ մարզական քոլեջին
Ուսուցչի օրվա նախաշեմին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը այցելեց Երեւանի օլիմպիական պետական մարզական քոլեջ: Նա ընթերցեց նախարար Յուրի Վարդանյանի շնորհավորական ուղերձը քոլեջի մանկավարժական կոլեկտիվին եւ նրանցից մի քանիսին պարգեւատրեց նախարարի շնորհակալագրերով: Խաչիկ Ասրյանի հետ մարզական կրթօջախ եկել էին նաեւ «Հայոց Արծիվներ» ՀԿ ներկայացուցիչները: Հայրենասիրական այս կազմակերպությունը 2013 թվականը Հայաստանի, ԼՂՀ անկախության եւ Հայոց
Հայաստանի բոուլինգի թիմերը հաղթեցին
«Փլեյ-Սիթիում» կայացավ բոուլինգի ինտերնետային հարթական միջազգային մրցաշարը Երեւանի «Մեդիա»՝ լրագրողներով համալրված եւ «Արարատ» (նկարում) թիմերի մասնակցությամբ: Մրցակիցները, Վլադիմիր քաղաքի, համապատասխանաբար, «Կենտրոնական բանկ» եւ «Վլադիմիրի առյուծներ» ռուսաստանյան թիմերն էին: Բանկիրները, սակայն, մրցման չէին ներկայացել, ինչի համար «Մեդիային» 14:0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց: Խաղացին միայն «Արարատն» ու «Վլադիմիրի առյուծները», որում հայկական թիմը 10:4 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ:
Նաիրա Զոհրաբյան․ «Անհայտ կորածների խնդրի լուծումը կենսական նշանակություն ունի խաղաղություն հաստատելու համար»
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահ Այսօր մենք քննարկում ենք խիստ զգայուն մի խնդիր, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների։ Մի շարք զինված հակամարտությունների հետևանքով այսօր Եվրոպայում կան շուրջ 20.000 անհայտ կորածներ, եւ այս խնդիրը շարունակում է օրակարգային մնալ ԵԽ անդամ մի շարք երկրներում։
Գեորգի Վանյան. «Սահմանագիծ չկա, սակայն կա սահմանախախտ»
Փելենգովը գտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում
Россия 1. «Մենք ենք մեր սարերը» նվագախումբը ելույթ է ունեցել Նովոսիբիրսկում
«Ղարաբաղ» կամ «Սև այգի»: Չնայած նախկինում եղած պատերազմներին, Ղարաբաղի հայերի նախնիները հարուստ մշակութային ժառանգություն են թողել: Առաջին հերթին՝ երգեր: Ասվում է «Ռոսիա 1» հեռուստաընկերության Նովոսիբիրսկում «Մենք ենք մեր սարերը» նվագախմբի համերգի մասին պատրաստած նյութում: «Այն բառերը, որոնք նախկինում օգտագործվում էին, հիմա կարելի է ասել, որ չենք օգտագործում: Նրանք մոռացվում են և միայն երգերի մեջ են
«Զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»․ քաղաքագետ
Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը, դրա դրդապատճառներին՝ նկատեց, որ՝ «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»: «Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը․․․ Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց, ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է ձեր դիրքորոշումը: Եթե ստորագրվի Մաքսային միությանն
Հավաքույթի ժամանակ Վազգեն Սարգսյանը խմում է Կարեն Դեմիրճյանի կենացը՝ նրան կոչելով թագավոր
«Վազգենին ես էլ միանշանակ չէի ընկալում սկզբից: Բայց երբ ես ուսումնասիրեցի նյութերը, ես հասկացա նաեւ Վազգենին: Վազգենն այս հողի, ջրի, այս ժողովրդի մարդն էր: Պարզապես ժամանակներն այնպիսին էր՝ պատերազմ էր, կրքերի շիկացում: Երեւի մեկը պետք է լիներ, որ իր վրա վերցներ ինչ-որ բաների կատարում, որոնք իրեն փառք չէին բերում: Դա ես համարում եմ ինչ-որ չափով
The Armenian Weekly. Թուրք գրողը հիշեցնում է թուրքահայ դերասանների նկատմամբ ռասիստական վերաբերմունքը
Թուրք գրող Դիլարա Բալանչին իր գրքում ներկայացնելով, թե ինչպես էին Թուրքիայում վերաբերվում 1980-ականներին ոչ մահմեդական կինոգործիչներին` հայ դերասանի հետ կապված մի միջադեպ է պատմում: Գրում է «Արմենիա Ուիքլի» թերթը: 1979թ. արդեն տարեց դերասան Նուբար Թերզյանը մի քանի թերթերում հրապարակել էր թուրք դերասան Այհան Իշիկի մահվան հետ կապված իր ցավակական ուղերձը հետևյալ տողերով. «Այհան, որդիս, աշխարհն
Շարմազանով. «Ցավում եմ, որ Զարուհին իր հնարավորությունն այդքան վատ օգտագործեց»
«Անհեթեթ եմ որակում նման գնահատականները, որովհետեւ այն փաստը, որ ընդդիմադիր պատգամավորուհին ելույթի հնարավորություն ունի նստաշրջանին եւ նա եղել է պատվիրակության ոչ հիմնական անդամը, խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը չի ուզուրպացնում ԵԽԽՎ ամբիոնը: Ավելին՝ քաղաքական մեծամասնությունն այնքան լայնախոհ է, որ հնարավորություն է տալիս քաղաքական փոքրամասնության՝ թեկուզ չափի զգացումը չգիտակցող գործիչներին արտահայտվելու: Ցավում եմ, որ
