Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մարդ կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի խոսքերով, վերջին ամիսներին փոքր ճգնաժամ ունեին ՀԱԿ-ի ներսում. «Մարդ կուսակցությունները արգելափակում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը: Մյուս կողմից՝ չէր կարելի հաշտվել այն իրողության հետ, որ բազմաթիվ անկուսակցականներ , որոնք ուզում էին մասնակցել քաղաքական գործընթացներին, այդ հնարավորությունը չունեին, դրա համար էլ դիմեցինք Կոնգրեսի ռեֆորմացիային, եւ շարժումը դարձավ նոր կուսակցություն: Այդ ճգնաժամը

«Մենք կողմ ենք միասեռականների քրեականացմանը». Մեսրոպ Առաքելյան

«Առաքելություն» կուսակցության ավագանու թեկնածու Մեսրոպ Առաքելյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով իրենց ծրագրերին, ասաց, որ նախատեսում են տարեկան մինչև 9 միլիարդով բարձրացնել տրանսպորտային ոլորտից եկող եկամուտները, ու որոնք կուղղվեն համակարգի զարգացմանը, ինչպես, օրինակ, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնմանը, տրանսպորտային պարկի վերանորոգմանն ու շարժակազմի թարմացմանը: «Առաջարկում ենք համատիրությունների համակարգի վերացում, քանի որ համակարգի աշխատանքի արդյունավետությունը եւ այդ ոլորտի համար

Դատարանի անկանխատեսելիությունը կամ՝ վախվորած դատավարություն

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն գործողությունները, որոնք նախնական դատական նիստի ընթացքում պետք է կատարվեն դատարանի կողմից: Ըստ այդմ՝ «դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ …կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը եւ ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան՝ կողմերի միջեւ բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաեւ սահմանում է ապացույցների ներկայացման

Հուշարձանագետը՝ հոգեւորականներին. Հուշարձանն այնպես են վերականգնել, ասես հարսանյաց սրահ է

Այսօր  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը  «Ելակետ» ակումբում հայտարարեց, որ հուշարձաններ վերականգնելու մշակույթ չունենք: Նրա ասելով,  ունենք լավ մասնագետներ, ճարտարապետները գերազանց նախագծեր են անում, սակայն դրանք կյանքի չեն կոչվում: «Ճարտարապետական նախագծից հետո պետք է հեղինակային վերահսկողություն սահմանվի, սակայն շինարարական խմբերը սովորաբար արհամարհում  են ճարտարապետներին: Տեղյակ եմ, որ, օրինակ, Աստվածընկալի ճարտարապետը այս առումով

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ համագործակցության

«Երեւանը գումար է ստանում մի ընդհանուր կաթսայից». Վահան Մովսիսյան

«Երեւանը ունի շատ լավ մասնագետներ, ու դեռ չի դարձել տեղական ինքնակառավարման մարմին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հետեւյալ կարծիքը հայտնեց «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը: «Ասում եք Երեւանի բյուջեն մասնակցային է, միգուցե ֆորմալ առումով նման քայլեր արվում են, բայց այն մասնակցային չէ: 2011թ. մարտի վերջին, երբ քննարկվում էր 2010թ.-ի կատարողականը, դահլիճում ավագանիներից բացի, այլ մարդ չկար,

«Մեզ կզրկի արեւի լույսից»

Ամիրյանի վրա կառուցվող բազմահարկ շենքը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եղբայրը՝ Հայկ Բեգլարյանն է կառուցում: Այս օրերին Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան 18 ա եւ Ամիրյան 24 շենքերի բակում շինհրապարակ է: Շինհրապարակին կից չկա որեւէ ցուցանակ, որով հնարավոր կլիներ հասկանալ՝ ով է կառուցապատողը եւ ինչ է նախատեսվում կառուցել այդ տարածքում: Թեեւ մեր՝ շինհրապարակ այցելած ժամանակ շինարարական աշխատանքներն

Զուրաբյանը՝ նոր ոստիկանապետի փոփոխության մասին. «Հրեշտակին հանում են, բերում են հրեշին»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, Երեւանի ոստիկանապետի փոփոխությունը համակարգը չի փոխի: «Ոստիկանությունը ինչպես կար, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում: Թե ներսում ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն, էական չէ: Գիտենք, որ Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ:  Բայց նրան հանում են, բերում են ավելի մեծ հրեշի, որը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է: Հիմա

Թաթուլ Մանասերյանը` ավագանու թեկնածուներին.« Ինչպե՞ս եք մտադիր լուծել քաղաքապետարանի դիմացի այգում միասեռականների ներկայության բոլորիս հայտնի խնդիրը»

Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու թեկնածուների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հարց բարձրացրեց. «Քաղաքի կենտրոնական այգիները նախատեսված են մեր երեխաների համար: Ինչպե՞ս եք մտադիր լուծել քաղաքապետարանի դիմացի այգում միասեռականների ներկայության բոլորիս հայտնի խնդիրը»: Մանասերյանը կարծիք հայտնեց, թե այս կերպ աշխատելով արագացվում է ուրբանիզացիան, որի հաջորդ փուլն արտագաղթն է: Մանասերյանին մտահոգում է նաեւ

Կայացավ Սոնայի եւ Արմեն Հովհաննիսյանի «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդեսը

Ապրիլի 17-ին կայացավ երգչուհի Սոնայի և Արմեն Հովհաննիսյանի նոր` «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդես-ասուլիսը: Երգչուհի Սոնան պատմեց, թե ինչպես տարիներ առաջ երաժիշտ Արմեն Հովհաննիսյանի հետ Ռուսաստանում տեղի ունեցած համագործակցության ընթացքում ծնվեց զուգերգով հանդես գալու գաղափարը: Նա ասաց, որ Երեւան կատարած գործուղման վերջին օրը իրեն առաջարկել են լսել Արայի ստեղծագործությունները: Սոնան էլ իրեն ներկայացրած բազմաթիվ երգերից ընտրել

«Յո երթանք»- Վ. Օսկանյան

Թերեւս այսպես կարող էր վերնագրել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ռեգնումյան հարցազրույցը, որում Հայաստանի արտաքին քաղաքականությանը անդրադարձ կատարելիս նշում է, որ առաջին հերթին «մենք» պետք է որոշենք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Անշուշտ, վերջին շրջանում ԲՀԿ-ի անորոշ պահվածքը մղում է Օսկանյանին՝ «մենք պետք է որոշենք ինչ ճանապարհով ենք գնում» հարցադրմանը, սակայն կխնդրեի այդ «մենքի» մեջ

Ընդդիմության հաղթանակը ավագանու ընտրություններում կլուծի վեց խնդիր

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի խոսքերով, ավագանու ընտրությունները բացառիկ շանս են երկրում իրավիճակը փոխելու: Այսօր ՀԱԿ գրասենյակում ասուլիսի ժամանակ պարոն Զուրաբյանն ասաց, որ  ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր: Առաջինը, կթուլացնի ռեժիմի դիրքերը նաեւ քաղաքացիներին ահաբեկելու, ընտրությունները կեղծելու առումով. «Լրիվ նոր երկրում ենք սկսում ապրել»: Նրա խոսքերով, կլուծվի նաեւ Հայաստանում իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու եւ ավազակապետական

Իրավապաշտպանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի եւ Հայաստանից գողացած գումարների մասին

Իսկ որտե՞ղ է հիմա Լուժկովը «Վերջին շրջանում ես խուսափել եմ հայաստանյան ներքաղաքական կյանքին գնահատականներ տալուց, բայց 2006 թվականի իմ մի հրապարակման մեջ ես առաջարկ էի ներկայացրել Ստեփան Դեմիրճյան-Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական դաշինքի ստեղծման, քանի որ, մեծ հաշվով, ինձ այդքան էլ հետաքրքիր չէ, թե որ քաղաքական դեմքն ինչ կոնկրետ գործողություններ է կատարել, այլ առավել կարեւոր եւ հատկանշական

Տեղական նշանակության մարտ

Գիտեմ, որ իմ ապաքաղաքական ցանկությունը շատ է քաղաքականացվելու, բայց ասեմ՝ Հայաստանում պետք չէ շատ հաճախ ընտրություններ անցկացնել: Որովհետեւ դա վեր է ածվում ինչ-որ կենաց-մահու պայքարի, չափից դուրս շատ է զբաղեցնում քաղաքացիների մտքերը եւ ամենակարեւորը՝ իզուր թշնամացնում է մարդկանց: Ես, օրինակ, կուզեի, որ Երեւանի քաղաքապետ լիներ Վահագն Խաչատրյանը եւ, եթե Երեւանի բնակիչ լինեի, ձայնս կտայի ՀԱԿ-ի

Ֆիլմի միջոցով մարդկանց մեջ փոփոխություն անելը` դեպի լավը, բարին ու գեղեցիկը, հեշտ է. Ռոբ Մուրադյան

