Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյանը` ավագանու թեկնածուներին.« Ինչպե՞ս եք մտադիր լուծել քաղաքապետարանի դիմացի այգում միասեռականների ներկայության բոլորիս հայտնի խնդիրը»

Ապրիլ 18,2013 14:06 Share

Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու թեկնածուների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հարց բարձրացրեց. «Քաղաքի կենտրոնական այգիները նախատեսված են մեր երեխաների համար: Ինչպե՞ս եք մտադիր լուծել քաղաքապետարանի դիմացի այգում միասեռականների ներկայության բոլորիս հայտնի խնդիրը»:

Մանասերյանը կարծիք հայտնեց, թե այս կերպ աշխատելով արագացվում է ուրբանիզացիան, որի հաջորդ փուլն արտագաղթն է:

Մանասերյանին մտահոգում է նաեւ  Նուբարաշենում սկսված  գործընթացը, ըստ նրա՝ դա անհամաչափության հաղթահարման լուրջ օրինակ կարող է համարվել:

Մանասերյանը դիմելով ավագանու թեկնածուներին, ասաց` չի կարելի օբյեկտիվորեն չնկատել դրական տեղաշարժերը, սակայն դրանք չեն բավարարում, հետեւաբար` «մեզ չի սազում նման Երևան ունենալը, դրա համար աշխատեք ավելի շատ ներգրավել ձեզ քննադատողներին»:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել