Օրվա լրահոսը

Մեղրի փողը չէր տվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Վայքի բաժին դիմած Մխիթար Ա.-ն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տուն է եկել ոմն Կարեն, ներկայացել որպես մի ընկերության աշխատակից և չարաշահելով իր վստահությունը` խաբեությամբ իրենից վերցրել է 300 կգ մեղր` պարտավորվելով մինչև սեպտեմբերի 5-ը փոխանցման միջոցով վճարել 1.218.000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել: Ձեռնարկված

Զինակից ընկերոջ կրակոցից մահացած զինվորի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի

Մարտական դիրքում զինծառայող Խաչատուր Կորյունի Խաչատրյանի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել 3 զինծառայողի՝ Տիգրան Հակոբյանին, Արթուր Զոհրաբյանին և Արթուր Մարտիրոսյանին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:  Տիգրան Հակոբյանին, ում կողմից արձակված կրակոցի հետեւանքով, ըստ նախաքննական մարմնի,  մահացել է Խաչատուր

Արթուր Սաքունց. «Ինքնիշխանությունը զիջել պատրաստ լինելը հակասահմանադրական քայլ է»

«Հանուն իրենց իշխանության պահպանման ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը զիջել պատրաստ լինելը հակասահմանադրական քայլ է և պետական դավաճանության մեղադրանքի առաջադրման հիմք»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատական տալով ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն կարծիքին, թե  «Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը, բայց ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, ատրիբուտներ կարող ենք զիջել այնպես, ինչպես աշխարհում պետություններն են

Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները

Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար:  Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացույցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ

Նուբարաշենի խճուղում մոտոցիկլետ է շրջվել

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 105 հասցեի մոտ անհայտ մակնիշի մոտոցիկլետ է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

ԿԳՆ վարչության պետը՝ բուհական «աղմուկի» մասին

ՌԴ կառավարության կայքում հայտնված տեղեկությունը , որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով այսուհետեւ Ռուսաստանում ճանաչվելու են միայն 23 երկրի 201 բուհերի դիպլոմներ, աժիոտաժ է առաջացրել մամուլում եւ սոցցանցերում: Շատերը տարակուսանք էին հայտնում, որ այդ ցանկում հայաստանյան բուհերը չկան: ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ եւ ՌԴ

«Ես սիրում եմ, բայց շատ անզգույշ գտնվեցի». Մանվելի պատմությունը

«Ծուղակ սարքողն ինքն է մեջն ընկնում».  այս հայտնի խոսքերի ճշմարտությունն է ապացուցում նաև Մանվելի պատմությունը, թեկուզ եթե այդ ծուղակն ամենևին էլ վատ նպատակ չէր հետապնդում: «Հասմիկի հետ միասին դասընթացների էինք հաճախում, ընկերներ էինք, իսկ հետո նա դարձավ ինձ համար աշխարհում ամենաթանկ մարդը, – այսպես սկսեց իր պատմությունը Մանվելը, – օրվա մեծ մասը միասին խոսելով էինք

Հարություն Մեսրոբյան. «Եթե չմտնենք ինչ որ մեկի փեշի տակ՝ ավելի շատ ազատություն կունենանք»

«Մեկ տարի առաջ որոշ քաղաքական ուժեր հայտարարեցին, որ հայերը Սիրիայում պետք է մնան եւ այլն, բազմաթիվ զոհեր եղան, եւ հիմա ես պահանջում եմ, որ այդ անպատասխանատու հայտարարություն անողները պատասխանատվության ենթարկվեն, այն զոհերի համար, որոնք ունեցավ Սիրիան: Նոր-նոր սկսել են տեղից շարժվել, Աշտարակում ինչ որ բան կառուցել… Բայց եկեք խոսքի ազատությունը մի շփոթեք հիմարության ազատության հետ»,-

Կինը խոստովանել է, որ ոսկյա իրերի խանութից ոսկյա խաչ է գողացել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956  թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Մեկնարկեց CSIT-2013 9-րդ գիտաժողովը

«Հայ մասնագետները ներկայացնելու են հարցեր էկոլոգիայի, կլիմայի, հայոց լեզվի եւ այլնի վերաբերյալ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Համակարգչային գիտության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների /CSIT-2013/ 9-րդ գիտաժողովի» մասին նշեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը: CSIT-2013 գիտաժողովի նպատակն է նպաստել գիտական գաղափարների փոխանակմանը միջազգային հետազոտողների միջեւ լայն մասշտաբով, մասնակիցներին հնարավորություն տալ շփվելու, ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների արդյունքները եւ կիսվելու

