Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական նշանակության մարտ

Ապրիլ 18,2013 13:48 Share

Գիտեմ, որ իմ ապաքաղաքական ցանկությունը շատ է քաղաքականացվելու, բայց ասեմ՝ Հայաստանում պետք չէ շատ հաճախ ընտրություններ անցկացնել: Որովհետեւ դա վեր է ածվում ինչ-որ կենաց-մահու պայքարի, չափից դուրս շատ է զբաղեցնում քաղաքացիների մտքերը եւ ամենակարեւորը՝ իզուր թշնամացնում է մարդկանց: Ես, օրինակ, կուզեի, որ Երեւանի քաղաքապետ լիներ Վահագն Խաչատրյանը եւ, եթե Երեւանի բնակիչ լինեի, ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Բայց ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե մնա Տարոնը կամ դառնա Օսկանյանը, կամ երեք Արմեններից մեկը: Այդ ի՞նչ մի ճակատագրական խնդիր է, որ այդպիսի չարությամբ եւ թույնով լցվեցին մեր հարգարժան կուսակցականները: Ընդ որում՝ բոլորը բոլորի դեմ, անկախ նրանից՝ «ռեժիմ» է, «ռեժիմ» չէ, գործընկեր է, գործընկեր չէ:

Ամենակարեւոր բանը, որը կուսակցական գործիչները կարող են անել, իրար բզկտելու փոխարեն, ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աստիճանը բարձրացնելն է: Այդ առումով ինձ դուր է գալիս ԲՀԿ-ի գաղափարը՝ Երեւանի բոլոր 464 տեղամասերում տեսախցիկ տեղադրելու մասին: Հրաշալի կլիներ, եթե հիմա դա տեխնիկապես հնարավոր չէ, գոնե 2017 թվականին ցանկացած մարդ Հայաստանում կամ աշխարհում, ով ունի համակարգիչ եւ համացանցի մուտք, կարողանա on-line հետեւել, թե ինչ է տեղի ունենում տեղամասերում բացվելու պահից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվառումը, որպեսզի գոնե 70 տոկոսով բացառվեն խոսակցությունները քվեարկության նենգափոխման մասին: Խոսքը, իհարկե, կարող է լինել միայն քվեարկության մասին, որը ընտրությունների մի մասն է միայն:

Բարեբախտաբար, թե քաղաքագետների ու թե որոշ խելամիտ կուսակցականների շուրթերից վերջերս առիթ եմ ունեցել լսելու, որ պետք է պատրաստվել բուն ընտրություններին, ոչ թե հետընտրական պրոցեսներին, եւ հույս չդնել վերջիններիս վրա: Սակայն, ցավոք, առայժմ քարոզչության մեծ մասն ուղղված է հենց հետընտրական պրոցեսների՝ ցույցերի, բողոքների արդարացմանն ու հիմնավորմանը:

Այստեղից՝ իրար ոչնչացնելու թաքնված եւ բացահայտ խոստումները: Մինչդեռ ես վերջերս պազեցի, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հակասությունները չափազանցված են: Երկուսն էլ, օրինակ, պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան՝ կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե, մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման: Եվ մեր խոշոր գործարարները, բնականաբար, երազում են մտնել հարկային դաշտ, այսինքն՝ ոչ թե «նալոգ» տալ կոռումպացված իշխանավորներին եւ զբաղվել նախընտրական բարեգործությամբ, այլ դրանից մոտավորապես 10-20 անգամ ավելի մեծ գումարներ մուծել պետական բյուջե: Բայց ինչ-որ մեկը խանգարում է, որ այդ երազանքը իրականություն դառնա: Ըստ երեւույթին, լրագրողները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Serob says:

    Երևանում չե՞ք բնակվում, պրն. Աբրահամյան

  2. Համլետ says:

    Արամ,իմ այս մեկնաբանությունը առաջին հայացքից՝ կարծես թե թեմային չի վերաբերվում…Քիչ առաջ ծանոթացա Արմեն Երիցյանի գույքի նասին ներկայացրած հայտարարագրին ու մտածեցի՝ հալալ է նրա օեկականությունը…Որեմն ասեմ,որ նշված անձը ունի.
    1.Առանձնատուն լորդերի թաղամասում՝ Թոխմախի Մհերի դղյակի հարևանությամբ.
    2.Սևանի ափին մի հսկայական տարածք՝ իր բոլոր հարմարություններով կառուցապատված (դղյակ,պիրս,զբոսանավակ և այլն).
    3.Համարյա նույն մակերեսի հողամասեր Ծաղկաձորում ու Աղվերանում:

    Այժմ էլ ներկայացնում եմ ,,թունդ,, նժդեհականի ավելի ,,թունդ,, զավակ՝ Տարոն Մարգարյանի չհայտարարագրված ունեցվածքը
    1. Արմավիրում՝ 60 հա այգի.
    2. Մասիսում՝ 12 հա այգի և պահածոների գործարան.
    3. Երևանի Կրկեսի շենքը.
    4. Փամփուշտների գործարան՝ 50 տոկոս փայաբաժին.
    5. ,,Հանրապետական,, մարզադաշտի մուտքի մոտ երկհարկանի շինանյութերի հսկայական խանութ.
    6. ,,Միլենա,, տաքսի ծառայությունը,
    7. Ավան-Առինջում երկհարկանի սուպերմարկետի տարածք, որն այժմ տրված է SAS-ին.
    8. Ավանի տարածքում 60 հատ խանութ-կրպակ.
    9. ,,Բունար,, գովազդային գործակալությունը, որը Երևանում ունի մոտ 50 վահանակ ու պետական բյուջե որևէ հարկ չի մուծում.
    10. Մետրոյի կայարանների անցումներում՝ կրպակներ:
    Եթե այս անձիք ստով,կեղծիքով և այլ ՕԵԿականություններով ու ,,նժդեհականություններով,, հանդեձ,ձգտում են էլ ,,ավելի ապահով Հայաստան,, կառուցելուն,ապա ինչպե՞ս կարելի է՝ ,,ոչ մի սարսափելի բան չտեսնել ու սրանց հայտնվելը (Աստված մի արասցե) համարել քաղաքացու համար ոչ ճակատագրական,,…