ՌԴ մշակույթի նախարար. «Մենք չենք խառնվում մարդկանց անձնական կյանքին, ի տարբերություն որոշ արևմտյան պետական գործիչների»
«Ես արդեն դարձել եմ ողջ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) միության թշնամի այն բանից հետո, որ մենք պետօգնություն ենք ցուցաբերել Չայկովսկու մասին ֆիլմին: Ֆիլմի բավականին հայտնի և տաղանդավոր սցենարիստ Յուրի Արաբովը հարցազրույցներից մեկում նշել է, որ իրականում ոչ մեկ չի ապացուցել, որ Չայկովսկին այլընտրանքային սեռական կողնորոշում է ունեցել»,- սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած «Մշակույթը որպես 21-րդ
ՀՀԿ կառույցի ղեկավարը` կուսությունից զրկվելու կոչ անող իր սանի մասին
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին հարցրեց, թե ո՞րն է Գյումրու Բալատոն վարժարանն ավարտած Անի Զախարյանի` կուսությունից զրկվելու, արտամուսնական կապերից երեխաներ ունենալու կոչերի իմաստը: Արդյոք նոր քաղաքական կուսակցության`«Նոր քաղաքական մշակույթ»-ի ղեկավարը նմանատիպ հայտարարություններով ուզում է միանգամից ճանաչո՞ւմ ձեռք բերել, տեղ զբաղեցնել քաղաքականության մեջ: «Հաջորդ քայլից կերևա,
Շարմազանով. «ՀՀ-ԵՄ համագործակցության հարցում երկխոսությանը ոչ թե վերջակետ, այլ ստորակետ է դրվել»
ՀՀԿ գործադիր նիստում այսօր քննարկվել են ներկուսակցական հարցեր եւ անդրադարձել են Ֆրանսիա կատարած ՀՀ նախագահի այցին, ելույթին: Նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ զինդատախազի նշանակման հարց չեն քննարկել. «ՀՀԿ-ն այն մարմինը չէ, որտեղ պետք է քննարկվեն ուժային կառույցների ղեկավարների նշանակման կամ փոփոխության հարցերը: Որեւէ կադրային հարց ՀՀԿ նիստում չի եղել»,- ասաց
«Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրություն` Փարիզում
Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Փարիզի «Club de l՝étoile» հեղինակավոր ակումբում տեղի ունեցավ «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը: Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են վերականգնել իրենց երկիրը` ապահովելով
Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին Ռիմային
Հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ
Կասպարովը հաղթեց Ռուսաստանին ՄԻԵԴ-ում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է 10 հազար եվրո վճարել ընդդիմադիր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին՝ 2007թ. «Այլախոհների քայլքին» նրան ձերբակալելը անօրինական համարելով: Հայտնում է «Բի Բի Սի»-ն: Ըստ ՄԻԵԴ-ի որոշման, ռուս իշխանությունները խախտել են խաղաղ ցույցերին մասնակցելու և խոսքի ազատության Կասպարովի իրավունքը: Դատարանը ընդունել է, որ ռուս ոստիկանության գործողությունները անհամաչափ են
Վարչապետին են ներկայացվել «Ռոստելեկոմ»-ի կողմից ՀՀ-ում նախատեսվող ներդրումային ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմ»-ի կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը: Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ»-ի ներդրումային ծրագրերը: Ռուսական ընկերությունը նախատեսում է մինչ 2017
Բերման ենթարկված վկան պահանջում էր տալ այնպիսի հարցեր, որ հետո դեղեր չխմի
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Բաղդասարյանը Հովհաննես Հովհաննեսյանի եւ Գագիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով նախորդ դատական նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել տուժող Արտյոմ Հակոբյանի մորը` վկա Ժենյա Հակոբյանին: Մեկ անգամ նրան բերման ենթարկելու մասին որոշումը ձախողվել էր, քանի ոստիկանությունը իբր չէր գտել վկային: Մեր լրատվամիջոցը չգտնված վկայի լուսանկարը տեղադրել էր բերման
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն
Նոր ծրագիր Orange Դելֆինի, Թիթեռի և Պանտերայի հավատարիմ բաժանորդների համար