Արման Նավասարդյան. «Պետք է լինել Ռուսաստանի հետ, բայց Եվրոպան մտքից չհանել»

Այսօր «Հայնուզ» ակումբում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձավ Սիրիական ճգնաժամի ու Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու միջեւ կապին: «Սիրիայի ամբողջ ողբերգությունը կարող է տարածվել նաեւ մեզ վրա ու այս ենթատեքստում հաճախ մտածում եմ, եթե մենք վիճարկում ենք Ռուսաստանի հետ լինելու հարցը, կարծում եմ՝ այսօր աշխարհաքաղաքական պահանջներն են այդպես թելադրում, որ մենք Ռուսաստանի հետ պետք

Վարդան Սեդրակյանն ազատազրկվեց 14 տարով (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավճիռը։ 14 տարվա ազատազրկման դատապարտվեցին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն ու Խաչիկ Պողոսյանը, իսկ Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա։ Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը Վարդան Սեդրակյանի համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում, իսկ

Լևոն Բարսեղյան. «Գուցե մի օր էլ Սերժ Սարգսյանը որոշի, որ ՀՀ-ում տղամարդիկ պիտի գլուխները խուզած ման գան»

Այդ մարդիկ , ովքեր պատրաստ են անկախությունից մաս, անկախության ատրիբուտներ զիջել, Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղ չպիտի ունենան:

Անըմբռնելին մասամբ ըմբռնելի

Տարիների հեռվից, երբ հետադարձ հայացքով դիտարկում եմ ՀՀՇ-ի՝ պետականաշինությանը միտված առաջին քայլերը, թույլ տված խոշորագույն սխալը, ըստ իս, պետանվտանգության արխիվները չբացելն էր և այն անձանց անուն-ազգանունների չհրապարակումը, ովքեր ժամանակին կամա-ակամա համագործակցել էին այդ ահասարսուռ կառույցի հետ: Այո, պետք է օրենքի ընդունմամբ բացառվեր օրենսդիր, գործադիր, դատական համակարգերում նմանների հետագա պաշտոնավարումը: Հետապնդման, հանրային պարսավանքի ենթարկելը արգելող կետ

«Մերսեդես»-ը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց

Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Կա Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային կոդավորված խոսակցությունը՝ կաշառքի մասին

Փոխգնդապետ Սամվել Մկրտչյանի համոզմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքել են «Երկու օր առաջ իմացանք, որ ձերբակալել են մեր ընկերոջը՝ Վոլոդյա Ավետիսյանին: Առավոտյան հավաքվեցինք մեր տղաներով՝ ազատամարտիկներով, որ իմանանք ինչն է պատճառը: Հետո տպվեց ՊՆ-ի հաղորդագրությունը իբր թե Հ. Զաքարյան պապիկն իր թոռանը բանակից ազատելու համար Վոլոդյային կաշառք է տվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել

Անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Խնդիրը Նունե Եսայանը չէ

Ես չեմ պատկերացնում, որ, մասնավորապես, պետության տարեդարձը նշող «գլխավոր» միջոցառումը վստահվի մեկ արվեստագետի, որքան էլ նա շնորհալի լինի:

Հայաստանը ըմբռնումո՞վ է մոտենում 1915-23թթ. Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Վրաստանի քաղաքականությանը

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հատված հարցազրույցից: – Ձեր գնահատմամբ, որքանո՞վ խորն է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը Վրաստանի վրա և ո՞ր ոլորտներում է այն արտահայտվում բացասական՝ կապված հայ-վրացական հարաբերությունների հետ: – Այսպես, թե այնպես, պետությունների միջև ձևավորվող հարաբերությունները փոխադարձ քաղաքական ազդեցության գործոն

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ: Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ նախկինում իրենց կողմից բարձրացված այդ խնդրին հետամուտ լինելու համար: Բնակիչները նշել են, որ կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն

Նախախորհրդարանի հանրահավաքը հետաձգվում է

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Նախախորհրդարանը ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին: Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք

Հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին

ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան զինվորականներ ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ

Սամվել Տեր-Սահակյանը մտավ առաջատարների տասնյակ

Խոջաելիում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության իններորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սեւ խաղաքարերով հաղթեց Վլադիսլավ Կովալյովին եւ վաստակած միավորների պաշարը հասցնելով 6,5-ի՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: Վահե Բաղդասարյանն ու Մարիա Գեևորգյանն անհաջողության մատնվեցին եւ նահանջեցին, համապատասխանաբար, 55-րդ եւ 35-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Զորամասում գտնվել է ոչնչացված համարվող որմնանկարը

