Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «ՄԻՊ-ի աշխատանքը կգնահատեի շատ վատ»

Այն, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում շատ անելիքներ կան, ոչ մի կասկած։ Սակայն մինչ օրս ՄԻՊ գրասենյակը, թեեւ բազմաթիվ ջանքերին, այնուամենայնիվ, այս հարցում դեռ ցանկալի արդյունքի չի հասել։ Այս ոլորտում հեղափոխություն է խոստանում իրականացնել ՕԵԿ առաջնորդը: Բանն այն է, որ շուտով մեր երկրում ստեղծվելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը նախագահելու է Արթուր

ԲՀԿ-ն երբեւէ «անքակտելի, անանջատելի կապով կապված չի եղել որեւէ մեկի» հետ

ԲՀԿ մամուլի խոսնակը չի մեկնաբանում Տեր-Պետրոսյանի հայտարարությունները «Սրանից ուղիղ ութ տարի առաջ, համագումարի ամբիոնից ելույթ ունենալիս ասացի, որ Հայաստանում անհրաժեշտ է ցորենի ցանքսի, գիտության, կրթության, արդյունաբերության հեղափոխություն իրականացնել: Որեւէ կերպ համոզմունքս չի փոխվել այդ առումով»,- «Հայելի» ակումբում այսօր ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ԲՀԿ-ն կիսո՞ւմ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից

Անդրիաս Ղուկասյան. «Ես լինելու եմ ժողովրդի կողքին»

Հատված Անդրիաս Ղուկասյանի հետ հարցազրույցից: – Ապրիլի 9-ին հաջորդած շարժման քայլերը Ձեզ գոհացնո՞ւմ են։ – Իսկ ի՞նչ կա հիմա։ Դրանից հետո որևէ քայլ չեմ տեսնում, դեռ նոր պիտի անեն։ – Այսուհետ և՞ս լինելու եք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։ – Ես լինելու եմ ժողովրդի կողքին։ – Հրապարակո՞ւմ եք լինելու։ – Այո, եթե նման անհրաժեշտություն կա։ – Ի

Ռուբեն Հակոբյանը պատասխանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին իր ոճով. «10-ը զոհերի մանկության երազանքը չի եղել, որ…»

Ըստ Ռուբեն Հակոբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի արածը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ քաղաքական ժուլիկություն, որը նախկինում կիրառվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետո տեսավ չստացվեց, թեքվեց ԲՀԿ-ի կողմը:

«Մենք չենք եկել ազգը փրկելու». Մեսրոպ Առաքելյան

Այսօր «Հայացք» ակումբում «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանն անդրադառնալով քարոզարշավին՝ ասաց, որ իրենց կուսակցության համար առաջին շաբաթը դրական է եղել, գրեթե ամեն օր բակային հանդիպումներ են ունեցել, լսել մարդկանց, ծանոթացել խնդիրներին. «Հասարակության արձագանքը եւս մեր կուսակցության առաջարկների հետ կապված դրական է լինում: Մենք կարծում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից պետք է իրականացվի

Ներսես Նազարյանն` իր պաշտոնանկության եւ փոխոստիկանապետ նշանակվելու մասին

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է իր աշխատանքից ազատվելու եւ նոր պաշտոնի անցնելու մասին տարածված տեղեկությունները: «Կարծում էիք, տխուր եմ լինելու, ոչ, այսօր մեր տոնն է,  ուրախ եմ»,- ուրախ ձայնով ասաց Ներսես Նազարյանը`  հավելելով, որ անպայման մասնակցելու է այսօր ոստիկանության օրվան նվիրված միջացաոռւմներին: Նա հերքեց տեղեկությունները, թե  իր աշխատանքից ազատվելը ապրիլի

Մեկնարկեց ԽՀԱԱԳ համաձայնագրի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը

Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների 5-րդ փուլը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց, որ համաձայնագրի բանակցային մի շարք գլուխներ արդեն իսկ համաձայնեցվել են եվրոպական գործընկերների հետ: Խոսելով բանակցությունների 5-րդ փուլի քննարկվելիք հարցերի մասին՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասաց. «Այս փուլի

Լիլում Եվգենյա Դոլուխանովան բարձրացավ 41 աստիճան

Ֆրանսիայի Լիլ քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական միջազգային մրցաշարում խաղացվել է չորս տուր: Խարկովաբնակ հայ շախմատիստուհի, կանանց միջազգային գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, չորս տուրից հետո վաստակել է 3,0 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 61-րդից բարձրացել 19-րդ հորիզոնական: Նույնպիսի ցուցանիշով 13-րդ տեղում է ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մեր «գըմփ» նյութն ու Արսենյան Գուգոյի 51 միլիոն դրամանոց ժամացույցը

«Տեցի կռուգ» կոչվող վայրում երեկ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ քաղաքապետացու, ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանելուց հետո հայտարարեց, թե ուզում եք «գըմփ նյութ» անել, որ ավելի բարձր աշխատավարձ ստանաք: Որքան էլ «գըմփ նյութ անենք» Ձեր պես չենք կարող 50 հազար դոլարանոց ժամացույց ձեռք բերել՝ նկատեցինք մենք: «Ոչ թե 50 հազար

«Ժողովրդավարական Հայրենիքը» առաջարկներ է ներկայացնելու Րաֆֆի Հովհաննիսյանին

ԺՀԿ-ն, օրինակ, ըստ Մակեյանի, գտնում է, որ ընդդիմադիր հետագա շարժումը պետք է ընթանա 88-ի շարժման մոդելով:

ՀԱԿ-ն ունի ամենաշատ վահանակները

Հատված Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցից: – Կարծես թե այս անգամ բոլոր թեկնածուների հնարավորությունները հավասարաչափ են բաշխված՝ գոնե արտաքուստ։ Ձեր հաղթանակի շանսերը ինչպե՞ս եք գնահատում։ – Հիմա այդ ամենն «օրինական» ձեւով է արվում։ Թեկուզ պաստառների հետ կապված՝ էլի հավասար պայմաններ չեն։ Մենք մասնակցել ենք մրցույթի ու վահանակների բավական

Հայտնաբերվել է զինամթերք

Ապրիլի 15-ին, ժամը 13.41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել թիվ 49 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Հ. Պալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: ԱԻՆ

«Փոթորիկ ոստիկանությունում»

Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանական վերնախավում: Մասնավորապես, փոխվել են Երևանի ոստիկանության պետը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը: Սա, ըստ էության, կարելի է համարել Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ստանձնումից հետո տեղի ունեցած կադրային առաջին ծավալուն և նաև զգալիորեն նշանակալից փոփոխությունը: Շատերն արդեն իսկ հասցրել են այս փոփոխությունները պայմանավորել

Լավագույն արդյունքը՝ 10-րդ տեղ

Դուբայում ավարտվեց շախմատի «Sheikh Rashid Bin Hamdan Al Maktum» գավաթի 15-րդ խաղարկությունը: Հայաստանի վեց մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որն ինը հնարավորից 6,5 միավորով եզրափակեց առաջատարների տասնյակը: Նույնքան միավորով 13-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ անդամ՝ Գաբրիել Սարգսյանը: Մեր մյուս չորս շախմատիստները ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեցին այսպիսի ցուցանիշներով: 34.

Պապիկները

Դուրս է գալիս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների առաջ: Նրա դեպքում ոտքի կանգնելու և օվացիայի համար տարիքային սահմանափակում չկա` ահել ու ջահել կուսակցականները կատարում են կուսակցական ծեսը` ծափահարություններով հավաստելով անսահման նվիրվածություն: Ոչ ոք իրեն չի կարող թույլ տալ նստած մնալ կամ չծափահարել: Թեև դա անել ոչ ոք չի էլ ստիպում. կամավոր է: Մյուս պապիկի

Ծառայություններ առաջարկող քարոզիչները ԲՀԿ-ականնե՞ր չեն

Նախ հետաքրքրվել են, թե ինչ կարծիքի են ԲՀԿ-ի մասին, ապա՝ թե ինչ խնդիրներ ունեն հոսանքի, գազի, ջրի, կոմունալ վարձավճարների մասով եւ առաջարկել՝ եթե խնդիրներ ունեն, կարող են դիմել իրենց։

