Օրվա լրահոսը
Ալեքսանդր Սիրունյան. «Սեդրակյանին դատել են Խաչիկի զոքանչի ցուցմունքով»
«Ոնց նայում եմ, Վարդան Սեդրակյանին դատել են Խաչիկի զոքանչի ցուցմունքով»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այն վճիռը, որն այսօր կայացրեց Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանների դատարանը՝ ասաց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Մեր հաջորդ հարցին էլ՝ որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը, Ալեքսանդր Սիրունյանը ասաց. «Դատավճիռը ստանանք, տեսնենք ինչ են «ստեղծագործել» ու կզրուցենք
Նունե Եսայանի գովազդային պաստառները սոցիալական գովազդի տակ են դիտարկել. տեղական տուրք չեն գանձել (Տեսանյութ)
Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության տոնի առթիվ մայրաքաղաքը զարդարված էր հիմնականում երգչուհի Նունե Եսայանի մեծադիր պաստառներով: Եթե Հայոց բանակի տոնի առթիվ ամեն քայլափոխի կարելի էր սոցիալական գովազդների կամ հաղթանակած բանակի խորհրդանիշերով պաստառներ հանդիպել, ապա մեր երկրի գլխավոր տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, անկախությունը խորհրդանշող պաստառներ կամ սոցիալական գովազդներ գրեթե չկային: Նունե Եսայա՞նն էր արդյոք
Մարինե Պետրոսյան. «Պետք է դնել Սերժ Սարգսյանի հեռացման հարցը»
«Երթը հստակ նախաձեռնող խումբ չուներ, դեմոկրատական սկզբունքով էր: Երեք անգամ Մաշտոցի պուրակում հավաք արեցին և որոշեցինք, որ նման ձեւաչափով հավաքվենք: Դա անկախությանը սպառնացող վտանգների դեմ էր, և քանի որ վերջին վտանգը Մաքսային միությանն անդամակցելու որոշումն էր՝ այսքանով երթը նաև Մաքսային միության դեմ էր»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կազմակերպված «Անկախության երթ»-ին՝ «Անկախության երթ»-ի նախաձեռնող խմբի
«Հայատառ գրելը մոդայիկ դարձավ և զարգացումն ի օգուտ հայատառի է». Հայատառ գրելու մասին
Հայաստանում սոցիալական ցանցերի՝ լայն տարածում գտնելուց հետո հարց առաջացավ՝ ո՞րը պետք է լինի սոցցանցի ոչ թե գրելու լեզուն, այլ ո՞ր տառերով պետք է գրել՝ հայատա՞ռ, թե՞ լատինատառ։ Կարելի է ասել՝ այդ հարցը մինչև հիմա էլ քննարկվում է։ Օգտատերերի մի ստվար զանգված մինչև հիմա կարծում է, որ որևէ իմաստ չունի հայատառը սոցցանց տեղափոխել, քանի որ համացանցում
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՉԺՀ ԺՆ Համաչինական ժողովի պատվիրակությանը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի պատվիրակությանը` նախագահի տեղակալ Սուն Բաոշուի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նրա խոսքով` Հայաստանի եւ
Գլխավոր դատախազի հավանական թեկնածուն Վահրամ Շահինյանն է
Aravot.am-ի տեղեկություններով, այս շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ կնշանակվի Հատուկ քննչական ծառայության ներկայիս պետ Վահրամ Շահինյանը: Հիշեցնենք, որ Վ. Շահինյանը աշխատել է Կենտրոն համայնքի դատախազ, գլխավոր դատախազությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր, դատախազության ամենահնաբնակներից է, որը ինչպես պնդում է մեր աղբյուրը, տասը մատի պես գիտի համակարգը: Շահինյանը եղել է նաեւ արդարադատության խորհրդի անդամ:
«Համերգի փոխարեն՝ գները մի զրոյով պակասեին»
Սա երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքն է՝ Անկախության տոնին Հանրապետության հրապարակում կազմակերպված՝ Նունե Եսայանի մենահամերգից հետո։ Իսկ ըստ Աշոտ Ադամյանի՝ դա համերգ չէր, այլ խրախճանք։ «Ա1+»-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ադամյանը չցանկացավ անգամ որակին անդրադառնալ. «Դա իմ անկախ երկրի տեսակով չէր ու չէր ներկայացնում իմ երկրի մշակութային տեսլականը,որը մենք գիտենք մեր պատմությունից ու ընթացքից, ուղղակի անընդունելի
Փոխգնդապետ. «Լիսկային էլ էին ազատամարտիկ համարում… էդպես չէ» (Տեսանյութ)
Սոցիալական խնդիրներ բարձրացնող ազատամարտիկներին քննադատող փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի խոսքերով, իրենց խմբից ոչ ոք ի պաշտպանություն կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցին չի միանա: «Ի պաշտպանություն գնդապետ Ավետիսյանի, թե սերժանտ Պողոսյանի, մենք չենք ուզում խառնվել էդ գործին: Կա օրենք, օրենքի դաշտում կորոշվի: Եթե անմեղ է՝ բաց կթողնեն, եթե անմեղ չէ` թող դատեն»,- ասաց փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Միաժամանակ
