Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանի քարոզարշավը՝ իր հարեւանների հետ (Տեսանյութ)

Ապրիլ 21,2013 22:06

103 102 101

Այսօր «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները Աջափնյակ համայնքում էին: Նրանք քայլերթով 15-րդ թաղամասից հասան մինչեւ 16-րդ թաղամաս՝ Արմեն Մարտիրոսյանի բնակավայրը, որտեղ էլ հանդիպում ունեցան բնակիչների հետ:

Հավաքվածների մեծ մասը Արմեն Մարտիրոսյանի հարեւաններն էին:

Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում ասաց, որ այս տարիներին «Ժառանգություն» կուսակցության անդամներին մեծ առաջարկներ են եղել, բայց իրենք գայթակղությունների չեն տրվել: Նույն հետագիծն ունեն նաեւ դաշինքի անդամ մյուս կուսակցությունները, որոնք, ըստ պարոն Մարտիրոսյանի, պաշտպանել են քաղաքացու իրավունքները. «Հիմա մենք այն դե ֆակտո հաղթանակը, որն ունեցանք փետրվարի 18-ին, պետք է ամրագրենք դե յուրե: Այս անգամ մենք բոլոր հնարավորություններն ունենք: Եթե նախկինում մենք ինչ-ինչ պատճառներով չկարողացանք վերահսկել հանրապետության բոլոր տարածքներում տեղի ունեցող քվեարկությունները, չնայած այսօր մեզ դրանում մեղադրողներն իրենք այդ հանձնաժողովներում անդամներ ունեին եւ որոշ բացառություններով՝ մնացած բոլոր տեղերում նույն կերպ վարվեցին, ինչ ՀՀԿ-ի ներկայացուցիչները՝ կեղծիքներ, լցոնումներ, ձայնագողություն իրականացնելով, միեւնույն է, այդ արժանի քննադատությունն ընդունելով՝ այս անգամ մենք ռեսուրսների կենտրոնացում ենք իրականացնում: Դուք վստահորեն կարող եք գնալ եւ քվեարկել «Բարեւ Երեւան» դաշինքին, որովհետեւ միայն «Բարեւ Երեւան» դաշինքն է, որ հնարավորություն  է տալու կառավարման  ներկա համակարգը փոփոխել»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց իր հարեւաններին, որ ուսուցիչները չպետք է կուսակցական պարտադրված խաղի մեջ մտնեն, չպետք է կարմրելով ծնողների դեմքին նայելով խնդրեն, որ մի տասը ծնող գան ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումների, ստիպված չպետք է լինեն խնդրեն ծնողներին, որ ձայներ տան իշխող կուսակցության օգտին:

Նա նաեւ ասաց, որ իրենց ցուցակում չկան օլիգարխներ, չկան 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների բարեկամներ, ինչպես մնացած ցուցակներում է, չկան մականունավորների երեխաներ, չկան քաղաքական գործիչներ, ովքեր խլել են ժողովրդի իրավունքները՝ ընտրություները կեղծելով. «Մեր ցուցակը քաղաքացիների ցուցակ է: Իրենց շահը եւ ձեր շահը նույնն է: Եվ հենց դա է մեզ թույլ տալու այդ բարեփոխումներն իրականացնել: Որեւէ անձ, ով էլ լինի այլ թիմերից չի կարողանալու բարեփոխումներ իրականացնել Երեւանում, որովհետեւ իրենց թիմը, իրենց կուսակցությունը անցյալի բեռ ունի, կոռուպցիա ունի իր մեջ, ատկատներ ունի, յուրացումներ ունի, խոշոր օլիգարխիկ ներկայացուցիչներ ունի, նախկին նախագահների հարազատներ ունի: Այդ ամեն մի բացասականը կա, չեն կարող իրենք այդ բարեփոխումնհերն  իրականացնել»:

Անդրադառնալով այն քննադատություններին, որ ինքն աշխատանքի փորձ չունի կառավարման համակարգում՝ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ ինքը, լինելով «Ժառանգության» ղեկավար կազմում, չունենալով ֆինանսական հոսքեր, այդքան մեծ  աշխատանք է իրականացրել, ուրեմն պատկերացրեք ինչ կանի քաղաքապետարանի հսկայական ֆինանսներն ունենալով:

Նա աջափնյակցիներին վստահեցրեց, որ առաջիկա 5 տարիներին քաղաքապետ դառնալուց հետո չի պատրաստվում իր բնակավայրը փոխել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930