Օրվա լրահոսը

Հայաստանն իր անկախության տոնակատարության գլխավոր միջոցառումն անցկացնում է ռուսների փողով եւ ռուսների պատվերով

Սեպտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան։ Որպես մենակատար հրավիրված է Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար Էդուարդ Կունցը, իսկ ծրագրի գլխավոր՝ առաջին մասում, կհնչի Պյոտր Չայկովսկու թիվ 1 դաշնամուրային կոնցերտը։ ՀՀ պետական ամենանշանակալի օրվա տոնական համերգի այդօրինակ ծրագիրը (պինդ բռնվեք) ռուսների ցանկությամբ է կազմվել։ Սեպտեմբերի 21-ի տոնական համերգի գլխավոր հովանավորը՝ ռուսական

Գրիգոր Գրիգորյանը ազատ ոճային մեր վերջին ըմբիշն է աշխարհի առաջնությունում

Այսօր Բուդապեշտում ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Հունգարիայի մայրաքաղաքի Լասլո Պապի անվան մարզապալատում Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու է վերջին ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Երիտասարդ ըմբիշը վիճակահանությամբ պայքարն սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ մեկնարկային գոտեմարտում նրա մրցակիցը մադագասկարցի Տադիսոն Պատոլոջանահրին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սկսվեցին «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները

Սեպտեմբերի 17-ին սկսվեցին Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:  Առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ և հետազոտություններ: 2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում և գրունտների նմուշարկում: Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի

Արմեն Մարտիրոսյան. «Մի կողմում մարդու կարծիքը հաշվի են առնում, մյուս կողմում՝ մեծ մուրճով խփում են»

Հատված «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:    –Ինչո՞վ է Եվրոպան օգնել 4 տարի շարունակ ասոցացման ուղին բռնած Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կարո՞ղ եք բերել մեկ օրինակ: -Հայաստանի տնտեսության մեջ փոփոխություն չէր կարող լինել, քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել:    –Մաքսային միությանը միանալու պայմանագիրը եւս դեռ ստորագրված չէ, սակայն Ռուսաստանի նախագահը կոնկրետ առաջարկներ ներկայացրեց Հայաստանին՝ երկաթգիծ,

Արկադի Վարդանյանը չի ընդունել սպանության նախապատրաստության մեղադրանքը

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ եւ գործարար Արկադի Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտված է, եւ օգոստոսի 29-ին գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Արկադի Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 18-ին, իր ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հետ։ Երկուսին էլ կասկածում էին Արսեն Ավետյանի հոր՝ Ռոբերտ Ավետյանին թունավորելու փորձ կատարելու մեջ։ Այդ օրերին

Լինե՞լ, թե՞ ավելի լինել

ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Մաքսային և Եվրասիական միությանն անդամակցելով` Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը, ինչպես 1918-20 թվականներին: Մի կողմ թողնենք 1918-20 թվականները, ներկայիս ժամանակահատվածը այդ թվականների հետ համեմատելու փորձերը, որով մի քանի օր առաջ էլ աչքի ընկավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` տեղի ունեցածը համեմատելով Բաթումի պայմանագրի հետ, իհարկե

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել:  Համբոն համառորեն աներձագից պահանջում էր Գիքորի ուղարկած գումարի տոկոսները: – Լավ կըլնի՞, որ ես էլ քու քրոջից տոկոսնին պահանջեմ,- աղաղակում էր կինը:

Հայ պատանիների հերթական հաջողությունը միջազգային աստղագիտական օլիմպիադայում

Այս տարի Սեպտեմբերի 6-14-ին Լիտվայի Վիլնյուս քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Դուբինգայ հանգստավայրում տեղի ունեցավ Աստղագիտության 18-րդ Միջազգային Օլիմպիադան, որին մասնակցեցին նաև Հայաստանի պատանիները։ Օլիմպիադային մասնակցում էին 18 երկրներց (Հայաստան, Ռուսաստան, Մոսկվայի մարզ, Ուկրաինա, Լիտվա, Ղրիմ, Չինաստան, Կորեա, Իտալիա, Թայլանդ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Բանկլադեշ, Ռումինիա, Էստոնիա, Շվեդիա, Բուլղարիա, Ղազախստան) ժամանած 89 պատանիներ։ Մեր երեխաներից 4-ը

Խոջաելիում մեր տղաները մի փոքր բարելավեցին դիրքերը

Թուրքիայի Խոջաելի քաղաքում շարունակվող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության հինգերորդ տուրում տղաների պայքարին մասնակցող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) եւ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը կարեւոր միավորներ վաստակեցին: Վահեն պարտության մատնեց Ժերադ Դոկենային եւ 3,5 միավորով բարձրացավ 23-րդ հորիզոնական, իսկ Սամվելը առավելության հասավ Պեդրո Նեւեսի նկատմամբ եւ այժմ արդեն 44-րդն է: Աղջիկների պայքարում