Ծիծաղելի են մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի ձգտումները

Այս ամենը լայնորեն կլուսաբանվի հեռուստատեսությամբ եւ ընդդիմության նկատմամբ ընտրողի «ցասումի» կիզակետում վրա կհասնի ՀՀԿ-ի (նաեւ՝ ԲՀԿ-ի) ներկայացուցիչը՝ առաջարկելով X գումար, իր ուժին ընտրելու դիմաց։

Ինչո՞ւ է Հանրապետական հիվանդանոցի տնօրենը դարձել է ՀԱԿ վարչության անդամ

Ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվեց 43 հոգանոց վարչություն. 22-ը` նախկին ՀՀՇ կուսակցության կողմից, իսկ 21-ը` ՀԱԿ նախաձեռնող խմբի: Այս վարչության անդամների զգալի մասը հասարակությանը այս կամ այն կերպ հայտնի մարդիկ են, ովքեր տարբեր ժամանակներում կամ եղել են իշխանության մեջ, կամ իրենց դրսևորել են` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Բայց այս ցուցակում կա

ԵԺԿ միջազգային քարտուղար. Ցավում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքի համար

Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային  մասնակցող ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքից  փորձեցինք  ճշտել. Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Եժի Մարտենսին  եւ ԵԺԿ-ին  ուղղված  հայտի  եւ  բավականին կոշտ քննադատությունց հետո ԵԺԿ-ում որեւէ քննարկում եղե՞լ է այդ առնչությամբ։ «Երկու շաբաթ առաջ մենք ունեցանք ԵԺԿ քաղաքական ասամբլեա, փաստացի որեւէ քննարկում այնտեղ չեղավ  Հայաստանի ընտրությունների  հետ  կապված,  ամբողջ ԵԺԿ  ընտանիքի  համար իրավիճակը շատ պարզ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ VITAMIN

– Իմ հարեւանն էնքան վատն ա, որ ապրիլի 9-ին փոխանակ Րաֆֆիի ինագուրացիային գնար, գնացել ա աշխատանքի: – Իմ հարեւանն էնքան վատն ա, որ ապրիլի 9-ին փոխանակ աշխատանքի գնար, գնացել ա Սերժի ինագուրացիային:

Oմբուդսմեն. Արմեն Մարտիրոսյանի միջադեպի բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն համաչափ պատասխանատվության

Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին:

Բոստոնում պայթյունների հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ 100-ից ավելի մարդ

Իշխանությունները հայտնաբերել են չգործած պայթուցիկ ևս երեք սարք, որոնցից մեկը հայտնաբերվել էր Բոստոնի Նյութն արվարձանում Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ երկուշաբթի օրը գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետևանքով  զոհվել է երեք, վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ: Հետաքննության անցկացման մանրամասներից տեղյակ աղբյուրներից մեկի համաձայն, իշխանությունները հայտնաբերել են չգործած պայթուցիկ ևս երեք

Էս ի՞նչ ենք անում, ՀԱՅԵ՛Ր…

Տարիներ առաջ, երբ սովորության համաձայն այցելել էի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի Գառնու առանձնատուն, հանդիպելու և զրուցելու իմ հոգևոր հոր հետ, մարդու՝ ով աստղերի գաղտնիքից ու տիեզերքի դինամիկայից բացի նաև տիրապետում է մարդո՛ւ գաղտնիքներին ու հոգո՛ւ դինամիկային, ակամա երկնքից միասին իջանք գետին, Գառնու լեռներին փռված արևի լույսի պես տարածվեցինք մեր երկրի ու ժողովրդի հարցերի վրա ու Գուրզադյանը,

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «ՀՀ դատախազություն, ՀՀ ՊՆ քննչական ծառայություն , ՀՀ ռազմական ոստիկանություն համակարգը կոռումպացված է»

Իրավապաշտպանը համոզված է, որ Նազարյանի սպանության գործը կոծկված է: Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ապրիլի 12-ի նիստում պետական մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց , որ տուժող կողմը ճնշում է  գործադրել քրեական գործով վկաների վրա: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն իր ելույթում այդ առթիվ հայտարարեց.  «Եթե Հարություն  Հարությունյանը տեղյակ է, որ ամբաստանյալների ծնողները, տուժող կողմը 