Գտնվել է Էդուարդ Արծրունյանի որմնանկարը, որը տարիներ շարունակ ոչնչացված է համարվել: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց լրագրող-արվեստաբան, Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի  հիմնադիր և համակարգող Անահիտ Կորյունը: Խնդրեցինք մի փոքր մանրամասնել: Անահիտ Կորյունը Aravot.am-ին պատմեց. «Մեկ շաբաթ առաջ ինձ է զանգահարում գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը` ասելով, որ ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ և կուզենար իր հուշերով« կիսվել»

Հայ ըմբիշների զբաղեցրած տեղերն աշխարհի առաջնությունում

  Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները բավականին մեծ թիվ էին կազմում հատկապես հունահռոմեական ոճում: Ընդհանուր առմամբ, Բուդապեշտի մրցագորգ մտան հայ 12 ըմբիշներ, որոնցից հինգը հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո: Ի՞նչ տեղեր զբաղեցրին նրանք: Հայաստանի հավաքական 55 կգ. Ռոման Ամոյան՝ 3-րդ տեղ, բրոնզե մեդալ 60 կգ. Ալեքսան Միքայելյան՝ 30-րդ 66 կգ. Սասուն Ղամբարյան՝ 11-րդ 74

«Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600․000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ» խորագրով արդիական գործիքը

Նոր` 2013/2014 ուսումնական տարվա սկզբին «Dasaran.am» կրթական ծրագիրը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց իր բաժանորդների 600․000-նոց բանակին` կյանքի կոչելով նորարարական ևս մեկ լուծում: Կայքում ներդրվեց նոր` «Տեղափոխումներ» բաժինը, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց առցանց միջավայրում, ընդամենը մի քանի կոճակներ սեղմելով, իրականացնել Dasaran.am-ում գրանցված դպրոցների աշակերտների տեղափոխումներ այլ դասարաններ կամ դպրոցներ: Հավատարիմ մնալով «Խելամիտ լուծումներով սատարենք կրթությանը» իր

Եվգենյա Դոլուխանովան գրավեց երկրորդ տեղը

Դնեպրոպետրովսկում ավարտվեց «Դնեպրոպետրովսկի աշուն 2013» շախմատային փառատոնը: Կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան եզրափակիչ տուրում կրճատեց իր եւ առաջատարի՝ ռուսաստանցի կանանց միջազգային վարպետ Մարիա Ֆոմինիխի, միջեւ միավորների տարբերությունը, սակայն նրան շրջանցել այլեւս հնարավոր չէր: Ֆոմինիխը 7,0 միավորով դարձավ միանձնյա հաղթող, իսկ Դոլուխանովան 6,0 միավորով գրավեց մաքուր երկրորդ տեղը: Մրցաշարին մասնակցող կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը` Սանկտ-Պետերբուրգից, 4,0

ԱԺ-ից ուղարկված պատասխան-նամակների ամփոփում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկվել էին նամակներ: Նամակների միջոցով փորձել էինք պարզել ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը: Վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է նամակներից 6-ի՝ Հովիկ Աբրահամյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտաշես Գեղամյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Կարեն Կարապետյանի,

Հայաստանի հավաքականն աշխարհում 5-րդն է

Ադրբեջանը ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի պաշտոնանկությունից հետո դիրքերը զիջել է: Բուդապեշտում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհում ահռելի մեծ էր հատկապես ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագիր վերադարձնելու՝ ՄՕԿ-ի որոշումից հետո: Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի ուժեղագույն ըմբիշների պայքարին մասնակցեց ամբողջական՝ յոթ հոգանոց կազմով: Գլխավոր մարզիչ Արսեն Ջուլֆալակյանի սաները Հունգարիայի մայրաքաղաքում նվաճեցին երեք մեդալ.

Տիգրան Սարգսյանը լուռ գործո՞ւմ է

«Առավոտի» ոչ հռետորական հարցը՝ վարչապետին «Համաշխարհային պրակտիկայում չկա նման օրինակ, որ երկիրը, որն ընդհանուր սահման չունի, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունն իրականացվի առանց մաքսակետային ստուգումների: Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարեւան պետության տարածքով եւ երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Դա անիմաստ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031