Հայ ըմբիշներն անմասն մնացին մեդալներից

Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մեդալ նվաճել, թեեւ շատ մոտ էին կանգնած պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալուն: Արթուր Ալեքսանյանը (60 կգ քաշային կարգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (84 կգ) քառորդ եզրափակիչ փուլում անհաջողության մատնվելուց հետո, այնուհետեւ, սփոփիչ գոտեմարտերում երրորդ մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունեցան: Սակայն, ավաղ, երկուսն էլ

ՀՅԴ-վարչապետ պատերազմը չսկսված ավարտվել է. ՀՅԴ-ն զրպարտե՞լ է վարչապետին

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին՝ կեղտոտ բամբասանքներ պատվիրելով: Այսօր Aravot.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ այդ պատերազմն ավարտվե՞ց, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Պատերազմը ոնց որ թե չսկսված ավարտվեց: Վարչապետն իր ելույթով, մեկնաբանություններով հերքեց այն, ինչ նախապես ասվել էր: Եթե մարդը հերքում է, ի՞նչ պատասխանեինք»: Մեր

Գյումրու սոցապբաժնի նախկին պետը` իր ու Վազգեն Խաչիկյանի փողային հարցերի մասին

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, ընդհանուր 87.222.364 դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի և ժառանգվող գումարներ յուրացնելու մեջ:

9 անձ մեղավոր է ճանաչվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է թվով 9 անձանց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար առաջադրված մեղադրանքները։ Դատարանի՝ 17.09.13թ. դատավճռով ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների

Դատարանը քննեց միմյանց «շուն ու գել» անվանելու հարցը․ (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությանը: Դեռևս նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին`պահանջելով սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշում կայացնել, քանի որ վերջինս վիրավորել էր Կարեն Եսայանի մոր`Անահիտ Իսկանդարյանի շահերը ներկայացնող

Մեր երկու ըմբիշներն էլ բրոնզի հույս ունեն

Այն բանից հետո, երբ մեր երկու ըմբիշներին նեղացրած մրցակիցները մտան եզրափակիչ, թե Արթուր Առաքելյանը, թե Մուսա Մուրթազալիեւը Բուդապեշտում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացան: Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու համար նրանք պետք է հաղթանակներ տանեն սփոփիչ գոտեմարտերում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ

Սեպտեմբերի 17-ին Վարշավա աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ։ Նախարարները քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման ուղիները։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել

The Guardian. Հանուն միասեռականների Շերը հրաժարվել է Սոչիի օլիմպիական խաղերից

Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հրաժարվել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին ելույթ ունենալուց: Հայտնում է «Գարդյան» թերթը: Օլիմպիական խաղերի բացմանը երգելու առաջարկը մերժելու պատճառը եղել է Ռուսաստանում միասեռականների դեմ ընդունած օրենքը: Երգչուհին ասել է, որ նա «անմիջապես» հրաժարվել է՝ համերաշխություն հայտնելով ռուս միասեռականների համայնքին: Կանադական «Մաքլին» հանդեսի հետ զրույցում Շերը հայտնել է, որ հեռախոսազանգ է

Արծվիկ Մինասյան. «Եվրոպական համաձայնագրի մեջ էլ էր ասվում մաքսակետ պիտի դրվի»

Քաղաքագետներն ասում են, որ Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը փակեց Ադրբեջանի մուտքը Եվրասիական միություն,  քանի որ Ալիեւը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ակնարկել էր, որ այդ հեռանկարը կարող են քննարկել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց քաղաքագետի հետ. «Ես չեմ կարող այդպես շատ հեռուն գնացող եզրահանգումներ անել: Նման հիմք տալիս է

Ինչպե՞ս էր Արկադի Իվանովիչը երկաթ արտահանում

«Ինքն իր անցյալից շատ բաներ, հավանաբար, մոռացել է. երբ պատերազմն ավարտվել էր, տղաներից որոշները ծառայության մեջ էին, ոմանք՝ քաղաքացիական գործեր էին անում, Արկադի Իվանովիչը Վազգեն Սարգսյանին խնդրեց, որ իրեն թույլ տա երկաթի արտահանմամբ զբաղվել»,- «Առավոտ»-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը: «Ինքը միակ մարդն էր պատերազմի բովով անցած մարդկանցից, ում

Արթուր Առաքելյանն ու Մուսա Մուրթազալիեւը 1/4 եզրափակչում պարտվեցին

Բուդապեշտում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Առաքելյանը՝ 60 կգ քաշային կարգ եւ Մուսա Մուրթազալիեւը 84 կգ, քառորդ եզրափակչում պարտություն կրեցին: Արթուրը, սկսելով 1/32 եզրափակչից, առավելության հասավ չինացի Չունժուն Մաի, բելառուս Ասադուլա Լաչինովի, սլովակցի Միկոլա Բոլոտնյուկի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում անզիջում պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեքհան Գոյգերեեւին: Մուրթազալիեւը 1/16 եզրափակչի մեկնարկային գոտեմարտում պայքարից

