Օրվա լրահոսը

Մարիա Շարապովան դժգոհ է իր ոտքերից

Օրերս Ռուսաստանի ամենագեղեցիկ մարզուհիներից մեկը՝ աշխարհի 2-րդ ռակետ Մարիա Շարապովան, նշեց ծննդյան 26-րդ տարեդարձը: Նրա մարզական կարիերան օրվա մեջ 24 ժամ լուսաբանում են աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցները: Սակայն դրանցից ոչ մեկը երբեք չի գրել, թե ամենից շատ ինչի՞ց է նեղվում Մարիան: Պարզվում է, որ նրա ոտքերի չափսն այնքան էլ «կանացի» չէ: Նա հագնում է 43 համարի

76-ամյա տղամարդու կողմից բռնաբարված կինն աղջիկ է ունեցել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող 76-ամյա Բորիս Միխայլովի գործը: Նախաքննական մարմնի կողմից Բ. Միխայլովին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք, որ վերջինս 2009թ. հոկտեմբեր ամսին Ալավերդի քաղաքի իր բնակարանում իր հարևանուհու նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում 2010թ. հունիսի 23-ին կինն աղջիկ է ունեցել:

Բողոքի ցույց դատախազության առջեւ

Այս պահին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ «Ժառանգության» համակիրները բողոքի ակցիա են սկսել՝ «Ո՛չ Սերժի ախրաննիկ երազող ոստիկանին», «Վե՛րջ ֆաշիստական ոստիկանությանը» պաստառներով: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում բռնություններ կիրառած ոստիկաններին: Այդ օրը բռնության ենթարկված «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել հարցաքննության: Այս պահին նա դատախազությունում է իր

Բիշարյանը որակում է լկտիություն

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զարմացել էր ԲՀԿ-ի ԿԸՀ ներկայացրած դիմումը։ ԲՀԿ-ն ՕԵԿ-ին մեղադրել էր իր պաստառների վրա նորերը փակցնելու մեջ։ «Գուցե ինչ որ մեկը իր կազմակերպչական աշխատանքը փոքր- ինչ թերացել է։ Ադպիսի միտում, որ ՕԵԿ-ը ուրիշի քարոզչական նյութի վրա քարոզչական նյութ է կպցրել, դա ես կարծում եմ, որ իրականությանը չի համապատասխանում եւ այդ թերությունը

Ամերիկյան օգնության կրճատումը «ընտրությունների հետ կապ չունի»

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը վստահ է, որ 2014 թվականին Հայաստանի տրամադրվող ամերիկյան օգնությունը ռեկորդային չափով կրճատելու` Սպիտակ տան որոշումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: «Այս գումարը ոչ մի կապ չունի ընտրությունների կամ այլ քաղաքական հաշիվների հետ, որովհետեւ միայն Հայաստանի հարցը չէ, այլ աշխարհի բոլոր երկրների համար է կրճատում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք

ՀՀԿ-ն դադարեցնում է քարոզարշավը ապրիլի 24-ին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ  հեռուստատեսության  և հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության եթերաժամերին Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քարոզչական հոլովակներ չեն հեռարձակվի և քարոզչական հանդիպումներ չեն իրականացվի:   Երևանի ավագանու ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարություն

«Շախտյորը» կրկին հետաձգեց չեմպիոնությունը, իսկ Մխիթարյանը՝ ռեկորդի սահմանումը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» երեկ արտագնա խաղում Դնեպրոպետրովսկի «Դնեպր Արենա» ստադիոնում ոչ-ոքի՝ 1:1, խաղաց տեղի «Դնեպրի» հետ: Այդ խաղում Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը գոլ չխփեց, թեեւ հանդիպման վերջին վայրկյաններին նրա հարվածից հետո «Դնեպրի» դարպասապահ Յան Լուշտավկան հրաշքով իր թիմին փրկեց պարտությունից: «Շախտյորը» կրկին հետաձգեց իր

Գյումրիում բացվում է հոլանդական կարի արտադրամաս

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը, Գյումրու քաղաքապետի երկարատև բանակցությունների արդյունքում հոլանդացիները որոշել են ներդրումներ կատարել հանրապետության երկրորդ քաղաքում: Ա.Էն.Էս «Ֆեշիոն գրուպ» հոլանդական կազմակերպությունը արդեն իսկ հիմնել է կարի արտադրամաս՝ փնտրելով համապատասխան կադրեր: Զոհրապ Եգանյանի տեղեկացմամբ, ընկերությունը պատրաստ է անգամ համապատասխան ուսուցում կազմակերպել ոչ մասնագետների համար: Նշենք, որ ընկերությունը այս պահին աշխատանքի է