    • Ավետյան says:

      Համլետ, երևում է լավ տեղեկացված ես, իսկ ու՞մ կուզեիր տեսնել քաղաքապետի պաշտոնում:

  3. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    Համլետ ջան խի էս գաղջ մթնոլորտ ստեղծում? Սերժն ասել է չէ, ԹՂԹՈՎ ստուգել է, ըտենց բան չկա:

    • Արմեն says:

      Ինչ ջիգյարով Համլետ ջան ասեցիք, իսկ ինչից վերցրիք, որ մթնոլորտը գաղջ դարձավ, եթե անգամ ճիշտ է այդ ցուցակը դրանից հետևեցրիք, որ …., իսկ միգուցե Հայաստանի բնակչության մի զգալի մաս ավելին ու էլ ավելին ունի: Հա պիտի էքսպերտիզան անցնի ոմանց սուբյեկտիվ գնահատականին արժանանա անպայման: Դեռ Լենինին հրաժեշտ չտված, հիմա էլ ամենաարժեքավոր մոտեցումը դարձրել են նաև ձեր համար ազատ, արդար, մրցակցային, ժողովրդավարական, համասեռամոլական, բաց, թափանցիկ…… ընտրությունները:
      Բոլորը գիտեն թե ով որքան փող ունի լումայի ճշտությամբ: Բայց իսկապես ճղճիմություն կա
      շատերիս մեջ, բացարձակապես անտեղյակ ենք Հայաստանի Հանրապետության խնդիրներից, միայն բամբասելու թեմա լինի ու լիքը սուտը համ մեր ուղեղներում է համ շուրթերին: Լավ թե վատ հոդվածագիրը միտք է առաջ քաշում, որևիցէ մեկը չի արձագանքում, չի ուզում ուղեղին նեղություն տալ, միևնույն է ամեն ինչ գիտենք, դեռ մի քանի բան էլ ավելին: Մեր միակ թերությունը մեր մեջ արժեքային համակարգի բացակայությունն է իրականում: Պարզապես սա գիտակցելն է շատ բարդ:

  4. Հայկ says:

    Այժմ բոլոր հնարավորությունները կան էլեկտրոնային եղանակով ընտրական քվեարկություններ կազմակերպելու համար: Այսպես՝ տեղամասում փակ խցիկում կարող են դնել քվեաէկրան, որի վրա արտացոլված էլեկտրոնային քվեաթերթիկին ընդամենը մատով հպվելով (ինչպես էկրաններով հեռախոսներն են, օրինակ iPhone-ները, Galaxy-ները և այլն) կկատարեն ընտրություն և այդ արդյունքը միանգամից կարող է ամփոփվել ԿԸՀ-ի համապատասխան սերվերում: Այստեղ կարող են այնպես անել, որ համապետական ընտրություններում նույնիսկ հնարավոր չլինի պարզել, թե կոնկրետ գյուղը, քաղաքը կամ մարզը ինչպես է քվեարկել: Այս առումով մարզպետների, քաղաքապետների ու գյուղապետների վրա այլևս ձայն ապահովելու պլան չեն կարող դնել: Էլեկտրոնային ընտրություններ անցկացնելու համար ընդամենը քաղաքական կամք է պետք: Սա մի օր անպայման լինելու է: Գիտատեխնիկական առաջընթացը վերջնականապես մի օր կործանելու է ընտրակեղծարարության այս մեխանիզմները: Դրան հասնելու ենք և ժողովրդի համար անցանկալի իշխանության փոփոխության հարցը րոպեների խնդիր է լինելու…

  5. Արմեն says:

    Իսկ լսեցիք, որ ԱՄՆ-ի դեպանը խոսում և դիտողություններ է անում մեր քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Նույն ժամանակ ԱՄՆ արտգործնախարարը ասում է Թուրքիայի դերը
    պիտի մեծացվի Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված: Չեք լսել, դա կարոր չէ հայի համար, կարևորը ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են: Իսկ ամենակարևորը հետընտականը, սա կարգին թեմա է:

    • Համլետ says:

      Թուրքիայի դերի մեծացումը Ղարաբաղյան կարգավորման հարցում եղել ու մնում է Քոչարյան Ռոբերտի ու Սարգսյան Սերժիկի վարած արտաքին քաղաքականության անկյունաքարը…

  6. Karen says:

    Շատ լավ է որ վարչապետի պաշտոնում մնացել է Տիգրան Սարգսյանը: Կոռումպացված օլիգարխներին միմիայն գրագետ և հետևողական քայլերի միջոցով կարելի է օրենքի դաշտ բերել, ինչ էլ որ անում է Տիգրան Սարգսյանը; Դե իսկ այն որ դա դուր չի գալիս ասենք Ծառուկյան Գագոյին կամ այլոց — ոչինչ: Կնշանակի եկել է հարկերը մուծելու ժամանակը …….

Պատասխանել