405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.8 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Պայթուցիկ սարքերը գործել և վնասել են միայն ավտոմեքենայի անիվը
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետևանքով, մի ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել Է։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռևս չճշտված և ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր
Լեւոն Բարսեղյան. «Հայրիկյանի վրա կրակելը $100 հազարանոց քիլլերի գործ չէր, դա 200 դոլարանոց քիլլերի գործ էր»
Իր համար շատ հաճելի է ոչ այնքան լավ այդ շինանյութից կառուցել այդ սցենարը, թե Պուտինը նստավ, մտածեց-մտածեց ինչ անի եւ որոշեց Վարդան Սեդրակյանի միջոցով վերջապես վնասել մեր անկախության խորհրդանիշին: Իր ես-ը խելագար ծավալների է հասել, հարկավոր է այդ մարդուն օգնել
Ինքնավնասման դիմած դատապարտյալը խոսում է կտտանքների, «կեղծ բանդայի» մասին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «Բանդայի գործով» ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի ինքնավնասումների եւ հնարավոր սանկցիաներ կիրառելու համար դիմեց պաշտպանական, դատավարության կողմերին՝ այդ կապակցությամբ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: Դավիթ Գալստյանը հանդես եկավ գրավոր տեքստով, դրանով փորձելով հիմնավորել կատարվածի պատճառը: «Մինչեւ հիմա որտեղ դիմում ենք, ցինիկաբար նույն պատասխանն
Ինքնասպանի հարձակում Դաղստանում, կան զոհեր
«Ամերիկայի Ձայն». Ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել մոտ քսան մարդ Ռուսաստանում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել մոտ քսան մարդ: Հարձակումն իրականացվել է Հյուսիսային Կովկասում գտնվող Դաղստանի ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում: Դաղստանի ներքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, հարձակման հետևանքով վնասվածքներ ստացածների թվում է ոստիկանության վեց
Էդուարդ Արծրունյանի՝ ոչնչացված համարվող որմնանկարը գտնվել է
«Ամեն ինչ եղավ շատ պատահական: Մեկ շաբաթ առաջ ինձ է զանգահարում գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը և ասում, որ ծանոթ է եղել Էդուարդ Արծրունյանի հետ և կուզենար ինձ հուշեր պատմել նրա մասին: Ես սիրով համաձայնեցի: Հանդիպման ժամանակ նա նշեց, որ տարիներ առաջ Էդուարդ Արծրունյանի գլխավորությամբ Իջևանում` «Գազպրոմի» հանգստյան տանը, որմնանկարն են ստեղծել: Երբ իրեն ասացի, բայց չէ՞
Անտառը հատելով՝ շատանում են ֆիզիկական արատներն ու ամլացումը (Տեսանյութ)
Այս տարի ապօրինի անտառահատման 292 դեպք է գրանցվել «Եթե մենք շարունակենք այս տեմպերով հոշոտել անտառը, մարդը կկորցնի իր բանականությունը»,-այսօր գյուղատնտեսության նախարարությունում, անտառի պահպանության եւ ծառահատումների շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց պրոֆեսոր Լյուդվիգ Մելքոնյանը: Նրա համոզմամբ, կենսոլորտի ոչնչացման պատճառով է, որ ֆիզիկական արատներով երեխաներ են ծնվում, ամլությունը գնալով ավելանում է եւ այլն: Նշենք, որ
«Եթե ուղեվարձը թանկանա, ժողովուրդը ոտքի կկանգնի»
Համոզված են քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղակտիվիստները։ Նույնիսկ անձրեւն ու ցուրտ եղանակը չեն ընդհատում Երեւանի քաղաքապետարանի մոտ արդեն 60 օր հերթափոխով շարունակվող նստացույցը։ «Ավելի հաստ քնապարկեր կվերցնենք, անջրաթափանց»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստներից Վահագն Մինասյանը։ Ակտիվիստները շարունակում են պահանջել Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։ Պաշտոնյաներից եւ ոչ մեկը
«Փակ շուկայի սեփականատերը տուգանվել է՝ իր պատիժը ստացել է, հիմա հարց է առաջանում՝ ո՞վ չի ստացել իր պատիժը»
Սաշուր Քալաշյանն առաջարկում էր դատի տալ ոչ թե քաղաքապետարանին, այլ դատարանի առաջ հարց բարձրացնել՝ գտնել մեղավորին. «Կարող ենք ասել քաղաքապետարանն է մեղավոր, բայց մենք պետք է հարցը բարձրացնենք եւ պատժել տանք այն բոլոր ատյանների չինովնիկներին, պատասխանատու անձանց, որոնց պատճառով եղել է դա: Հիմա թե 1 հոգի է մեղավոր, թե 15 հոգի՝ դա արդեն քննության հարց է»:
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին
Սեպտեմբերի 23-ին Սոչիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2012թ.-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի
Ազատամարտիկ. «Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքել են» (Տեսանյութ)
Արդեն երրորդ օրը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար նստացույց անող ազատամարտիկները չեն հավատում իրենց ընկերոջն ուղղված մեղադրանքներին: «Չենք հավատում, որ Վոլոդյա Ավետիսյանը ինչ-որ խարդախ գործարքի մեջ է մտել ինչ-որ քաղաքացու հետ… Ավետիսյանը հիմա պահեստազորի գնդապետ է, պաշտոն չի զբաղեցնում, հետեւաբար նման գործարքների մեջ չի մտնում: Իր պայքարը շատ լուրջ պայքար է, ինքը նման բան
Թրանսփարենսի Ինթերնեշնլը Հերմինե Նաղդալյանի վերաբերյալ դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված
Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր
Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին:
Ուժեղ երկրաշարժ լինելու է՝ 5 տարի կամ տասնամյակ հետո (Տեսանյութ)
Վերջին 9 ամիսներին տարածաշրջանում շուրջ 3 հազար երկրաշարժ է տեղի ունեցել:
Առաջին անգամ մեկնարկեց ԵՄ դասընթացն ավագ դպրոցների համար
Սեպտեմբերի 20, 2013 թ., Վարդենիկ – ԵՄ դասընթացը Հայաստանի ավագ դպրոցների համար պաշտոնապես մեկնարկեց ուրբաթ`սեպտեմբերի 20 –ին, Վարդենիկի ավագ դպրոցում: Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ երիտասարդների շրջանում բարձրացնելու ԵՄ – Հայաստան համագործակցության մասին գիտելիքների մակարդակը: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը
Քյարամ Ամոյանը փորձեց լքել դատական նիստերի դահլիճը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Բանդայի գործով» դադարեցրեց ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրա մահվան պատճառով։ Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն արեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացնելու մասին։ Պաշտպանն ասաց, որ Քյարամ Ամոյանը գանգուղեղային հիվանդությամբ է տառապում, 2006 թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա մոտ հայտնաբերվել էր գանգուղեղային վնասվածք, իսկ 07.07.2006-ին
«Շիրակ կենտրոնը» կոչ է անում գյումրեցի անօթևան ընտանիքներին ապահովել ձմռան վառելիքով
Գյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ,
«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ
Քսան եւ երկու տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վերահռչակվեց անկախ պետություն: Հայաստանի` հազարամյակներ բոլորած պատմական երթում սա ոսկեզoծ տարեթիվ է եւ արժանահիշատակ իրադարձություն: Սա Ուրարտուից սկզբնավորված մեր թագավորությունների եւ 20-րդ դարում կերտված հանրապետությունների ժառանգորդ Հայաստանի արդի Հանրապետության ծնունդն է: Անկախության վերականգնումը հայության ներկա սերնդի կյանքում ամենամեծ ձեռքբերումն է, որը ենթակա չէ
Պարույր Հայրիկյանին չի՞ բավարարել Վարդան Սեդրակյանի 14 տարի ազատազրկումը
«Ես բավարարված կլինեի, անվտանգության ապահովման տեսանկյունից եմ ասում, երբ հանցագործության կծիկը մինչեւ վերջ բացվեր: Դատարանն ու նախաքննությունն այս հարցում իրենց գործը չարեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի՝ քիչ առաջ հրապարակված դատավճռին: Հիշեցնենք, որ Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա
«Վիքին Սիրում է Հուշարձաններ»․ Հայաստանը 6-րդ տեղում է 53 երկրների շարքում
«Վիքին Սիրում է Հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 22 օրվա ընթացքում ավելի քան 170.000 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ Դրանցից ավելի քան 10.000-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են․ այս ցուցանիշով Հայաստանը ներկա պահին 6-֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ ավելի քան 27.000 լուսանկարով, երկրորդ տեղում է Գերմանիան` 22.000 լուսանկարով։ Մրցույթը շարունակվելու է
Բնակարան գնելը դարձել է պատուհաս՝ խարդախության մեղադրանքի տեսքով
«Փաստինֆո». Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Արփինե Մայսուրյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին Երևանի Խանջյանի փողոցում բնակարան է գնել:Վաճառողի հետ ծանոթացել է անշարժ գույքի շուկայում և համաձայնության եկել բնակարանը 28 հազար դոլարով գնելու շուրջ: Գնորդը վաճառողին՝ Զարուհի Պողոսյանին, նախապես 500 դոլար է վճարել, իսկ ավելի ուշ հայրը Ռուսաստանից վարորդի միջոցով գումար է ուղարկել, և ինքը վաճառողին տվել է նաև


















































