Օրվա լրահոսը
Միայնակությունը դիտարկվում է որպես սոցիալ-հոգեբանական վիճակ. Միայնակ մարդկանց մասին
Միայնակ մարդիկ շուտ են ծերանում և մահանում: Փաստում են բրիտանացի գիտնականների հետազոտությանները, որոնք անցկացվել են 18-30 և 65-80 տարեկան 182 մարդկանց շրջանում: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր չունեն ընտանիք, մտերիմ ընկերներ՝ անկախ տարիքից, ավելի հաճախ են ձեռքբերում սրտանոթային հիվանդություններ, իսկ ծերացման գործընթացը նրանց մոտ ավելի արագ է ընթանում: Միայնակ մարդիկ նաև ավելի հակված են ալկոհոլ
2.5 տարեկան երեխայի տեսողությունը փրկելու համար օգնություն է հարկավոր
2.5 տարեկան Իգոր Զաքիյանը տեսողական խնդիր ունի: Մեզ հետ զրույցում երեխայի հայրը` Ռոմա Զաքիյանը պատմեց, որ բարդություններ են առաջացել, երբ երեխան ծնվել է: Պարզվել է` ծնողները չպետք է երեխա ունենային: Նրանք մինչեւ կնոջ հղիանալը դիմել են բժշկի, անցել ստուգումներ. «Երկար ժամանակ չէինք կարողանում երեխա ունենալ: Բուժվելուց հետո բժիշկները հավաստիացրին, որ կարող ենք երեխա ունենալ: Երբ
Յաննիի հայաստանյան համերգից մինչև Հովհաննես Ազոյանի երկրորդ դստեր ծնունդը
Յաննին երեկ ժամանել է Հայաստան. «Անցյալ անգամ Հայաստանում այնքան լավ էր, որ ես այստեղ ինձ զգում էի ինչպես տանը: Այդ իսկ պատճառով խոստացել էի վերադառնալ: Եւ ահա այստեղ եմ: Մշակույթն այստեղ այնքան տաք է, ինչպես իմ հայրենիքում: Երբ պատմեցի ընտանիքիս նախորդ համերգի մասին, հանդիսատեսի ջերմ արձագանքը չկարողացա հաղորդել: Այդ պատճառով այս անգամ քույրս ինձ հետ
Հայաստանի ֆլորան եւ ֆաունան` մեկ ֆոտոտեսաշարում
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ «Ապրելու իրավունք» խորագրով միջոցառումը, որի շրջանակում ցուցադրվեցին «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար: Միջոցառման աջակից «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն է` մարդկանց ծանոթացնել Հայաստանի ֆլորային եւ ֆաունային. «Ներկայացված է ֆոտոտեսաշարի կարճ տարբերակը, իսկ ամբողջականը
Վարդգես Գասպարիի պատմելով` ոստիկանապետը վիրավորել է իրեն եւ ընտանիքի անդամներին
Ըստ Գասպարիի՝ իրեն պառկած վիճակում դրել են ոստիկանության շենքի միջանցքում: Ապա քիչ անց տարել են Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ եւ պարտադրաբար նստեցրել աթոռին:
Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Է. Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ-ական պատգամավորը` ԲՀԿ-ական պատգամավորին. «Բավական է ջայլամի քաղաքականություն վարեք»
Սահակյանը նաեւ խորհուրդ տվեց ԲՀԿ ներկայացուցիչներին` բարոյականություն ունենալ համատեղ կառավարման չորս տարիների առջև ու գնահատականներում առավել ազնիվ, ադեկվատ լինել:
Թաթուլ Մանասերյանն ուրախ կլիներ, եթե նախարարներն ավելի քիչ մնային կաբինետներում
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նոր ձևավորված կառավարությունից մեծ փոփոխություններ չի ակնկալում: Տնտեսագետն ուրախ կլիներ, որ կառավարությունը գոնե իր գործելաոճը փոխեր` ավելի քիչ մնալ կաբինետներում, և ավելի շատ շփվել մարդկանց հետ: Եթե Արտակարգ իրավիճակների նախարարությունն, ըստ տնտեսագետի, կարող էր օրինակ ծառայել մյուսների համար, վիճակն այլ է մյուս նախարարություններում: «Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության և Արտաքին գործերի նախարարությունները գրեթե մասնակցություն չունեն
Հարկայինը դատի է տվել Դպրաբակի միջնակարգ դպրոցին
Դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք չի դրվել Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որով պահանջում է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 451 հազար 155 դրամ: Հարկային տեսչությունը,որպես հայցի ապահովման միջոց, միջնորդել է դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա
«Ով քեզ չընտրի՝ մմզը-պպզ». Կոշկակարը` Արմեն Ռուստամյանին
Այսօր Նոր Նորքի առաջին զանգվածով շրջելիս Երեւանի ավագանու թեկնածու Արմեն Ռուստամյանն քարոզչական բուկլետներ էր բաժանում անցորդներին: Մոտենալով կոշիկի արհեստանոցին, ձեռքով բարեւեց կոշկակարին, հորդորեց ընտրել իրեն, խոստանալով լուծել Երեւանի անլուծելի խնդիրները, կոշկակարն էլ փոխարենը խոստացավ ամբողջ ընտանիքով ձան տալ նրան. «Ով քեզ չընտրի մմզը պպզը» ասաց նա, վերցնելով ՀՅԴ-ի բուկլետները: Եվա ՀԱԿՈՅԱՆ
