Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. Ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից

Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:

Մեկ միլիարդով՝ ընդամենը 200 գրամ հաց (ֆոտոշարք)

«Չէ, 1 մլրդ ռուբլով ոչինչ չէին կարող գնել, որովհետեւ պատմությունն ասում է, որ այդ ժամանակ՝ 1924թ. –ին մեկ կիլոգրամ հացն արժեր 5 մլրդ ռուբլի»,-այսպիսի հետաքրքիր մանրամասն հայտնեց ԿԲ դրամագիտության վարչության փորձագետ Գեւորգ Մուղալյանը՝ այսօր Հրազդան քաղաքում՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ: Նոյեմբերի 22-ին կլրանա Հայաստանի Հանրապետությունում հայկական դրամի շրջանառության 20-ամյակը: Այդ տարեդարձին ընդառաջ՝

ՍԴ. «քաղաքացի-պահանջատեր» եզրույթը վերաբերում է նաև իրավաբանական անձանց

«Փաստինֆո». «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը հետևյալ մեկնաբանությամբ. «քաղաքացի-պահանջատեր» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել, հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց:   Այսօր նման որոշում կայացրեց Սահմանադրական դատարանը, ելնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից:   Միաժամանակ ՍԴ-ն իր որոշման

Անհավանական 3D լուսանկարներ (ֆոտոշարք)

Իտալացի նկարիչ Ալեսսանդրո Դիդդիի ստեղծագործական 3D պատկերները: Ամեն մեկը կառուցված է իրական առարկաների գույնի, հեռանկարի եւ տեղակայման հաշվարկով:        It trend.am

Այրվել է թոնրատուն

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Բուդաղյան փողոցի թիվ 6 տանը:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 6 տան բակում գտնվող թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 15.43-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Կ.-ին պատկանող թոնրատունը (20 քմ):  ԱԻՆ

Աշխարհի ամենաառաջին համակարգչային խաղը ստեղծվել է 1958թ-ին

Այսօր համացանցում առկա են հազարավոր, տարատեսակ խաղեր, որոնք ստեղծված են ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց խաղային հաճույքները բավարարելու համար: Քիչ չեն այնպիսի խաղերը, որոնք դարձել են ռեկորդագիր` ունենալով բազմամիլիոն խաղացողներ: Կան նաև խաղեր, որոնք ընդամենը մի քանի օրում ապահwվում են միլիոնավոր դոլարների եկամուտ իրենց ստեղծողների համար: Իսկ ամենաառաջին համակարգչային խաղը ստեղծվել է 1958թ.-ին ԱՄՆ-ում և կոչվել`

Բարեկամության պուրակ՝ Շուշի քաղաքում

Սեպտեմբերի 23-ին Շուշիում տեղի է ունեցել Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը:  Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր: Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես

405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

EXPO-ցուցահանդես Գյումրիում՝ 30-ից ավելի հ/կ-ների մասնակցությամբ

Հոկտեմբերի 4-ին Գյումրիում կկազմակերպվի և կանցկացվի «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» խորագրով EXPO-ցուցահանդես՝ Շիրակի, Լոռու մարզերի և Երևանի 30-ից ավելի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ. այս մասին լրագրողներին այսօր տեղեկացրին «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի ղեկավար, EXPO-ցուցահանդեսի կազմակերպիչ Մարիետա Բաղդասարյանը և «Երաշխիք քաղաքացիական  հասարակության կենտրոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արման Սահակյանը։ Կազմակերպությունը օգոսոստոսի 1-ից Գյումրիում իրականացնում է վերոնշյալ ծրագիրը,

Պարույր Հայրիկյանը` իր դեմ մահափորձ իրականացնողների մասին. «Ցավում եմ նրանց երեխաների և ընտանիքների համար» (Տեսանյութ)

«Եթե նրանց վաղը ազատ արձակեն, ես չեմ բողոքի, քանի որ նրանք ընդամենը միջնորդ են, փողոցում նրանց նմանները շատ են. երեք մարդ այս կողմ, երեք մարդ այն կողմ, ինչ տարբերություն: Հնարավոր է, որ որոշ հարցերով բողոքարկենք, բայց դա չի լինելու նրանց վիճակը բարդացնելու, կամ պատժաչափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ առանց այդ էլ նրանց վիճակը ողորմելի է»,-այսօր

100-150 հազար դոլարով վերանորոգված, տեխնիկապես հագեցված կենտրոնում ջրի խնդիր կա

Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է մատակարարվում օրական մի քանի ժամ՝ վաղ առավոտյան եւ երեկոյան: Նախարարն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի:

Լեռնիկ Ալեքսանյան. Եթե միություններից զերծ մնանք` կմեկուսանանք (Տեսանյութ)

Լեռնիկ Ալեքսանյանը ասաց, որ Մաքսային միությանը անդամակցելը անակնկալ քայլ չի եղել մեր իշխանությունների կողմից. «Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը ավելի շատ պատրաստ է Մաքսային միության, քան Եվրոպական միության մեջ մտնելու»:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Տոկիոյում

Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: Հայաստանի անկախության տոնը շնորհավորելու էին եկել 180-ից ավելի հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա – Հայաստան ընկերակցության, ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ: Միջոցառումը

Մաքսային միությունը կխոչընդոտի՞ ԵՄ երկրներ վիզաներ ստանալուն

Այսօր ԵՄ կենտրոնում AEGEE-ի Երևանյան գրասենյակը եւ Քաղաքացիական Ֆորում ՀԿ-ն (JEF Հայաստան) քննարկում էին կազմակերպել՝ վերլուծելու վիզաների հեշտացման կարգի հետ կապված հիմնախնդիրները՝ վերջին քաղաքական իրադարձությունների՝ Մաքսային միություն մտնելու ենթատեքստում: AEGEE-ի Երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ երիտասարդները, ովքեր մնում են ԵՄ տարածքից դուրս, անընդհատ հանդիպում են ինչ-որ խոչընդոտների: 2012թ. դեկտեմբերին եւ 2013թ. ապրիլին Հայաստանի եւ ԵՄ-ի

Պատգամավորները տեղյակ չեն Վոլոդյա Ավետիսյանի համար ստորագրահավաքից

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը ԳԱԼԱ TV-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով ազատամարտիկների ստորագրահավաքին միանալու են նաեւ ԱԺ պատգամավորներ: «Ստորագրահավաքին կմասնակցեն ոչ միայն ազատամարտիկները, այլ նաև ԱԺ պատգամավորները, որոնք երաշխավորագրի տեսքով կներկայացնեն իրենց ստորագրությունները` Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով»,- ասել է նա: Aravot.am-ը փորձեց ճշտել, թե ԱԺ պատգամավորներից հատկապես ովքե՞ր են պատրաստվում

Արկադի Վարդանյանին բուժող բժիշկը ցուցմունք տվեց (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, ԱրսենԱվետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստին դատարան ներկայացած վկաներից հարցաքննվեցին երեքը: Վկաները բժիշկներ էին, որոնցից մեկը փորձագետ էր, որը նախաքննության ժամանակ պարզաբանում էր տվել այս գործով տուժող Ռոբերտ Ավետյանի դեմ օգտագործվելիք «ազալեպտին» հոգեմետ

Հայաստանում մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանը. ԵԶԲ հետազոտություն

Հայաստանի բնակչության 67%-ը կողմ է Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին միանալուն, նման արդյունք է ստացել Եվրասիական զարգացման բանկի «ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտությունը: Հետազոտությունն անցկացվել է ԱՊՀ 11 երկրներում և Վրաստանում: Հարցմանը մասնակցել է ավելի քան 14 000 մարդ՝ ամեն երկրից հազարից երկու հազար հոգի: Ըստ հետազոտության, ՄՄ-ին և ՄՏՏ-ին անդամակցելուն ամենաշատը կողմ են Ուզբեկստանում՝ 77%,

Ֆուտբոլիստի ատամները փշրվել են գլխով սահանկման ժամանակ

«Արգենտինոս» ՖԱ 19-ամյա ֆուտբոլիստ Գասպար Ինյակեսը երկար կհիշի «Բոկա Խունիորսի» հետ հանդիպումը: Խաղավերջին, «Բոկայի» հերթական գրոհի ժամանակ, նա մրցակցին դիմավորելու ճանապարհին ընկել է, սակայն, այնուամենայնիվ, որոշել խանգարել նրան: Գլխով յուրատեսակ սահանկում կատարելով` նա գցել է մրցակցին, ինչի համար պատժվել է դեղին քարտով: Սակայն դա դեռ գլխավորը չէ: Բախման ժամանակ Ինյակեսը ծնոտի լուրջ վնասվածք է ստացել

«Դե ուրեմն թող ասեն` մեզ համար Թուրքիան հավասարազոր է Իտալիային, եթե մենք ներկրվող թուրքական սնունդը չենք ստուգում» (Տեսանյութ)

Թուրքիայից Հայաստան 7 տեսակի սննդամթերք է թույլատրվում ներմուծել, որը սահմանային անցակետում ստուգման չի ենթարկվում, բավարար են միայն այդ ապրանքների ուղեկցող փաստաթղթերը, ըստ որոնց, այդ սննդատեսակներն անվտանգ են: Նման որոշում այս տարվա հունիսին կայացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը չեղյալ համարեց նախկինում թույլատրող իր այն որոշումը, որի համաձայն այդ սննդամթերքներն արգելվում էին ներմուծել: Որոշման հիմնավորումը, ըստ

Սուրեն Սուրենյանց. Քաղաքացիական կոնկրետ խմբեր ծրագրել էին լարվածություն ստեղծել Հայաստանում (Տեսանյութ)

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը քաղաքացիական շարժման շուրջ նկատել է ստվերային երեւույթներ: «Միշտ էլ խնդիր է եղել՝ շատ ակտիվ պայքարող ազնիվ զանգվածի հետ եղել են կարճաժամկետ ֆինանսական կամ քաղաքական նպատակներ հետապնդողներ, նրանք այսօր էլ կան»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց քաղաքագետը: Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին՝ ասաց, որ գլխավոր խնդիրը ստվերում է հայտնվել. «Գլխավոր խնդիրը մնացել են բախումները, լարվածությունը:

