Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆլորան եւ ֆաունան` մեկ ֆոտոտեսաշարում

Ապրիլ 20,2013 18:03

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ «Ապրելու իրավունք» խորագրով  միջոցառումը, որի շրջանակում ցուցադրվեցին «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը և Հայաստանի ֆլորայի և ֆաունայի թեմայով ֆոտոտեսաշար:

Միջոցառման աջակից «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն է` մարդկանց ծանոթացնել Հայաստանի ֆլորային  եւ ֆաունային. «Ներկայացված է ֆոտոտեսաշարի կարճ տարբերակը, իսկ ամբողջականը հետագայում կտրամադրենք համապատասխան կառույցներին, ուսումնական հաստատություններին»:

Հանդիսատեսին ներկայացնելով ֆոտոտեսաշարը, վերջինիս հեղինակ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը նշեց, որ ցուցադրվելիք նյութը Հայաստանի ֆլորայի եւ ֆաունայի փոքր հատվածն է միայն. «ֆոտոտեսաշարով առաջին հերթին փորձ է արվել ցույց տալ Հայաստանի բնական եւ մշակութային ժառանգության ներդաշնակությունը. ամեն ինչ փոխկապակցված է, եւ  մեկի խաթարումը հանգեցնում է մյուսի խաթարմանը: Մյուս կողմից, ֆոտոտեսաշարը հնարավորություն է տալիս ճանաչել եւ գնահատել մեր ազգային ինքնադրսևորման արժեքային համակարգը, որը, ինչպես բոլորին է հայտնի, որոշակիորեն խաթարված է»:

PrevPhoto
NextPhoto

Պարոն Բալոյանը տեղեկացրեց, որ ֆոտոտեսաշարը պատրաստելու գործում իրեն օգնել են գործընկերները, ընկերները, «Բնության համաշխարհային հիմնադրամը»` տրամադրելով  լուսանկարներ, որոնք անհասանելի էին հեղինակին:

Բալոյանը ընդգծեց իր ընտանիքի անդամների ցուցաբերած մեծ հանդուրժողականությունը, որբ աշխատանքից հետո մինչ ուշ գիշեր նստում էր համակարգչի առաջ… Ֆոտոտեսաշարի ընդհանուր տևողությունը 2 ժամ է:

«Որսորդը» ֆիլմի մասին` շուտով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930