Օրվա լրահոսը

Իգիթյանը՝ Զուրաբյանին. «Չկա որեւէ մեկը, որ մեզ թելադրում է, թե մենք ինչ ասենք, ինչպես ասենք կամ որ թերթին ասենք»

«Լեւոն Զուրաբյանը նախ չգիտի ՀՀՇ-ն ինչ է: Ոչ թե նրա համար, որ նա այդ ժամանակ փոքր էր եւ ՀՀՇ-ի անդամ երբեք չի եղել, այլ ինքը ուղղակի չգիտի ՀՀՇ-ն ինչ է: Ես փորձեմ բացատրել»,- Aravot.am -ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն պնդմանը, որ ՀՀՇ-ն այլ

«Մալաթիա» բժշկական կենտրոնը երշիկի արտադրամաս չդարձավ․ (Ֆոտոշարք, տեսանյութ)

«Մալաթիա» բժշկական կենտրոնը մենք ձեռք բերեցինք 2011-ի վերջերում, բավականին անմխիթար վիճակում: Որպեսզի պատկերացնենք՝ մենք գնել ենք մոտ 15 հազար քառակուսի մետր շենքային տարածք. չկար ոչ մի բուժսարքավորում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ ընկերությունը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր սամվել Ալեքսանյանն է, ձեռք բերեց բժշկական

Ադրբեջանցի ժողովուրդը հաշվի կառնի՞ Սերժ Սարգսյանի կարծիքը

Սեպտեմբերի 14-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հանդիպումից հետո   Ադրբեջանի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարց տվեցինք Ադրբեջանում  հոկտեմբերին կայանալիք  նախագահական ընտրությունների արդյունքի վերաբերյալ: Ալիզադեն հումորով պատասխանեց. «Դուք մի անհանգստացեք, Ադրբեջանի ժողովուրդը հաշվի կառնի Սերժ Սարգսյանի այն ցանկությունը, որ Իլհամ Ալիեւը նախագահ մնա»:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Газета Кемерова. Բռնցքամարտիկ Ալոյանը շրջվել է իր «օլիմպիական» մեքենայով

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը վթարի է ենթարկվել իր Audi A6 մակնիշի ավտոմեքենայով, որը նվեր էր ստացել Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելու համար: Հայտնում է «Գազետա Կեմերովա» պարբերականը: Նովոսիբիրսկում նա բախվել է Honda CRV մակնիշի մեքենային, ինչից հետո նրա մեքենա գլխիվայր է շրջվել: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Զաելցովսկի շրջանում: Բախումից հետո Ալոյանի մեքենան հարվածել

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով՝ Սյունիքում անցկացվելիք ընտրությունը վերածվել է ներկայացման

Կապանի նախկին փոխքաղաքապետ, ՀՅԴ անդամ Գագիկ Ղահրամանյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունը վերածվել է ներկայացման՝ ինչպես եւ կանխատեսվում էր: «Ինչպես որ սպասվում էր՝ այս ընտրություններն իրականում վերածվել են ներկայացման, խաղի, ինձ համար անսպասելի ոչինչ չկա: Նախապես կանխատեսվում էր, հենց այս տեմպով էլ պետք է գնար ամեն ինչ, որովհետեւ վաղուց ժողովուրդը

Ոստիկանության օպերատիվության մասին. «Տաս օր անց նոր մատնահետք են վերցրել»

Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բացահայտվում են քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունները:  Մասնավորապես, գրված էր. «Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անգործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը: Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպերից անմիջապես հետո

Տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթի շնորհանդեսը

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են արցախյան կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական այլ գործիչներ, լրագրողներ: Ամսաթերթը լույս է տեսնում հազար օրինակով և տարածվում անվճար: Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն իր խոսքում նշեց, որ թեև «Ազգային վերածնունդն» իր գաղափարները տարածում է ուղղակի հանդիպումների, կուսակցության կայքի և սոցիալական ցանցերի միջոցով, այնուամենայնիվ, բնակչության բոլոր շերտերին

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Քուվեյթում

Ս.թ. սեպտեմբերի 22-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ»  սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին: Հրավիրյալների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների եւ գործարար շրջանակների, կառավարող «Ալ-Սաբահ» ընտանիքի ներկայացուցիչներ եւ անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ քուվեյթահայ համայնքի  ներկայացուցիչներ: Ընդունելության

Gulf Today. Միացյալ Արաբական Էմիրություններում հայ կին է խեղդվել

ՄԱԷ-ի Շարժայի էմիրության Ալ Խան ծովափի մոտ 75-ամյա հայ կին է խեղդվել: Հայտնում է «Գալֆ Թըդեյ»-ը: Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի մասին նրանք տեղեկացել են առավոտյան ժամը 11-ի կողմերը: Ոստիկանության ծովային փրկարարները և ծովափնյա պահակախումբը շտապել են դեպքի վայր ու գտել ջրի վրա լողացող կնոջ մարմինը: Հետագա հետաքննության նպատակով կնոջ դիակը տեղափոխվել է դատաբժշկական լաբորատորիա:

Միջոցառում ԵՊԼՀ-ում` նվիրված Անկախության 22-ամյակին

ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում անցկացվեց տոնական միջոցառում, որի ընթացքում ԵՊԼՀ ուսանողները ներկայացրին երաժշտական և պարային կատարումներ: Տոնական միջոցառմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 80 կուրսանտներ, ովքեր մեծ ուրախությամբ ոգեւորում էին կատարողներին: ԵՊԼՀ-ի մշակութային միջոցառումների համակարգող Անուշ Տեր-Ղուկասյանի փոխանցմամբ` միջոցառում ամեն տարի իրականացվում է,

Սամվել Բալասանյանը «խամ-խամ» ընկե՞լ է ծուղակը․ (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեցին 17 հիմնական և երկու լրացուցիչ հարցեր: Գյումրու քաղաքապետը այս նիստի ժամանակ դժգոհեց, որ ինքը խամ-խամ, առանց տեղյակ լինելու նախորդ իշխանություններից ընդունել է հիմնական միջոցների հաշվեկշիռը, որում առկա շատ հողատարածքներ, կառույցներ կան ու չկան. փաստաթղթով կան, բայց իրականում գոյություն չունեն: Օրինակ`այդպիսին են քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 600-ից

Reuters. Սիրիայի բռնությունները կարող են տարածվել նախկին խորհրդային երկրներում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին խորհրդային երկրներին այսօր զգուշացրել է, որ Սիրիայի մահմեդական ապստամբները կարող են հասնել իրենց երկրներ, որտեղ առկա է իսլամական մեծամասնություն: Հայտնում է «Ռոյթերս» լրատվականը: Պուտինը ՀԱՊԿ անդամ վեց պետությունների ղեկավարներին ասել է, որ Բաշար ալ Ասադի դեմ պատերազմողները կարող են ընդլայնել իրենց հարձակումները Սիրիայից և Մերձավոր Արևելքից դուրս: «Զինված խմբավորումներ կոնկրետ

Տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է

«Առավոտ»  օրաթերթի եւ aravot.am-ի 20.09.2013թ. «Աշխատանքային խումբը կատարել է կոպիտ խախտումներ» հրապարակման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ. Փախստականներին ժամանակավոր կացարաններում բնակեցնելու համար  ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի 28.08.2008 թ-ի N47-Ա  հրամանով ստեղծված աշխատանքային խումբը (2013թ մարտի 26-ի N36 –Ա հրամանով դրանում  փոփոխություններ են կատարվել) լիազորված է իրականացնել

Զոյա Թադեւոսյան. «Առաջիկա 10 տարում Եվրոպան էլ մեզ ոչինչ չէր տալու»

«Ասել, թե Եվրոպայի հետ էլ մենք մեծ արդյունքներ էինք ակնկալում՝ ոչ: Առայժմ դա էլ չէր կարող լինել, քանի որ Եվրոպան բարձր տեխնոլոգիական ապրանքներ է արտահանում, իսկ Հայաստանն այժմ կարող է արտահանել միայն հումքային ապրանքներ, որոնք շատ էժան են եւ մեծ եկամուտներ չեն կարող ապահովել մեզ համար: Բացի այդ, Եվրոպան մեր երկրորդ գործընկերն է եւ մենք

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել: «Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: «Քրիստոնեադեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլև օգնության ձեռք մեկնեց հարևան և բարեկամ

Գրողների միության նախագահի ամենահավանական թեկնածուն Էդվարդ Միլիտոնյանն է

Ցանկացած ընտրություն պետք է պայմանավորված լինի ոչ թե անձերով, այլ` ծրագրերով։ Այսօր «Ա1+»-ին հայտնեց Գրողների միության վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը՝ խոսելով ԳՄ գալիք ընտրությունների թեմայով։ Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանի՝ կյանքից անժամանակ հեռանալուց հետո միության նախագահի աթոռը թափուր է մնացել։ Հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին նախատեսվում է անցկացնել Գրողների միության համագումարը, եւ հենց այդ

Նոր կայք է թողարկվել

Այսօր` տեղեկատվական զարգացած տեխնոլոգիաների առկայության պայմաններում, գուցե   անշնորհակալ գործ է նոր կայք թողարկելը:  Չէ որ համացանցը լի է ամենազվարճալի ու ամենասենսացիոն, ու ամենալուրջ կայքերով ու լրատվամիջոցներով…  Բայց մենք համարձակվում ենք գնալ այդ քայլին ոչ թե ամենա-ն, միակն ու անփոխարինելին լինելու ակնկալիքով, այլ բոլորի, անկախ կուսակցական պատկանելությունից, խոսափողը դառնալու, մեր կյանքի հոռի երեւույթները, դրանք ծնող պատճառները

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Միացյալ Նահանգներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:

Ծերունին, այցելելով ատամնաբույժի մոտ, կորցրել է իր քիթը

Անգլիացի 80-ամյա Սիրիլ Օսմենթը կորցրել է իր քիթը, երբ այցելել է ատամնաբուժարան: Մաշկային քաղցկեղի հետևանքով նա զրկվել էր քթից և դրա փոխարեն կրում էր պրոթեզ: Սիրիլի հիվանդության ախտորոշումը տրվել էր դեռևս անցած տարվա աշնանը և կատարվել քթի ժամանակավոր վիրահատություն: Վիրահատությունից հետո ծերունին երկար ժամանակ չի նկատել իր արհեստական քթի բացակայությունը, և միայն ատամնաբույժին այցելելով է

Սերժ Սարգսյան․ «Մենք չենք կարող համաձայնել այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի դեմ»

Սերժ Սարգսյանը Սոչիում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Վրաստանում

Սեպտեմբերի 20 -ին Թբիլիսիում` Վրաստանում ՀՀ դեսպանի նստավայրում, տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, իշխանության այլ կառույցների պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական եւ գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ,Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, գործարար, հասարակական եւ մշակութային

Ինչու՞ պայթեց Ռուսաստանից Աչաջուր վերադարձած գործարարի «Տոյոտան»

Ըստ լուրերի` ավտոմեքենայի պայթյունը կարող կապ ունենալ 2013թ. նոյեմբերի 17-ին Աչաջրում կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ:

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցը Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն

Ստեֆան Դիոն՝ (Stéphane Dion, ծն. 1955թ. սեպտեմբերի 28) կանադացի քաղաքական գործիչ: 1996 թվականից ի վեր Կանադայի խորհրդարանի անդամ է՝ ընտրված Մոնթրեալի Սեն-Լորան-Կարտիեվիլ հայաշատ ընտրատարածքից։  2006-2008-ին Դիոնը եղել է Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ պաշտոնական ընդդիմու¬թյան ղեկավար՝ խորհրդարանում։ Մինչեւ պատգամավոր ընտրվելը, որպես քաղաքական գիտությունների մասնագետ եւ սոցիո¬լոգ, Ստեֆան Դիոնը եղել է ակադեմիական բնագավառի ճանաչված դեմք՝ Քվե¬բե¬կի անկախա¬կան

2013թ. երրորդ եռամսյակում աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 1200 ընտանիք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը: 2013 թվականի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել շուրջ 1200 ընտանիք: Իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Սիրահայ ընտանիքների երեխաները հնարավորություն են ստացել նաև սովորելու մշակութային տարբեր կրթօջախներում: Ալ. Սպենդիարյանի անվան

Washington Post․ «Հայաստանը հասկացավ ակնարկը»

«Ազատություն» ռադիոկայան. Ամերիկյան հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը: «Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան դիվանագիտական նախաձեռնությունների վրա, Վլադիմիր Պուտինն այդ ընթացքում իրականացրեց անհամեմատ անաղմուկ, սակայն շատ ավելի նշանակալից մի դիվանագիտական քայլ: Եռամյա ինտենսիվ բանակցություններից հետո Ռուսաստանի հարևան Հայաստանը, որն արդեն իսկ Եվրամիութան հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ

«Մի կտոր երշիկի պատմություն» անող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը դեռ շատ կփոշմանի» (Տեսանյութ)

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը պնդում է` իրենց մի կտոր երշիկի համար պայքարող անվանող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը կփոշմանի իր ասածների համար: «Մի կտոր երշիկի պատմություն չէ սա, շատերին խորհուրդ կտամ իրենց արտահայտություն անելու մեջ հասկանան` ովքեր են իրենք, եթե մի անգրագետ նման բան արտահայտեր, կներեինք, բայց այդ արտահայտությունն իրեն հարիր չէր, որ ինքը արեց: Ինքը շատ-շատ կփոշմանի

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Խնկո-Ապոր փողոցում՝ «Ամերիկյան» համալսարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.55-ին մարվել՝ 11.57-ին: Ամբողջությամբ այրվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Անտոնի Բարդակչյանին պատկանող «Մազդա 323Ս» մակնիշի 861004 պ/հ ավտոմեքենայի շարժիչը:  ԱԻՆ

Սերոբ Տեր-Բողոսյանի համար 150 միլիոն դոլա՞ր

Տղայապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Բողոսյանի առողջական վիճակը, ըստ պաշտոնական տեղեկությունների,  այնքան էլ լավ չէ: Դատապարտյալը հաճախակի էր հետազոտվում բուժհիմնարկների կողմից, իսկ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում էլ հաստ աղիքի հետ կապված վիրահատության է ենթարկվել: 72-ամյա դատապարտյալի ԱՄՆ տեղափոխվելու հարցը մի անգամ հերքվեց քրեակատարողական հիմնարկի կողմից: Մինչդեռ, մեր աղբյուրի պնդմամբ,

Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Հերման Ավագյանի «Born After Death» ցուցահանդեսի բացմանը

Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հայ անվանի լուսանկարիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հերման Ավագյանի ցուցահանդեսի բացումը: Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված այս ցուցահանդեսը ներկայացնում է Հերման Ավագյանի հեղինակային «Born After Death» (Մահից հետո ծնվածներ) դիմանկարների շարքը, որի հերոսները Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031