Կլիչկոյի դեմքին թքած սկանդալային բռնցքամարտիկը հիմա էլ խոստանում է հաջորդ անգամ միզել նրա վրա
Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնության նախկին հավակնորդ Դերեկ Չիսորան հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Կլիչկո եղբայրներից: «Ատում եմ նրանց: Ինչու թքեցի կրտսեր եղբոր վրա՞: Որովհետե նա ստորագրել էր իմ հետ մենամարտի պայմանագիրը, սակայն վերջին օրն ամեն բան չեղյալ հայտարարել: Ես մեծ գումար էի ծախսել նախապատրաստվելու վրա: Զղջո՞ւմ եմ արածիս համար: Ամենեւին: Հաջորդ անգամ
Սյունիքի մարզում ցրտահարության դեպքեր են արձանագրվել
Վերջին օրերին տեղացած ձյունն ու օդի ջերմաստիճանի զգալի նվազումը բացասաբար են անդրադարձել Սյունիքի մարզի գյուղատնտեսության վրա: Ցրտահարության դեպքեր են գրանցվել մարզի բոլոր տարածաշրջաններում: Հիմնականում ցրտահարվել են ծաղկած կորիզավոր պտղատու ծառատեսակները, վնասվել են ծառերի ծաղիկները: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի խոսքով՝ առաջիկա օրերին մասնագետներ կուղարկվեն բոլոր համայնքներ, որտեղ նրանք կուսումնասիրեն իրավիճակը եւ
Քարոզարշավի ժամանակ բարձրահարկ շենքից Արծվիկ Մինասյանին փորձեցին ջրել
Այսօր Հերացու փողոցում ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպելով տեղի բնակիչների հետ, իրենց ծրագրերն էին ներկայացնում, նշելով, թե հատկապես ինչի համար քաղաքացին պետք է իր ձայնը տա ՀՅԴ –ին: Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ, որը Հերացու 20 հասցեում գտնվող շենքի բակում էր, ինչ որ մեկը չար կատակ արեց ու
«Նոր Հայաստան» կուսակցությունը միացավ ՕԵԿ-ին
«Նոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարն այսօր սկսվեց կես ժամ ուշացումով եւ կիսադատարկ դահլիճում: Համագումարի օրակարգում «Օրինաց Երկիր» կուսակցության հետ միավորման եւ գրանցում ստանալու համար արդարադատության նախարարությանը նորից դիմելու հարցերն էին: Կուսակցության նախագահ Բաբկեն Հարությունյանի խոսքերով, նախարարությունը մերժել է կուսակցությանը գրանցելու իրենց պահանջը. «Նախարարի կամ որեւէ չինովնիկի ճղճիմ գործունեությունը չի կարող խոչընդոտել մեր գործունեությունը»: Համագումարին մասնակցում
Դատարանի մեկուսարանից փախուստի դիմածի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ովքեր որևէ տեղեկություն
«Շախտյոր». «40 միլիոն եվրո եւ Մխիթարյանը ձերն է»
Դոնեցկի «Շախտյորի» ղեկավարությունը չի համաձայնի ակումբի առաջատար ֆուտբոլիստին բաց թողնել 40 միլիոն եվրոյից պակաս գումարով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի, «Շախտյորի» եւ Ուկրաինայի պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի համար Դոնեցկում այսպիսի տրանսֆերային գումար են սահմանել: Այս մասին տեղեկացնում է իտալական «Tutto Mercado Web» ինտերնետային պորտալը: Աղբյուրի տվյալներով, Մխիթարյանի ծառայություններով ամենից շատ հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ՝ «Լիվերպուլն»
Հեղինե Բիշարյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները
«Հանդիպման ժամանակ սահմանադրական պահանջներին համաձայն նախագահը ներկայացրել է այն թեկնածուին, ում վարչապետ պետք է նշանակեր: Այլ խոսակցություններ չեն եղել, որովհետեւ դա էր պահանջը: Մեծամասնություն կազմող քաղաքական ուժի խնդիրն է՝ ում նշանակի վարչապետ, մենք դա ընդունել ենք որպես ի գիտություն»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով նախօրեին ՀՀ նախագահի հետ հանդիպմանն էր մասնակցել:
ՀՅԴ-ի կոչը` «Ամսի հինգին, ժամը հինգին, հինգ համարին»… (Տեսանյութ)
Այսօր ՀՅԴ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ այլք Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպած քայլարշավի շրջանակներում, անցնելով Նանսենի փողոցով՝ իրենց բուկլետները բաժանեցին անցորդներին, մտնելով շուկա, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրական շտաբներ, խանութներ, նույնիսկ կոշկակարի մոտ, լսեցին ժողովրդին մտահոգող հարցերը: Շուկայում Արծվիկ Մինասյանին շատ ջերմ ընդունեցին, միրգ վաճառող կինն իր հիացմունքը
ՀՅԴ քարոզարշավը` Նոր Նորքում (ֆոտոշարք)
ՀՅԴ քարոզարշավին մասնակցում էին Երեւանի ավագանու Նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ այլ ներկայացուցիչներ:
«Գազի գինը կթանկանա»
«Հայաստանի սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը վստահ է, որ գազի գնի թանկանալը անխուսափելի է։ «Բավական ժամանակ չի թանկացել՝ շուրջ մեկ տարի: Նշանակում է՝ միջպետական բանակցություններ են գնում հետաձգելու կամ պայմանավորվածութուններ ձեռք բերելու համար: Կան տվյալներ, որ 234 դոլար է մեկ խորանարդ մետրի գինը, ոչ թե 180: Պետությունն ինչ-ինչ միջոցներով վճարում է այդ տարբերությունը, կոմպեսացնում
Սպանված զինվորի հայրը չի դիմացել
Սենյակից դուրս գալով` նա ուշաթափվել է, որից հետո բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Հավերժ հայ ժողովրդի հետ
Իմ հարազատ հա՛յ ժողովուրդ, իմ հարազատ եզդի՛ քույրեր եւ եղբայրնե՛ր… …Թեպետ անցել են 98 ձիգ տարիներ, սակայն վերքը կտրում է դեռ, եւ ցավը բոլորիս սրտում է։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Վերստին հավաքվել ենք ահա ու սգո թափորով բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ՝ խոնարհելու համար մեր գլուխները մարդկության պատմության ամենասարսափելի, ամենադաժան ցեղասպանության՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի
Առաջին անգամ տրիոների բույլ կհնչի
Մեկնարկում է Կամերային անսամբլների կատարողական արվեստի երկրորդ մրցույթը Մշտապես առանձնանալու ու թագավոր լինելու բարդույթը մեզանում ազգային հատկանիշ է դարձել: Հավանաբար սա է պատճառը, որ, օրինակ, կոլեկտիվ մարզաձեւերում պակաս հաջողություններ են արձանագրվում: Այս հոգեբանությունը յուրատեսակ արտացոլում է գտել երաժշտական աշխարհում, երբ յուրաքանչյուր ոք ձգտելով լինել մենակատար, քամահրական վերաբերմունք է դրսեւորում, այս դեպքում՝ կամերային անսամբլների հանդեպ, մինչդեռ աշխարհում
Հյուրանոցից կատարված 2 միլիոնի գողությունը բացահայտվեց
Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թևնոցը, 2 մատանին` ադամանդյա քարերով, և ոսկյա վզնոցը՝ խաչով՝ պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ապրիլի 19-ին, ժամը 13.30-ին, վարձակալած բնակարանից բերման են ենթարկել Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ալֆա
Պետդեպը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012թ.» զեկույցը
ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքների վիճակը 2012թ.» իր տարեկան ընդհանրական զեկույցը, որտեղ երկիր առ երկիր առանձին զեկույցներով ներկայացվում է մարդու իրավունքների ոլորոտում առկա իրավիճակը: Հայաստանի վերաբերյալ զեկույցը շուրջ 30 էջ է, որից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև: Հայաստանին վերաբերող զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները,
Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպը երկփեղկված է. Արգամ Այվազյան
Պատմա-վավերագրական ինչ փաստեր է խեղաթյուրել Աքրամ Այլիսլին իր «Քարե երազները» վեպում` նախիջևանագետի մեկնաբանությամբ: «Ես կողմ եմ Աքրամի վեպի հայերեն թարգմանությանը, որն արդեն արվել է հայ ընթերցողների համար, սակայն դեմ եմ գրքի բառացի թարգմանությանը, որտեղ արված չէ մեր կողմից որոշակի փաստերի ճշգրտում, քանի որ գիրքը երկփեղկված է և առկա է փաստերի խեղաթյուրում: Պետք է խմբագիրների կողմից կամ
Քննարկվել է «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը
2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Առաջնագծի ողջ երկայնքով հայ
Սոկրատ Մկրտչյան. «Այսօրվա դասագրքերը լուծում են աշակերտի սոցիալականացման խնդիրը» (Տեսանյութ)
Դպրոցական դասագրքերը նախևառաջ պետք է համապատասխանեն ընդունված պետական չափորոշիչներով նախատեսված առարկայական ծրագրի բոլոր կետերին, պետք է գրված լինեն պարզ, մատչելի լեզվով, հաշվի առնեն երեխայի տարիքային առանձնահատկությունները, պահպանեն անընդհատությունը: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում խոսեց 1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակ, «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը: Նա նշեց, որ որոշ դասագրքեր դպրոցներում շրջանառության մեջ են


















