Orange-ն այսօր հայտարարեց իր հավատարիմ բաժանորդների համար նախատեսված նոր անակնկալների մասին: Այն բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12 կամ 24 ամսվա պարտավորությունը, ամեն ամիս Orange Merci հավատարմության միավորների տեսքով կստանան իրենց ամսավճարի 10%-ը: Այս միավորները կարող են օգտագործվել ցանցից դուրս րոպեներ, SMS-ներ և մեգաբայթեր ձեռք բերելու համար: Առաջին միավորները բաժանորդներին կտրամադրվեն արդեն նոյեմբերի սկզբին, իսկ
Խնդրել են Ալմաթիում ներկայացնել Համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման փորձը
Հոկտեմբերի 9-ից 10-ը Ալմաթիում (Ղազախստան) կայանալու է ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների տարածաշրջանային հերթական համաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀԱՕԿ-ի սպորտ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը եւ ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը: Համաժողովում Հայաստանի պատվիրակները մասնակից մի քանի երկրների խնդրանքով, որոնք նույնպես սփյուռք ունեն, Ալմաթիում ներկայացնելու են նաեւ Համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման եւ
«Զարուհի Փոստանջյանը մեր ժամանակների Վասակն է». Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի առաջնորդ
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի առաջնորդ Սահակ Մինասյանը, գնահատելով երեկ ԵԽԽՎ նիստի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ՀՀ նախագահին ուղղված կազինոյում խաղալու ու 70 միլոն եվրո տանուլ տալու մասին հարցադրումը՝ ասաց. «Նախ ասեմ, որ օրվա սկզբից խուսափել եմ բոլոր լրագրողների նմանատիպ հարցադրումներին պատասխանել, խուսափել եմ սոսկ այն պատճառով, որ ես դա որպես
Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին հեռացնելու իրավունք ունե՞ր
Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կազինոյում գումար տանուլ տալու մասին հարց հնչեցնելուց հետո այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ փոփոխություն է կատարելու ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում` մտադրություն հայտնելով ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հանելու մասին: Մինչդեռ Վեհաժողովի Կանոնակարգում` Rule 66-ում, որտեղ ամրագրված են ԵԽԽՎ պատվիրակների անձեռնմխելիությանը վերաբերող դրույթներ, պատվիրակների դեմ հետապնդումների մասին
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարությունների միջեւ
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ ում Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարներիմակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից` ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան: Հայ եւ ֆինն դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-ֆիննական քաղաքական
Ջերմուկում մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը
Ջերմուկում այսօր մեկնարկեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որն աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 5-ը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ
Հայաստանը կփակի իր սահմանները գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների դեմ
Ըստ այսօր ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացված «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի՝ «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունից ազատ կամ կենսանվտանգ տարածք: Օրենքով նախատեսվում է, որ ԳՁՕ-ները կարող են Հայաստանում գործածվել «միայն մեկուսացված համակարգերում՝ հետազոտությունների համար»: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց օրենքի նախագիծը եւ դրան առնչվող օրենսդրական
Կրթաթոշակներ սիրիահայ ուսանողներին
Սիրիայում ծավալված իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը համատեղ հայտարարում են Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեկնարկը: Համաձայն այդ ծրագրի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Կյուլպենկյան
Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները դիվանագետների հետ
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք: Ֆին դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային դիտանկյուններին, ինչպես նաեւ տարածաշրջանային


















































