Օրվա լրահոսը
«Դարձել ենք դատարանների ձեռքի խաղալիքը»
Անչափահաս եզդիների «բաց նամակը» ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին Չնայած անչափահաս ենք եւ ազգությամբ եզդի, 2013թ. ապրիլի 9-ին հեռուստատեսությամբ լսեցինք Ձեր խոսքերը, որ երդվելիս ասացիք, թե «ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։
Հենապատի հարցով՝ Տարոն Մարգարյանին
Բաղրամյան 25 շենքի բնակիչներին ամեն տարի խոստումներ են տվել ու մոռացել Չորս տարի անընդմեջ Մ. Բաղրամյան 25 շենքի համատիրության նախագահության անդամ Կառլեն Ղարիբյանը դիմում է թաղային եւ քաղաքային իշխանություններին՝ կանաչապատ տարածքի կիսաքանդ հենապատը վերակառուցելու խնդրանքով: Համատիրության անդամը, նկարագրելով հենապատի քանդման հետեւանքով վերոնշյալ հասցեի բնակիչների կրած անհարմարությունները, հատկապես՝ ձմռան եւ անձրեւային եղանակներին, մտահոգություն է հայտնել նաեւ մայթերի
ԲՀԿ-ում չեն քննարկում ՀՀԿ-ի ներքին դժգոհությունները
«Ես չեմ կարող ինձ թույլ տալ՝ քննարկելու այլ կուսակցությունում քննարկվող կարծիքներն ու տեսակետները, հատկապես, որ տեղեկատվության չեմ տիրապետում»,- «Առավոտի» դիտարկմանը՝ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ում միանշանակ չի ընկալվում վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը, ավելին՝ շատերը հիասթափված են. այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում առաջիկայում կատարվելիք համակարգային փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե
ՀԱՄՀ խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և հիմնադրամի առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012 թվականին արձանագրված տնտեսական արդյունքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013 թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են,
Գյումրեցի բժշկին հայր ու որդի ծեծել են՝ ազգականի օգնությամբ
Քանի որ Գյումրիում բժշկին ծեծելով սպանելու նախադեպ կա, նախորդ օրը տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը Շիրակի նորանշանակ դատախազի անմիջական հսկողության տակ է: Նախորդ օրը երեկոյան Գյումրու նորաբաց բժշկական հիվանդանոցում միջադեպ էր գրանցվել հարբած մի քանի հիվանդատեսների ու տեղի անվտանգության աշխատակիցների միջեւ, որին միջամտել էր հիվանդանոցի ուրոլոգ Արամ Մելքոնյանը ու ծեծի ենթարկվել, այսպես ասած, զայրացած հյուրերի կողմից: Բանն
Սերժ Սարգսյանը փոփոխությունների ցանկություն չունի՞
ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը չի ցանկանում, որ «Տիգրան Սարգսյանն իր փորձառությունը ձեռք բերեր Հայաստանի ու մեր ժողովրդի բարեկեցության հաշվին»: – Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը: – Այսօր հասարակական, քաղաքական ուժերի, քաղաքացիների հիմնական պահանջը փոփոխություններն են: Խոսքը բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում տեսանելի փոփոխությունների մասին է: Փոփոխություններ իրականացնելու մեխանիզմը շատ պարզ է. պետք է
«Սա հզոր զենք է՝ Ադրբեջանի հիստերիան դադարեցնելու համար»
Ասում է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մարտ ամսին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում անդրադառնալով 1990 թվականի վերջին ԽՍՀՄ-ում անցկացված համամիութենական հանրաքվեին՝ մասնավորապես նշել էր. «Ես գիտեի, որ այդ հանրաքվեն որեւէ կարեւորություն իրենից չի ներկայացնում, միեւնույն է՝ Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ գործընթացը գնալու էր
Հնամաշ գաղափար
«Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանը իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ։ Պատմությանը գրեթե հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որի արդյունքում ժողովրդավարություն ծնվի։ Հեղափոխության արդյունքում, սովորաբար, մի բռնապետությանը փոխարինում է մի այլ բռնապետություն, որովհետեւ ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ՝
Ռուբեն Հակոբյան. «Հնարավոր է, ի՞նչ իմանաս»
-Պարոն Հակոբյան նախագահ Սերժ Սարգսյանը Ձեզ հրավիրե՞լ էր Սահմանադրության պահանջի համաձայն, որպես խմբակցության ղեկավար, քննարկելու վարչապետի նշանակման հարցը: -Նախագահի աշխատակազմից ես հրավեր չեմ ստացել: Ինձ հրավեր է փոխանցել Գալուստ Սահակյանը, որն իմ կողմից մերժվել է: -Եթե արարողակարգի համաձայն, նախագահի աշխատակազմից ստանայիք հրավերը` կընդունեի՞ք, թե՞ ոչ: -Կքննարկեինք: Թերեւս նաեւ ընդունեի, պարոն Սերժ Սարգսյանին փոխանցելու, որ համակարգ,
ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ
Ինչո՞ւ դատարկ ես, հարթակ, Ու չեն խայտար քո ալյակք, Միթե հայելվույդ մեջ անձկավ Ոստիկան մը նայեցավ:
Ազատամարտիկ. «Ռազմական ընտիր գործիչներին փոխարինեցին գողական ռազբորչիկներով» (Տեսանյութ)
Կարծիքներ` Թաթուլ Կրպեյանի մասին «Հայրս իմ մեջ կենդանի է այնքանով, որքանով մայրս ամեն օր պատմել է նրա մասին եւ կենդանի պահել նրա ներկայությունն իմ կյանքում եւ մեր տանը»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը: Ապրիլի 21-ին ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: «Զգացողություն ունեմ, որ առիթ է եղել
Բոստոնցի երկրորդ ահաբեկիչը ձերբակալված է
Բոստոնի ոստիկանությունն անցած գիշեր վերջապես հայտնաբերել եւ կալանավորել է 19-ամյա Ջոխար Ցարնաեւին։ Քաղաքի ոստիկանության հանձնակատար Էդ Դեյվոյի փոխանցմամբ, օպերացիայից հետո ոստիկանները ծանր առողջական վիճակում գտնվող Ցարնաեւին փոխադրել են հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նա շատ արյուն է կորցրել եւ հյուծված վիճակում է։ Բոստոնցիներից մեկը բակում տեղադրված մոտորանավակի վրա արյան հետքեր է նկատել, բացել է ծածկոցը եւ տեսել է արյունլվա
Ավտոմեքենան կամրջից ցած է ընկել
Ապրիլի 20-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցում Մերսեդես մակնիշի 34 РО 786 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ցած: Մինչ փրկարարների կանչի վայր
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ
Չինաստանի Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին ժամը 09.36-ին, տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900: Որոշ տեղեկություններով երկրաշարժի
Տուգանք հերթական գործով՝ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձի համար
Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Մելիք-Ստեփանյանը դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացված դատավճռով նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով՝ Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ: Ըստ մեղադրանքի` Դավիթ Մելիք-Ստեփանյանը 2013 թվականի փետրվարի
Պատճառն իմանանք
Հայ հասարակությանն այսօր հուզող հարցերից մեկը կադրերն են, մասնավորապես՝ կառավարության հարցը: Մարդիկ բաժանվել են երկու բանակի. մի մասը ցնծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մնալու է, մյուս մասը՝ ողբում: Եթե հետեւենք երկրի տնտեսական վիճակին, մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներին, արտագաղթի տեմպերին ու հասարակության տրամադրություններին, ապա վարչապետին պահելու որոշումն առավել քան անբացատրելի է: Եթե այն, ինչ ունենք, համարվում
Դասական երաժշտությունը պետք է հասանելի լինի նաև մարզերում
Ապրիլի 19-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին (ՀՊԵՆ)։ Նվագախումբը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop» բացառիկ համերգային ծրագիրը։ Հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ունկնդրեց հոլիվուդյան սիրված ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում
Գյումրիում տասնյակ վթարային շենքերի բնակիչներ սպասում են իրենց շենքերի ամրացմանը
Գյումրիում երկրաշարժից անմիջապես հետո հարյուրավոր մասնակի վնասված շենքեր անխնա ոչնչացվեցին, դրանց թվում` նաև պատմաճարտարապետական զգալի արժեք ներկայացնող շենք -շինություններ: Շատ բազմաբնակելիներ էլ ոչնչացվեցին հենց դրանց բնակիչների կողմից, որոնցից շատերը, հավատալով աղետի գոտին երկու տարում վերականգնելու խոստումներին, ակնկալում էին առավել հարմարավետ բնարաններ ստանալ: Սակայն եղան շենքերի բնակիչներ էլ, որոնք ամեն ինչ արեցին և երբեմն էլ դժվարին
Րաֆֆի Հովհաննիսյանի ուշացած քայլը
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքում հայտարարել է Նոր Հայաստան շարժման ձևավորման մասին: Սա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործունեության եզակի կոնկրետ դրվագներից մեկն է, ինչը սակայն կարելի է համարել բավական ուշացած: Այդ կոնկրետությունը, հատկապես շարժման կազմակերպական մասով, պահանջվում էր շատ ավելի շուտ, ինչի արդյունքում հավանաբար հնարավոր կլիներ խուսափել նաև ապրիլի 9-ի
Եվգենյա Դոլուխանովան լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց մեջ
Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում Եվգենյան ասաց, որ եզրափակիչ տուրում հաղթած դիրքում ցավալի սխալ թույլ տվեց եւ ստիպված եղավ ճանաչել իր պարտությունը: Սակայն նա 179 մաասնակիցների մեջ ընդհանուր մրցաշարային աղյուսակում 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը: Այդուհանդերձ, հայ շախմատիստուհին փառատոնի մասնակից կանանց մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը եւ արժանացել
Զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներն նվիրված խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հանձնարարության համաձայն ապրիլի 19-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել զինվորական կարգապահությունն ու օրինականությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների և զինվորական իրավապահ մարմինների միջև համագործակցության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և հետագա անելիքներին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ աշխատակազմի
Արմեն Ռուստամյան. Ընդդիմության միավորման ձախողողը կդառնա դիակ
Հարցազրույց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ -Ինչպես միշտ, այս ընտրություններում էլ ընդդիմությանը չհաջողվեց միասնաբար հանդես գալ, սակայն ՀՅԴ-ն խոսում է հետընտրական ինչ-որ միասնության մասին: -Բացատրեմ: Միայն տեսականորեն է հնարավոր, որ քաղաքական որեւէ ուժ միանգամից շահի ընտրողների ձայների 50 տոկոսը ու կարողանա իր ցուցակով քաղաքապետ ընտրել: Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, ու
Անանդն ու Կարլսենը դեմ չեն խաղալ Չաննյում
ՖԻԴԵ-ն ու Համահնդկական շախմատային ֆեդերացիան հուշագիր են ստորագրել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի անցկացման վայրի մասին, ըստ որի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու հավակնորդ Մագնուս Կարլսենը դեմ չեն, որպեսզի այն կայանա այս տարվա նոյեմբերին՝ Հնդկաստանի Չաննայ քաղաքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արտո Թունջբոյաջյան. Էս ձևով չի կարող շարունակվել
«Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում: Ես հարցնում էի, թե երիտասարդի աչքն ինչո՞ւ է դուրս նայում: Ամեն վայրկյան միկրոսկոպիկ մի աչք է նայում մեզ: Հարգանք կա՞`
Ինչու էր սպասելի Տիգրան Սարգսյանի վարչապետ առաջարկվելը
Ինչպես Տիգրան Սարգսյանի վարչապետության 5 տարիների ընթացքում, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար լինելու այս օրերին չդադարեցին նրա պաշտոնանկության մասին քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները: Բնական է, որ այդ «պայծառատեսությունները» չիրականացան, քանի որ սպասելի եւ տրամաբանական էր Տիգրան Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում: Այդ մասին, առանց երկիմաստության, իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱԿ-ը մերժել է Սերժ Սարգսյանի հրավերը
ՀԱԿ խմբակցությունը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախագահական ապարատի հրավերքը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ հրավերքն արվել է Լեւոն Զուրաբյանին, սակայն խմբակցությունը, հրավերքը քննարկելով, մերժել է այն։ «Ոչ լեգիտիմ իշխանության նշանակած վարչապետի հարցի քննարկմանը գնանք, որ ի՞նչ անենք»,-ասաց Արամ Մանուկյանը։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Orange-ն առաջարկում է ինտերնետի հատուկ սակագնային պլան մարզերի բնակիչներին
Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ: «Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ
Վանաձորցի զինծառայողը մինչ օրս չի կարողանում ազատվել աշխատանքից
Զորամասի հրամանատարությունը երիտասարդի դիմումները անպատասխան է թողել: 2012 թվականի հոկտեմբերի վերջերից մինչ օրս ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը չի արձագանքել նույն զորամասի առաջին հրաձգային գումարտակի առաջին վաշտի հրամանատար Դ.Գ.-ի զեկուցագրերին: Երկու անգամ` նախորդ տարվա հոկտեմբերին ու դեկտեմբերին, դիմելով վերադաս հրամանատարությանը` վանաձորցի երիտասարդը նպատակ է ունեցել ազատվելու աշխատանքից, սակայն ապարդյուն: Շուրջ 4 ամիս վերադասի լռությունից հետո
Մեղադրվում է Վանաձորի կենտրոնում 5 տարի անօրինական սրճարան աշխատեցնելու համար
Պետությանը պատճառվել է ավելի քան 7 միլիոն դրամի վնաս: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1962թ. ծնված Աստղիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-2009թվականների ընթացքում, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում գտնվող տարածքն օգտագործել է որպես սրճարան, իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ նրա ապօրինի


















