«Արսենալի» ռուսաստանցի բաժնետերը ամենահարուստ մարդն է Անգլիայում

«The Sundey Times» հրատարակությունը Լոնդոնի «Արսենալի» երկրորդ խոշոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովին անվանել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդ: Վերջին ութ տարում այդ տիտղոսն անփոփոխ կրում էր «Քուինզ Պարկ Ռենջերսի» բաժնետեր Լակշմի Միտալը: Սակայն նա 10 միլիարդ ֆունտ ստերլինգով նահանջել է 4-րդ տեղ: «Արսենալի» 30% բաժնետոմսերի սեփականատեր Ուսմանովի կարողությունը գնահատվում է 13,3 միլիարդ ֆունտ ստերլինգ: Նրա բիզնեսը

«Պատկերացրեք մի Երեւան, ուր կռացած չեք երթեւեկում Տարոն Մարգարյանի, Գալուստ Սահակյանի երթուղայիններում» (Տեսանյութ)

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամներն Աջափնյակ համայնքում են «Բարեւ Երեւան» դաշինքում ընդգրկված «Շրջադարձ» կուսակցության նախագահ Սիմոն Ղոնաղչյանն այսօր Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը խոսեց 2 պրոբլեմի մասին, որոնք իր գնահատմամբ՝ մտահոգում են մարդկանց. «Մարդիկ խոսում են, որ ամեն ինչ արդեն որոշված է, ընտրողն ընտրված է, եւ ձայն տալն էական չէ: Երկրորդը՝ ասում են, որ չենք կարող

Բախշյանը՝ ՀԱԿ-ին. «Ինչպես ասում են՝ օյին չի, դու քվե ես ստացել, չես աշխատել ու ասում ես ինձ չմեղադրեք» (Տեսանյութ)

Նա քննադատում է ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին եւ զգուշացնում մարդկանց, որ դիմակ հագած ընդդիմադիրները ձայները ծախելու են ՀՀԿ-ին «Ուզում եմ մի քաղաքական խնդրի մասին խոսել: Իրենց ընդդիմություն հռչակող ԲՀԿ եւ ոչ միայն ԲՀԿ՝ «Օրինաց երկիր», իրենց ընդդիմություն հռչակող կուասակցությունների գործունեության մասին է: Երեւի կարիք չկա, որ ես դա ասեմ, բայց մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել,

«Տանիքներն ու վերելակները կնորոգենք». Ստյոպա Սաֆարյանի խոստումները (Տեսանյութ)

Նա Աջափնյակում խոստացավ որակյալ գազամատակարարում, 24-ժամյա ջրամատակարարում  «Բարեւ Երեւան դաշինքը խոստանում է 4 տարիների ընթացքում 1 շնչի հաշվով ստեղծել 20 քմ կանաչ տարածք, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունը այն դարձրել է 6 քմ՝ մեկ շնչի հաշվով: «Բարեւ Երեւանը» խոստանում է Երեւանի ուղեւորափոխադրումների 80 տոկոսը դարձնել հարմարավետ ժամանակակից ավտոբուսներով: Այս չինականները չէ, ժողովուրդ ջան, սրանց մի

Արմեն Մարտիրոսյանի քարոզարշավը՝ իր հարեւանների հետ (Տեսանյութ)

Եթե նախկինում մենք ինչ-ինչ պատճառներով չկարողացանք վերահսկել հանրապետության բոլոր տարածքներում տեղի ունեցող քվեարկությունները, չնայած այսօր մեզ դրանում մեղադրողներն իրենք այդ հանձնաժողովներում անդամներ ունեին եւ որոշ բացառություններով՝ մնացած բոլոր տեղերում նույն կերպ վարվեցին, ինչ ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ կեղծիքներ, լցոնումներ, ձայնագողություն իրականացնելով:

Ստադիոնում նշել են Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրը

Բուլղարիայի բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Լեւսկի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Լովեչի «Լիտեքսի» հետ արտագնա հանդիպման ժամանակ տրիբունաներում Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվա շնորհավորանքով եւ ֆաշխստական սիմվոլիկայով պաստառ են պարսել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ: Հանդիպումից հետո հյուրերի երկրպագուները ծեծկռտուք են սարքել ոստիկանության հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լեւոն Արոնյանը Փարիզում մեկնարկեց պարտությունով