Շատ շատերը Ռոբ Մուրադյանին ճանաչում են որպես «Խոսող շապիկներ»-ի մտահղցման հեղինակ, բայց քչերին է հայտնի, որ նա նաեւ սկսնակ ռեժիսոր է: Սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Հեռուստառեժիսուրա բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Պատմում է, որ ռեժիսուրայով սկսել է հետաքրքրվել պատահական. «Դպրոցական էի, երբ ես իմ ընկերների հետ միասին սիրողական տեսախցիկով նկարահանում էինք

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Հանրապետական» բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, ՊՀՀՏ Երևանի Աջափնյակ տարածքային կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման

12.000 փաստաթուղթ եւ 30.000 որբի գործ` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ (Տեսանյութ)

Հայաստանի ազգային արխիվը շարունակում է հրապարակել ցեղասպանությունը վերապրածների վկայությունները Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արխիվն այսօր փաստաթղթային ամենամեծ պահոցն է, որտեղ կան Հայոց ցեղասպանությանը  վերաբերող  փաստաթղթեր` թվով 12.000: «Դրանք բաժանվում են մի քանի խմբի, օրինակ` պետական փաստաթղթեր եւ ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, որոնք ամենաարժեքավորն են եւ մեծաքանակը: Վկայություններում

Ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն նշում է` այն խոսքը, թե Երևանի բնակիչը չի մասնակցում բյուջեի քննարկմանը` իրական չէ

Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը խոսելով Երեւանի բյուջեի մասին, ասաց, որ այն 66 միլիարդ է` եկամուտների ֆորմատով, հրապարակային է, թափանցիկ, բյուջեն մուտքերի եւ ելքերի առումով է 80 միլիարդ: «Եկամուտների ավելացման հետ կապված ասեմ, որ երկու տարում շուրջ 50 միլիարդ աճ է գրանցել: Վերահսկողության մեխանիզմների մասով էլ պետք է նշեմ, որ այդ մեխանիզմները

Պաշտպանի պատճառով Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ սոցապի նախկին 12 աշխատակիցների գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը մեկ ժամ ուշացումով  մեկ այլ փաստաբանի հեռախոսով հայտնել էր, որ չի կարող մասնակցել դատական  նիստին եւ երկու

Սամվել Կարապետյան. Կուզենայի հինգ րոպեով ԿԳ նախարար լինել

Այսօր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Ելակետ» ակումբում խոսեց Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրվա թեմայով: «Ես պետական կառույցի ներկայացուցիչ չեմ, եթե իրենց պատասխանատուներից մեկը նստած լիներ այս աթոռին, գուցե ոլորտի հեռանկարների մասին բաներ ասեր: Ուրախ եմ, որ մշակութային ժառանգությունն այնքան կարեւոր է քաղաքակիրթ աշխարհի համար, որ հատուկ օր են նշանակել,

«Բյուջեին պետք է քաղաքական գնահատական տալ». Սիմոն Ղոնախչյան

«Երեւանի բյուջեն պետք է ավելի շատ ծրագրային, բյուջետավորման ղեկավարման հիմունքներով կազմված լինի: Հիմա իրականացվում են ծրագրեր, որոնց արդյունավետությունը դժվար է գնահատել»,- այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Սիմոն Ղոնախչյանը: Ղոնախչյանի խոսքով` պետք է այնպես լինի, որ երեւանցին գոհ լինի: Ինչ վերաբերվում է Երեւանի բյուջեին, ապա ըստ նրա` «Բյուջեի վերահսկողության մեխանիզմների

Նյարդաբան. «Մարդն էլ մարտկոցի պես պետք է էլեկտրական հոսանք ստանա, որ առողջ լինի»

«Նեւրոզը՝ օրգանիզմում Հայաստանի մութ ու ցուրտ տարիներն են». նեւրոզի նկարագրությունն ավելի պարզ տալու համար այսպես նկարագրեց բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում բժիշկ Խաչատրյանը վստահեցրեց, որ նեւրոզը մարդու օրգանիզմում էլեկտրական հոսանքի պակասն է: Ինչպես որ մարտկոցն է լիցքավորվում, այնպես էլ օրգանիզմը կարիք ունի այդ հոսանքի, որն, ըստ բժշկի մարդը ստանում է

«Դեմ առ դեմ»` Լեւոն Իգիթյան եւ Սերգեյ Բագրատյան

Ապրիլի 18-ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու  Լեւոն Իգիթյանի եւ ԲՀԿ-ական թեկնածու   Սերգեյ Բագրատյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը`  մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