Ազգագրագետը դեմ է մեռելոցը ոչ աշխատանքային օր համարելուն․ (Տեսանյութ)

Կառավարությունը երկուշաբթին՝ սեպտեմբերի 16-ը, հայտարարել էլ ոչ աշխատանքային օր, քանի որ, այն հաջորդում էր Առաքելական եկեղեցու վերջին տաղավար տոնին՝ Սուրբ Խաչին, և այդպիսով համարվում է մեռելոց: Երևանի փողոցներում փորձեցինք ճշտել մեռելոցը ոչ աշխատանքային օր համարելու մարդկանց վերաբերմունքը: Արմինեն, ով աշխատում են Երևանի արագ սննդի կետերից մեկում ոչ աշխատանքային օրվա մասին ընդհանրապես տեղյակ չէր. «Ինձ համար

Արծվիկ Մինասյանն է՞լ է կարծում, որ «գաղջ մթնոլորտի» մեղավորները ԶԼՄ-ներն են. (Տեսանյութ)

Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրավիրած ասուլիսում խոսելով արտագաղթի դեմ պայքարի մասին՝ մի քանի անգամ ԶԼՄ-ներին կոչ արեց, որ ագրեսիվ նյութեր չհրապարակեն, դրական երեւույթներին ուշադրություն դարձնեն: Aravot.am-ը պարոն Մինասյանին հարցրեց՝ Դուք է՞լ եք փաստորեն համաձայն Սերժ Սարգսյանի հետ, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են գաղջ մթնոլորտի պատճառով, իսկ գաղջ մթնոլորտի մեղավորները ԶԼՄ-ներն են: Նա պատասխանեց. «Չէ,

Վանաձորում 85-ամյա բնակիչ է ինքնասպան եղել

Նա «Ինտերկապ» բարեգործական ընկերության փոխտնօրենի հայրն է

Վկան, որի համար 3-րդ անգամ բերման որոշում կայացվեց, հեռախոսով պատասխանեց

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրա Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Առինջ գյուղի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանի եւ Գագիկ Հայրապետյանի դեմ անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին  ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով դատական նիստը: Կալանավայրից դատարան էր բերվել նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված, այս գործով տուժող ճանաչված  Արտյոմ Հակոբյանը: Վերջինը ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի էլ, կողոպուտ

Արմեն Ռուստամյան. «Հնարավոր կլինի այս իշխանություններին հեռացնել՝ կհեռացնենք»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին խորհրդակցության ժամանակ ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար են սկսում՝ մեծ ձկներից պիտի բռնեն, գլխից պիտի բռնեն, սակայն այդպես էլ մեծ «ձկնորսություն» չեղավ: Հիմա ՀՅԴ-ն առաջարկում է կոռուպցիայի մեջ թաղված, կազինո գնացող հակաքրիստոնեական դեմքերին պաշտոնանկ անել՝ արտագաղթի դեմ իր ծրագրի համաձայն: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Բեյոնսեին ֆանատը բեմից քաշել է (Տեսանյութ)

hollywoodlife.com-ը գրում է, որ Բեյոնսեի համերգները միշտ յուրահատուկ են, եւ վերջինը չի տարբերվել: Սեպտեմբերի 15-ին Բրազիլիայում մենահամերգի ժամանակ երգչուհին երգել է՝ անցնելով ամբոխի միջով: Նրա ֆանատներից մեկը ցատկել է բեմի վրա, փաթաթվել Բեյոնսեին եւ քաշել իր հետ դեպի ամբոխը: Բայց անվտանգության աշխատակիցները վայրկյաններ անց հայտնվել են բեմում եւ ազատել երգչուհուն ֆանատի ձեռքերից: Տեսանյութն այստեղ:  

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 և 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

«Վրաստանի նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հստակեցնել վրացահայությանը հուզող խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումը»․ Վ․Չախալյան

2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ: Մասնավորապես, լուծման

Hollywood Reporter. «Փարաջանով»-ը կպայքարի Օսկարի համար

Ուկրաինան «Փարաջանով» ֆիլմը ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի ծրագրին, հայտնում է «Հոլիվուդ Ռիփորթեր» պարբերականը: Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Կարլովի Վարիի կինոփառատոնի ժամանակ, հուլիսին: Այն մասնակցել է նաև Օդեսայի փառատոնին և արժանացել «Ոսկե Դյուկ» մրցանակին՝ որպես ուկրաինական լավագույն ֆիլմ: Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ ֆիլմի բյուջեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031