Huffington Post. «Արիս Ջանիկյանի «Այս հրեշտակային երկիրը» փլուզում է ամերիկյան երազանքը»

1992թ. Լոս Անջելեսի բողոքի ցույցերը դարձել են ժամանակակից Ամերիկայի գրեթե մոռացված պատմություն: Ապրիլի 29-ից մինչև մայիսի 4-ը տևած դեպքերի մասին Ոչ մի լուրջ ֆիլմ չի նկարվել, որի ընթացքում մոտ 50 մարդ է զոհվել և միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել: Այն բանից հետո, երբ հրապարակվեց տեսաերիզը, որտեղ սևամորթ Ռոդնի Քինգին դաժանաբար ծեծում էր սպիտակամորթ ոստիկանը, ռասսայական

Լենինի արձանից մինչև ազգերի «տոհմածառ»

Ըստ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի` գաղափար ներկայացնողը ճարտարապետությունից տեղյակ չէ: «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի»` Հանրապետության հրապարակում «Ազգերի տոհմածառ» տեղադրելու նոր նախագիծ-առաջարկը, ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, «լրիվ Հյուսիսային պողոտային համարժեք «լուծում» է»։ «Այս գաղափարը ներկայացնողը ոչ միայն ճարտարապետությունից տեղյակ չէ, այլև առհասարակ համաչափությունից տեղյակ չէ,- «Մեդիալաբին» ասում Պետրոսյանը:-12 մետր բարձրությամբ ծառը Photoshop անելիս դարձել է մոտ

ՀՀԿ-ն խոստանում է՝ այնպես, ինչպես նախորդ ընտրություններին

Տեր-Պետրոսյանն ասել էր նաեւ, որ ավագանու ընտրություններին Սերժ Սարգսյանը թույլ չի տալու ԲՀԿ-ին լուրջ տոկոսներ հավաքել. «Թույլ տվողը կամ թույլ չտվողը տվյալ պարագայում Երեւանի բնակչությունն է»։ Ստեփան Սաֆարյանը համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ կկեղծի ընտրությունները։ Հանրապետականն, ըստ նրա, անձամբ է խոստացել, որ ոչ մեկին թույլ չի տալու հաղթել ավագանու ընտրություններին։ «Նրանք

Անձրևախառն ասֆալտապատում` Գյումրիում

Քիչ առաջ Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատոր  Տիգրան Գասաբյանը ֆեյսբուքյան  «Լեննագանցիք» խմբում մի լուսանկար էր տեղադրել, որտեղ պատկերված էր, թե ինչպես են անձրևի տակ ասֆալտապատում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը: Օպերատորը նշել էր. «Ինչ որ տեսել են աչքերս.  կրկին անձրև ու ասֆալտապատում»: Օգտատերերից մեկն էլ   կատակով արձագանքել էր. «Ավանդույթները շարունակվում են,  երևի այս վերջին շաբաթվա մեջ փորձի

Vestnik Kavkaza. Ռուսաստանին Րաֆֆի Հովհաննիսյանը պետք չէ

Կրեմլը հերքել է տեղեկությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ: Գրում է «Վեստնիկ Կավկազա» լրատվականը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Ռուսաստան կատարած այցին: Լրատվականի խմբագիրը՝ Ալեքսեյ Վլասովն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ օգուտ քաղել Րաֆֆի Հովհաննիսյանի պես քաղաքական գործչից: Հայաստանի իշխանությունն

«Փողը կտան` վերցրեք, պրոբլեմ չկա». քաղաքապետի թեկնածու

«Որպես ավագանու թեկնածու,  որպես քաղաքացի, և երևանցի`  անչափ մտահոգ եմ քաղաքի անհամաչափ զարգացման խնդիրներով: Այսինքն, կա մի փոքրիկ կենտրոն և կա ուշադրությունից դուրս Շենգավիթ համայնք, որտեղ  տարածքը զուրկ է անգամ քաղաքում տեղակայված նստարաններից»,-այս մասին այսօր  Շենգավիթ վարչական շրջանում,  Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում կայացած հանդիպման ընթացքում ասաց ՕԵԿ համամասնական ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածու  Ջուլիետա Թադևոսյանը:

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930