«Երեւանի բյուջեն իրականում 80 միլիարդ է». Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ավագանու թեկնածու Արծվիկ Մինասյանը, այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով Երեւանի բյուջեի մասին, ասաց, որ իրականում այն 65 միլիարդ դրամ չէ. «Եթե ավելի լուրջ դիտարկենք 2013 թվականի Երեւանի բյուջեն՝ կտեսնենք, որ 80 միլիարդ է: Առաջիկա 4 տարիների ընթացքում այն հնարավոր է 400 միլիարդի հասցնել եւ դրա հնարավոր զարգացումների մեր առաջարկած սցենարը հետեւյալն է` թուլացնել կառավարությունից կախվածությունը»:

ՀՀԿ-ական պատգամավորը ԲՀԿ-ՀՀԿ հակադրում չի տեսնում

«Ի տարբերություն պարոն Աբրահամյանի, ես բնականաբար, ոչ մասնակցել եմ, ոչ էլ կազմակերպիչների ցուցակում եմ եղել: Ընդամենը գիտեմ այնքան, որքան դուք»,- այսօր «Ազդակ» ակումբում պատասխանելով Aravot.am-ի`Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը վերաբերվող հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այդ հանդիպման մասին, ինչը, հաստատեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`հավելելով, որ ինքն է կազմակերպել հանդիպումը:

Հովհաննես Իգիթյանը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀՀ նախագահի բանակցության համար խոչընդոտ չի տեսնում

«Սերժ Սարգսյանը պետք է մտածի՝ ինչպես է պատրաստվում այս իրավիճակում շարունակել ղեկավարել մի երկիր, որտեղ բացահայտ ժողովուրդը ցույց է տալիս, որ չի ընդունում այս իշխանությանը: Այն մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանին բերեցին այս իրավիճակին՝ նվազեցնելով իր վարկանիշը, այդ մարդկանց Սերժ Սարգսյանը պետք է առնվազն փոխի ու հեռացնի»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց ՀՀՇ նախկին անդամ

ԲՀԿ-ն իր ծրագրերն իրականացնելու համար հնարավորություն չունի

Այսօր «Մեդիա կենտրոնում» ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Պողոս Փլավչյանը անդրադառնալով Երեւան քաղաքի բյուջեին, ասաց, որ այն պետք է ապահովված լինի ու իրենք պետք է լուրջ համագործակցեն մասնավոր սեկտորի հետ, ակնկալելով ներդրումներ: Փլավչյանը գտնում է` «Եթե ապակենտրոնացնում ենք իշխանությունը, մենք պետք է տանք նաեւ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, իսկ սա լուրջ խնդիր է»: ԲՀԿ թեկնածուն ապագայում չի տեսնում

Վահագն Խաչատրյանը ստախոս անվանեց Խոսրով Հարությունյանին եւ ժամադրեց Օղակաձեւ զբոսայգում

«Մեր իրականության մեջ կուտակվել են բազում խնդիրներ: Այդ խնդիրները վերջին մի քանի տարիների խնդիրները չեն: Այդ նույն օլիգոպոլիան պոկենք իշխանությունից, քաղաքական տանիք, կռիշովանիա, այդ բոլորը եկել են 90-ականներից: Մեր կանաչ տարածքները ե՞րբ սկսվեցին անխնա բիզնես նպատակներով օգտագործվել՝ 1993- 1995 թվականներից: Օղակաձեւ այգին առաջին անգամ հատկացվեց այդ նպատակով: Օպերայի շրջակայքում կար հանրային զուգարան , սեփականաշնորհվեց սրճարան

«Երեւանը չպետք է տարբերվի». Ջուլիետա Թադեւոսյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ՝ «Երեւան քաղաքի բյուջեն, խնդիրները եւ լուծումները» թեմայով, ՕԵԿ-ի ավագանու թեկնածու Ջուլիետա Թադեւոսյանն անդրադառնալով իրենց ծրագրում նախատեսված դրույթներին, ասաց, որ այդ ամենը իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, ինչն էլ կարելի է ավելացնել շահութահարկերի շնորհիվ, բացի այդ` քաղաքը կարող է ունենալ հարկային կենտրոնացված մարմին, որն էլ կարող է ըստ արժանվույնս

Հայաստանի Ազգային Բալետը և «Bad Boys of Dance» պարային համույթը միասնական ելույթով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում

«Դասականը պահպանելը եւ այն զարգացնելը շատ կարևոր է: Դասականը պահպանելով, մենք կարծես թե զարկ ենք տալիս մնացած ճյուղերին»,-այսօր այս մասին Արամ Խաչատրյան համերգասրահում, ԱՄՆ դեսպանատան կողմից հրավիրված «Bad Boys of Dance» պարային համույթի և Հայաստանի ազգային բալետի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը: ԱՄՆ դեսպան Ջորջ Հեֆերնի փոխանցմամբ, իրենք

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930