Վայրկյաններ առաջ Փարիզի Լուվր թանգարանում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Դին Լիժենին: Սվիդլեր-Գելֆանդ եւ Մաքսիմ Վաշյե Լագրավ-Լորան Ֆրեսինե պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Վիշվանաթան Անանդ-Մայքլ Ադամս եւ Վլադիմիր Կրամնիկ-Նիկիտա Վիտյուգին պարտիաները դեռ շարունակվում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Հայերը և թուրքերը»՝ անգլերենով

Ապրիլ 24-ի նախօրեին «Լուսակն» հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի անգլերեն հատորը: Գրքի խմբագիրը Նարեկ Սեֆերյանն է, թարգմանիչները՝ Հեղինար Մելքոմյանն ու Հրանտ Կատարիկյանը: Մեկ տարի գիրքը լույս էր տեսել արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ Բեյրութում, ապա Երևանում՝ արևելահայերենով: «Հայերը և թուրքերը» անգլերեն հատորի առաջաբանում գրքի մասին կարծիքներ են ներկայացրել Հայաստանի

Փաստեր գրքերի մասին

Աշխարհի ամենամեծ գիրքը բաղկացած է 420 էջից և կշռում է 1500 կգ: Գրքի երկարությունը 5 մետր է, իսկ լայնությունը` 4 մետր: «Սա Մուհամեդն է» անվանումով գիրքը հրատարակվել է Դուբայում և արժե 2.7 միլիոն ԱՄՆ դոլար: Գիրքը գրանցաված է նաև Գինեսի ռեկորդների գրքում: Ամենահամառոտ գիրքն ունի ընդամենը 2 էջ, և բովանդակությունն արտահայտվում է երկու բառով`«Պատերա՞զմ: Ոչ»

Լրագրողը պատրաստվում է 17,5 միլիոն եվրոյով ֆուտբոլային ակումբ գնել

Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, լրագրող Միխայիլ Մետրեվելին մոտ ժամանակներս կարող է դառնալ Բելգիայի առաջնության մասնակից Անտվերպենի «Բեերսհոթ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Բելգիական մամուլի տեղեկություններով, ակումբի լիակատար սեփականատեր դառնալու համար Մետրեվելին պետք է վճարի 17,5 միլիոն Եվրո: Հենց այդքան է սնանկացման եզրին հայտնված «Բեերսհոթ» ակումբի ուսերին կուտակված պարտքը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Կիեւի «Դինամոյին» արգելվել է շփվել «Շախտյորի» սեփականատիրոջ հեռուստաալիքի հետ

Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հայտարարել է, թե բարձրագույն ղեկավարությունը ֆուտբոլիստներին եւ մարզիչներին արգելել է շփվել «Ֆուտբոլ» հեռուստաալիքի հետ, որն, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, պատկանում է Դոնեցկի «Շախտյորի» սեփականատեր, հայտնի միլիարդատեր Ռինատ Ախմետովին: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է վերոնշյալ հեռուստաալիքի թղթակիցը: Ընդորում, ինչպես նշում է «Динамо Киев от Шурика»-ն, Բլոխինի խոսքերը միայն մեջբերվել են,

Facebook-ի նորությունները՝ շաբաթվա կտրվածքով

Ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, պատրաստվում է գործարկել ծառայություն, որը ընկերություններին թույլ կտա սոցիալական ցանցում տեղադրել իրենց գովազդային տեսանյութերը: Շշուկների համաձայն՝ նման գովազդը կարժենա 1 միլիոն դոլար, այս մասին հաղորդել է Vestifinance-ը: Դեռ հայտնի չէ, թե ինչ տեսք կունենան տեսանյութերը: Շուկայական աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ յուրաքանչյուր տեսանյութի երկարությունը չի գերազանցի 15 վայրկյանը: Հաշվարկվել է նաև Facebook-ի

«Ես սիրելու եմ մեկ անգամ ու մեկին». Սիլվա Հակոբյան

«Առավոտ երիտասարդականի» զրուցակիցը հայկական էստրադայի ամենանուրբ, կանացի, քաղցր ու հաճելի ձայնային տվյալներով երգչուհիներից մեկն է՝ Սիլվա Հակոբյանը, ով վերջերս է վերադարձել Եվրոպա կատարած իր մենահամերգներից: Բազմաթիվ տղամարդկանց սիրտը գերող, երկրպագուների մեծ բանակ ունեցող երիտասարդ երգչուհու  հետ մենք զրուցեցինք սիրո, երջանկության. տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին: Սիլվա, տղամարդկանց ո՞ր քայլն եք ամենից շատ գնահատում: -Նվիրվածությունն ու

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվելու է Իտալիա

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերան կշարունակի Իտալիայում: «Sport.obozrevatel»-ը գրում է, որ մնում է այսպիսի եզրակացություն անել 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարիո Ռայոլի արած հայտարարությունից հետո: Ռայոլն աշխատում է նաեւ այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Զլատան Իբրաիմովիչը եւ Մարիո Բալոտելին: «Ես արդեն գրանել եմ «Շախտյորի» հայ լեգեոներական Հենրիխ Մխիթարյանի

Արմեն Երիցյան. «Պետք է կտրել պաշտոնյաների երես առած բալիկների ականջները»

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը մարզերից տեղեկություններ է ստացել, որ շահարկում են քարոզարշավի ընթացքում երեւանցիների վերաբերյալ իր ասածները: «Ասում են՝ Երիցյանն ասում է հա երեւանցի: Հերիք է դուք ասեք քյավառցի, ապարանցի: Ես էլ թողեք ասեմ՝ երեւանցի: Վերջիվերջո երեւանցի ենք չէ՞: Մենք հարգում ենք բոլորին, չկա մարդ, որ արմատներ չունենա գյուղում, չկա մարդ,

Շարունակվում է Գյումրու անապահով ընտանիքներին օգնությունը լոսանջելեսյան հեռուստամարաթոնի միջոցներով (Տեսանյութ)

Ներկայացվող տեսանյութը Գյումրու երկու անապահով ընտանիքների մասին է: Առաջին մասում ներկայացնում ենք կույր միայնակ տարեց կնոջը՝ Վարդ Սաֆարյանին: Նրան տնակը քանդվելուց հետո ժամանակավորապես հատկացրել են Գյումրու Բուլվարային թաղամասում երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկի կիսաքանդ բնակարանը:Առանց վերելակի բազմահարկում բնակություն հաստատած կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ

Բժիշկը չի ճանաչել նախարար Արմեն Երիցյանին ու հետը վատ է խոսել

Այսօր ՕԵԿ ավագանու թեկնածուների նախընտրական հանդիպումը Կենտրոն համայնքում էր: Պարոն Երիցյանը հանդիպման ժամանակ պատմեց, որ ամեն օր բացահայտումներ է անում.«Որպես նախարար տեսնում եմ, որ մեր երկրում շատ անելիքներ կան, բայց որպես ավագանու թեկնածու, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ բացահայտումներ եմ անում, որ եղել են հարցեր, որոնց մասին տեղյակ չեմ եղել: Չլուծված խնդիրները ոչ թե շատ են,

Ավտովթար-վրաերթ Երևանում. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 20-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Երևանի Նանսենի փողոցի 10 շենքի դիմաց բախվել են Արաբկիր 47 շենքի բնակիչ 16-ամյա Արմեն Մայիլյանի վարած Volkswagen Bora մակնիշի 91

Ջրանցքը նետված 15-ամյա աղջիկը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կոմայի մեջ է հայտնվել

Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքը նետված 15-ամյա Գ. Ա.-ի առողջական վիճակն այժմ լավ է, նա դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը` Արաքսյան: Նա պատմեց, որ մի քանի օր առաջ աղջկան դուրս էին գրել հիվանդանոցից, թեեւ վերջինս դեռ ջերմություն ուներ: Հիվանդանոցից դուրս գրելուց հետո աղջիկը կոմայի

Ամպամած, անբարենպաստ և ցուրտ եղանակ

Եղանակը Հայաստանում Ապրիլի 21-ին հանրապետության տարածքում սպասվում է մեծ մասամբ ամպամած, անբարենպաստ և ցուրտ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ, շրջանների մեծ մասում` ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, բարձրադիր գոտիներում` ձնաբուք և ցածր տեսանելիություն, հատկապես գիշերն ու առավոտյան ժամերին հավանական են առատ տեղումներ, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ, կա կարկուտի մեծ

Գայլերը հոշոտել են 17 ոչխար

Ապրիլի 21-ին, ժամը 10.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.10-ի սահմաններում Լոռու մարզի Դեբետ գյուղի բնակիչ Ա.Միկոյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 17 ոչխար: ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930