Հայաստանում ամեն 3-րդը սոված է քնում. Գրետա Վերդյան

«Փառատոնը կկայանա, բայց խնդիրներով, դժվարություններով եւ հետաձգումներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Այվազյանին նվիրված երկրորդ փառատոնի խնդիրների առնչությամբ նշեց թատերագետ Լևոն Մութաֆյանը: Նրա խոսքով՝ հայ իրականության մեջ, ցավոք սրտի, Աղասի Այվազյանի գրական ստեղծագործությունները շատ քիչ են լուսաբանվել: Տարիներ առաջ մեծ գրողի մահվանից հետո, արվեստագետի այրին` Գրետա Վերդյանը, նախաձեռնեց այվազյանական փառատոների մի շարք, որի նպատակն էր`

Ալինա Մախինյան հրաժարվել է պաշտպանել Ադրբեջանի դրոշի պատիվը

Ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին լրատվամիջոցները շտապել էին տեղեկատվություն տարածել, իբր ուկրաինացի երկու կին ըմբիշներ, այդ թվում նաեւ` Բուդապեշտում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 67 կգ քաշային Ալինա Մախինյան, հաջորդ տարվանից աշխարհի առաջնություններում պաշտպանելու են Ադրբեջանի դրոշի պատիվը: Սակայն մարզուհին հերքել է դա` հայտարարելով. «Դա ճիշտ չէ: Ես մնում եմ եւ շարունակելու եմ հանդես գալ Ուկրաինայի հավաքականի

Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց քաղաքագիտության դոկտոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արկադի Վարդանյանի եւ ՀՀ քաղաքացիներ, ՍՊ ընկերության աշխատակից Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը։ Արկադի Վարդանյանի պաշտպանությունն իրականացնում էր

Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական հինգերորդ փառատոն-տոնավաճառը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին, մասնավորապես

Սթիվ Ջոբսի մասին ֆիլմն արդեն համացանցում է

Սթիվ Ջոբս՝ մարդ, ում անունը պատմության մեջ գրվեց որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ մարքեթինգային ռազմավարությունների նորարար: Նա հայտնի դարձավ որպես «Apple» ընկերության ստեղծողներից մեկը, ում կյանքը միշտ չէ, որ ստաբիլ եւ կանխատեսելի էր: Նա չկարողացավ վճարել ուսման համար Ռիդ քոլեջում, բայց դեկան Ջեկ Գուդմանի երաշխավորությամբ հաճախեց դասախոսությունների: Կյանքի ամբողջ ընթացքում ձգտեց ինքնաճանաչման, փորձեց գտնել կատարյալ արտադրանք

Հայկ Խաչիկյան. «Ախթալայի կոմբինատի սեփականատերը ներդրումներ չի անում»

Սեփականատերը մտածում է քիչ ծախսով շատ շահույթ ստանա ու վաղը, մյուս օրը հիմնարկը կանգնելու է քայքայման եզրին եւ Ախթալա ու Շամլուղ համայնքների բնակչությունը, որը, դեռ աշխատանք ունի եւ որոշակի աշխատատեղով ապահովված է, կանգնելու է փաստի առաջ:

Երևանի քաղաքապետի շնորhակալագրեր՝ «Ավելի մաքուր Երևան» ծրագրին ակտիվ մասնակցության համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և  տնտեսվարողներ:

Ավետիք Իշխանյանը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ագրեսիվություն է տեսնում

Հայաստանի հելսինկյան կոմիտեն այսօր ամփոփեց «Իրավունք եւ հանդուրժողականություն» ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում խղճի ու կրոնի ազատության իրավիճակի բարելավմանը`տարածելով անաչառ տեղեկատվություն եւ մշակելով օրենսդրական առաջարկություններ: Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ծրագիրը որոշակի առումով իր դերը կատարել է: Խոսքն այն մասին

Կուլտուրայի ֆակուլտետում անակնկալ են պատրաստել

Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հաճելիորեն զարմացած են: Անկախ եղանակային խոչընդոտից, ֆակուլտետի փուչիկաշատ մուտքի մոտ ռոմանտիկ տրամադրություն է J Անակնկալը նվիրված է նույն համալսարանի ուսանողուհի Մերիին: Համալսարանի ուսանողներին ևս անակնկալը դուր էր եկել. «Թեև «մեղավորներին» չենք ճանաչում, բայց երբ նայում ենք, մենք էլ ենք լավ տրամադրություն ստանում», – ասում էին նրանք: Տիգրանուհի Թասլակյան  

Իզաբելա Յայլյանն էլ բրոնզի արժանացավ

Քիչ առաջ 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում աղջիկների կրտսեր տարիքային խմբում (20 տարեկաններ) երկամարտի 182 կիլոգրամ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանցի մարզուհին 3-րդն էր նաեւ պոկում վարժությունում` 100 կգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031